հետո, հանդիպել է Նիխոր Վշնասպդա– տին և նրան ներկայացրել հաշտության իր պայմանները, որոնք և ընդունվել են։ Կնքվել է Նվարսակի պայմանագիր 484-ը, որը հայերին ապահովում էր հավատի լիակատար ազատություն և վարչ․ ինք– նուրույնություն։ Պարսից արքունիքը Վա– հան Մամիկոնյանին ճանաչել է Հայոց սպարապետ, շուտով՝ նաև մարզպան։ Վ․ պ․ պսակվել է հաջողությամբ։ Ե– ռամյա կռիվներով ձեռք բերված ներքին ինքնուրույնությունը մեծ նվաճում էր շուրջ 60 տարի առաջ պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար։ Գրկ․ Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն․ Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե․, 1982։ Ր․ Ոււուբարյան
ՎԱՀԱՆԱՎԱՆՔ, հայկ․ ճարտ․ հուշարձան, վանական համալիր ՀՍՍՀ Ղաւիանի շըր– ջանի Շհարջիկ գյուղի մոտ։ հիմնական տեղեկությունները հաղորդում է Ստեփա– նոս Օրբելյանը։ Պահպանվել են մեծ թվով վիմական արձանագրություններ։ Վանքը X դարում հիմնադրել է Սյունիքի իշխան Զագիկի որդի Վահանը (նրա անունով էլ կոչվում է), կառուցել Գրիգոր Լուսա– վորչին նվիրված եկեղեցին (շին․ ավարտ– վել է 911-ին)։ Նրան հաշորդել է եղբորոր– դին, նույնպես Վահան, որը կառուցել է վանքի գավիթը, սյունազարդ սրահը և սեղանատունը։ Ավելի ուշ Սյունյաց թա– գուհի Շահանդուխտը իր քույր Կատայի հետ կառուցել են համալիրի մուտքի երկ– հարկ դամբարան–եկեղեցին։ Հուշարձա– նախմբի շենքերը ավերված են։ 1970-ից տարվում են վերականգնման աշխատանք– ներ։ Համալիրի գլխ․ եկեղեցին հուշարձա– նախմբի հս․ կողմում է։ Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է՝ արլ․ գլխ․ խորանով և դեպի դահլիճ բացվող երկու ավանդատներով։ Գավիթը եկեղեցու արմ․ կողմում է՝ կա– ռուցված սրբատաշ բազալտի մեծադիր քարերից։ Հատակագծում երկարավուն այս կառույցը ծածկված է եղել կիսաշըր– ջանաձե թաղով։ Պահպանվել են պատերի ներքեի մասերը և թաղակիր կամարները։ Ներսում՝ պատերը որմնասյուների խո– յակների բարձրությամբ շրջանցում է լայն զարդագոտին։ Գլխ․ մուտքը հվ–ից է և բացվում է դեպի կից սյունասրահը, որը ձգվում է եկեղեցու և գավթի ամբողջ եր– կարությամբ։ Ներսում հայտնաբերվել են բազմաթիվ տապանաքարեր՝ X–XI դդ․ արձանագրություններով։ Հիմնական կա– ռույցներից հվ․ համալիրի մուտքն է, մի լայնաթռիչք թաղ, որի վրա բարձրանում է թագուհի Շահանդուխտի և նրա քույր Կատայի կառուցած փոքրիկ թաղածածկ եկեղեցին (1086)։ Առաջին հարկի ծավալի մեջ փոքրիկ դամբարան է։ Կառույցը հպված է լեռնալանջին, որի ուղղությամբ էլ տեղավորված են եղել վերն տանող աստիճանները։ Եկեղեցու արմ․ կողմում եղել է փոքր սյունասրահով մուտքը։ Այս կառույցը վաղ շրջանի երկհարկ դամբա– րան–եկեղեցիների ուշագրավ օրինակ է և իր զուգահեռն ունի Տաթեի համալիրի նույնատիպ Ս․ Աստվածածին դամբարան– եկեղեցու ձեերում։ Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պր․ 2, կազմ․ Ս․ Բարխուդարյան, Ե․, 1960։ Գ ր ի– գ ո ր յ ա ն Գ․ Մ․, Վահանավանքի պեղում– ների նախնական արդյունքները (1966 – 1970 թթ․), «Լ^Գ», 1970, № Ю։ Սա Մնացականյան
