Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

տեքստիլ արդյունաբերության ձեռնար– կություններ։ Ավանդական գեղարվեստա– կան արհեստագործության կենտրոն է։ Պահպանվել է Մանգկունեգարան մզկիթը (XVI դ․)։

ՍՈՒՐԱՄ, քաղաքատիպ ավան Վրաց․ ՍՍՀ խաշուրի շրջանում։ Գտնվում է Սուրամի լեռնաշղթայի հվ․ լանջին։ Երկաթուղա– գծով միացած է Իոսշուրի կայարանին։ Կան ապակե տարաների, գինու և պահա– ծոների գործարաններ։ Արդյունահանվում էքվարց։ Ունի թանգարան, 3 առողջարան։ Այստեղ կանգուն է Ս․ Գրիգոր Լուսավորիչ հայկ․ եկեղեցին (XIX դ․)։ Այն ունի գըմ– բեթավոր բազիլիկի հորինվածք։ Պատերի ստորին մասը շարված է սրբատաշ քարից, իսկ վերին մասը և գմբեթը՝ աղյուսից։ Սուրամի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դ․) հարավ–արնմուաքից Գմբեթի 12-նիստանի սլացիկ թմբուկի յուրաքանչյուր նիստում կա կամարա– կապ լուսամուտ։ Արտաքին ճակատների հարդարանքի հիմնական տարրը աղյու– սի ձևավոր շարվածքն է։ Եկեղեցու արմ–ում եռահարկ զանգակատունն է, որի առաջին հարկը զանգվածեղ պատերով աշտարակ է, իսկ երկրորդ հարկը ունի կամարակապ մեծ բացվածքներ և ավարտվում է ութ– սյուն ռոտոնդայով։ Եկեղեցու ինտերիերը ծածկված է որմնանկարներով։ Մ․ Հասրաթյան

ՍՈՒՐԱՄԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Լ ի խ ի ի լեռ– նանցք, Սուրամի լեռնաշղթայում, Վրաց․ ՄՄՀ–ում։ Բարձրությունը՝ 949 մ։ Ս–ով է անցնում խաշուրի–Զեստաֆոն եր– կաթուղին և ավտոճանապարհը։

ՍՈՒՐԱՄԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Լիխիի լեռ– նաշղթա, Մ և ս խ ի ի լեռնաշըղ– թ ա, գտնվում է Վրաց․ ՄՄՀ–ում։ Միաց– նում է Մեծ և Փոքր Կովկասները, բաժա– նում Կոլխիդայի դաշտավայրը Կուրի իջ– վածքից։ Բարձրությունը՝ մինչև 1926 մ։ Կազմված է գրանիտներից, բյուրեղային թերթաքարերից և տուֆային նստվածք– ներից։ Լանջերը ծածկված են լայնատերև անտառներով։ Առավել ցածր լեռնանցքը Մուրամի լեռնանցքն է (949 մ)։

ՍՈՒՐԱՏ, քաղաք Հնդկաստանում, Գու– ջարաթ նահանգում։ Գտնվում է Արաբա– կան ծովի ափին, Տապտիի գետաբերա– նում։ 913 հզ․ բն․ (1981)։ Նավահան– գիստ և երկաթուղային հանգույց է, ար– հեստագործության կենտրոն։ Կան տեքս– տիլ, սննդի, թղթի արդյունաբերության ձեռնարկություններ։ 1613-ին Մ–ում հիմ– նադրվել է Հնդկաստանում անգլ․ առևտը– րական առաջին գաղութային առևտրա– վանը։ Մ–ի հայերի մասին տես Հնդկաս– տան փայերը Հնդկաստանում մասը։

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկ․ լեռնաշխարհում, Հյուսիսային Հայկական Տավրոս լեռնային համակար– գի հս–արմ․ մասում, Չիմեն լեռնաշղթայի հվ–արլ․ ճյուղն է։ Երկարությունը մոտ 60 կւէ է; Բարձրությունը՝ 3537 մ (Մ․ Գրի– գոր լեռ)։ Զանգվածաբեկորային լեռնա– շղթա է, կազմված գլխավորապես սերպեն– տինային և գաբրո–դիաբազային ինտրու– ցիաներից և վերնետվածքային խախտման գծերով ենթարկվել է ակտիվ բեկորա– զատման։ Արլ–ում լեռնաշղթան կտրվում է Եփրատի խորը կիրճով։ Տարածված են ալպյան և ենթալպյան մարգագետինները, բարձրլեռնային գոտում՝ ձնամերձ պրո– ցեսները և սառնամանիքային հողմահա– րությունը։

ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ, Ш U Ш ծ П Լ եռամիասնություն, քրիստո– նեական եկեղեցու ամենահիմնական դա– վանանքներից, ըստ որի, միակ աստվածը գոյություն ունի երեք անձով՝ հայր աստ– ված, որդի աստված և Ս․ հոգի աստված, և մի բնությամբ։ Անձերը տարբերվում են ծագմամբ․ հայրը անծնունդ է, որդին ծնվում է հորից, իսկ հոգին բխում է հորից։ Երրորդության գաղափարը փոխ է առնված հեթանոսությունից։ «Ս․ ե․» տերմինը առաջադրել են II դ․ վերջի աստվածաբան– ները։ Ս․ ե–յան դավանանքը սահմանվել է Նիկիայի 1-ին (325), հաստատվել Կոս– տանդնուպոլսի 1-ին (381) տիեզերական ժողովներում և տեղ գտել քրիստոնեու– թյան հավաաո հանգանակում։ Քրիստո– նեական եկեղեցիները տարբերվում են Ս․ հոգու մեկնաբանման հարցում։ XI դ․ կաթոլիկական եկեղեցին մտցրեց Ս․ հո– գու բխումը «և որդուց» ձևակերպումը, որը արլ․ եկեղեցիները, ինչպես և հայ եկեղե– ցին, չընդունեցին։ Սսի 3-րդ եկեղեցական ժողովը (1251), քննելով Ս․ հոգու վերա– բերյալ Հռոմի Իննովկենտիոս IV պապի առաջադրած դավանաբանական խնդիր– ները, ընդունել է «հոգին հորից է բխել և որդու միջոցով երևացել» (Կ ի ր ա կ ո ս Գանձակեցի, Հայոց Պատմություն, 1982, էջ 238) ձևակերպումը, որը, ըստ էու– թյան, մերժել է որդի աստծուց Ս․ հոգու բխելը և պահպանել դավանաբանական հարցերում հայ եկեղեցու ինքնուրույնու– թյունը։ Ս․ ե–յան խիստ իռացիոնալ ըմբռնումը սուր վեճեր է հարուցել քրիստոնեության ներսում։ Այն ռացիոնալիստական դիրքե– րից ժխտել են հակատրինիտականները (< լատ․ trinitas – երրորդություն), որոնց ուսմունքը Ռեֆորմացիայի շրջա– նում վերածնել են հակատրինիտական բողոքականները՝ ունիտականները (< լատ․ unitas – միասնություն)։ Գրկ․ ՝Т и т о в В․, Троица, 2 изд․, М․, 1974․ Ա․ Սարգսյան

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, էջմիածնի վանքում միավորված կրոնա– վորների կազմակերպություն։ Տես Էջ– միածին, Կաթողիկոսություն Ամենայն Հայոց հոդվածներում։

ՍՈՒՐԲ ԹԱԹՈՍ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Բերկրիի գավա– ռում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՈՒՐԲ ԹՈՐՈՍ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, մեղ– վաբուծությամբ, շերամապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՈՒՐԲ ԼԱՎՐԵՆՏԻՈՍ ԳԵՏ (Saint Lawren– ce River), Հյուսիսային Ամերիկայի արլ–ում։ Բուն Ս․ է․ գ–ի երկարությունը (սկսած Օնտարիո լճից մինչև Ս․ Լավրեն– տիոսի ծոցը) մոտ 1200 կմ է, Մեծ լճերի համակարգի հետ (Սեն Լուի գետի ակունք– ներից, ԱՄՆ)՝ 3057 կմ (այլ տվյալներով՝ 3350 կմ), ավազանը՝ 1269 հզ․ կմ2։ Առա– ջացնելով էսաուար՝ թափվում է Սուրբ Լավրենտիոս ծովածոցի մեջ։ Գլխավոր վտակներն են․ Ռիշելյեն, Օտտավան, Սեն Մորիսը և Աագենեյը։ Ջրանցքներով կապ– վում է Հուդզոն գետի հետ։ Հովիտը գտնը– վում է ընդարձակ տեկտոնական իջված– քում։ Վերին հոսանքում սահման է հան– դիսանում ԱՄՆ–ի և Կանադայի միջև։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, սառցակալում՝ դեկտեմբերից ապրիլ։ Օտտավայի գետաբերանի մոտ ծախսը 7800 մ3/վրկ է։ Մեծ լճերի համակարգի հետ, ԱՄՆ–ի և Կանադայի ներքին շրջան– ների համար ջրային ուղի է դեպի Ատ– լանտյան օվկիանոս։ Մ․ Լ․ գ–ի վրա են Կինգստոն, Կոռնուոլ, Մոնրեալ, Սորել, Թրուա Ռիվիեր, Քվեբեկ քաղաքներն ու նավահանգիստները։ Կան հէկեր։

ՍՈՒՐԲ ԼԱՎՐԵՆՏԻՈՍ Ի ԾՈՑ (Gulf of Saint Lawrence), Ատլանտ յան օվկիանոսի կիսափակ ծով Հս․ Ամերիկայի արլ․ ափի մոտ (Կանադա)։ Նյուֆաունդլենդ և Քեյփ Բրետոն կղզիներով բաժանվում է օվկիա– նոսից, Կանսո, Կաբոտա և Բել Այլ նեղուց– ներով կապվում նրա հետ։ Մակերեսը մոտ 263 հզ․ կմ2 է, խորությունը՝ մինչև 572 մ։ Ընդունում է Մուրբ Լավրենտիոս գետը։ Մ․ լ․ ծ–ում են Անտիկոստի և Արքայազն էդուարդի կղզիները։ Կլիման մուսսոնային է։ Զմռանը ջրի միջին ջերմաստիճանը