վստահությունը։ Սուվորովի ծառայությունները հայրենիքին լիապես գնահատվեցին միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Նրա ռազմական ժառանգությունը մեծ դեր խաղաց սովետական ռազմական արվեստի ձեավորման գոր– ծում։ 1942-ի հուլիսի 29-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը սահմանեց Սուվորովի ռազմական շքանշան երեք աստիճանի։ ՍՍՀՄ ԺԿխ–ի և ՀամԿ(բ)Կ ԿԿ որոշմամբ 1943-ի օգոստոստոսի 21-ին ստեղծվեցին Սուվորովյան ուսումնարաններ։ ՍՍՀՄ–ում կան Սուվորովի թանգարաններ, նրա պատվին կանգնեցված են հուշարձաններ, նրա անունով են կոչվում բնակավայրեր և փողոցներ շատ քաղաքներում։
ՍՈՒՎՈՐՈՎՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ, Սուվորովյան ռազմական ուսումնարաններ (ՍՌՈւ), հատուկ միջնակարգ ռազմական ուսումնական հաստատություններ ՍՍՀՄ–ում։ Հիմնվել են ՍՍՀՄ ԺԿխ–ի ն ՀամԿ(բ)Կ ԿԿ 1943-ի որոշմամբ։ Պատրաստում են սաներ՝ զինված ուժերի բուհեր ընդունվելու համար։ Համալրվում են 8-րդ դասարանն ավարտած 15– 16 տարեկան պատանիներով։ Ուսման տևողությունը 2 տարի է։ 1977-ին գործում էր 8 Սուվորովյան ուսումնարաններ (Լենինգրադ, Կազան, Կալինին, Կին, Մինսկ, Մոսկվա, Սվերդլովսկ, Ուսսուրիյսկ)։
ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ, ըստ սովետական քրեական իրավունքի, քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին հանցագործության կատարման մասին կամ որևէ կոնկրետ անձի հանցագործության կա– տարման մասին ակնհայտ կեղծ տվյալների հաղորդումը։ Հանցակազմն առկա է, եթե Սուտ մատնություն անողը գործում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն գիտակցում է, որ բացահայտ կեղծ տվյալ է հաղորդում։ ՀՍՍՀ քրեական օրենսգրքում (հոդված 195) Սուտ մատնության համար նախատեսվում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով, իսկ եթե զուգորդվում է առանձնապես վտանգավոր պետական կամ այլ ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ, կամ կատարվում է շահադիտական նպատակով, կամ այլ ստոր դրդումներով, կամ դրսևորվում է արհեստական մեղադրանքի ապացույցների ստեղծմամբ՝ 2–7 տարի ժամկետով։ Հանցակազմ չի պարունակում անձի բարեխիղճ մոլորությամբ արված հաղորդումը, ինչպես նաև իրավունքների հանցավոր խախտման մասին իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի անհիմն բողոքը։ Սուտ մատնությունը, որպես հանցակազմ, նախատեսվում է նաև սոցիալիստական մյուս երկրների (ԳԴՀ, ԼԺՀ ևն) օրենսդրությամբ։ Հանցակազմը հայտնի է նաև բուրժուական պետությունների օրենսդրություններին։
ՍՈՒՐ, ձեռնամարտում գործադրվող հատող և ծակող սառը զենք։ Բաղկացած է միսայրի կամ երկսայրի, սուր կամ բութ ծայրով պողպատյա շեղբի՜ց և երախակալից (դաստապան)։ Երբեմն շեղբը երախակալից բաժանվում է խաչաձև կռվանով։ Սուրը կրել են կողքից կախվող պատյանի մեջ։ Սրի նեոլիթյան նախատիպերը եղել են ոսկրե կոթերին ամրացված վանակատե շեղբերը։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում բրոնզե Սրերը տարածված են եղել Միջագետքում, Անդրկովկասում և Արևմտյան Եվրոպւսյում։ Մետաղյա հնագույն սրերը բաժանվում են հատողների և ծակողների։ Ծակող–հատող սրերն առաջացել են մ․ թ․ ա․ II հազարամյակում։ Մ․ թ․ ա․ I հազարամյակից Անդրկովկասում, Միջին Արևելքում և Եվրոպայում երևան են եկել երկաթյա (հաճախ բրոնզե երախակալով) երկար Սրերը։ Սկյութները գործածել են կարճ սրեր։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կեսին Եվրոպայում հետևակը և ծանրազեն հեծելազորը գործածել են երկար, հատող սրեր։ Մ․ թ․ ա․ III–մ․ թ․ III դդ․ հռոմեական հետևակը գործածել է կարճ և լայն, իսկ հեծելազորը՝ երկար հատող սրեր։ Հայկական լեռնաշխարհում բրոնզե տարատեսակ սրեր հայտնաբերվել են մ․ թ․ ա․ II հազարամյակի հնավայրերից (Լճաշեն, Արթիկ և այլն)։ Միջին դարերում պողպատյա սուրը եղել է Հայոց զորքերի հիմնական զինատեսակներից։ Հայ պատմիչները սուրը հաճախ անվանել են «երկսայրի», «պողո– վատ», «պողովատիկ» (տես նաև Թուր)։
