Սոցիալական մի շերտից մյուսը վերընթաց և վարընթաց գծով: Այս տեսության մեջ ժխտվում է արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը՝ որպես դասակարգելի գոյացման և դասակարգերի գոյացման և դասակարգային հակամարտւթյան հիմնական գործոն: Որպես արդի կապիտալիզմի ջատագով, Ս. հանդես է եկել հասարակական-տնտ. ֆորմացիաների, պատմ. առաջադիմության. դասակարգերի և դասակարգային պայքարի մարքս-լենինյան ուսմունքի դեմ:
Երկ.Л.Н. Толстой как философ, М., 1914: Система социологии, т. 1-2, П.,1920: Social Mobility, N. Y.-L., 1927; Նոր հրտ.՝ Social and Cultural Mobility,Glencoe, 1959; Social and Cultural Dynamisc [3ed.], v. 1-4, N. Y., 1962 .
Գրկ. Լենին Վ.Ի., Պիտիրիմ Սորիկինի արժեքավոր խոստովանութըունները, Երկ. լիակտ. ժող. հ. 37: Նույնի. Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին, նույն տեղում. հ. 45: Чесноков Г. Д., Современная буржуазная философия истории, Горький, 1972.
Սորորատ (լատ. sogor- քույր) , սովորույթ, որի համաձայն, տղամարդ ամուսնական հարաբերութըունների մեջ էր մտնում մի քանի կանանց՝ հարազատ քույրերի կամ զարմուհիների հետ: Ս. առաջինը նկարագրել է Լ. Գ. Մորգանը: Տերմինը մտցրել է Ջ. Ֆրեյզերը, որը Ս-ի վերաբերյալ փաստ է հավաքել Ամերիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի մի շարք ժողովուրդների մոտ: Գիտնականները Ս. դիտում են իբրև խմբամուսնության մնացուկ:
Սորս, գյուղ Արմ. Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկս գավառում: 1909-ին ուներ 27 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, արհեստներով (հատկապես շալագործության և գզրարությամբ: Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով: Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:
Սորսորի, Սուրսուրի, գյուղ Արմ. Հայաստանում, Խարբերթի վիլայեթի համանուն գավառում: xx դ. սկզբին ուներ 1500 հայ բնակիչ (մոտ 200 տուն): Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգորցությամբ, անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Կարապետ) ՝ կից վարժարանով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:
Սորտ բույսերի. բույսերի ամբողջություն, որն ստեղծվել է սելեկցիայի միջոցով և ունի որոշակի ժառանգաբար փոխանցով մորֆոլոգ., կենսբ., տնտ.հատկանիշներ և հատկություններ: Մշակովի բույսերի. դասկարգման ցածրագույն միավոր է: Լինում են. տեղական (ստեղցվել են ժող. սելեկցիայի միջոցով) և սելեկցիոն (ԳՀԻ-ներում և սելեկցիոն հիմնարկներում) Ս-եր;
Սորտափորձարկում. գըուղատնտեսական բույսերի սորտերի և հիբրիդների ուսումնասիրումը, գնահատումը (ստանդարտ սորտի հետ համեմատած) և դրանց պիտանիության հաստատումը՝ արտադրական պայմաններում մշակելու համար: ՍԱՀՄ-ում կատարվում է կայանային, արտադրական և պետ. Ս.: Կայարանային Ս-ման դեպքում սորտերն ուսումնասիրում են 2-3 տարի՝ գիտահետազոտական հաստատության կամ փորձարարական տնտեսության դաշտերում: Արտադրական Ս-նաբ միջոցով ստուգվում են կայանային Ս-ման տվյալները կոլտնտեսությունում կամ սովետական տնտեսությունում: Պետական Ս. լինում է մրցույթային և ընդլայնված: Կատարվում է հատուկ մեթոդով՝ դաշտային և լաբորատոր հոտազոտությունների միջոցով: Մրցույթային փորձարկումների ժամանակ ուսումնասիրվում է ներկայացված սորտերի աճելությունը, ցրտա- և երաշտադիմացկունությունը, ֆենոլոգիական փուլերի զարգացումը, բերքատվությունը, հիվադությունների և վնասատուների նկատմամբ դիմացկունությունը, մեքենայացված մշակության հնարավորությունները, բերքի տնտ. և այլ առանձնահատկությունները: Յուրաքանչյուր գյուղատնտ. գոտում մշակվում են փորջարկվող և համեմատվող ստանդարտ սորտեր: Եթե փոձարկվող սորտերն իրենց որակական ցուցանիշներով և բերքատվությամբ գերազանցում են ստանդարտին, ապա դրանք շրջանացվում են: Սորտաշրջանացման որոշումը հաստատում է համամիութենական սորտափորձակման հանձնաժողովի պլոնումը: Այն ուժի մեջ է մտնում ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի հաստատումից հետո: Այնուհետև ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրությունն իրագործում է այդ սորտերի տարածման, դաշտային կուլտուրանների էլիտային սերմերի արտադրության, խաղողի և պտղանու տեսակների տնկանյութի բազմացման հարցերը: Ընդլայնվա՛ Ս-ման խնդիրն է բացահայտել այն սորտերն ու հիբրիդները, որոնք պիտանի են մրցութային Ս-ման համար այլ մարզերում: Առավել հեռանկարային սորտերն անցնում են արտադրական Ս-ման (կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների դաշտերում): ՍՍՀՄ-ում Ս-ման աշխատանքներն սկսվել են 1923-24-ին, ՀՍՍՀ-ում՝ 1937-ին: Այժմ այն ղեկավարում և կոորդինացնում է ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրությանն առընթեր պետ. Ս-ման հանձնաժողովը: Պետ. Ս-ման տվյալների հիման վրա ամեն տարի արտադր. ցանքերում օգտագործում են առավել բերքատու և տեղական պայմաններին հարմարված սորտեր ու հիբրիդներ, արտադրությունից հանում են հները, կատարում սորտային շրջանացում: Տես նաև Սելեկցիա և Սերմնաբանություն հոդվածները: Է. Մորիկյան
ՍՈՐՏԱՐ, գյուղ Արմ. Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավարում: 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով: Բնակիչները բռնությամբ տողահանվել են 1915-ին, Մեծ եղերնի ժամանակ: Մեծ մասը զողվել է գաղթի ճանապարհին: Սակաթիվ փրկվածները ապաստանել են տարբեր երկրներում:
ՍՈՐՈՒԿ (Camelina), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10 տեսակ, աճում են Եվրոպայում և Ասիայում: ՍՍՀՄ-ում՝ 8 տեսակ: Մշակվումէ գարնանացան կամ մշակովի Ս. (C. sativa) և անտառային (աշնանացան) Ս. (C. silvestris): Ս-ի արմատը առանցքային է, թույլ զարգացած, ցողունը՝ կանգուն, մինչև 100սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև, ծաղիկները՝ մանր, բաց դեղնավուն, ծաղկաբույլը՝ ողկույզ, պտուղը տանձաձև պատիճ է, պարունակում է 6-8 սերմ: 1000 սերմի զանգվածը 0,6-2,0 գ է: Ս-ի սերմերը պարունակում են 35-47% յուղ, որն օգտագործվումէ տեխ. նպատակներով: ՍՍՀՄ-ում մշակվում է Արմ. և Արլ. Սիբիրում, Բաշկիրական ԻՍՍՀ-ում, Մերփվոլգյան շրջաններում, Ղազախստանում: Շրջանացված սորտերից են Վորոնեժսկի 345-ը, Կիգիզսկի 1-ը: Ցանվում է համատարած շարքերով, ցանքի նորման՝ 8-10կգ հա: Բերքը հավաքում են, որբ բույսոերը դեղնում են, պատիճները՝ գորշանում և չորանում:
ՍՈՐՓԻԱ, գյուղ ԱԱրմ. Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագ գավառում: XXդ. սկզբին ուներ 300 հայ բնակիչ (մոտ 40 տուն): Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստավածամայր)՝ կից վարժարանով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակաթիվ փրկվածներն ապաստանելլ են տարբեր երկրներում:
ՍՈՈՑԻԱԼԱԿՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ-ում աշխատավորների նյութական ապահովության համակարգ, որը նախատեսվում է ծերության, հիվանդության, աշխատունակության կորստի և օրենքով նախատեսված այլ դեպքերում (սանատորաառողջարանային բուժում, հանգստի և առողջապահական այլ միջողառումների կազմակերպում): Ս. ա-յան միջոցները գոյանում են ձեռնակությունների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների ապահովագրական մուծումներից և պետ. բյուջեից կատարվող ողղակի հատկացումներից: Ս. ա-յան սկզբունքները Ռուսաստանում մշակել է Վ»Ի» Լենինը: Դրանց համապատասխան, ՍՍՀՄ-ում կենսագործվում են Սովետական ապահովագրության հետևյալ սկզբմունքները. Սովետական ապահովագրությունը համըդհանուր է՝ տարածվում է բոլոր կատեգորիայի աշխատողների վրա (բանվորներ, ծառայողներ, կոլտնտեսականներ), իրականացվում է պատական, հասարակական և կոոպերատիվ կազմակերպություններից կատարված հատկացումների հաշվին՝ առանց աշխատավորների աշխատավրձից պահումներ կատարելու, բնութագրվում է ապահովագրության բազմակողմանիությամբ և ապահովագրական ապահովության մակարդակի անշեղ աճով, աշխատավորների նյութական ապահովությունից բացի կոչված է ամրապնդելու նաև աշխատավորների առողջությունն ու