ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ Քաղաքացիական կռիվների (1918–20) և Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ Ավարտել է Մոսկվայի կարմիր պրոֆե– սուրայի ինստ–ի գրականության ֆակ–ը (1934), եղել է «Լիտերատուրնայա գա– զե տա>–ի (1944–46), «Օգոնյոկ» ամսա– գրի (1945–53), իսկ 1962-ից՝ «Համառոտ գրական հանրագիտարան»-ի գլխ․ խըմ– բագիրը, 1949-ից՝ ՍՍՀՄ գրողների միու– թյան վարչության քարտուղարը, 1953– 1959-ին՝ առաջին քարտուղարը (վերջին տարիներին գլխավորում էր ՄՄՀՄ ԴՄ վարչությանն առընթեր հայ գրականու– թյան խորհուրդը)։ Տպագրվել է 1918-ից։ 30-ական թթ․ բանաստեղծությունները («Նախերգ», 1930, «Վերջին կռիվը», 1933, «Հասակա– կիցներ», 1934, «Քաջարիների հայրենի– քը», 1935 և այլ ժող–ներ) համակված են քաղաքացիական կռիվների հերոսակա– նությամբ։ Պատերազմական թեմայով իր լավագույն բանաստեղծություններում («Փոքրիկ վառարանում բոցն է թրթռում․․․» և այլ երգեր, ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝1946), որոնք զետեղված են «Դեկտեմբերը Մոսկ– վայի մատույցներում» (1942), «Հարձա– կում» (1943), «Պատժող Ռուսաստան» (1944) և այլ ժողովածուներում, Մ․ կարո– ղացել է հուզիչ անկեղծությամբ արտա– հայտել ցասման ու վշտի համաժողովըր– դական զգացումը, հաղթելու բուռն մղումն ու զինվորի՝ տան կարոտը։ Ս–ի ստեղծա– գործություններում մեծ տեղ են գրավում խաղաղությանը նվիրված բանաստեղծու– թյունները («Խաղաղություն աշխարհին», 1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝ 1951, «Արև– ելք և Արևմուտք», 1957, «Երգեր մարդկու– թյան մասին», 1961, «Ի՞նչ է երջանկու– թյունը», 1969, ժող–ներ)։ Հրատարակել է նաև «ժամանակի ձայներ» (1965) հոդված– ների ու ելույթների ժողովածուն՝ նվիրված գրականության հարցերին։ Մ–ի ստեղծա– գործության համար, բարձր քաղաքացիա– կանության ու գաղափարական համոզ– վածության հետ մեկտեղ, հատկանշական են քնարականությունն ու հուզական հա– գեցվածությունը։ Ս․ թարգմանել է հայ բանաստեղծների շատ գործեր, պրոպագանդել է հայ գրա– կանությունը։ Ընտրվել է ՍՄԿԿ Կենտր․ վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1952–56), ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկ– նածու (1956-66), ՍՍՀՄ IV–IX գումա– րումների Գերագույն սովետի և ՌՍՖՍՀ II–III գումարումների Գերագույն սովե– տի դեպուտատ, Խաղաղության համաշ– խարհային խորհրդի անդամ (1953-ից)։ Բոտևյան միջազգային մրցանակի դափ– նեկիր (1976)։ Պարգևատրվել է Լենինի 4 և 4 այլ շքանշաններով, բուլղ․ Կիրիլի ու Մեֆոդիի շքանշանով։ ծրկ․ Собр․ соч․, т․ 1–4, М․, 1965–66; Избр․ стихи, т․ 1–2, М․, 1974; Լիրիկա, Ե․, 1975։ 9․Թաթոսյան