ՍՈՒՐ ՈՐՈՎԱՅՆ, որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների և վնաս– վածքների ծանր ընթացքը վկայող կլինիկական վիճակի պայմանական անվանումը բնորոշվում է որովայնի հանկարծակի սուր ցավերով, որովայնի առաջային պատի մկանների լարվածությամբ և որովայնամզի գրգռվածությամբ։ Նկատվում է որդանման ելունի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումների, աղիքների անանցանելիության, ստամոքսի խոցի թափածակման, ճողվածքի ճմլման, արտարգանդային հղիության (ձվարանների, արգանդափողերի պատռվածք) դեպքում։ Սուր որովայնն ուղեկցվում է հիվանդի անհանգիստ վիճակով, գունատությամբ, սառը քրտնարտադրությամբ, փսխումներով, փորկապությամբ, շնչառության և պուլսի հաճախացմամբ։ Ախտորոշմանը նպաստում են ռենտգենադիտման, արյան և մեզի լաբորատոր հետազոտության տվյալները։ Անհրաժեշտ է հիվանդի անհապաղ հոսպիտալացում՝ վիրաբուժական ստացիոնարում։ Ցավազրկող կամ նարկոտիկ դեղամիջոցների, անտիբիոտիկների, լուծողականների օգտագործման արգելում։ Չի թույլատրվում ուտել, խմել, հոգնա կատարել։ Միայն կարելի է որովայնին սառը ջեռակ դնել։ Սուր որովայնի դեպքերի մեծ մասը ենթակա է շտապ վիրահատության։
ՍՈՒՐԱ, գետ ՍՍՀՄ եվրոպական մասում, Վոլգայի աջ վտակը։ Երկարությունը 841 կմ է, ավազանը՝ 67,5 հզ․ կմ2։ Ակիզբ է առնում Մերձվոլգյան բարձրությունից։ Սնումը առավելապես ձևային է։ Հորդանում է ապրիլից մայիս, սառցապատվում՝ նոյեմբերից ապրիլ։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 260 մ3/վրկ է։ Ստորին հոսանքում նավարկելի է, կա լաստառաքում։ Սուրայի ափերին են Մուրսկ, Պենզտ և այլ քաղաքները։
ՍՈՒՐԱԲԱՅԱ (Surabaja), քաղաք և նավահանգիստ Ինդոնեզիայում, Ճավա կղզում, Կալի Մասի գետաբերանում։ Արլ․ Ճավա պրովինցիայի վարչական կենտրոնն է։ 1,6 մլն բն․ (1971)։ Կարևոր տրանսպորտային հանգույց է։ Լաստանավով կապված է Մադուրա կղզու հետ։ Կան մետաղամշակման և մեքենաշինական, նավթավերամշակման, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը։ Ունի համալսարան։
ՍՈՒՐԱԲԵԿՈՎ Վալերիան Հովսեփի [ծն․ 25․2(10․3)․1904, Աստրախան], սովետական ռազմածովային նավատորմի փոխծովակալ (27․4․1962), ռազմածովային գիտական թեկնածու (1958), դոցենտ (1959)։ Ազգությամբ՝ հայ։ ՄՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանը (1930), Գլխավոր շտաբի Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական, բարձրագույն ակադեմիան (1951)։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1930-ից ծառայել է Կասպիական, Բալկանյան, 1934–49-ին՝ խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմիղներում։ 1933-ից եղել է սուզանավի հրամանատար։ 1938– 1939-ին՝ սուզանավերի 4-րդ բրիգադի շտաբի պետ, 1939–41-ին՝ նավատորմի շտաբի բաժնի պետ, 1941–42-ին՝ շտաբի պետի տեղակալ, 1942-ի ապրիլից՝ ռազմածովային բազայի հրամանատար։ 1945-ին, որպես Մախալինյան ռազմական նավատորմիկի շտաբի պետ, մասնակցել է միլիտարիստական ճապոնիայի ջախջախմանը։ 1952–60-ին՝ Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիայի ռազմածովային ֆակուլտետի ստորջրյա ուժերի ամբիոնի պետ, 1960–65-ին՝ օպերատիվ արվեստի ամբիոնի պետի տեղակալ։ 1965-ին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի 2 շքանշաններով։
«ՍՈՒՐԱԲՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ», դրամատիկ–օպերետային խումբ։ Կազմակերպվել է ԱՄՆ–ում՝ 1923-ին։ Հիմնական ուժերն են եղել՝ Մեդրակ և Մաշա Մուրաբյան ամուսինները։ Մ․ Մուրաբյանը պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1912-ին՝ Թիֆլիսի Հայոց դրամատիկական խմբում։ Մ․ Սուրարյանը երաժշտական կրթություն է ստացել Մոսկվայում, որպես դերասանուհի առաջին անգամ ելույթ է ունեցել 1918-ին՝ Եկատերինադարում (Կրասնոդար)։ 1918-ին Կովկասում գործել են միասին, 1919-ից՝Կ․ Պոլսում և Իզմիրում, 1923-ից ԱՄՆ–ում։ Ներկայացումներով հանդես են եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Հարավային Ամերիկայում։ խաղացանկում եղել են՝ ազգային և թարգմանված դրամաներ ու օպերետներ՝ Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Նամուս», Ցուժին–Սումբատովի «Դավաճանություն», Տիգրանյանի «Անուշ», Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի», Հաջիբեկովի «Արշին մալ ալան», Կալմանի «Սիլվա» և այլն, ուր Սուրաբյան ամուսինները խաղացել են գլխավոր դերերը։ Մ․ Սուրաբյանը խաղացել է նաև դրամատիկ դերեր։ «Մ․ թ․» գոյատևել է մինչև 1955-ը։
Գրկ․ Սուրաբյան Ս․, Կյանք և թատրոն, Ե․, 1969։ Բ, Հովակիմյան
ՍՈՒՐԱԿԱՐՏԱ, Մ n լ n (Surakarta, Solo), քաղաք Ինդոնեզիայում, Ճավա կղզում, Մոլո գետի հովտում։ 414 հազար բնակիչ (1971)։ Տրանսպորտային հանգույց է։ Կան սննդի,