Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հանգույց։ Կա սննդի, թեթե և քիմ․ արդյու– նաբերություն։ Ունի համալսարան, պո– լիտեխ․ ինստ․, ծովային ակադեմիա։ Հիմ– նադրել են իսպանացիները, 1536-ին։

ՎԱԼՊՈՒՐԳՅԱՆ ԳԻՇԵՐ, հին գերմանա– ցիների հեթանոսական տոն գարնան սկզբին՝ մայիսի 1-ի գիշերը։ Ըստ VIIJ դ․ առաջացած գերմ․ ժող․ հավատալիքների՝ վհուկների տոն («մեծ գիշերաժողով») Բրոկկեն լեռան (Դերմանիայում) վրա։ Կոչվել է կաթոլիկական սուրբ Վալպուր– գիայի անունով, որի հիշատակի օրը (մայիսի 1-ը) համընկել է տոնի հետ։ Վ․ գ․ տարածված գրական և երաժշտ․ թեմա է (Վ․ Դյոթեի «Ֆաուստ»-ը, Շ․ Դունոյի համանուն օպերան, Հ․ Հայնեի «ճամփոր– դական պատկերներ»-ը են)։ ՎԱԼՍ (ֆրանս․ valse, < գերմ․ Walzer, < walzen – պարելիս պտույտներ գոր– ծել, պտտվել), սահուն պտույտներով առաջընթաց շարժումով զուգապար։ Երա– ժըշտ․ չափը՝ 3/4 է, հազվադեպ՝ 3 6 -5–», տեմպը՝ չափավոր արագ։ Ծագել օ օ ԷՀվ․ Գերմանիայի, Ավստրիայի, Չեխիայի ժող․ գեղջկական պարերից։tXVIII դ․ վերջին քառորդից տարածվել է քաղաքնե– րում։ Անկաշկանդ, պարզ ու պլաստիկ շարժումների, կրքոտ ոգեշունչ, նուրբ քնարական կամ ․պերճաշուք երաժշտու– թյան շնորհիվ XIX դ․ դարձել է ամենա– հանրածանոթ պարը եվրոպ․ հասարակու– թյան բոլոր խավերում, ինչպես և արտա– կարգ տարածված երաժշտ․ ժանրը։ 6ո․ Լանների, 6ո․ Շտրաուս–հոր և 6ո․ Շտրաուս–որդու շնորհիվ հատկապես հռչակվել է վիեննական Վ․։ Վ–ի բանաս– տեղծականացմանը մեծապես նպաստել է Ֆ․ Շուբերտը։ Երեան են եկել նաե ավելի խոշոր գործիքային ստեղծագործություն– ների ձեով Վ–եր, ավելի հաճախ՝ դաշնա– մուրի կամ սիմֆոնիկ նվագախմբի հա– մար (Կ․ Մ․ Վեբեր, Ֆ․ Շոպես, Ֆ․ Լիստ); վ–ի սիմֆոնիկացումը հատկապես բնո– րոշ է ռուս, երաժշտությանը (Մ․ Ի․ Դլին– կա, Պ․ ի․ Չայկովսկի, Ա․ Կ․ Գլազունով, Ս․ Ս․ Պրոկոֆե)։ Շարունակվել է քնարա– կան մանրանվագների և դրանց ցիկլերի տեսքով Վ–երի ստեղծումը (Ռ․ Շուման, Ցո․ Բրամս, է․ Դրիգ)։ Վ–ի ժանրը կարող է ռոմանսի, օպերային արիայի, ցիկլային ստեղծագործության մասի, սյուիտի, սիմ– ֆոնիայի (Հ․ Բեռլիոզ, Պ․ Ի․ Չայկովսկի) հիմք լինել։ Վ․ լայնորեն օգտագործվում է բալետում, օպերետում, դրամատիկ ներ– կայացումների և կինոնկարների համար գրված երաժշտության մեջ են։ Համաշխար– հային ճանաչման է արժանացել Ա․ Խա– չատրյանի «Վալս>-ը («Դիմակահանդես» դրամատիկական ներկայացման համար գրված երաժշտությունից)։

