բել է Կահիրեն, և Ֆաթիմյան Հաֆիգ խալիֆան (1130–49) նրան նշանակել է վեզիր։ Վ․ Պ․ կարճ ժամանակամիջոցի ընթացքում կարգավորել է երկիրը։ Այդ գործում ռազմ, և հասարակական հենա– րան ունենալու համար Կիլիկիայից հրա– վիրել է բազմաթիվ հայերի։ Եգիպտոսում հայերի թիվը հասել է 30000-ի։ Ստեղծել է հայկ․ զորաբանակ (շուրջ 20000 զինվոր), որի ծախսերը հոգացել է պետությունը։ Շուրջ 2 հզ․ հայեր զբաղեցրել են կարեոր պաշտոններ։ Վ․ Պ–ու եղբայր Վասակը նշանակվել է Վերին Եգիպտոսի Կուս նահանգի նահանգապետ։ Կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր։ Քրիս– տոնյա վեզիրի (որ բացառիկ դեպք էր) ազդեցության ուժեղացումը առաջ է բերել մահմեդական մոլեռանդ ավագանու դըժ– գոհությունը։ Վ․ Պ․ հրաժարվել է պաշտո– նից (1137)։ Եգիպտոսում սկսվել է հայերի հալածանք։ Վ․ Պ․ միառժամանակ ապաս– տանել է Կիլիկիայում, ապա խալիֆայի թույլտվությամբ վերադարձել է Եգիպտոս։ Վ․ Պ–ու պաշտոնանկությունից հետո երկ– րի վիճակը վատթարացել է։ Խալիֆան դարձյալ արքունիք է հրավիրել (1139/40) Վ․ Պ–ուն իբրե խորհրդական, սակայն շուտով Վ․ Պ․ վաճխանվել է և թաղվել մե– ծագույն պատիվներով։ Գրկ․ Մ ս ր լ յ ա ն Գ․, Ականավոր հայեր Եգիպտոսի մեջ, Կահիրե, 1947, էջ 64–86։ Ա․ Տեր–Ղևոնդյան
ՎԱՀՐԱՄ ՐԱԲՈՒՆԻ, Վահրամ Վար– դապետ Սելեռնցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII դ․ հայ գիտնական և պետ․ գործիչ Կիլիկյան Հայաստանում։ Կրթվել և վարդապետի աստիճանի է հասել Սե լեռների դպրոցներից մեկում։ Ուսումը կատարելագործել է Մսում, հավանաբար Ներսես Լամբրոնացու հիմնադրած հա– մալսարանում։ Եղել է թագավորության ջանցլեր։ Տիրապետել է արլ․ և եվրոպ․ լեզուների։ Կենսագրական այլ տվյալ– ներ չեն պահպանվել։ Մեկնել է Արիստո– տելի «Կատեգորիաներ» (հրտ․ «Լուծմունք «Ստորոգութեանցն» Արիստոտէլի», 1967) և «Մեկնության մասին» («Պերի արմէ– նիաս») աշխատությունները, Պորփյուրի «Ներածություն»-ը, Դավիթ Անհաղթի «Պորփյուրի ներածության վերլուծու– թյուն»-^ «Սահմանք իմաստասիրու– թյան»-^ կեղծ–Արիստոտելի «Աշխարհի մասին», Դրիգոր Նյուսացու «Մարդու կազմության մասին» և Դիոնիսիոս Արեո– պագացու փիլ․–աստվածաբանական եր– կերը (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N․N* 59, 631, 1683 են)։ Լեոն Գ թագավորի հանձնարարու– թյամբ գրել է «Ոտանաւոր պատմութիւն Ռուբինեանց» պատմ․ երկը (հրտ․ 1859)։ Ուշագրավ է նաև Լեոն Գ թագավորի օծե– լու օրը նրա արտասանած ընդարձակ ճա– ռը («Արարատ», 1868, JSIIJSP 7, 12, 1869, N»N* 1–5, հրտ․ «Բան ի յայտնութիւն տեառն եյ օծումն Լեոն Դ արքայի», 1875), որում արտացոլված են Վ․ Ր–ու սոցիալ– քաղ․ հայացքները։ Պատասխանելով այն հարցին, թե ինչի՛՞ց հետո և ինչո՞ւ սկիզբ առավ թագավորությունը, Վ․ Ր․ գտնում է, որ աստված անմիջականորեն թագա– վորություն չի ստեղծել, բոլոր մարդկանց ստեղծելով իր պատկերի նմանությամբ՝ աստված նրանց հավասար իրավունքներ է տվել իշխելու անկենդան և կենդանի բնության վրա։ Բայց քանի որ մարդիկ չպահպանեցին աստվածային պատվիրան– ները, նա աչք փակեց այն բանի վրա, որ նահապետներից ոմանք իրենց թագավոր հռչակեն՝ համազգայինների վրա իշխելու նպատակով։ Վ․ Ր․ անդրադարձել է նաե թագավորության էության, թագավորի իրավունքների հարցերին։ Վ․ Ր․ փիլ–յան հիմնական հարցը լուծել է կրեացիոնիզմի դիրքերից, սակայն նա հանդես է եկել որպես նոմինալիստ և իմա– ցաբանական–տրամաբանական մի շարք հարցեր լուծելիս երեան բերել