սուբյեկտիվ ընկալմամբ անձնավորության ակնկալիքները: Արևմուտքում տնտեսկան և սոցիալական զարգացման զանազան փորձերց «սոցիալական իդիկատորների» «պոստիդրուստալ հասարակության» տեսություններ:
Սոցիալական զարգացմանման կառավարումը հատկապես կարևոր նշանակություն ունի զարգացած սոցիալիզմի օրոք, որն ապահովում է տնտեսական և սոցիալալան զարգացման ներդաշնակությունը և պլանաչափ կազմակերպումը: Մեր երկրի սոցիալական զարգացմանման ստրատեգիան նպատակադրումները ամփոփված են ՍՄԿԿ սոցիալական ծրագրում, որի կատարմանն է ուղղված կուսակցության սոցիալական քաղաքականությունը: Ծրագրի կարևորագույն բաղադամասներեն են սովետական մարդկանց նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումը սոցիալիստական ապրելակերպի կատարելագործոնը հասարակության սոցիալական կառուցվացքի զարգացումը են: ՍՄՀՄ սոցիալական զարգացման հեռանկարային և առաջնահերթ խնդիրները արտացոլված են ՍՍՀՄ տնտեսական և սւցիալական զարգացման հնգամյա և տարեկան ալաններում: Սոցիալական զարգացման հեռանկարներն են ուսումնասիրում սոցիալական կանխատոսումը և սոցիալական նախագծխումը դեռևս գոյություն չունոցող կամ արմատապես վերափոխման ենթակա օբյեկտի սոցիալ զարգացման մասին: 1960-ական թվականների կեսից ՍՍՀՄ-ում և սոցալիստական այլ երկրներում տարածում է ստացել սոցալիական պլանավորումը, որի հւիմնական խընդիրը ՍՍՀՄ-ում և սոցիալիստական այլ երկրներում տարածում է ստացել սոցիալական պլանավորումը, որի հիմնական խընդիրը սոցիալական զարգացման նպատակաուղղված կարգավորումն է: Օրինակ ձեռնարկության սոցիալական զարգացման պլանը ներառում է աշխատանքի ու կենցաղային պայմանների բարելավման, տեխնիկական միջոցարումների, սոցիալական արդյունաբերության, ազատ ժամաանակի օգտագործման, կելոկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի հարցերը: ՀՍՍՀ-ում սոցիալակն զարգացման պլանավորման հարցերով 1974-ից զբաղվում է Աշխատանքի պետական կոմիտե աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոնը ՀՍՍՀ-ում սոցիալակն զարգացման պլանավորման հարցերը արդյունաբերական ձեռնարկություններում, Ե..1979:социология и проблемы социального развития М 1978: Исследование пастроения показателей социалъногоразвития м 1979 социального развитияб м 1978 Исследование построения показателей социального развития м1978 исследование построения показателей социального развития и планирования м 1978 исследование построения показателей социального развития м 19789 Социальное проектирование м 1982:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱ, սոցիոլոգիական ուղղություն, որն ուսումնասիրում է մարդու և միջավայրի (ինչպես բնական, այնպես էլ սոցիալական) փոխազդեցության պրոբլեմները։ Ձևավորվել է XX դ․ 20–30-ական թթ․ որպես բուրժուազիա, մասնավորա– պես, ամերիկյան սոցիոլոգիայի բաժիններից, որի ուսումնասիրության առարկան ու հիմնական հասկացությունները դեռևս չեն սահմանված։ Սոցիալական էկոլոգիան ներկայացված է նախ և առաջ «Չիկագոյի դպրոցի» ներկայացուցիչներ Ռ․ Փարքի, Է․ Բերջեսի, Ռ․ Մակքենզիի և այլոց գործունեությամբ։ Նրանց հետազոտություններում օգտագործվել են կենսաբանությունից փոխառած «հանրույթ», «միջավայր», «մրցակցություն», «դիսպերսիա» հասկացությունները։ «Չիկագոյի դպրոցի» սոցիալ–էկոլոգների հետազոտության գլխավոր օբյեկտը քաղաքն է, որին ներհատուկ տարածա-սոցիալական միջավայրի գործառման ու զարգացման օրինաչափությունները դիտարկվում են մրցակցության կենսաբանակն մեխանիզմների տեսանկյունից։ Սոցիալան Էկոլոգիան որոշակի զարգացում է ապրել, չնայած առ այսօր ուժեղ են սոցիալ–մշակութային կյանքի կենսաբանականացման միտումներն ու պոզիտիվիստական դիրքորոշումները։ Մարք– սիստական սոցիոլոգիան քննադատել է դրանք, բացահայտել սոցիալ–մշակութային կյանքի կենսաբանականացման իմացաբանական և գաղափարախոսական ակունքները։ Մարքսիստական սոցիոլոգիայում սոցիալական թկոլոգիայի պրոբլեմները ուսումն՛ասիրվում են՝ կապված բնակավայրերի սոցիալական և տարածական կառուցվածքների փոխազդեցության, ուրբանացման և բնակչության գաղթի հարցերի հետ։ Նշված հարցերի ուսումնասիրությունը ներկայումս սերտորեն կապված է գիտատեխնիկական հեղափոխության միտումների հետ, երբ բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, դեմոգրաֆիական պրոցեսների կառավարման ու կանխատեսման հարցերը ավելի ու ավե– լի գլոբալ բնույթ են