Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կապիտալիզմի պայմաններում խուսափել ապահարմարումից իր ակտիվությունը իրագործելով սոցիալ. միջավայրը արմատապես վերափոխելու ուղղությամբ վեր կանգնելով դրա պատմական սահմանափակությունից:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, տես Հեղափոխություն սոցիալական:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ, ՍՍՀՄ-ում սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում, գիտական համալիր դիսցիպլին. ուսումնասիրում է բնակչության և նրա առանձին խմբերի առողջական վիճակը, սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը հասարակական առողջության և առողջապահության վրա, առողջապահության կառավարման ձևերն ու մեթոդները, մշակում հասարակական առողջության պահպանման ու ամրապնդման միջոցառումներ: Սոցիալական հիգիենան սերտորեն առնչվում է հասարակական գիտությունների (քաղաքատնտեսություն, սոցիոլոգիա, դեմոգրաֆիա, կառավորման ընդհանուր տեսություն ևն) հետ և առավել ուշադրություն է դարձնում սոցիալական պայմանների վրա, ուսումնասիրում է բժշկության մեջ սոցիալական և կենսաբանական գործոնների հարաբերակցությունը: Սոցիալական հիգիենայի հիմնական մեթոդը վիճակագրությունն է: Կիրառվում են նաև փորձաքննական գնահատման, գիտական փորձի և մոդելավորման, պատմական, անկետավորման ուայլ մեթոդներ: Սոցիալական հիգիենայի աղբյուրները կապված են պրոֆեսիոնալ հիվանդությունների հետազոտությունների հետ: Ռուսաստանում սոցիալ-հիգիենային հայացքների պրոպագանդմանը նպաստել են «Դատական բժշկության և հասարակական հիգիենայի արխիվ» ամսագիրը և բժշկ. գիտ. ընկերությունները: Ազգաբնակչության սոցիալական տարբեր խմբերի սան-վիճակագրական հետազոտություններ են կատարել Ֆ․ Էրիսմանը, Ե․ Օսիպովը, Ն․ Տեզյակով, Ա․ Շինգարյովը և ուրիշներ։ XVIII դ․ 2-րդ կեսից մինչև XIX դ․ 70-ական թթ․ տարբեր երկրներում Սոցիալական հիգիենայի առանձին մրոբլեմները շարադրվում էին բժշկ․ ոստիկանության և հասարակական հիգիենայի դասընթացներում, իսկ XIX դ․ վերջին-XX դ․ սկզբին՝ հիգիենայի ամբիոնններում։ ՍՍՀՄ-ում Սոցիալական հիգիենայի հիմքը մարոսիզմ-լենինիզմ մեթոդոլոգիան է․ Ս․ հ-ի խնդիրների արմատական լուծման սկզբունքները մշակված են Վ․ Ի․ Լենինի աշխատություններում և իրենց արտահայտությունն են գտլ ՍՄԿԿ ծրագրերում։ Սոցիալական հիգիենայի կազմակերպական բազան առողջապահության սովետական համակարգն է, որը հենվում է հասարակության սոցիալ-տնտ․ վերակառուցման վրա և ծառայում է հիվանդությունների սոցիալական աղբյուրների վերացման, հասարակական առողջության պահպանման պետ․ միջոցառումների իրականացման գործին։ Բուժկանխարգելիչ միջոցառումների գիտական մշակման գործում Սոցիալական հիգիենայի խնդիրների և հնարավորությունների ընդլայնումը նպաստում է մարդու հոգեկան և ֆիզիկ․ համաչափ զարգացմանը, կյանքի տևողության առավելագույն երկարացմանը։ Ս․ հ-ի զարգացմանը գործնական բժշկության մեջ և բարձրագույն բժշկ․ կրթության համակարգում կանխարգելիչ ուղղության ներդրմանը մպաստեց Մոսկվայի 1-ին և 2-րդ համալսարաններում Ս․ հ-ի ամբիոնների ստեղծումը (առաջինում ամբիոնը հիմնել է Ն․ Սեմաշկոն, 1922-ին, երկրորդում՝ Զ․ Սոլովյովը, 1923-ին), Սոցիալական հիգիենայի պետ․ ինստիտուտի հիմնումը (1923-ին)։ Այնուհետև Սոցիալական հիգիենայի ամբիոններ են բացվել բոլոր բարձրագույն բժշկ․ հաստատություններում։ «Սոցիալակն հիգիենա և առողջապահության կազմակերպումն ու կառավարումը» պրոբլեմով զբաղվող առաջատար գիտ․ կենտրոն դարձավ ՍՍՀՄ առողջապահության մինիստրության Ն․ Սեմաշկոյի անվ․ սոցիալական հիգիենայի և առողջապահության կազմակերպման համամիութենական ԳՀԻ-ն (Մոսկվա)։ ՍՍՀՄ-ում Սոցիալական հիգիենայի գիտական ուսումնասիրության խնդիրները են․ Սոցիալական հիգիենայի և առողջապահության կազմակերպման տեսական հարցերը, սոցիալական պայմաններն ու բնակչության առողջությունը, առողջապահության էկոնոմիկայի և պլանավորման գիտական հիմունքները, առողջապահության պլանավորման և ղեկավարման ավտոմատացված համակարգը, բնակչության բուժօգնության կազմակերպման գիտական հիմունքներն են: Ս. հ-ի խնդիրներով զբաղվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1948-ից, կենսապայմանների և առողջության ուսումնասիրման միջազգային բժշկ. ասոցիացիան 1951-ից Սոցիալական բժշկագիտության եվրոպական ասոցիացին 1955-ից: Սոցիալական հիգիենայի հարցերը լուսաբանվում են Սովետսկոյե զդրավօխրանենիյե 1942-ից Գիգիենա ի սանիտարիա 1922-ից և արտասահմանյան մի շարք ամսագրերում: Գրականություն Бактис Г А Лекарев Л Г Социальная Гигиена и организация здравоохраниния М 1969 Венгрова ИВ Шилинис А Социальная Гиггиена в СССР очерк истории М 1976

