Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

բարձրացնելու հասարակակական արտադրության արդյունավետությունը: Ս. ա-յան կառավարումն իրականացնում են արհմիությունները դեմոկրատական սկզբունքներով: Ս.ա-յան հիմնական տեսակներնեն՝ 1. ժամանակավոր անաշխատունակության նպաստ (հիվանդության, խեղման, հիվանդության կապակցությամբ ժամանակավոր այլ աշխատանքի փոխադրվելու,ընտանիքի հիվանդ անդամին խնամելու, կարանտինի,սանատորաառողջարանային բուժման և պրոթեզավորման դեմքերում, կանանց նաև՝ հղիության և ծննդաբերության նպաստ):2.Երեխայի ծննդյան նպաստ, թաղման նպաստ (տես Նպաստ պետական):3. Ծերության, հաշմանդամության,կերակրողին կորցնելու կապակցւթյամբ և երկարամյա ծառայության կենսաթոշակներ: Ս. ա-յան միջոցներից նպաստ է վճարվում սակավ ապահովված երեխաների, սանատորաառողջարանային բուժման մեկնածներին պրոֆիլակտորիաներում և հանգստյան տներում նրանց սպասարկման, բուժական (դիետիկ) սննդի, պիոներական ճամբարների պահպանության ու այլ միջոցառումների համար: Կոլոնտեսության անդամներին Ս. ա-յան կարգով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության, երեխայի ծննդյան, թաղման նպաստ: Ս. ա-յան միջոցներն օգտագործվում են նաև սանատորաառողջարանային բուժման, բուժական (դիետիկ) սննդի, կոլտնտեսությունների և նրանց երեխաների հանգստի կազմակերպման համար: Կոլտնտեսությունների անդամների կենսաթոշակային ապա հովությունը, կոլտնտեսուհիների հղիության և ծննդաբերության նպաստները և սակավ ապահովված ընտանիքների երեխաների համար տրվող նպաստները վճարվում են կոլտնտեսականների սոցիալ. ապահովության միութենական կենտրոնացված ֆոնդից: Ս.ա-յան կենսագործման սկզբունքները նույնն են սոցիալիստ. մյուս երկրներում:

Ս. ա. կ ա պ ի տ ա լ ի ս տ ա կ ա ն ե ր կ ր ն ե ր ու մ աշխատավորների սոցիալական ապահովության հիմնական տեսակն է ծերության. մշտական կամ ժամանակավոր անաշխատականության, գործագրության, կերակրողին կորցնելու կապակցությանմբ աշխատավարձի կորուստ ունենալու դեպքրում: Բուրժ. երկըրներում Ս. ա-յան միջոցներն ստացվում են վարձու աշխատողների աշխատավարձից կատարված պահումների հաշվին,որոնց չափերը զգալի են և շարունակ աչում են: Ըստ որում. աշխատավարձից անմիջական պահումները կազմում են ապահովագրական ֆոնդերի գումարի մինչև 50%: Մյուս միջոցները ծածկվում են ձեռնարկատերերի մուծումներից և պետ. որոշ հատկացումներից.որոնց ֆինանսավորումը փաստորեն իրականացնում են աշխատավորները, քանի որ ձեռնառկատերերը Ս. ա-յան շատ տեսակներ ընդհանրապես բացակայում են:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո,համառ պայքարի հետևանքով,աշխատավորների հաջողվել է ընդլայնել Ս. ա-յան շրջանակները:Սակայն պետւոթյունների մեծ մասում այդ համակարգից չեն օգտվում գյուղատնտ.բանվորները,մանր ձեռնարկությունների բանվորները,տնաշխատ արհեստավորներն ու այլ կատեգորիայի աշխատողները:Կապիտալիստական երկրներում աշխատավորները Ս. ա-յան կառավարմանը չեն մասնակցում:70-ական թթ. բուրժ. երկրներում «ինքնաապահովման» համակարգ մտնելու համար ծավալված կամպանիայից հետո ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ԳՖՀ-ում և այլ երկրներում Ս. ա-յան օգտին պետ.հատկացումներն զգալիորեն կրճատվել են:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ Հ Ս Ս Հ,քաղաքացիների նյութական, մոր ու մանկան բազմակողմանի ապահովության և բուժական սպասարկմանպետ. միջոցառումներն իրականացնող ճյուղային կառավարման մարմին: Որպես Հայաստանի սոցիալ. ապահովության ժողկոմա. 1946-ին՝ վերակազմվել ՀՍՍՀ սոցիալ.ապահովության մինիստրության: Ս. ա. մ-յան կազմի մեջ են մտնում կենսաթոշակների և նըպաստների,աշխատանքի տեղավորման և կենցաղի կազմակերման, վերստուգիչվերահսկիչ, բժշկաաշխատանքային փորձաքննության, ֆինանսական-պլանային, կապիտալ շինարարություն վարչատնտ.բաժիններ, կենր. հաշվապահությաուն և անհատական կենսաթոշակառուների տեսչությունը: Մինիստրության ենթկայության տակ են գտնվում կենսաթոշակների և նպաստների հաշվարմանու վճարման,նաև ինֆորմացիոն հաշվողական հանրապետ. կենտրոնները. Մասիսի և Լենինականի հաշմանդամների. Շահումյանի զառամյալների. մանկ. տուն-ինտերնատերը. Փորձարարական-արտադրական րոթեզաօրթոպեդիկ ձերնարկությունը, բժշկաաշխատանքային փորձաքննության և պրոթեզավորման հիանդանոցը, հանրապետական, միջշրջանային և շրջանային բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները, կույրերի. խուլ-համրերի միավորումները, ժող. դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետների գործկոմների սոցիալական ապահովության բաժինները:

