Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ստանալու համար։ Ըստ գործողության սկզբունքի շիթային պոմպերը լինում են արտարկիչային և դիֆուզիոն։ Ա ո ր բ– ց ի ո ն պոմպեր ու մ օգտագործում են որոշ նյութերի (օրինակ, Ti, Mo, Zr են)4 գազը կլանելու հատկությունը։ Ի ո– նային պոմպերի գործողությունը հիմնված է ուժեղ էլեկտրական պարպու– մով գազի իոնացման և էլեկտրական դաշ– տի միջոցով իոնացված մոլեկուլների հե– ռացման վրա։ Կրիոգենային պոմպերում գազը կլանվում է մինչե ցածր ջերմաստիճան սառեցված մակերե– վույթով։

ՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՏԵՒՆԻԿԱ, վակուումի ստացման, պահպանման և վերահսկման համար ծառայող ինժեներական հար– մարանքների և մեթոդների համախումբ։ Վակուումային համակարգի կամ վակու– ումային տեղակայանքի մեջ են մտնում գազազերծման հարմարանքները (վակու– ումային պոմպերը), վակուումային ար– մատուրան (վենւոիւները, փականները), վակուումային համակարգի տարրերի հոդակապման հարմարանքները, մնա– ցորդային ճնշման չափման հարմարանք– ները (վակուումաչափերը) և համակարգի հերմետիկության որոշման հարմարանք– ները (հոսափնտրիչները)։ Ցածր և մի– ջին վակուումը ստանում են մեխանիկա– կան և ադսորբցիոն պոմպերի, բարձր վակուումը՝ մեխանիկական երկռոտոր, դիֆուզիոն, տուրբամոլեկուլային, կրիո– գենային, իոնային–սորբցիոն պոմպերի միջոցով։ Գերբարձր վակուումի ստացումն անհնարին է առանց վակուումային խցի– կի և վակուումային ծավալում գտնվող դետալների մանրակրկիտ ՝գազազերծ– ման։ Պոմպի ներթողման անցքի լայնա– կան հատվածքով միավոր ժամանակա– հատվածում անցնող գազի քանակն ան– վանում են գազի հոսք (Q); Այն որոշվում է Q=p• տ բանաձևով, որտեղ p-ն ներթող– ման ճնշումն է, s-ը՝ ներթողման անցքի գործողության արագությունը։ Վակու– ումային ծավալի գազազերծման արագու– թյունը որոշվում է պոմպի գազազերծման Տպ արագությամբ և այն անցուղու դի– մադրությամբ, որով պոմպը միացված է վակուումային համակարգի գազազերծ– վող տարրի հետ։ Գազազերծման էֆեկ– տիվ արագությունը՝ Տպ • U Տէֆ~~ Տպ + ս’ որտեղ ս=-^~ն վակուումատարի անցու– նակությունն է (չափվում է յ]վրկ միավոր– ներով)։ Վակուումատարի ցածր թողու– նակությամբ տեղակայանքներում օգտա– գործում են կլանման բարձր հատկություն– ներով օժտված փոշիացված մետաղը կամ կրիոգենային պոմպերը, որոնք կոնս– տրուկտիվորեն կապված են գա զա զերծ– վող ծավալի հետ։ Վ․ տ–ի կարևորագույն խնդիրներից են փոքր ճնշումների չափումը (մինչև 10~12 պա), վակուումային համակարգի բարձր հերմետիկության ապահովումը (մասնավորապես առանձին տարրերի միացման տեղերում)։ Վ․ տ․ լայն կիրա– ռություն ունի գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում (մետալուր– գիա, էլեկտրավակուումային արդյունա– բերություն, փորձարարական ֆիզիկա, սննդի արդյունաբերություն, բժշկություն ևն)։ Վ․ տ–ի զարգացումը սկիզբ է առել առաջին պոմպերի ստեղծման ժամանակ– ներից (մ․ թ․ I դ․)։ 1654-ին գերմ․ գիտնա– կան Օ․ ֆոն Գերիկեն իր պատրաստած պոմպի օգնությամբ իրականացրել է Մագ– դեբուրգյան կիսագնդերով փորձը, ապա– ցուցելով մթնոլորտային ճնշման գոյու– թյունը։ Վ․ տ–ի արագ զարգացումն սկըս– վել է XIX դ․՝ շիկացման լամպերի, այնու– հետև էլեկտրավակուումային արդյունա– բերության ստեղծմանը զուգընթաց։ Արդի Վ․ տ–ի զարգացումը կապված է էլեկտրա– ֆիզիկական սարքաշինության, լիցքա– վորված մասնիկների ժամանակակից արագացուցիչների, ջերմամիջուկային կառավարվող սինթեզի տեղակայանքնե– րի, գերմաքուր նյութերի ստացման տե– ղակայանքների ստեղծման հետ։ Գրկ․ Основы вакуумной техники, М․, 1975; Глазков А․ А․, Малышев И․ Ф․, Саксаганский Г․ JL, Вакуумные системы электрофизических установок, М 1975․ Ի, Կւսրաբեկով, Ա․ Կոծինյան