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ», գրական, քաղաքական– հասարակական օրաթերթ (մինչև 1910-ի դեկտ․՝ երկօրյա)։ Լույս է տեսել 1909– 1912-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ասատուր Երիցյան։ Արտահայտել է առևտրաարդ․ բուրժուազիայի տեսակետները, տնտ․ առաջընթացի և հոգևոր զարգացման խը– թան է համարել տնտ․ հարաբերություն– ների ժամանակակից ձևերը, առևտուրը, տնտեսագիտ․ կադրերի առկայությունը (բարձրացրել է Երևանում առևտրաարդ․ դպրոց հիմնելու հարց), հայ արդյունաբե– րողներին ու վաճառականներին կոչ արել միջոցներ ներդնել Հայաստանում արդյու– նաբերությանը զարկ տալու համար։ Լու– սաբանել է Կովկասի (հատկապես Թիֆ– լիսի) հայության կյանքը, անդրադարձել միջազգային քաղ․ իրադարձություններին։ Կարևոր դեր է հատկացրել հայկ․ դպրո– ցին, որպես ազգի առաջադիմական նա– խապայման, հանդես է եկել ազգամիջ– յան վեճերի դեմ։ Գրական բաժնում գեղարվեստական ստեղծագործություն– ներից զատ տեղ են գտել նաև գրախոսու– թյուններ, բարձրացվել են գրականա– գիտական հարցեր։ Տ․ Վարդանյան
ՍՈՒՐՄԱԼՈՒԻ ԴԱՇՏ, Կ Ш ր Ш կ Ш լ Ш, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Միջին Արաքսյան գոգավորության աջափ– նյա ցածրադիր (բարձրությունը՝ 900– 1100 ւէ) մասը։ Մ․ դ․ սահմաններն են հս–ից Արաքս գետը, հվ–ից՝ Հայկական պար լեռնաշղթայի և Արարատ լեռան հս․ ւան– ջերը։ Տարածությունը մոտ 2800 կմ2 է։ Մ․ դ․ կազմում է Արարատյան դաշտի ան– միջական շարունակությունը (տես Արա– րատյան դաշտ)։ Կլիման չոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4-ից մինչև –6°Cէ, հուլիսինը՝ 24–26°С, տա– րեկան տեղումները՝ 200–350 ւէւէ։ Ս․ դ․ աղքատ է մակերևութային հոսքով։ Գե– րակշռում են գորշահողերն ու աղուտները։ Տիրապետում են կիսաանապատային չո– րասեր և աղասեր բուսականությունը։
ՍՈՒՐՄԱՌԻ, Ս ու ր բ Մարի, բերդա– քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի ճակաւոք գավառում, Երասխ և Վարդա– մարդ գետերի միախառնման մոտ, Խա– չասարի ստորոտին։ Պարսպապատած, աշտարակներով և մետաղակուռ դարպաս– ներով ամրացած Մ․ հս–ից պաշտպանվում էր նաև Երասխ գետով, մնացած կողմերից՝ խոր անդունդներով։ Գլխ․ դարպասը (գե– տի կողմից) տանում էր դեպի դղյակ, որն իր հերթին ամրացված էր բարձր պարիսպ– ներով ու հզոր աշտարակներով։ Թովմա Մեծոփեցին Մ–ի ամրությունների շինու– թյունը վերագրում է Բագրատունիներին (հավանաբար վերանորոգել են հին բեր– դը)։ Ըստ Արիստակես Լաստիվերցու, Հայոց թագավոր Հովհաննես–Սմբատից (1020–41), այլ բերդերի թվում, Վեստ Սարգիսը բռնատիրել է նաև Ս․։ Ալփ Արսլանը Ս․ գրավել և վերածել է թուրք, զորանիստի։ XIII դ․ սկզբին Ս․ ազատա– գրել են Զաքարյանները։ 1387-ին Ս․ գրա– վել և ավերել են Լենկթեմուրի հրոսակ– ները։ Հետագայում վերանորոգվել է, որովհետև XV դ․ սկզբին եվրոպացի ճա– նապարհորդ Կլավիխոն Ս․ նկարագրում է որպես կանգուն բերդաքաղաքի և համա– նուն վիճակի կենտրոն։ XVI–XVIII դդ․՝ պարսկ․ տիրապետության ներքո, Ս․ եղել է Երևանի խանության համանուն մահալի, իսկ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միացվելուց (1828) հետո՝ համանուն գա– վառի կենտրոնը։ 1920-ին Ս․ զւսվթեց քեմալական Թուրքիան։ Կոտորածներից փրկված Ս–ի հայերը ապաստան գտան Սովետական Հայաստանում։ Մ․ Կաւովաչյան
