ները (կապարով, ածխածնի օքսիդով) U աուտոիմուն հիվանդությունները։ Ըստ ընթացքի Վ․ բ․ լինում է սուր, ենթասուր և քրոնիկական։ Հիմնական ախտանշան– ներն են ցավերը՝ կուլ տալիս և գլուխը ետ շարժելիս, մարմնի ջերմաստիճանի բարձ– րացումը, պարանոցի չափերի մեծացումը, տեղային (ռեգիոնար) ավշային հանգույց– ների ցավոտությունը։ Բ ու ժ ու մ ը․ հակաբորբոքային և ցա– վազրկող դեղամիջոցներ, անտիբիոտիկ– ներ, կորտիկոստերոիդներ, թիրեոիդին, վիտամիններ։ Թարախային բորբոքման դեպքում՝ վիրաբուժական մեթոդների կի– րառում։
ՎԱՀԱՆԱԴՆՉԻԿՆԵՐ (Ancistrodon), շա– ռաչող օձերի ընտանիքի սողունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 1 մ է։ Հայտնի է Վ–ի 13 տեսակ, տարածված ինչպես արլ․, այնպես էլ արմ․ կիսագըն– ղերում։ Ընդհանուր հատկանիշներով նը– ման են իժերին, որոնցից տարբերվում են աչքի և քթանցքների միջև տեղավորված փոսիկի (ջերմակարգավորիչ օրգան) առ– կայությամբ։ Մարմինը ծածկող թեփուկ– ներն ունեն կողիկներ։ Աչքի բիբն ուղղա– ձիգ է։ Գլուխը պատված է խոշոր վահա– նիկներով։ Պոչի ծայրին չունեն շառա– չող օձերին հատուկ ձայն արձակող օր– գան։ ՍՍՀՄ–ում հանդիպում է Վ–ի 2 տե– սակ՝ սովորական կամ պ ա լ ա– ս ի Վ․ (A․ halys) և արևելյան Վ․ (A․ blomhoffi)։ Սովորական Վ․ տա– րածված են ՍՍՀՄ հվ–ում, Ադրբեջանից մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը, ա ր ե– վ և լ յ ա ն Վ․՝ Հեռավոր Արևելքում։ Վ․ թունավոր են, սակայն նրանց խայթոցից մարդկանց մահվան դեպքեր հայտնի չեն։ Թույնն օգտագործվում է դեղագործու– թյան մեջ։ Ֆ․ԴւսնիեԱան
ՎԱՀԱՆԱԿԻՐՆԵՐ (Diaspididae), կոկցիդ– ների ենթակարգի հավասարաթև միջատ– ների ընտանիք։ Մարմինը կլոր է, ստորա– կետաձև, տանձաձև, հիմնականում սպի– տակ, դեղին, դարչնագույն, գորշ կամ սև, 0,5–2 մմ երկարությամբ։ Մեջքի վրա ունեն թրթուրային 1–2 շապիկներից կազմված, հեշտորեն առանձնացվող վա– հանիկ (այստեղից՝ անվանումը)։ էգերն արաներից խոշոր են, անթև և անոտ, արուներն ունեն մեկ զույգ թև, բնակա– նոն զարգացած վերջավորություններ, բե– րանային ապարատը ետ է զարգացած։ Թրթուրները և հասուն էգերը սնվում են բույսերի հյութով։ Հայտնի է Վ–ի մոտ 1300 (ՍՍՀՄ–ում՝ 130, ՀՍՍՀ–Ում՝ 60) տե– սակ, տարածված ամբողջ աշխարհում, առավելապես տաք գոտիներում։ Մակա– բուծում են սովորաբար ծառերի, թփերի, ավելի հազվադեպ՝ խոտաբույսերի վրա։ Բազմաթիվ Վ․ բույսերի վտանգավոր վնա– սատուներ են։ ՀՍՍՀ–ում պտղատու ծա– ռերին վնասում են հատկապես կալիֆոռ– նիական, մանուշակագույն, սալորենու, հայկ․ ստորակետս!Աման Վ․, ջերմատնա– յին մերձարևադարձային բույսերին՝ դե– ղին, կռզու, արմավենու, դափնեվարդի և դարչնագույն Վ․։ Մ․ Տեր–Գրիգոբյան
ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱձՄ 481–484, Վա– հան Մամիկոնյանի գլխավորած ազգա– յին–ազատագր․ կռիվները Պարսից տիրա– պետության դեմ։ Վարդանանց պատերազ– մից հետո անդադրում ժող․ ընդվզումները 470-ական թթ․ կրկին աշխուժացել են4 կապված Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացոt և Վահան Մամիկոնյանի հայրենասիր․ գործունեության հետ։ Պար– սից արքա Պերոզը Գյուտ Ա Արահեզա– ցուն հեռացրել է կաթողիկոսական աթո– ռից, իսկ Վահան Մամիկոնյանը ստիպ– ված է եղել առերես հավատափոխ լինել։ Սակայն շուտով, օգտվելով ստեղծված իրավիճակից (Վրաց թագավոր վախ– թանգ / Գորգասալը ապստամբել էր Պար– սից տիրապետության դեմ), Շիրակի դաշ– տում կայացած գաղտնի խորհրդակցու– թյունում հայ զորականներն ու իշխաննե– րը վճռել են անցնել բացահայտ պայքարի, իրենց գլխավոր ընտրելով Վահան Մա– միկոնյանին։ Հավանաբար խորհրդակ– ցությունում խոսք է եղել արտաքին ռազմ, օգնության վերաբերյալ, որովհետև Վա– հան Մամիկոնյանը զգուշացրել է, որ ապստամբներն առաջին հերթին պետք է հույսը դնեն սեփական ուժերի վրա, քիչ վստահելով բյուզանդացիների և հոների օգնության խոստումներին։ Սակայն նույն գիշեր խորհրդակցությանը մճւսնակից նախարար Վարազ–Շապուհ Ամատունին դավաճանաբար պարսկ․ պաշտոնյանե– րին տեղեկացրել է նախապատրաստվող ապստամբության մասին, և ^այքի պար– սիկ մարզպան Ատրվշնասպը փախել է Անի, ապա ապաստանել Արտաշատի բեր– դում։ Բայց երբ ապստամբները պաշարեյ են բերդը, Ատրվշնասպը գիշերով հեռա– ցել է Ատրպատականի կողմերը։ Հայ ապստամբները մարզպան են ընտրել Սա– հակ Բագրատունուն, սպարապետությունը տվել Վահան Մամիկոնյանին, կազմել ինք– ․ նուրույն կառավարություն և հաստատվել Դվինում։ Ատրվշնասպը բանակ կազմելով Ատրպատականի, Կոպրաց և Կատշաց զոր– քերից, վերադարձել է Հայաստան՝ ճնշելու ծավալվող ազատագր․ շարժումը։ Հայկ․ ուժերը՝ Բաբգեն Սյունու և Վասակ Մա– միկոնյանի գլխավորությամբ, ընդառաջ են ելել թշնամուն։ Հաշվի առնելով իրենց ուժերի վւոքրաթվությունը, նրանք պարսկ․ զորքերին ճակատամարտ են տվել լեռ– նային տեղանքում, Մասսի լանջին՝ Ակո– ռի գյուղի մոտ (տես Ակոռիի ճակատա– մարտ 481)։ Ատրվշնասպը մարտում սպանվել է, պարսկ․ զորքերի մնացորդ– ները փախել են։ Տարած փայլուն հաղթա– նակի առթիվ Հայաստանում կազմակերպ– վեյ են ժող․ տոնախմբություններ։ Ապըս– տամբները նախապատրաստվելով հա– ջորդ գարնանը սպասվող նոր մարտերին, բանախոսներ են ուղարկել Վրաց թագա– վոր Վախթանգ I Գորգասալին՝ խոստաց– ված օգնությունը ստանալու հույսով, ապստամբությանը միանալու առաջար– կով դիմել Արծրունյաց, Մոկաց, Անձևաց– յաց, Ռշտունյաց նախարարներին։ Գար– նանը Հեր և Զարևանդ գավառների վրա– յով Հայաստան է ներխուժել պարսկ․ մի խոշոր զորաբանակ։ Հայկ․ ապստամբա– կան ուժերը՝ Վահան * Մամիկոնյանի ու Մահակ Բագրատոլ,նու գլխավորությամբ, ինչպես նաև Հայոց կաթողիկոս Հովհան– նես Ա Մանդակունու ուղեկցությամբ, ըն– դառաջ են ելել թշնամուն։ Վասպուրակա– նի Արտազ գավառի Ներսեհապատ գյու– ղի մոտ տեղի ունեցած դժվարին ճակատա– մարտում (տես Ներսեհապատ ի ճա կատա– մարտ 482), որն ընթացել է փոփոխակի հաջողություններով, ի վերջո հայկ․ ուժերը տարել են Փառահեղ հաղթանակ։ Հայոց զորքը քաշվել է իր հանգստավայրը՝ Ծաղ– կոտն գավառի Վարշակ կոչվող ջերմուկ– ները, բայց շուտով Վրաց թագավոր Վախ– թանգ I Գորգասալը, որ ապաստանել էր Վիրքին սահմանակից հայկ․ լեռներում, ռազմ, օգնությ՛ուն է խնդրել հայերից՝ իր երկիրը ներխուժած Միհրան զորավա– րի պարսկ․ բանակի դեմ։ Հայկ․ զորքերը Գուգարքի վրայով հասել և բանակել են Կուրի ափին, ճյսրմանայնի դաշտում։ Տեղի ունեցած ճակատամարտում (տես ճարմանայնի ճակատամարտ 482) հայ– վրաց․ միացյալ ուժերը պարտություն են կրել, զոհվել են Մահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը, շատերը գերի են ընկել։ Հայկ․ զորքերի մնացորդները՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, նահանջել են Տայք։ Պարսկ․ բանակի զո– րավար Միհրանը, հետապնդելով նրանց․ Դու գյուղի մոտ փորձել է բանակցություն– ներով հպատակության երդում կորզել Վահան Մամիկոնյանից, սակայն վերջինս մնացել է անհողդողդ։ Շուտով պարսկ․ ուժերը ետ են կանչվել, իսկ Վահան Մա– միկոնյանը վերահաստատվել է Դվինում։ Հաջորդ տարվա գարնանը պարսկ․ «ան– համար ու ընտիր զորքով» Հայաստան է ներխուժել Զառմիհր Հազարավուխտը։ Նա անցել է Երասխը և բանակել Արտա– շատում, ապա, տեղեկանալով, որ հայկ․ զորքերը փոքրաթիվ են, պաշարել է Դվի– նը։ Հայկ․ զորքերը՝ Վահան Մամիկոն– յանի գլխավորությամբ, ճեղքել են պարսկ․ բանակի ճակատը և հեռացել Խաղտյաց գավառը։ Զառմիհր Հազարավուխտը նը– րանց հետապնդել է մինչև Բասեն գավա– ռը, ապա Միհրանյան տոհմից ոմն Շա– պուհի նշանակելով Հայոց մարզպան, ան– ցել է Վիրք։ Շապուհի և դավաճան Գդի– հոն Սյունու զորքերը շարունակել են հե– տապնդել Վահան Մամիկոնյանին, բայց վերջինս պարտիզան, հմուտ մարտերով հյուծել է թշնամուն։ Կռիվներից մեկում զոհվել է դավաճան Գդիհոն Մյունին և նրա զորագունդը, լքելով պարսիկ մարզ– պանին, վերադարձել է Սյունիք։ Շապու– հը շարունակել է հետապնդումը, բայց շուտով լուր է եկել, որ Պարսից արքա Պերոզը զոհվել է հեփթաղների դեմ կըռ– վում և ինչպես նա, այնպես էլ Զառմիհր Հազարավուխտը՝ իրենց զորքերով, շտա– պել են Պարսկաստան։ Վահան Մամիկոն– յանը կրկին հաստատվել է Դվինում։ Պարսից նոր արքա Վաղարշը, Զառմիհր Հազարավուխտի և Շապուհի խորհրդով, վճռել է բանակցություններով կարգավո– րել հարաբերությունները Հայաստանի հետ և Հայոց այրուձին օգտագործել սկիզբ առած գահակալական կռիվներում։ Մահմանամերձ Հեր գավառի Նվարսակ գյուղը ժամանած Նիխոր Վշնասպդատը պատգամավորների միջոցով բանակցել է Վահան Մամիկոնյանի հետ հաշտության պայմանների շուրջ։ Վերջինս զորքով շարժվել է Նվարսակ, կանգ առել Արտազ գավառի Եղինդ գյուղում, ապա նախա– զգուշական մի քանի միջոցառումներից