ՎԱԿՈՒՈՒՄԱՉԱՓ, վակուումային մանոմետր, նոսր գազերի ճնշումը չափելու սարք։ Ըստ կառուցվածքի Վ–երը լինում են հեղուկային, մեխանիկական (դեֆորմացիոն, մեմբրանային են), կոմպ– րեսիոն, ջերմային (ջերմազույգային և ջերմաէլեկտրական), իոնացման, մագնի– սական էլեկտրապարպումային, մածու– ցիկային, ռադիոմետրական։ Նշված Վ՜ե– րով չափում են լրիվ ճնշումը։ Վակուումը գնահատելիս լրիվ ճնշումից բացի ան– հրաժեշտ է լինում չափել նաև գազի բա– ղադրիչների պարցիաչ ճնշումը։ Դրա հա– մար օգտվում են մաս–սպեկտրոմետրե– րից (տես Մաս–սպե կարոս կոպ իա) և հա– Տարբեր վակուումաչափերի աշխա– տանքային ճնշումների տիրույթները (ընդհատ գծերով նշված են սահմանային ճնշումները) տուկ չափիչներից։ Ի տարբերություն վեր– լուծական մաս–սպեկտրոմետրերի, պար– ցիալ ճնշման չափիչները չունեն սեփական վակուումային համակարգ և տեղադրվում են հենց նոսրացվող ծավալների վրա։ Պարցիալ ճնշումների չափումը կատար– վում է 103-ից մինչև 10~10 պա (10– 10՜"12 մմ սնղ, ս․) տիրույթում։ Տարբեր Վ–երի աշխատանքային ճնշումների տի– րույթները նշված են նկ–ում։

ՎԱԿՈՒՈՒՄԱՑՈՒՄ ԲԵՏՈՆԻ, կաղապարա– մած լցնելուց և խտացնելուց հետո բետո– նախառնուրդից ավելցուկային ջրի ար– հեստական հեռացում (արտածծում)։ Վ․ բ․ իրականացվում է այսպես կոչված վակու– ում–խոռոչներ ունեցող վահանների օգ– նությամբ, որոնցով ծածկվում է բետոնով ամրացված կոնստրուկցիան։ Վակուումա– յին պոմպով վակուում–խոռոչում ստեղծ– ված նոսրացման շնորհիվ վահանները հպվում են բետոնի մակերևույթին և ար– տածծում ջուրը։ Վ․ բ․ նպաստում է կա– ղապարահանման արագացմանը, բետոնի ամրության և ցրտադիմացկունության բարձրացմանը, ցեմենտի ծախսի նվազեց– մանը։ ՎԱԿՖ (արաբ, բառացի՝ կանգ առնել, դադար առնել, անշարժանալ), մահմե– դական երկրներում, սկսած արաբ, տի– րապետության ժամանակաշրջանից, պե– տության, ֆեոդալների և ունևոր հավա– տացյալների կողմից մզկիթներին, եկե– ղեցիներին (իսլամահպատակ քրիստո– նեական երկրներում), բարեգործական կամ ուս․ հաստատություններին իբրև հա– վիտյան անօտարելի, ապահարկ սեփա– կանություն նվիրած հողային տիրույթ– ներ ու այլ եկամտաբեր ստացվածքներ։ Հայկ․ աղբյուրներում և պաշտոն, վավե– րագրերում «Վ․» տերմինը տառադարձ– ված է «վախմ» և «վախուպ» ձևերով։ Հա– յոց եկեղեցին Վ–ի նման տիրույթներ ունե– ցել է դեռևս մինչև արաբ, տիրապետու– թյունը, որոնց զգալի մասը ժառանգել է հեթանոսական տաճարներից։tXIV– XVIII դդ․ ի տարբերություն Վ–ի, «գանձա– գին> կամ վանքի միջոցներով գնված կալ– վածները ենթակա էին հարկման։ Վ–ի հանձնումը ձևակերպվում էր հատուկ նվի– րատվական արձանագրությամբ (վակֆ– նամե), որտեղ նկարագրվում էր նվիրելիք հողերի և այլ օբյեկտների չափն ու սահ– մանները, նշվում եկամուտների բաշխման մանրամասները։ Եկամուտների տնօրին– ման պարտավորությունը դրվում էր հո– գևոր հաստատության մութավալիի (խնա– մակալ–հոգաբարձու, քրիստոնյաների մոտ սովորաբար վանքի վանահայրն էր) վրա։ Արձանագրությունն ավարտվում էր «անեծքագրով», որով հանձնարարվում էր սրբությամբ կատարել Վ–ի օրենքնե– րը, ընդգծվում, որ Վ․, բացի կարճատև վարձակալությունից, այլ կարգի օտար– ման չի ենթարկվում։ Գրկ․ Սիմեոն Երե անց ի, Ջամբռ․․․, Վաղ–պատ, 1873։ Петрушевский И․ П․, Очерки по истории феодальных отно– шений в Азербайджане и Армении в XVI – начале XIX вв․, Л-, 1949; ПапазянА․ Д․, Аграрные отношения в Восточной Армении в XVI-XVII веках, Е․, 1972․ Հ․ Փափազյան

ՎԱՀԱԲԱԿ ԱՆՆԵՐ, վահ և աբակա ն– ն և ր, XVIII դ․ 40-ական թթ․ Նեջդում (Կենար․ Արաբիա) առաջացած մահմե– դական կրոնա–քաղ․ հոսանքի հետևորդ– ներ։ Հիմնադիր–տեսաբանը Մոհամմեդ իբն Աբդ ալ Վահհաբն էր (1703–1787), որի ուսմունքի հիմն, դրույթը մարդա– կերպ միակ աստծու նկատմամբ բացար– ձակ հավատն է (մերժել են իսլամի զար– գացման ընթացքում առաջացած սրբերի պաշտամունքը, դերվիշությունը ևն)։ Այս–