Ս․ Ղազար կղզին թյան կալված։ 1182-ին կղզում հիմնվել է Ս․ Ղազար եկեղեցին (Նոր կտակարանում հիշվող «աղքատ ու բորոտ Ղազարոսի» անունով) և կից հիվանդանոց–աղքատա– նոցը, որի Վենետիկ տեղափոխելուց (1595) հետո, կղզին աստիճանաբար լըք– վել է։ XVII դ․ կղզին վարձակալությամբ տրվել է տարբեր կրոն, միաբանություն– ների։ Մեթոն ամրոցում 1706-ին հիմնված հայկ․ մենաստանի թուրք, ռազմակալու– մից ու ավերումից (1715) հետո, աբբահայր Մխիթար Սեբաաոացու խնդրանքով Վե– նետիկի հանրապետության ծերակույտը 1717-ի օգոստ․ 26-ի պայմանագրով կղզին շնորհվել է Մխիթարյան միաբանությա– նը։ Վերջինս պարտավորվել է 20 տարին մեկ վերահաստատել պայմանագիրը, չփոխել կղզու և եկեղեցու անվանումը, վճարել որոշակի հարկ ևն։ 1717-ի սեպտ․ 8-ից միաբանությունը հաստատվել է կըղ– զում և Մխիթար Մեբաստացու առաջնոր– դությամբ ծավալել շին․ աշխատանքներ։ Հիմնովին բարենորոգվել է Մ․ Ղազար եկեղեցին, հիմնվել երկհարկանի վանք, գրատուն, վարժարան, կամարակապ ու սյունազարդ չորս սրահներ, բնակելի ու օժանդակ այլ շինություններ, ճոխ պար– տեզներ, ծաղկանոցներ, ավազաններ ևն; XVIII դ․ միաբանությունը ծավալել է գիտ․ ու մշակութային բուռն գործունեություն։ XIX դ․ սկզբին, երբ ֆրանս․ կայսրությու– նը վերացրել է իր տիրապետության ներ– քո գտնվող բոլոր կրոն, միաբանություն– ները, կայսր Նապոլեոն 1 Բոնապարտը 1810-ի օգոստ․ 17-ի հրովարտակով Մ․ Ղ–ի հայկ․ միաբանությունը ճանաչել է գիտ․ մարմին՝ «Հայկական ճեմարան» պատվա– վոր տիտղոսով, և պահպանել այն։ Այդ հրովարտակ–շնորհագիրը 1810-ի սեպտ․ 3-ին Ա․ Ղ․ է հասցրել կայսեր հայազգի սենեկապետ Պիեռը (Պետրոս, ծնունդով Արցախի Վարարակն գյուղից)։ Մինչև XIX դ․ սկիզբը կղզին ուներ 7200 մ2 տա– րածություն։ 1815-ին Ավստր․ կայսրությու– նը միաբանությանն արտոնեց՝ ընդարձա– կել կղզին (հս․ կողմից ծովը թափուկներ լցնելով), որից հետո կղզու տարածքը կրկնապատկվեց (14400 ւԲ)։ 1833-ին ավստր․ կառավարությունից միաբանու– թյունը գնեց կղզին և դարձրեց իր մշտնջե– նական սեփականությունը՝ ազատվելով նախկին բոլոր պարտավորություններից։ 1836-ին ամբողջ կղզին շրջափակվեց քարե պարսպով։ 1788-ին Մ․ Ղ–ում հիմնվեց սեփական տպարան և կազմատուն (մինչ այդ միա– բանության երկասիրություններն ու թարգ– մանությունները տպագրվում էին Վենե– տիկի տպարաններում), 1866-ին՝ Գրչա– գրաց մատենադարանը, 1869–75-ին՝ Գի– տությունների թանգարանը ևն։ Շինու– թյունները տարբեր ժամանակներում հար– դարվել են զանազան գեղանկարչ․ կտավ– ներով ու քանդակազարդումներով, հայ և օտարազգի նշանավոր անձանց պատկե– րաքանդակներով։ Մխիթարյան միաբա– նության հիմնադրումից ի վեր, ամեն տա– րի Մ․ Ղ․ են այցելում հազարավոր զբո– սաշրջիկներ, գիտ․ խմբեր ու անհատներ։ Հանրաճանաչ այցելուներից են եղել՝ Զ․ Բայրոնը (1816), Վ․ Մկոտը (1832), Ա․ դը Մյուսեն (1834), ժ․ Աանդը (1834), Հ․ Պետերմանը (1833), Մ․ Բրոսեն (1845), է․ Թեյլորը (1851), Հ․ Այվազովսկին (1869), 6ո․ Օֆենբախը (1870), է․ Դուզեն (1886) և շատ ուրիշներ։ Գրկ․ և ր ի ց յ ա ն Ա․, Վենեւոիկի Մխիթար– յանք, Թ․, 1883։ Թորոսյան Հ․, Վարք Մխիթարա Աբբայի Սեբաաոացվո, Վնտ․, 1901։ Մխիթարյան հոբելյան 1701 – 1901, Վնա․, 1901։
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ՎԱՆՔ, գյուղ (համանուն վանքի անունով) Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կամախ գավառում։ 1909-ին ուներ 125 հայ բնակիչ (20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակու– թյամբ, այգեգործությամբ, պարտիզպա– նությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով։ Գյուղի եկեղեցուն կից գոր– ծում էր վարժարան։ Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Աակավաթիվ փըրկ– վածներն ապաստանել են տարբեր երկըր– ներում։