ՎԱՀԱՆՏԱՆ Ռաֆայել Արւոյոմի (15․7․ 1951, Երեան), հայ սովետական շախմա– տիստ, միջազգային գրոսմայստեր (1971), ՍՍՀՄ գրոսմայստեր (1979)։ Շախմատի ՍՍՀՄ տղամարդկանց առաջնության բրոն– զե (1974, 1983) և արծաթե (1975) մրցա– նակակիր, ՍՍՀՄ երիտասարդ վարպետ– ների (1970), ՍՍՀՄ զինված ուժերի (1970) չեմպիոն։ ՍԱՀՄ հավաքականի կազմում հաղթել է տղամարդկանց համաշխարհա– յին օլիմպիադայում (1984), Եվրոպայի առաջնություններում (1980, 1983) և Ուսա– նողական համաշխարհային օլիմպիադա– ներում (1972, 1974, 1976, 1977)։ Վրյանչ– կա–Բանյայի (Հարավսլավիա, 1971), Կրագուեացի (Հարավսլավիա, 1974), Սան Ֆելիու դե Գիշոլսի (Իսպանիա, 1979), Մա– նիլայի (Ֆիլիպիններ, 1981), Մոսկվայի (1982), Հաստինգսի (Անգլիա, 1983), Բիլի (Շվեյցարիա) միջփնջային (1985) և այլ խոշոր մրցաշարերի հաղթող։ գ․ Հակոբյան ՎԱՀԵ ՀԱՅԿ (Տինճյան Վահե Մկրտչի, 1896, իյարբերդ –18․6․1983, Ֆրեզնո), հայ գրող, խմբագիր։ Ռամկավար ազատա– կան կուսակցության գործիչ։ Ավարտել է ծննդավայրի «Եփրատ» միսիոներական կոլեջը։ 1915-ին մեկնել է Կ․ Պոլիս։ 1920-ին անցել է Հունաստան, ապա ԱՄՆ, որտեղ հետեել է Բոստոնի համալսարանի իրա– վաբանության, քաղաքատնտեսության և գրկ–յան դասընթացներին։ Խմբագրել է «Հուշարար»-ը (տես վՀուշարար–Միո ւ– թյուն>), 1922–25-ին՝ «Նոր կյանք»– «Արոր» (1922-ի վերջից՝ «Նոր օր») միաց– յալ պաշտոնաթերթը։ Աշխատակցել է Թեոդիկի «Ամենուն տարեցույցը», «Հու– նահայ տարեցույցը» տարեգրքերին, Հ․ Երվանդի «Պայքար» (1942–63, Բոս– տոն) հանդեսին, սփյուռքահայ այլ պար– բերականների։ Իր պատմվածքներում և այլ գործերում Վ․ Հ․ վերստեղծել է կորուսյալ հայրենի երկրի պատկերը, ցույց է տվել օտար մի– ջավայրի ուծացնող, ապաբարոյացնող ազդեցությունը տարագիր հայերի հոգե– բանության ու վարքագծի վրա, նրանց պայքարը հանուն իրենց ազգ․ նկարագրի պահպանման («Հայրենի ծխան», հ․ 1–5, 1930–70)։ Խմբագրել է պատմ․, ազգա– գրական բովանդակությամբ գրքեր («Հա– զար հինգ հարյուր ամյակ Վարդանանց պատերազմին, 451 – 1951», 1952, հայե– րեն և անգլ․, նյութերի ժող․ են), կազմել «Ւոսրբերդ և անոր ոսկեղեն դաշտը, հու– շամատյան պատմական մշակութային և ազգագրական» (1959) ստվարածավալ հատորը։ Տպագրվել են նաև նրա նկարա– գրական–վերլուծական բնույթի «Հայաս– տանի մանկական աշխարհը և անոր ման– կական գրականությունը» (1974) և գրա– կան ուսումնասիրություններ պարունա– կող «Լուսավոր դեմքեր մեր օրերուն վրա» (1974) ժողովածուները։ Վ․ Հ․ քանիցս այցելել է Սովետական Հայաստան։ Գ․ Գույումշյան