ՍՈՒՐՈՒԿՁԻ Ստեփան Գավրիլի [22․12․ 1862, ք․ Գրիգորիուպոլիս (այժմ՝ քաղա– քատիպ ավան Մոլդավ․ ՄՍՀ–ում)–22․2․ 1932, Խարկով], հայ սովետական բժիշկ, քիթ–կոկորդ–ականջաբան։ Բժշկ․ գիտ․ Դ–Ր (1921), պրոֆեսոր (1922)։ 1888-ին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկ, ֆակ–ը։ Աշխատել է ներքին հի– վանդությունների կլինիկայում։ 1891 – 1892-ին կատարելագործվել է Վիեննա– յում՝ քիթ–կոկորդ–ականջտբանության բնագավառում։ 1892-ին Խարկովի համալ– սարանի բժշկ․ ֆակ–ում ներքին հիվան– դությունների կլինիկային կից բացել է քիթ–կոկորդ–ականջի հիվանդությունների ամբուլատորիա և անվճար դասընթաց։ 1922-ին Ս–ի նախաձեռնությամբ նույն ֆակուլտետում հիմնվել է քիթ–կոկորդ– ականջաբանության ամբիոն և կլինիկա, որը ղեկավարել է մինչև 1928-ը (այժմ կլինիկան կոչվում է Ս–ի անունով)։ Մասնակցել է Խարկովի նահանգում բըռ– նըկված (1892) խոլերայի դեմ պայքարին։ Գիտական աշխատությունները վերաբե– րում են քիթ–կոկորդ–ականջի հիվանդու– թյունների, ներզատիչ գեղձերի (սիֆի– լիսային անշաքար միզահյուծություն, բազեդովյան հիվանդություն) ախտորոշ– ման ու բուժման, շնչափողից և բրոնխնե– րից օտար մարմինների հեռացման հար– ցերին։ Ս․ Չուէարյան
ՍՈՒՐՖԱձ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Մալաթիայի վիլայեթի Պեհեսնի գավառում, բլրոտ տեղանքում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 150 հայ բնակիչ (մոտ 20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի, բամբակի, ծխախոտի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, ձկնորսու– թյամբ (մոտակա Սուրֆազ գետում)։ Գյու– ղում կար եկեղեցի։ Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փըրկ– վածներն ապաստանել են տարբեր երկըր– ներում։
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Ալեքսեյ Գրիգորի [10(23)․ 9․1907, գ․ Մամուրան (այժմ՝ Սպահանի օստանում)–5․9․1981, Երևան], հայ սո– վետական իրավաբան։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1963), պրոֆեսոր (1966), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է Երևանի համալսա– րանի իրավաբանական ֆակուլտետը (1940)։ 1935-ին տեղափոխվել է Սովետա– կան Հայաստան։ 1946–48-ին դասավան– դել է իրավաբանական գիտությունների համամիութենական ինստ–ում (Մոսկվա), 1950–52-ին՝ Սվերդլովսկի իրավաբանա– կան ինստ–ում, 1948–49-ին և 1953-ից՝ Երևանի համալսարանում, որտեղ 1971 – 1977-ին վարել է պետության և իրավուն– քի տեսության ու պատմության ամբիոնը։ Ս–ի աշխատությունները վերաբերում են Հայաստանի պետության և իրավունքի պատմության հարցերին։ Երկ․ Մխիթար Գոշը և Հայոց դատաստանա– գիրքը, Ե․, 1965։ ^Հին իրանական իրավունքը ըստ Սասանյան դատաստանագրքի, Ե․, 1980։