Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Տարբեր երկրներում գոյություն ունեն պատվաստումների բազմաթիվ սխեմաներ։ ՍՍՀՄ֊ում պլանային կարգով պարտադիր պատվաստումներ են անցկացվում բնական ծաղկի, տուբերկուլոզի, պոլիոմիելիտի, դիֆթերիայի,փայտացման, կապույտ հազի, կարմրուկի դեմ։ Վ․ կարող են օգտագործվել համաճարակային ցուցումներով, երբ կա հիվանդացման աճի կամ բռնկման վտանգ։

Անասնաբուժության մեջ օգտագործվող Վ․ պատրաստվում և դասակարգվում են նույն սկզբունքներով։ Կենդանի Վ֊ից առավելապաես կիրառվում են սիբիրախտի, խոզի կարմրախտի, բրուցելոզի, խոլերայի, բնական ծաղկի, թռչունների կեղծ ժանտախտի Վ․։ Սպանված Վ․ օգտագործվում են կենդանիների 20֊ից ավելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։

Գրկ․ Վակցինաներ, շիճուկներ և բակտերիոֆագեր, Ե․, 1965։ Մ․Ջամբազյան

Վակուոլներ (ֆր․ vacuole, < լատ․ vacuus - դատարկ), խոռոչներ բուս․ կենդան․ և միաբջիջ օրգանիզմների բջիջներում։ Որոշ նախակենդանիների, բազմաբջիջ անողնաշավորների (սպունգներ, աղեխորշավորներ, թարթիչավոր որդեր են) և բարձրակարգ կենդանիների ֆագոցիտներին հատուկ են մարսողական ֆերմենտներ պարունակող մարսողական Վ․։ Բարձրակարգ կենդանիների մյուս բջիջների Վ․ պարունակում են աղեր, ֆերմենտներ և նյութափոխանակության արգասիքներ։ Բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ ունեն նաև կրծվող կամ բաբախող Վ․, որոնք պարբերաբար արտաքին միջավայր են նետում իրենց պարունակությունը։ Նախակենդանիների կծկվող Վ․ հիմնականում ծառայում են օսմոտիկ ճնշման կարգավորման և քայքայման արգասիքների արտազատման համար։ Բուս․ բջիջների Վ․ ցիտոպլազմայից բաժանվում են կիսաթափանցիկ թաղանթով, պարունակում են շաքարներ, ալկալոիդներ, դաբաղանյութեր են, օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են ջրի և սննդանյութերի մուտքը բջիջ, ստեղծում բջիջների ու հյուսվածքների մեխանիկական լարվածություն (Տուրգոր)։ Բջջի աճմանը զուգընթաց Վ․ աճելով միավորվում են մեկ մեծ Վ֊ում։

Վակուում (< լատ․ vacuum ֊ դատարկություն), գազի նոսր վիճակ, որը երկրային պայմաններում արհեստականորեն ստեղծվում է փակ ծավալներում՝ հատուկ սարքերի միջոցով (տես Վակուումային տեխնիկա), ինչպես նաև տիեզերական տարածության նյութի գազային բաղադրիչի հիմնական վիճակ։ Վ֊ի հիմնական բնութագիրը Pմն մնացորդային ճնշումն է։ Ըստ այդ պարամետրի տարբերում են ցածր (Pմն > 10²պա), միջին (10²֊10 պա), բարձր (10֊10 պա) և գերբարձր Վ․ (Pմն < 10 պա)։ Վ֊ի հատկությունները (էլեկտրաջերմահաղորդականությունը, գազադինամիկան օրինաչափությունները) որոշվում են գազի մոլեկուլի λ ազատ վազքի երկարությամբ՝ d չափեր ունեցող ծավալում։ Ցածր Վ֊ի դեպքում (λ«d) գազն ունի ներքին շփում, որով որոշվում են դինամիկական հատկությունները։ Ջերմահաղորդականությունը որոշվում է մոլեկուլների հաճախակի բախումներով և բնութագրվում սառը պատից դեպի տաքը ջերմաստիճանի գծային գրադիենտով։ Էլեկտրահաղորդականությունը որոշվում է հիմնականում մնացորդային գազի ատոմների իոնացմամբ։ Բարձր Վ֊ի դեպքում (λ»d) գազի վիճակը որոշվում է վակուումային խցիկի պատի հետ մոլեկուլների բախումով։ Մոլեկուլների խարժումն ուղղագիծ է։ Ջերմության փոխանցումն ուղիղ համեմատական է մնացորդային ճնշմանը, և պատ֊Վ․ սահմանագծում տեղի է ունենում ջերմաստիճանի գրադիենտի թռիչք։ Էլեկրահաղորդականությունը կարող է իրականացվել միայնէլեկտրոնային էմիսիայի հաշվին՝խցիկի պատերից կամ հատուկ էլեկրոդներից (օրինակ, էլեկրավակուումային սարքերում)։ Ստացված Վ֊ի մակարդակը որոշվում է գազի հեռացման և ներհոսման արագությունների հավասարակշռությամբ։ Ներհոսումը, որպես կանոն, տեղի է ունենում անոթի անհերմետիկության, ինչպես նաև պատի նյութից ադսորբված գազերի անջատման հետևանքով։ Վերջինս փոքրացնելու նպատակով կատարում են ծավալի երկարատև (մինչև մի քանի տասնյակ ժամ) գազազերծում՝ խցիկի պատերի բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Միայն այդ դեպքում է ապահովվում գերբարձր Վ․։ Վ․ չափում են վակուումաչափով։

                                         Ի․ Կարաբեկով 

Վակուում դաշտի քվանտային տեսության մեջ, քվանտված դաշտի ամենացածր էներգիական վիճակը։ Վ֊ի շարժման քանակը, շարժման քանակի մոմենտը, էլեկտրական, բարիոնային, լեպտոնային լիցքերը, տարօրինակությունը և մյուս քվանտային թվերը հավասար են զրոյի։ Զրոյի է հավասար նաև մասնիկների՝ դաշտի քվանտների միջին թիվը։ Սակայն Վ֊ում կարող է ընթանալ վիրտուալ մասնիկների առաջացման պրոցես (Վ֊ի ֆլուկտուացիաներ), որի հնարավորությունը պայմանավորված է դաշտերի փոխազդեցությամբ և հետևում է անորոշությունների առնչությունից, այդ պատճառով Վ․ էական ազդեցություն է ունենում տարրական մասնիկների շարժման,վիճակի և հատկությունների վրա։