ՎԱՀԿԱ, բերդաքաղաք Լեռնային Կիլի– կիայում, Սարոս գետի վերին հոսանքի աջ ափին։ VII–VIII դդ․ եղել է Բյուզ․ կայսրության կարեոր ռազմ, հենակետ՝ Արաբ, խալիֆայության դեմ պայքարում։ 1097-ին Կիլիկիայի Հայոց իշխան Կոս– տանդին Ա բյուզանդացիներից ազատա– գրել է Վ․ և հռչակել իր իշխանապետու– թյան մայրաքաղաքը։ Նրա հաջորդը՝ Թո– րոս Ա (1100–29), վերակառուցել է Վ–ի ամրությունները, հիմնել դղյակ, պալատ– ներ և այլ շինություններ։ 1137-ին Բյու– զանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսը խոշոր բանակով պաշարել է Վ․, որի հայկ․ կայազորը և բնակչությունը՝ Կոստանդին զորավարի գլխավորությամբ մարտնչել են հերոսաբար։ Ի վերջո թշնամին գրավել է Վ․ և գերեվարել պաշտպաններին, այղ թվում Մեծ իշխան Լեոն Ա–ին ու նրա որ– դիներին՝ Ռուբենին ու Թորոսին։ 1145-ին Վ․ ազատագրել է գերությունից փախած Թորոս Բ Մեծ իշխանը։ Նրա եղբայրը և հաջորդը՝ Մլեհը, 1173-ին իշխանության մայրաքաղաքը հռչակել է Սիսը և գահա– նիստը Վ–ից տեղափոխել այնտեղ։ Այնու– հետե Վ․ հիշատակվում է որպես ըմբոստ իշխանների ու պալատականների կալա– նատեղի։ Կիլիկյան Հայաստանի պետա– կանության անկումից (1375) հետո Վ․ մնացել է Աչապահյանների գերդաստա– նի ձեռքում (մինչե XIX դ․)։ XIX դ․ վեր– ջին Վ․ ավան էր (հայերն անվանում էին Վաքա, թուրքերը՝ Ֆեքե) և համանուն գավառակի (կազայի) կենտրոնը՝ մոտ 800 հայ բնակչությամբ։ Վ–ի միջնադարյան եկեղեցիներից XIV դ․ հիշվում է Ս․ նշա– նը։ XIX դ․ Վ–ում գործում էին Ս․ Հրեշտա– կապետ, Ս․ Թորոս, Ս․ Մինաս, Մ․ Գեորգ եկեղեցիները և Ս․ Հովհաննես մենաստա– նը, որի Ս․ Աստվածածին եկեղեցու հիմ– նադրումը վերագրվում էր Ներսես Շնոր– հալուն։ Վ–ի հայերը բռնի տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նը– րանց զգալի մասը զոհվել է գաղթի ճա– նապարհին, սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Վ–ի ամրոցը տեղադրված է բարձր լեռ– նագագաթին և ձգվում է հս–ից հվ․ (երկ․ 180 մ, լայնությունը մեջտեղում՝ մոտ 25 մ)։ Ռուստաձե մշակված բազալտե քա– րերից շարված բարձր պարիսպների հս․ և արլ․ հատվածները ուժեղացված են հատա– կագծում կիսաշրջանաձև, սնամեջ և հոծ բուրգերով։ Արմ․ կողմից մոտ 30 մ պա– րիսպների փոխարեն, որպես պատնեշ ծառայում են անանցանելի ուղղաձիգ ժայ– ռերը։ Ամրոցը բաղկացած է երկու՝ ստո– րին (հս․) և հիմնական՝ վերին (հվ․) մա– սերից։ Միակ մուտքը ստորին ամրոցի արլ․ աշտարակից է։ Բազմաստիճան մի– ջանցքը մուտքի դարպասից ձգվում է պա– րիսպների երկայնքով՝ մինչե վերին ամ– րոցը, որը հնարավորություն է տալիս հսկողության տակ պահել այն և ոչնչաց– նել ամրոց թափանցած թշնամուն։ Վերին ամրոցում են գտնվում պալատական շեն– քերի, ջրամբարի, զինանոցների և այլ շինությունների ավերակները։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․․ Սիսուան, Վնտ․, 1885։ Մ․ Կաավաչյան, Մ․ Հասրաթ յան
ՎԱՀՅԱՆ ՎԱՀԵ [Ապդալյան Սարգիս Հա– կոբի, ծն․ 22․10․1908, ք․ Կյուրին (Արմ․ Հայաստանի Սեբաստիա վիլայեթում)], հայ բանաստեղծ, խմբագիր, հասարա–