ՎԱԼՏԵՐ (Walter) [իսկական ազգանունը՝ Շլեզինգեր (Schlesinger)] Բրունո (1876–1962), գերմանացի դիրիժոր։ Սո– վորել է Բեռլինի Շւոեռնի կոնսերվա– տորիայում։ 1894–96-ին Համբուրգի, 1901 – 12-ին՝ Վիեննայի պետ․ օպերա– ների կոնցերտմայստեր, խմբավար և դիրիժոր։ Ղեկավարել է նաև Մյուն– խենի (1913–22), Բեռլինի (1925-ից) և այլ օպերային թատրոններ, Լայպցիգի Դեանդհաուզի նվագախումբը (1929–33)։ 1933-ին տարագրվել է ֆաշիստ․ Գերմա– նիայից, հանդես եկել Արմ․ Եվրոպայում և Հս․ Ամերիկայում։ 1939-ից ապրել է ԱՄՆ–ում։ Ղեկավարել է ներկայացումներ «Մետրոպոլիտեն–օպերա»-ում։ Հյուըա– խաղերով հանդես է եկել Ռուսաստանում (1913, 1914), ՄՍՀՄ–ում (1923, 1927)։ Հըռ– չակվել է Վ․ Մոցարտի, Դ․ Մահլերի, Զ․ Վերդիի երկերի մեկնաբանությամբ։ Մոցարտի, Մահլերի և այլոց մասին գըր– քերի հեղինակ է։ Դրել է 2 սիմֆոնիա և այլ ստեղծագործություններ։ Գրկ․ Н о 1 d e A․, В․ Walter, В․, 1960․

ՎԱԼՏԵՐ (Walther) Ցոհաննես (1860– 1937), գերմանացի երկրաբան։ Ավարտել է Ենայի համալսարանը (1882)։ Եղել է Ենայի (1890-96) և Հալլեի (1896–1929) համալսարանների պրոֆեսոր։ Հիմնա– կան աշխատությունները վերաբերում են լիթոլոգիային, հնէա էկոլոգիա յին, ֆա– ցիաների մասին ուսմունքին, հնէաաշ– խարհագրությանը, կենսաբանությանը։ Վ․ ․սահմանել է, որ շերտագոյացումը տեղի է ունենում ֆացիաների տեղաշարժման դեպքում (տեղաշարժումը ուղեկցվում է նստվածքի լիթոլոգիական կազմի փոփոխ– մամբ); Վ․ մեծ ուշադրություն է նվիրեւ երկրբ․ հետազոտությունների մեթոդների մշակմանը, հատկապես ակաուաւիզւէի մե– թոդին։ Վ–ի՝ ծովի կենսաբանությանը վե– րաբերող աշխատությունները հիմք են դարձել օվկիանոսագիտության և էկոլո– գիայի զարգացման համար։ Նա ընտրվել է ՍՍՀՄ ԴԱ պատվավոր անդամ (1930)։

ՎԱԼՏԵՐ ՖՈՆ ԴԵՐ ՖՈԴԵԼՎԱՅԴԵ (Wal– ther von der Vogelweide, մոտ 1170– մոտ 1230), գերմանա–ավստր․ միննեզինգեր։ Պալատական–ասպետական պոեզիայի ներկայացուցիչ, քաղ․ և սիրային քնարեր– գության հեղինակ։ Նրա երգիծական շպրուխները (չափածո ասույթ) ուղղված են պապական իշխանության և ֆեոդ, երկ– պառակության դեմ։ Ասպետական քնարեր– գության մեջ Վ․ առաջինն է երգել սերը հասարակ աղջկա նկատմամբ։ Նրա պոե– զիան մոտ է ժող․ երգերին։

ՎԱԼՈՒԱ (de Valois) Նինետ դը [իսկական ազգանունն ու անունը՝ Մ տ ա ն ն ու ս (Stamms) Իդրիս, ծն․ 6․6․1898, Բալթի– բոյս, Իռլանդիա], բալետի անգլ․ արտիս– տուհի, բալետմայստեր։ Բեմելը 1914-ին, Լոնդոնի «Լիցեում* թատրոնում։ 1923– 1926-ին հանդես է եկել Ս․ Պ․ Դյագիլեի թատերախմբում։ 1926-ին Լոնդոնում կազ– մակերպել է Պարարվեստի ակադեմիա, որի հիման վրա, 1931-ին, Ն Բեյլիսի հետ «Օլդ Վիկ» թատրոնին կից ստեղծել է բա– լետային դպրոց, ավելի ուշ կազմակեր– պել «Սեդլերս Ուէլս» (1957-ից՝ Թագավո– րական բալետ) թատերախումբը և ղե– կավարել մինչե 1963-ը, այնուհետե՝ Թա– գավորական բալետի դպրոցը։ Վ–ի բեմա– դրություններից են՝ Բլիսի «Շախմատ» (1937), Չայկովսկու «Կարապի լիճը> (1952) են։ Հեղինակ է բալետի մասին գըր– քերի։ Օքսֆորդի համալսարանի գրակա– նության (1950) և Լոնդոնի համալսարանի երաժշտության (1947) պատվավոր դ–ր։

