Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դպրոց չկա, կամ եղածներըչեն կարող ընդգրկել մայրենի լեզուն սովորել ցանկացող բոլոր երեխաներին։ Միօրյա դպրոցների լայն ցանց գոյություն ունի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, և Ավստրալիայում։ ԱՄՆ-ում այդ դպրոցները գործում են եկեղեցիներին կից և կոչվում են կիրակօրյա վարժարաններ։ Ֆրանսիայում պարապմունքները տեղի են ունենում հինգշաբթի օրը, դպրոցներն ունեն ինքնագործ խմբեր ու կազմակերպություններ («Կարմիր խաչ», «Կապույտ խաչ են»), «Ցանց» ակումբ (հայկ․ ազգանունը պահպանողների) և այլ միություններ։ Վերջին 1-1,5 տասնամյակում հայերիթիվը ստվարանում է ԳՖՀ֊ում, Շվեցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Հոլացարիայում, Արաբական թերակղզու մի շարք քաղաքներում ու Աֆրիկըան որոշ երկրներում։ Այնտեղ որտեղ հիմնավորվել է թեկուզ 10֊20 հայ ընտանիք, ստեղծվել է միօրյա վարժարան, ուր երեխաները տարրական գիտելիքներ են ստանում հայոց լեզմի, հայ ժողովրդի պատմության մասին, սովորում են հայկ․ երգեր։ Միօրյա դպրոցի ուսուցիչները չեն վարձատրվում։

Սփյուռքահայ երեխաները հիմնավոր գիտելիքներ ստանում են միայն ամենօրյա դպրոցներում։ Դրանք գործում են փ աստիճանով․ մանկապարտեզ֊նախակրթարան (4֊5 տարի), նախակրթական (6֊և տարի) և միջնակարգ (երկրերդական, 3֊4 տարի)։ Միջնակարգ դպրոցները ղեկավարվում են տեղական դպրոցների ծրագրերով (բացի հայագիտական առարկաներից)։

Սփյուռքահայ կրթական կյանքի կենտրոնը Լիբանանն է։ 1940֊ից հետո Բեյրութի բոլոր դպրոցների համար կառուցվել են հարմարավետ դպրոցական շենքեր։ Սահակյան, Լևոն Մկրտչյան Հայ ավետարանական կոլեջները, Փալանջյան ճեմարանը, Դարուհի Հակոբյան (աղջիկների), Հովակիմյան֊Մանուկյան, Սոֆիա Հակոբյան, Մեսրոփյան, Սուրեն Խանամիրյան և այլ միջնակարգ դպրոցներ ու տասնյակ մանկապարտեզ֊նախակրթարաններ համընդհանուր ճանաչում ունեն։ Ամենօրյա դպրոցներ են գործում Տրիպոլի, Զահլե քաղաքներում։ Շուրջ 3 հզ․ մուսալեռցիներ են բնակվում Այնչար ավանում, ուր գործում են 2 միջնակարգ դպրոց, մանկապարտեզ֊նախակրթարան և կաթոլիկ քույրերի վարժարան։ Լիբանանահայ դպրոցներից 20֊ը պատկանում են Ազգ․ ուս․ 2֊ը՝ խորհրդին, 5֊ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), 12֊ը՝ բողոքական և 15ը֊՝ կաթոլիկ համայնքներին։ Կան նաև անհատական և տարբեր միությունների վարժարաններ։ Կազմակերպված դպրոցական համակարգ ունի սիրիահայ գաղութը։ Հալեպի Կիլիկյան և Կարեն֊Եփփե ճամարանները, Լևոն Նաճարյան֊Գալուստ Կյուլպենկյան վարժարանը սփյուռքի լավագույն միջնակարգ դպրոցներից են։ Դպրոցներ կան Դամասկոսում, Կամիշլիում, Քեսապում և Ռաքքա գյուղաքաղաքում։ Մեծ համբավ ունի Կիպրոսի Մելգոնյան (Մելքոնյան) կրթական հաստատությունը, որը միջնակարգի ծրագրից բացի, երկամյա դասընթացով պատրաստում է ուսուցիչներ, լրագրողներ ու այլ մասնագետներ։ Հայապահպանության լավագույն կենտրոններ են Եգիպտոսի Նուպարյան, Պողոսյան վարժարանները, Սուդանի մանկապարտեզ֊նախակրթարանը, Եթովպիայի Գևորգով նախակրթարանը (Ադիս Աբեբա), Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանը, Իրաքի, Քուվեյթի, Հորդանանի և Հունաստանի դպրոցները։ Բուենոս Այրեսում (Արգենտինա) հայ պատանիներն ու աղջիկները կրթություն են ստանում Արսլանյան վարժարանում, Մարի Մանուկյան, Մխիթարյան, Խրիմյան միջնակարգ դպրոցներում, Սահակ Պագչեճյան, Գույումճյան և այլ նախակրթարաններում։ Կորդոբայում գործում է «Ա․ Խաչատրյան» նախակրթարանը։ Արդեն ճանաչում են ստացել Մոնտեվիդեոյի (ուրուգվայ) Նուպարյան և Սան Պաուլույի (Բրազիլիա) Դուրյան նախակրթարանները։