ՍՈՒՐԲ ՍՐԲՈՅ», հին հրեական խորանի (հետագայում՝ Երուսաղեմի տաճարի) սրբազան մասը, որտեղ տարին մեկ ան– գամ մտնելու իրավունք ուներ միայն քա– հանայապեաը։ Ըսա կրոն, ավանդության, մինչև հրեաների արտաքսումը «Մ․ ս․»-ում պահվում էր Մովսես մարգարեի «Կտակա– րանի» կամ «Ուխտի» տապանը։ Փոխաբե– րական առումով «Մ․ ս․» նշանակում է ամենանվիրական, ամենաթանկարժեք։
ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ, գյուղ Արմ․ Հայաստա– նում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավա– ռում։ 1909-ին ուներ 105 հայ բնակիչ (22 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Աակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ» ՀԱՅՈՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ, հիմնադրվել է 1832-ին, Կ․ Պոլսում (Եդի– քուլե թաղամասում), Հ․ Պեզճյանի նա– խաձեռնությամբ և նյութական աջակցու– թյամբ (ճարտ–ներ՝ Կարապետ ամիրա Պալյան և Հովհաննես ամիրա Աերվեր– յան)։ Ակսել է գործել 1834-ից (մինչև 1953-ը կոչվել է «Աուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոց)։ 1851-ին Մկյուտարի ճե– մարանը հանձնվել է «Ա․ Փ․»-ի խնամա– կալությանը, որին կից բացվել է (1854) նաև երկրագործական վարժարան։ 1856-ին կազմված Տնտ․ խորհրդին հանձ– նարարվել է «Մ․ Փ․»-ի մատակարարման գործը։ 1906-ին հիմնվել է Ա․ Փրկիչ եկե– ղեցին։ 1915-ին թուրք, կառավարությունը բռնագրավել է «Ա․ Փ․»-ի հարկաբաժիննե– րից մեկը և վերածել զինվ․ հոսպիտալի։ Հետագայում ևս բռնագրավվել են հաս– տատության որոշ կալվածներ, սահման– վել (1923-ից) կամայական հարկեր։ Ներ– կայումս «Ա․ Փ․» բժշկական–առողջապա– հական մասնավոր հաստատություն է՝ ծննդատնով, ծերանոցով, պոլիկլինիկա– յով, եկեղեց․ շինություններով, կալված– ներով, տպարանով, օժանդակ տնտ․ ար– տադրամասով ևն։ Բժշկ․ անձնակազմը բաղկացած է բացառապես հայերից։ Պո– լիկլինիկան ունի 14 բաժին, ինչպես նաև դեղատուն, գրադարան։ Հիվանդների մի մասին ձրի բուժօգնություն է ցույց տրվում։ «Ա․ Փ․»-ի նյութական միջոցները գոյանում են հիվանդանոցի, պոլիկլինիկայի, կալ– վածների եկամուտներից, նվիրատվու– թյուններից, ամսաթերթի (անցյալում նաև տարեցույցների, օրացույցների) վաճառ– քից ևն։ «Ա․ Փ․»-ին օժանդակում է նաև Հայկական բարեգործական ընղհանուր միությունը (ՀԲԸՄ)։ «Մ․ Փ․»-ի գործու– նեությունը վերահսկելու նպատակով ան– նշան նպաստ է տրամադրում թուրք, կա– ռավարությունը։ 1970-ին «Ա․ Փ․» ուներ 250 հիվանդանոցային մահճակալ, բժշկ․ ժամանակակից սարքավորումներով կա– հավորված լաբորատորիաներ, 1000 մար– դուց բաղկացած անձնակազմ։ 1982-ին նշվել է«Ա․Փ․»-ի հիմնադրման 150-ամյակը։ Գ․ Գույումջյան
ՍՈՒՐԲ ՕՀԱՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի երզնկա սան– ջակում։ Առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին ուներ մոտ 150 հայ բնակիչ (20 տուն)։ Զբաղվում էին հա– ցահատիկի, ծխախոտի մշակությամբ, այ– գեգործությամբ, պարտիզպանությամբ, անասնապահությամբ։ Բնակիչները բըռ– նությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Աակավաթիվ փըրկ– վածներն ապաստանել են տարբեր երկըր– ներում։
ՍՈՒՐԲԱՐԱՆ (Zurbaran) Ֆրանսիսկո (1598–1664), իսպանացի նկարիչ։ Ապ– րել և ստեղծագործել է Լիերենիայում (Բադախոս, 1617–28), 1628-ից՝ Աևիլիա– Ֆ․ Ս ու ր բ ա ր ա ն․ «Ս․ Հուգոյի հրաշա– գործությունը» (1635, Սնիլիայի թանգարան)