ՎԱԼՈՒԱՆԵՐ (Valois), ֆրանս․ թագավոր– ների դինաստիա 1328–1589-ին, Կապն– աինգների շառավիղը։ Վ–ից առաջին թա– գավորը Ֆիլիպ YI էր։ Լյուդովիկոս XI-ի օրոք հիմնականում ավարտվել է Ֆրան– սիայի տերիտորիալ միավորումը։ Ֆրան– ցիսկ I-ի կառավարմամբ սկսվել է բացար– ձակ միապետության դարաշրջանը Ֆրան– սիայում։ Վ–ի դինաստիան ընդհատվել է կրոն, պատերազմների ժամանակ (Հենրի III-ի սպանությամբ)։ Վ–ի տոհմի վերջին շառավիղն էր Մարգարիտ Վալուան (1553-1615), Հենրի IV Բուրբոնի (1589- 1610) առաջին կինը։

ՎԱԼՈՒՆՆԵՐ (< ռուս, валун), ապար– ների ողորկ բեկորներ, 10 աէ և ավելի չափերով։ Ըստ ծագման լինում են սառ– ցադաշտային, դելյուվիալ, պրոլյուվիալ և ալյուվիալ։ Օգտագործվում են ճանա– պարհաշինարարության մեջ։ Վ–ից պատ– րաստում են խճւսքւսր։ ՎԱՒ, ներքին լարվածության և սպասո– ղական վիճակի զգացում՝ կապված կյան– քին վտանգ սպառնացող երևակայական կամ իրական իրադարձությունների և գոր– ծողությունների հետ։․ Վ․ պայմանավորված է կոնկրետ իրա– դրությամբ, երբ վտանգ է սպառնում ան– հատի բարեկեցությանը կամ կյանքին (քրեական պատասխանատվություն, ծանր հիվանդություն, հրդեհ, երկրաշարժ ևն)։ Կարող է կապված լինել նաև հոգեկան խանգարումների (ցնորքներ, զառանցա– կան մտքեր, գիտակցության խանգարում– ներ ևն) հետ։ Վ․ հաճախ է հանդիպում մանկական հասակում (գիշերային Վ․, մենակությունից, մթությունից են)։ Դրա պատճառ կարող են լինել Վ․ առաջացնող սուր և ենթասուր հոգեկան տրավմաները, ինչպես նաև ձգձգվող բնույթի բացասա– կան հուզումները։ Վ․ ոչ հազվադեպ հանդիպում է նևրոզ՜ ների ժամանակ՝ կրելով կպչուն կամ սևե– ռուն Վ–ի բնույթ։ Վ․ հաճախ զուգակցվում է վեգետատիվ խանգարումներով (գունատություն, պուլ– սի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, արյան մեջ շաքարի քանակի ավելացում ևն)։ Վ․ Հովհաննիսյան

ՎԱՒԹԱՆԳ I Դորգասալ (պարսկ․՝ գայլի գլուխ, այդպես են պարսիկներն անվանել Վ․ 1-ին, որի սաղավարտի վրա պատկերված էր գայլ) (մոտ V դ․ 40-ական թթ․–502), Քարթլիի թագավոր։ Պայքարել է թագավորական իշխանության ամրա– պնդման համար։ Նրա օրոք հիմնականո– րէն վերակառուցվել է Թիֆլիսը՝ պետու– թյան մայրաքաղաքը Մցխեթից այստեղ տեղափոխելու համար (որն իրականացրել է նրա որդին՝ Դաչինյ։ Վ․ I երկարատև պայքար է մղել Սասանյան Իրանի դեմ Քարթլիի անկախության համար։ 482-ին ապստամբություն է բարձրացրել, զինա– կան օգնություն խնդրել դաշնակից հոնե– րից և հայերից։ Հոները մերժել են, իսկ հայկ․ զորքը, Վահան Մաւէիկոնյանի գրլ– խավորությամբ, եկել է օգնության։ Հայ– վրաց․ միացյալ բանակի և պարսկ․ զորքի միջև ճակատամարտը տեղի է ունեցել ճյսրմանայնի դաշտում (տես ճարմանայնի Ճակաաաւ1արա 482), մարտը շահել են պարսիկները վրաց ֆեոդալների դավա– ճանության հետևանքով։ Վ․ I շարունակել է պայքարը։ Մահացել է մարտում ստա– ցած ծանր վերքից։ Վ․ I-ին համարում են կիսաառասպելական ազգ․ հերոս։