դրական միապետության կողմնակից։ Բազմիցս ընտրվել է կորտեսների դեպու– տատ՝ լիբերալների կողմից։ Հանդես է եկել ռոմանտիկական բանաստեղծու– թյուններով, ապա՝ որպես քննադատ, տե– սաբան։ Նրա «Նշումներ վեպեր գրելու նոր արվեստի մասին» (1887) գործը ուղըղ– ված է արվեստում նատուրալիզմի և մի– տումնավորության դեմ։ Դրել է էտյուդ– ներ 6ո․ Դյոթեի, Մ․ Սերվանտեսի մա– սին, փիլ․ վեպեր՝ «Պեպիտա Իփմենես» (1874, հայ․ հրտ․ 1967), «Դոնյա Լուս» (1879), «Կոմանդոր Մենդոսան» (1877), «Դոկտոր Ֆաուստինոյի պատրանքները» (1875) և «Խուանիտա երկարը» (1895) վեպերը։
ՎԱԼԵՐԻ (Уа1ёгу) Պոլ (1871-7-1945), ֆրան– սիացի բանաստեղծ։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1927)։ Կրթությամբ՝ իրավաբան։ Վ–ի ստեղծագործությունը ձևավորվել է XIX դ․ վերջի սիմվոլիստների, գլխավորա– պես՝ Ս․ Մալլարմեի, ազդեցությամբ։ 90-ական թթ․ հանդես է եկել բանաստեղ– ծություններով («Հին բանաստեղծություն– ների ալբոմ», 1920, ժող․)։ Այնուհետև հրատարակել է Էսսեներ՝ պարարվեստի, նկարչության, ճարտ–յան, Մալլարմեի, Մտենդալի, Շ․ Բոդլերի մասին, ինչպես նաև «Մի երեկո պր–ն Տեստի հետ» (1896) գրական–փիլ․ ստեղծագործությունը։ Հայտնի է դարձել «Երիտասարդ Պարքը» պոեմով և նույն վերնադիրը կրող բանաս– տեղծությունների ժողովածուով (1917)։ Այնուհետև տպագրվել են «Ծովային գերեզմանոցը» (1920) պոեմը և «Թով– չանքներ» (1922) պոեմների ու բանաս– տեղծությունների ժողովածուն։ 1941-ին հրատարակվել է Վ–ի «Իմ Ֆաուստը» վեր– ջին պոեմը (անավարտ)։ Բանաստեղծի պոեզիայի «ինտելեկտուալիղմը» պատ– րանքային է․ իշխում է այն միտքը, թե բանականությունն անկարող է թափան– ցել իրերի էության մեջ։ Վ–ի սաեղծած կերպարների և ասոցիացիաների աշխար– հը, թեև տրամաբանական պարզ կառուց– վածդ ունի, բայց փակ է, ծայրահեղ սուբ– յեկտիվ, գերհագեցած է սիմվոլներով, հնարամիտ փոխաբերություններով։ Երկ․ Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության, էժող]․, Ե․, 1976։ Գրկ․ ճանաշյան Մ․, Պոլ Վալերի և իր բանաստեղծությունը, Վնտ․, 1947։ Ա․ Գաս պ արյան
ՎԱԼԵՐԻԱՆԱԹԹՈՒ, կատվախոտ ա– թ թ ու, С4Н9СООН, միահիմն սահմանա– յին օրգ․ թթու։ Հայտնի են Վ–ի չորս իզո– մերները․ վալերիանա թթու՝ СНз(СН2)зСООН, իզովալերիանաթթու՝ (СН3)2СНСН2СООН, մեթիլէթիլքացախա– թթու՝ СНзСН2СН(СНз)СООН և եռմեթիլ– քացախաթթու՝ (СН3)3ССООН։ Անգույն, բնորոշ հոտով հեղուկներ են։ Վ–ի որոշ ածանցյալներ ախտահանիչ են, էսթերնե– րը՝ մեծ մասամբ բուրավետ (մրգի, ծաղի– կի հոտով) նյութեր։ Իզովալերիանաթթուն ստանում են կատվախոտի արմատներից՝ ջրային գոլորշու հետ թորելով (նաև սին– թետիկ եղանակներով)։ Օգտագործվում է դեղամիջոցներ՝ վալիդոլ, բրոմիզովալ ևն պատրաստելու համար։Նրա իզոամիլային էսթերը՝ «խնձորի էսենցիա» օգտագործ– վում է սննդի արդյունաբերությունում։