Սոցիալական հիվանդություններ, մարդու հիվանդություններ, որոնց առաջացումն ու տարածումն պայամանավորված են սոցիալ.-տնտ. անբարենպաստ պայմանների ազդեցությամբ: Սոցիալական հիվանդությունների շարքին են դասվում տուբերկուլոզը, վեներական հիվանդություններ, ալկոհոլամոլությունը, նարկոմանիաները, ռախիտը, ավիտամինոզը, անբավարար սնուցման հետ կապված այլ և պրոֆեսիոնալ որոշ հիվանդություններ: Սոցիալական հիվանդությունների դեմ պայքարի հիմնական և անհրաժեշտ նախապայմանը շահագործծման և դասակարգային անհավասարության վերացումն է: Սոցիալիստական համակարգը նպաստում է Սոցիալական հիվանդություններ առաջացնող պատչճառների վերացմանը: Նախահեղափոխական Ռուսաստանում 1000 զինակոչիկներից 100-ը հիվանդ էր տուբերկոլոզով, 1935-ին հիվանդների թիվը նվազեց 10-20 անգամ: 1935-ին սիֆիլիսով հիվանդների թիվը կազմել է 10 հզ. բնակչին՝ 180, 1936-ին նվազել է մինչև 18, 1961-ին՝ 1,5: Երևանի նահանգում տրախոմայով հիվանդների թիվը 1913-ին եզել է 1000 բնակչին՝ 127-150, 1953-ից ՀՍՍՀ-ում տրախոման լրիվ վերացվել է:

Սոցիալական հոգեբանություն, սոցիալական խմբերում մարդկանց վարքի և գործունեության օրինաչափությունները և այդ խմբերի հոգեբանական բնութագրերը ուսումնասիրող գիտակարգ: Սոցիալական հոգեբանություն առաջացել է հոգեբանության և սոցիոլոգիայի սահմանագծում, և մինչև այժմ բանավիճում են գիտությունների համակարգում Սոցիալական հոգեբանության տեղի շուրջ, այն համարվում է կամ հոգեբանության, կամ սոցիոլոգիայի մաս, կամ էլ ընդունվում է դրա գոյությունը միաժամանակ հոգեբանության և սոցիոլոգիայի շրջանակներում: Սոցիալ-հոգեբանական շատ պրոբլեմների ակունքները կարելի է գտնել Պլատոնի և Արիստոտելի ուսմունքները: Ինքնուրույն սոցիալ-հոգեբանական ըմբռնում ստեղծելու առաջին փորձերը կատարվել են XIX դ․ 2-րդ կեսին՝ «ժողովուրդների հոգեբանություն» (Ս․ Լացարուս, Հ․ Շտայնտհալ, Վ․ Վունդտ), «զանգվածների հոգեբանություն» (Շ․ Սիգելե, Դ․ Լեբոն), «սոցիալ․ վարքի բնազդների» տեսություն (Վ․ Սակդուգալ)։ Սոցիալական հոգեբանության, որպես հատուկ գիտակարգի, գոյության սկիզբը համարվում է 1908-ը, երբ միաժամանակ լույս տեսան անգլո–ամերիկյան հոգեբան Սակդուգալի և ամեր․ սոցիոլոգ է․ Ռոսի աշխատությունները (դրանց վերնագրերում կար «Սոցիալական հոգեբանություն» տերմինը)։ քիչ մարքսիստական Սոցիալական հոգեբանությյան հետագա զարգացման կենտրոնը դարձել է ԱՍՆ։ Զարգանալով փորձարարական ճանապարհով և նպատակսսուղղված լինելով կիրառական խնդիրների լուծմանը՝ ամեր․ Ս․ հ․ նշանակալի հաջողությունների է հասել փոքր խմբերի կառուցվածքի և դինամիկայի, միջանձնային հարաբերությունների, զանգվածային և խմբային հաղորդակցման միջոցների ու մեխանիզմների և այլ կոնկրետ երևույթների հետազոտման բնագավառում։ Դա հանգեցրեց այն բանին, որ Սոցիալական հոգեբանության հետազոտման չափանմուշ դարձավ անհատական հոգեբանության հետազոտումը։ Այժմ Արևմուտքում ուժեղանում է նման մոտեցման քննադատությունը՝ տեսական, աշխարհայացքային կողմերը, իրական սոցիալ․ պրոբլեմները թերագնահատելու համար։ Մարքսիզմ–լենինիզմի դասականների ստեղծագործություններում տրվել են մարքսիստական Սոցիալական հոգեբանության սկզբունքային կանխադրույթները՝ հասարակական հարաբերությունների բնույթը, անհատական և հասարակական գիտակցության հարաբերակցությունը, անձնավորության ըմբռնումը որպես հասարակական հարաբերությունների ամբողջություն ևն։ ՍՍՀՍ–ում մարքսիստական մեթոդաբանության հիման վրա սոցիալ–հոգեբանական հետազոտությունների գործնական զարգացումը սկսվել է 50-ական թթ․ վերջից։