ՀՍՍՀ սոցիալ. ապահովության ժող. կոմիսարարներ են եղել՝ Հ. Կոստանյանը (1920--21), Ա. Խաչիկյանը (1922--23), Խ Հովսեփյանը (1925-27), Ա. ԹաղիԶադեն (1929-31), Ա. Պ. Աղամալյանը (1937-37), մինիստրներ՝ Զ. Ղ. գալստյանը (1938-52), Ղ. Կ. Մադոյանը (1952-1961), Լ. Մ. Մելքոնյնանը (1961-1974):1974-ից ՀՍՍՀ սոցիալ. ապահովության մինիստրն է Ռ՚ Ս. Գալստյանը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, պետության կողմից իրագործվող կամ պաշտպանվող սոցիալ-տնտ. միջոցառումների համակարգ, որը սահմանվում է քաղաքացիների ծերության և անաշխատականության դեպքերում, մայրության և մանկության ապահովության, աշխատանակության նախապահպանման և վերականգնման համար:ՍՍՀՄ-ում սահմանադրությանբ նախատեսված պետ. համակարգ է: Ս. ա-յան ձևերը ՍՍՀՄ-ում բազմազան են՝ բանվորների, ծառայողների և որոշ այ; անձանց պետ. սոցիալական ապահովագրություն, կոլտնտեսականների սոցիալ. ապահովագրություն, սոցիալ. ապահովագրություն կենտրոնացված միութենական ֆոնդի հաշվին կոլտնտեսականների Ս. ա., կոլտնտեսականների Ս. ա-յան բյուջեից ուղղակի հատկացումների հաշվին Ս.ա., մանկական հիմնարկներում երեխաներին պահելու ու դաստիարակելու համակարգ: Թվարկված տեսակները թեև միմիյանց տարբերվում են ապահովություն ստացողների շրջանակով ու հասարական միջոցներրի գոյացման եղանակներով (մի դեպքում գոյանում են ձերնարկությունների, հիմնարկությունների, կոլտնտեսությունների մուծումների և պետ. դոտացիայի հաշվին, այլ դեպքում ՝ բացառապես պետ. բյուջեից կատարված ուղղակի հատկացումների հաշվին), այն իրականացնող մարմիններով (արհմիություններ, կոլտնտեսույթյունների ներկայացուցչական մարմիններ, պետ. կառավարման մարմիններ), սակայն ունեն մեկ ընդհանուր սոցիալիստական հիմք: Սոցիալական ապահովագրության համարվում է պետական, որովհետև նրա իրավական կարգավորումն իրականացնում է պետությունը՝ առաջին հերթին միութենական հանրապետությունների Սոցիալական ապահովագրության մինիստրությունների և նրա տեղական մարմինների միջոցով, թեև ապահովության որոշ տեսակները փաստորեն իրականացնում են հասարակական կազմակերպություններն ինքնուրույն:

ՍՍՀՄ-ում Սոցիալական ապահովագրության տեսակները բազմազան են՝ տարիքային, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ. ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության նպաստ (տես Նպաստ պետական), սանատորառողջարանային բուժում, առողջարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում և պրոֆիլակտորիաններում, մանկատներում, մանկապարտեզներում, այլ մանկական հիմնարկներում հանգստի անցկացում, երեխաների պահում և դաստիարակում. աշխատունակությունը մասնակիորեն կորցրած քաղաքացիներին աշխատանքի նախապատրաստում և տեղավորում, մայրության և մանկության պահպանությունը ապահովելու նպատակով ամենամսյա միանվագ նպաստները: Սոցիալական ապահովագրությունը ՍՍՀՄ-ում իրականացվում է պետական և հասարակական միջոցների հաշվին՝ առանց աշխատողների աշխատավարձից պահումներ կատարելու:

Կապիտալիստական երկրներում բանվոր դասակարգը Սովետական աօահովագրության իրավունք ձեռք է բերել դասակարգային անզիջում պայքարի շնորհիվ: Սովետական ապահովագրության փաստը նկատի ունենալով, բուրժ. երկրներում ձգտում են ապացուցել, թե ժամանակակից երկրների բուրժ. պետության բնույթը փոխվել է, կապիտալիզմը վերափոխվել է ժողովրդականի, վերացել է ապահովածությունը, ստեղծվել է համընդհանուր բարօրության պետություն: Իրականում կապիտալիզմը