Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՎԱԻԹԱՆԳ VI (1675-1737), ՔարթԱփ փոխարքա (1703–14), ապա թագավոր (1716–24)։ Պայքարել է կենար, իշխանու– թյան ուժեղացման համար։ Փորձել է վերացնել երկրում արմատացած իրանա– ղզլբաշական կարգերը, վերականգնել վրաց․ ազգ․ կարգն ու սովորույթները, զարկ է տվել գյուղատնտեսության զար– գացմանը, սանտր, ճանապարհների կա– ռուցմանը, սահմանել պետ․ ծառայող– ների իրավունքներն ու պարտականու– թյունները են, որոնք իրենց արտահայ– տությունն են գտել Վ․ VI-ի կազմած «Դաս– տուրլամալի»-ում (պետ․ կառավարման վերաբերյալ կարգադրությունների ու հրահանգների ժողովածու)։ վ․ VI կազմել է նաև վրաց․ ֆեոդ, իրավունքի օրենս– գիրք (տես Վախթանգի օրենքներ)։ Վ․ VI-ի նախաձեռնությամբ 1709-ին Թիֆ– լիսում հիմնադրվել է վրաց․ առաջին տպարանը, որտեղ 1712-ին առաջին ան– գամ տպագրվել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» Վ․ VI-ի գիտ․ մեկնաբանու– թյուններով։ Նրա օրոք մեծ աշխատանք է տարվել վրաց․ տարեգրությունների խըմ– բագրման ու կազմման (կազմել է նոր «Քարթլիս ցխովրեբան») ուղղությամբ։ Ար– տաքին քաղաքականության ասպարեզում Վ․ VI կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը, կապ հաստատել Պետրոս I-ի հետ, որը խոստացել էր կազմակերպել հայ–վրաց․ պետություն՝ Ռուսաստանի հովանու ներ– քո։ 1722-ի գարնանն ու ամռանը Գանձա– սարի Հասան–Զալալյան Եսայի կաթողի– կոսը հանդիպումներ է ունեցել Վ․ VI-ի հետ Գանձակում և Թիֆլիսում, ստեղծվել է հայ–վրաց․ զինակցություն։ 1722-ի սեպտ․ 22-ին Գանձակի մոտ համախմբվել է Վ․ VI-ի 30 հզ–անոց և Եսայի կաթողիկոսի 10 հզ–անոց «ընտիր և սպառազեն» զոր– քը։ Նրանք սպասում էին ռուս, զորքերին, որոնք 1722-ի օգոստոսին արդեն մտել էին Դերբենդ և պատրաստվում էին շարու– նակել արշավանքը իրանի Կասպյան ծո– վեզերքը գրավելու համար։ Սակայն ռուս, զորքի հետ հանդիպումը տեղի չունեցավ ռուս, արշավանքի անսպասելի ընդհատ– ման պատճառով։ Շահ Թահմազ II վ․ VI-ին մեղադրեց պետ․ դավաճանության մեջ և 1722-ի վերջին զրկեց նրան Քարթլիի վալիի և Անդրկովկասում իրան, զորքերի ընդհ․ զորահրամանատարի իրավունքնե– րից։ Վ․ YI ստիպված թողեց Վրաստանը և ընտանիքով ու մեծ շքախմբով (1200 մարդ) անցավ Ռուսաստան։ Վ․ YI գրել է բանաս– տեղծություններ, եղել է թարգմանիչ և բառարանագիր։ Մահացել է Աստրախա– նում։

ՎԱՒԹԱՆԳԻ ՕՐԵՆՔՆԵՐ, «հավաք օ ր ի ն ա ց», ֆեոդ, իրավունքի ժողովա– ծու Վրաստանում․ կազմվել է Վախթւսնգ K/–ի ղեկավարությամբ՝ 1705–08-ին։ Վ․ о-ի աղբյուրներն են Աստվածաշունչը, բյուզ․, հայկ․ և վրաց․ իրավունքները և բուն Վախթանգի օրենքները՝ «Գիրք օրի– նացը»։ Հայ իրավունքը ներկայացված է առանձին բաժնով՝ «Հայկական իրավունք» վերնագրով, որը Մխիթար Գոշի Դատաս– տանագրքի վրացերեն թարգմանությունն է։ Վ․ օ․ կազմվել են դասակարգային հա– կասությունների մեղմացման, խոշոր ֆեո– դալների դեմ պայքարում թագավորական իշխանության ամրապնդման նպատակով։ Օրենսգիրքն իրավաբանորեն ամրապըն– դել է ճորտատիրական իրավունքը։ Թեև կազմվել է քարթվելների թագավորությու– նում, սակայն գործել է Վրաստանի ողջ տարածքում (որոշ օրենքներ՝ նաև Ռու– սաստանին միավորվելուց հետո)։