ստանում։ 70-ական թվականներից վերը նշված պրոբլեմների ուսում– նասիրությունը առնչվում է համակարգային վերլուծության և գլոբալ մոդելավորման հետ։․ Гирусов Э․ В․, Система «общество-природа», М․, 1976; , Человеческие качества, переведвно с английского, М․, 1980․ Ս․ Ենգիբարյան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՎ, հասարակության սոցիալական կառուցվածքի տարրերից, սոցիալական խմբի տեսակ։ Սոցիալակն խավերը բնորոշվում են տարբեր չափանիշներով՝ որպես դասակարգերի միջև կամ նրանց ներսում որոշ առանձնահատկություններով օժտված սոցիալական խմբեր։ Սոցիալակն խավը կարող է լինել փակ, մեկուսացված կամ սկզբունքորեն բաց։ Սոցիալական խավերի տեղը հասարակության սոցիալական կառուցվածքում որոշվում է դասակարգային բաժանման հիման վրա։ Բուրժուազիական սոցիոլոգիայում տարածված է «միջին սոցիալակն խավի» տեսությունը, համաձայն որի, բոլոր դասակարգային տարբերությունները վերանում են՝ «միջին սոցիալական խավ»-ի ձևավորմամբ։ «Վերնախավի» տեսություններում ապագա հասարակության մեջ գլխավոր տեղը հատկացվում է այս կամ այն սոցիալակն խավերին Սոցիալիզմի օրոք բոլոր սոցիալակն խավերի և դասակարգերի հիմնական շահերը համընկնում են, այն դեպքում, երբ հակամարտ հասարակությունում սոցիալակն խավերի փոխհարաբերությունները լարված են անգամ միևնույն դասակարգի ներսում։ Սոցիալիզմի օրոք տեղի է ունենում բոլոր սոցիալական խավերի և դասակարգերի աստիճանացման վերացում և անդասակարգ հասարակության ձևավորում։ Վ․ Միրզոյան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՒՄԲ, սոցիալական հանրույթի տեսակ, հասարակության կառուցվածքային տարր, ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված մարդկանց ամբողջություն։ Սոցիալակն խմբի դասակարգման տարբեր սկզբունքներ կան՝ ըստ դասակարգային, ազգային, կուսակցական պատկանելության, դավանանքի, զբաղմունքի ևն։ Սոցիալակն խումբը բնութագրվում է տարբեր աստիճանի կարգավորվածությտմբ՝ մանրամասն կանոնակարգումից մինչև տարերային վիճակը ինչպես և մեկուսացվածությամբ։ Բուրժուազիական սոցիոլոգիայում տարածված պլյուրալիզմը բոլոր սոցիալակն խմբերը համարում է անկախ և հավասարազոր։ Մարքսիստական սոցիոլոգիային բնորոշ է կոնկրետ պատմական մոտեցումը և դասակարգի՝ իբրև հիմնական սոցիալակն խմբի առանձնացումը, այլ խմբերում անձնավորության սոցիալական ստատուսը վերջին հաշվով պայմանավորված է նրա դասակարգային պատկանելությամբ։ Հակամարտ հասարակության սոցիալակն խմբերի միջև փոխհարաբերություններին ներհատուկ են լարվածությունը, իսկ սոցիալական ստատուսների միջև կան զգալի տարբերություններ։ Ընդհակառակը, սոցիալիզմը բնութագրվում է հարաճուն սոցիալական միատարրությամբ։ Սոցիալական խմբի կարևոր տարատեսակ է փոքր խումբը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՈՒՄ անձնավորության կամ սոցիալական խմբի և սոցիալական միջավայրի փոխհարմարումը՝ դրանց շահերին համապատասխան, որի ընթացքում որոշիչ դեր ունի միջավայրը։ Սոցիալականացման ընթացքում ձեռք բերած իրենց սոցիալական պահանջմունքները բավարարելու նպատակով անհատները ստիպված են կամ իրենք հարմարվել միջավայրի պահանջներին կամ միջավայրը հարմարեցնել իրենց պահանջներին։ Տրամագծորեն հակադիր այս գործողությունների համընկնումը կազմում է սոցիալակն հարմարման բովանդակությունը և իրական իմաստը։ Այդ համընկնումը հնարավոր է միայն սոցիալիզմի պայմաններում, երբ միջավայրը հարմարեցնելու անձնավորության ունակությունը դառնում է սոցիալական միջավայրը կատարելագործելու միջոց, իսկ միջավայրին անձնավորության հարմարվելը՝ կոմունիստական անձնավորության ձևավորման պայման։ Անձնավորության հարմարողական գործունեության ակտիվացմանը ծառայում են նպատակամղված սոցիալականացումը և անհատի կենսագործունեության հետագա սոցիաչական վերահսկողությունը։ Սոցիալիզմի օրոք դեռևս պահպանվում են կապիտալիզմին բնորոշ և հիմնականում նրանից ժառանգած մի շարք սոցիալապահարմարողական պրոցեսներ. անձնավորությունը ստիպված է ենթարկվել միջավայրի պահանջներին սեփական ապահարմարման գնով, որն արտահայտվում է իրավախախտումների, հոգեկան և սեռական խանգարումների, սոցիալական անտարբերության, կրոնականության առանձին դրսևորումների ձևով։ Այդպիսի անձնավորությունը, այնուամենայնիվ, ձգտելով հարմարեցնել միջավայրը, կազմալուծում և ապակայունացնում է այն։ Միայն անձնավորության առաջադիմական-հեղափոխսկան տիպը կարող է