ՎԱԼԵՐԻԱՆՈՍ Պուբլիոս Լիկինիոս (Pub– lius Licinius Valerianus) (193–260), հռոմ․ կայսր 253-ից։ Կառավարել է որդու՝ Դա– լիենոսի հետ համատեղ։ Հալածել է քրիս– տոնյաներին։ 256-ին արշավել է պարսիկ– ների դեմ, նրանց վտարել Անտիոքից, սակայն Եդեսիայի մոտ պարտվել և գերի է ընկել (260)։ Հայոց թագավոր Արտա– վագդը (252/253–272/273) խորհուրդ է տվել Շապուհ I-ին՝ ազատել Վ–ին միջազ– գային բարդություններից խուսափելու հա– մար։
ՎԱԼԵՐԻՈԱ Մարկոս Մարտիալիս [Marcus Valerius Martialis (մոտ 40–մոտ 104)], հռոմեացի բանաստեղծ։ Լույս է ընծայել էպիգրամների 15 գիրք, որոնցից երեքը («Տեսարաններ», «Ընծաներ», «Նվերներ») միավորված են թեմատիկայով, իսկ 12-ը խառը բովանդակություն ունեն։ Վ–ի սրա– միտ էպիգրամները, որոնք պատկերում են հասարակական տարբեր խավերի կյանքը, դիպուկ, զվարճալի, նուրբ ման– րանկարներ են։ Վ–ին բարձր են գնահատել Դ․ Լեսինգը, 6ո․ Վ․ Դյոթեն։
ՎԱԼԻԴՈԼ, անոթալայնիչ դեղամիջոց, մեն– թոչի 25–30%-անոց լուծույթը իզովալե– րիանաթթվի մեթիւեթերում։ Ունի հանգրս– տացնողև հակափսխեցուցիչ հատկություն։ Օգտագործում են կաթիլների (շաքարի վրա) և հաբերի ձևով՝ կրծքային հեղձուկի, հիստերիայի, նևրոզների, ծովային և բարձունքային հիվանդությունների, եղի– ների փսխումների, Վ–ի 10-տոկոսանոց սպիրտային լուծույթը՝ մաշկի քորի դեպ– քում։
ՎԱԼԻՒԱՆՈՎ Չոքան Չինգիսովիչ (1835– 1865), առաջին ղազախ գիտնականը, լու– սավորիչ–դեմոկրատ, պատմաբան, ազգա– գրագետ, բանագետ։ Ավարտել է Օմսկի կադետական դպրոցը (1853), ծառայել Արևմտասիբիրյան նահանգապետությու– նում, մասնակցել Միջին Ասիա և Չինաս– տան մեկնած մի շարք արշավախմբերի։ 1858-ին մուսուլման վաճառականի անվան տակ անցել է Տյան Շանը և ապրել Կաշ– գարում, որտեղ Արլ․ Թուրքեստանի ազ– գագրության և Ալթըշարի պատմության վերաբերյալ նյութեր է հավաքել։ 1860– 1861-ին, ապրելով Պետերբուրգում, մո– տիկից ծանոթացել է ռուս հեղափոխա– կան–դեմոկրատների գաղափարներին, հաղորդակցվել առաջադեմ մտավորական– ների հետ։ Վ․ եղել է առաջին ղազախ նկարիչը, ազգագրական ճշգրտությամբ պատկերա– զարդել իր գիտ․ ու ճամփորդական օրա– գրերը։ Մտեղծել է նաև հաստոցային գծա– նկարներ ու ջրանկարներ («Մեծ Հորդայի ղազախները», «Աարտայը՝ Աարը Բաղիշի տոհմից» ևն)։ Ունեցել է բազմակողմանի գիտ․ հետաքրքրություններ։ Թողել է Մի– ջին Ասիայի, Ղազախստանի, Արմ․ Չի– նաստանի ժողովուրդների մշակույթին ու պատմությանը վերաբերող արժեքավոր ուսումնասիրություններ․ «Ջունգարիայի