ՎԱԻԹԱՆԳՈՎ Եվգենի Բագրատի (Բ ա գ– րատիոնովիչ) [1(13)․2․1883, Վլա– դիկավկագ (այժմ՝ ք․ Օրջոնիկիձե)–29․5․ 1922, Մոսկվա], սովետական ռեժիսոր, դերասան, թատեր․ գործիչ, մանկավարժ։ Հիմնադիրն է (1913-ից՝ ղեկավարը) թա– տեր․ այսպես կոչված Ուսանողական դրա– մատիկական (հետագայում՝ «Մանսու– րովյան») ստուդիայի, որը 1921-ից դարձել է ՄԳԹ–ի 3-րդ ստուդիա, իսկ 1926-ից՝ վախթանգովի անվան թատրոն։ Ծնվել է ծխախոտի գործարանատեր, հայ մեծա– հարուստ Բագրատ վախթանգովի ընտա– նիքում։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի, ապա Վլադիկավկազի գիմ– նազիաներում (1893–1903)։ 1903-ին ըն– դունվել է Մոսկվայի համալսարանի բնա– գիտության, ապա տեղափոխվել իրավա– բանական ֆակուլտետը։ 1901-ից ակտի– վորեն մասնակցել է ծննդավայրի մշակու– թային կյանքին՝ իբրև բեմադրող և դե– րասան, գրել հոդվածներ, ակնարկներ, բանաստեղծություններ, հրապարակել Վլադիկավկազի «Թերեք» թերթում։ 1909-ին ընդունվել է Մոսկվայի Ա․ Ի․ Ադաշևի թատեր․ դպրոցը (ուսուցիչներն են եղել Լ․ Ա․ Սուլերժիցկին, Վ․ Վ․ Լուժս– կին, Լ․ Մ․ Լեոնիդովը, Վ․ Ի․ Կաչալովը)։ 1910-ին Փարիզի Ռեժանի թատրոնում Սուլերժիցկու հետ բեմադրել է Մետեռլին– կի «Կապույտ թռչուն» պիեսը։ Հասարա– կական և թատեր․ կյանքին ծանոթանա– լու նպատակով Վ․ 1912-ին մեկնել է Շվե– դիա, Դանիա և Նորվեգիա։ 1911-ին ըն– դունվել է ՍՀՒԹ։ Ստուդիական գործունեու– թյան ընթացքում հենվել է Կ․Ս․ Ստանի– սլավսկու սիստեմի վրա։ Այդ շրջանում ՄԳԹ–ի հիմնական բեմի ներկայացում– ներում խաղացել է մի շարք դերեր․ Գըն– չու (Լ․ Ն․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Կրաֆտ (Լ․ Անդրեևի «Միտք»), Երկրորդ դերասան (Շեքսպիրի «Համլետ») ևն։ Վ–ի դերասանական և ռեժիսորական հա– ջողությունները հիմնականում կապված են ՄԳԹ–ի ստուդիական բեմադրություն– ներին։ Այստեղ ստեղծված Թեկլտոնի (Չ․ Դիքենսի «Օջախի ճռիկը»), Բրենդե– լի (Իբսենի «Ռոսմերսհոլմ») և այլ դերեր աչքի են ընկել բնավորության հստակ պատկերումով, հոգեբանական խորու– թյամբ և սոցիալ․ նկարագրի ցայտուն վեր– արտադրությամբ։ Բռնակալության մեր– կացումն ու դատապարտումը, բուրժուա– կան–քաղքենիական աշխարհի սուր քննա– դատությունը եղել են Վ–ի ստեղծագոր– ծության գաղափարական մեկնակետը, որն առավել ընդգծված դրսևորվել է նրա ռեժիսորական արվեստում, առաջին ար– տահայտությունը Հաուպտմանի «Հաշտու– թյան տոնը» պիեսի (1913, ՄԳԹ 1–ին ստուդիա) բեմադրությունն էր, ուր Գոր– կին տեսել է բողոքի արվեստ։ Նույնքան սուր գաղափարական հնչողություն է ունե– ցել Բերգերի «Ջրհեղեղ» պիեսի ներկայա– ցումը (1919, խաղացել է նաև Ֆրեզերի Ե․ Բ․ Վախթանգով դերը, ՄԳԹ–ի 1-ին ստուդիա), որը, Ն․ Կրուպսկայայի վկայությանո․ արժա– նացել է Վ․ Ի․ Լենինի հավանությանը։ Սո– վետական իշխանության առաջին տարինե– րից 4․ ջերմորեն արձագանքել է հեղա– փոխ․ դարաշրջանի պահանջներին։ Նոր թատրոնին ավելի օգտակար լինելու հա– մար 1919-ին ղեկավարել է Լուսժողկոմա– տի թատեր․ բաժնի ռեժիսորական բաժի– նը։ Վ–ի ռեժիսորական արվեստի բարձը զարգացման շրջանը համընկել է ետհե– ղափոխ․ առաջին հնգամյակին։ Չեխովի «Հարսանիք» (1920), Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (2-րդ խմբ․, 1921, երկուսն էլ՝ իր ստուդիայում), Աթրինդբերգի «էրիկ XIV» (1921, ՍԳԹ–ի 1-ին ստուդիա) պիեսների բեմադրություն– ները ամրապնդել են Վ–ի ստեղծագործա– կան դիրքերը սովետական թատրոնում, որպես նորարար մի արվեստագետի, որն ստեղծագործում է հեղափոխությունն իրա– գործող ժողովրդի համար։ «Ետհեղափո– խական մեր թատրոնի որոնումների մեջ բացառիկ դեր խաղաց վախթանգովի հան ճարը»,–այսպես է գնահատել նրան Լու– նաչարսկին։ Դրա համոզիչ ապացույցնե– րը Վ–ի վերջին բեմադրություններն էին՝ Ան–սկու «Հադիբուկը» հրեական «Հաբի– Տեսարան Գոցցիի «Արքայադուստր Տուրան– դոա* պիեսի ներկայացումից (1922), ռեժ․ Ե․ Վախթանգով մա» ստուդիայում, Կ․ Գոցցիի «Արքայա– դուստր Տուրանդոտը» ՄԳԹ 3-րդ ստու– դիայում (երկուսն էլ՝ 1922)։ «Արքայա– դուստր Տուրանդոտը» Կ․ Ս․ Ս տան ի սլավս– կու, Վլ․ Ի․ Նեմիրովիչ–Դանչենկոյի և այլ թատեր․ գործիչների կողմից ընկալվել է որպես ստեղծագործական խոշորագույն հաղթանակ, որը նոր ուղիներ է հարթում