ԱՄՆ-ում հայկ․ դպրոցաշինությունը ընդամենը 20-ամյա պատմության ունի։ Առաջին ամենօրյա դպրոցը բացվել է 1963-ին, Լոս Անջելեսում (Սրբոց նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարան, 1965-ին բացվել է Մեսրոպյան միջնակարգ դպրոցը։ 1982-ին քաղաքում գործել է 8 ամենօրյա դպրոց։ Նախակրթարաններ կան Նյու Յորքում, Ֆիլադերֆիայում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Նյու Ջերսիյում։ Դետրոյտի Ալեք Մանուկյան վարժարանն արդեն հասել է միջնակարգի աստիճանի։ Մոնրեալում և Տորոնտոյում (Կանադա) գործում են 4֊ական ամենօրյա հայկ․ վարժարաններ։ Սփյուռքահայ կրթական հաստատությունների մեջ առանձնահատուկ տեղ ունեն բարձրագույն դպրոցներ։ Դրանցից առաջինը Բեյրութի Հայկական կոլեջն է, արի շրջանավարտներն ստանում են արվեստիպսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք հավասար են լիբանանյան համալսարանի շրջանավարտների շնորհիվ աստիճանին։ Երկրորդ բարձրագույն կրթական հաստատությունը՝ ամերիկահայ միջազգային կոլեջ (ԱՄԿ), հիմնադրվել է 1976-ին, Կալիֆոռնիայում Լա-Վեռն համալսարանին կից։ Կոլեջում ուսնում են Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Քուվեյթից, Իրաքից, Թուրքիայից, Հունաստանից, ինչպես նաև ԱՄՆ-ի մյուս քաղաքներից միջնակարգ կրթությանբ երիտասարդներ։ Կոլեջի ղեկավարության նպատակն է կրթական հաստատությունը դարձնել ինքուրյուն և շարունակել սփյուռքահայ գաղթավայրերի համար հայ մշակութային ու գրականությանը քաջատեղյակ գործիչների պատրաստումը։ Բեյրութում գործում է նաև ՀԲԸՄ Երվանդ Հյուսիսյան հայագիտական ուս․ հաստատությունը, որն ունի 2-ամյա երեկոյան դասընթաց՝ միջնակարգ կրթություն ունեցողների համար։ Ս․ դ-ի մեծ մասը սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի հետ։ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն այդ դպրոցներին մատակարարում է դասագրքեր, լաբարատոր սարքավորումներ, ուս․ կինոժապավեններ, դասախոսությունների է ուղարկում անվանի