ակնարկներ» (1861), «Կիրգիզներ» (այդ– պես են այն ժամանակ կոչել ղազախնե– րին հրտ․ 1958), «Աբլայ» (1861), «Չի– նական կայսրության արևմտյան երկրա– մասը և ք․ Կուլջան» (հրտ․ 1958) ևն։ Վ․ առաջինն է գրառել և ռուս, թարգմանել կիրգիգ․ «Մանաս» հերոս, էպոսից մի Չ․ Չ․ Վալիխանով հատված, գրառել է նաև ժող․ էպիկական «Կոզը–Կորպեշ և Բայանսլու» պոեմը։ Վ․ դատապարտել է ղազախ ֆեոդալնե– րի կամայականությունները, ցարիզմի գաղութարարական քաղաքականությունը։ Հասարակական կյանքի իր ըմբռնումնե– րով մնալով իդեալիստ՝ այնուհանդերձ գտել է, որ պատմ․ առաջընթացի վերջ– նական նպատակը «նյութական վիճակի․․․ բարելավումն է», որ «մարդկային բոլոր մղումներն ու մոտիվները պայմանավոր– ված են ֆիզիկական ու սոցիալ․ պայման– ների միագումար ներգործությամբ» («Статьи․ Переписка», Алма-Ата, 1947, с․ 42)․ Գրկ․ Чокая Валиханов․ Аннотированный указатель литературы, Алма-Ата, 1967․
ՎԱԼԻՆ, a-ամինաիզովալերիանաթթու (CH3)2CHCH(NH2)COOH, անփոխարի– նելի ամինաթթու։ Սպիտակուցների բա– ղադրության մեջ գտնվում է a իզոմերի ձևով։ Մեծ քանակությամբ պարունակվում է մարդու շիճուկային ալբումիններում, կաթի կազեինում (7–8%), շարակցա– կան հյուսվածքի էլաստինում (13–14%)։ Պանտոտենաթթվի (վիտամին B3) և պե– նիցիլինի կենսասինթեզի ելանյութ է։ Աննդի մեջ Վ–ի բացակայությունը սպիտա– կուցները դարձնում է ոչ լիարժեք, հան– գեցնում բացասական ազոտային հաշվե– կշռի։ ՎԱ ԼԻՍՆ ԵՐԻՍ (Vallisneria), ջրազարդազ– գիների ընտանիքի բազմամյա ջրասույզ բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ տա– րածված արևադարձային, մերձարևադար– ձային և բարեխառն շրջանների քաղցրա– համ ջրավազաններում ու դանդաղահոս գետերում։ ՄԱՀՄ–ում հանդիպում է մեկ տեսակ՝ պարուրաձև Վ․ (V․ spira– lis), որն աճում է մինչև 1 մ խորության տղմուտ լճերում ու լճակներում։ Նշված տեսակի բույսերի տերևներն ունեն մինչև 80 սմ երկարություն Կ 12 մմ լայնություն, ժապավենաձև են, ատամնաեզր։ Երկտուն բույս է։ Իգական ծաղիկը երկար ծաղկա– կոթունով հասնում է մինչև ջրի մակերե– վույթ, փոշոտվում, ապա պարուրաձև ոլոր– վում է և նորից ընկղմվում ջրի մեջ, որտեղ և պտուղը հասունանում է։ Պարուրաձև Վ․ կեր է ձկների, ջրլող թռչունների և ջրային այլ կենդանիների համար։ Հաճախ աճեց– վում է ակվարիումներում։ Ա․Բարսեղյան
ՎԱԼԼԵ Դ’ ԱՈՍՏԱ (Valle d’Aosta), ինք– նավար մարգ Իտալիայում։ Տարածությու– նը 3,3 հզ․ կմ՝2 է, բն․՝ 114,1․ հզ․ (1976)։ Դլխ․ քաղաքը՝ Աոստա։ Դտնվում է երկրի հս–արմ–ում, Ալպերում, հիմնականում հա– մանուն հովտում։ Դետային ցանցը խիտ է։ Դյուղատնտ․ հիմնական ճյուղը կաթնա– անասնապահությունն է, արտադրում է