Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Ս-ին հատկապես բնորոշ են սրբերի վարքի թեմաներով կոմպոզիցիաները, որոնք մեկնաբանված են որպես մենաստանային կենցաղի տեսարաններ («Ս.Բոնավենտուրի աղոթքը Գրիգոր 10 պապի ընտրության ժամանակ», 1629. Դրեզդենի պատկերասրահ): Ս-ի վաղ շրջանի գործերում նկատելի է Կարավաջոյի ուժեղ ազդեցությունը: Ստեղծագործության ծաղկուն շրջանում (1630_40_ականթթ.)ստեղծել է դրամատիկորեն լարված, խստաշունչ, մոնումենտալ, լակոնիկ կերպարներ: 1650_ական թթ. նրա գործերում պարզորոշ արտահայտվել է նուրբ քնարականությամբ տոգորված