մատերիա– լիստական հակումներ։ Առաջինը հայ իրա– կանության մեջ ունիվերսաւքւաներքւ հար– ցը քննել է առավել համակողմանիորեն։ Մերժել է ընդհանուր հասկացությունների4 եզակի իրերից ու առարկաներից առաջ և անկախ գոյություն ունենալու տեսակե– տը։ Եգակիները, ըստ նրա, կարող են լինել ընդհանուրից անկախ, մինչդեռ ընդ– հանուրն առանց եզակիների չի կարող լի– նել ե, ապա, եզակիների ոչնչացումն ան– պայմանորեն տանում է ընդհանուրի վե– րացման, մինչդեռ հակառակը լինել չի կարող։ Ընդհանուրի գոյության հարցը Վ․ Ր․ լուծել է կոնցեպտուալիզմի դիրքե– րից, ընդհանուրը սոսկ անուն չէ, որին իրականում ոչինչ չի համապատասխանում, ընդհանուրն առաջանում է գիտակցության մեջ՝ եզակիների ընդհանուր կողմերի հիման վրա և առանց ոչնչանալու մնում է այնտեղ։ Նոմինալիզմն առանցքային նշանակություն ունի Վ․ P-ու հայացքնե– րի համակարգում, մասնավորապես դրա վրա է կառուցված նրա սենսուալիստա– կան–մատերիալիստական իմացաբանու– թյունը։ Ըստ նրա, գիտելիքի ակունքը մե– զանից դուրս է․ եգակիները ճանաչելով՝ մենք գիտենք ընդհանուրի մասին, առան– ձին որակներն իմանալու միջոցով՝ «որա– կության» մասին են; Նա հետևողականո– րեն պաշտպանել է Արիստոտելի իմացա– բանության մատերիալիստական այն դրույթը, ըստ որի զգայության առարկան նախորդում է զգայությանը, իմացության առարկան՝ իմացությանը։ Վ․ Ր․ գտնում էր, որ տարածությունն անբաժանելի է մարմնից և դրսեորվում է նրա միջոցով։ Այսպես է նա հարցը լուծել կոնկրետ վեր– ջավոր իրերի առնչությամբ, իսկ տիեզեր– քը դիտել է որպես տիեզերական մար– մինների զետեղարան։ Ըստ նրա, ժամա– նակը որեէ առարկայի, երևույթի գոյու– թյան և փոփոխության տևողությունը բնո– րոշող չափ է, այսինքն՝ ժամանակը գո– յություն ունի ոչ թե շնորհիվ հենց առար– կաների շարժման, այլ անկախ դրանցից։ Հետաքրքրական են Վ․ Ր–ու մտքերը նաև գոյի մյուս կատեգորիաների՝ քանակի, որակի, հարաբերության և փիլ․ այլ հար– ցերի վերաբերյալ։ Վ․ Ր–ու տրամաբանական հայացքները սահմանափակվում են միայն հասկա– ցության ու դատողության մասին ուսմուն– քով և Արիստոտելի տրամաբանության հիմնական դրույթների յուրովի արտացո– լումն են։ Իրականության մասին արված դատողությունները և իրականությունը միմյանցից տարբերվում են, նախ, առաջ– նայնությ․ան առումով (իրերը գոյություն ունեն անկախ դրանց մասին պատկերա– ցումներից), ապա՝ ճշմարտացիության առումով (իրերի մասին պատկերացումնե– րը կարող են սխալ կամ ճշմարիտ լինել)։ Վ․ Ր–ու տրամաբանական հայացքները ընդհանուր պատկերացում են տալիս միջ– նադարում հայ տրամաբանական մտքի մակարդակի, նրա առաջադրած խնդիրնե– րի, դրանց ծավալի ու բովանդակության մասին։ Վ․ Ր–ու հայացքները մեծապես ազդել են հետագա դարերի հայ մտավորական– ների, հատկապես Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու աշխարհայացքի ձևա– վորման վրա։ Երկ․ Լուծմունք «Ստորոգութեանցն* Արիս– տոտէլի։ համահավաք քննական բնագիրը, թրգմ․ գրաբարից, ռուս, առաջաբանը և ծա– նոթագր․ Գ․՝"տ․ Գրիգորյանի, Ե․, 1967։ Գրկ․ Դրիգորյան Դ․ Հ․, Վահրամ Րաբունու փիլիսոփայությունը, Ե․, 1969։ Գ․ Գրիգոր յան
ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ, գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում, Ախուրյան գետի ձախափնյա մս՚սում, շրջկենտրոնից 16 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա– տիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշա– Վահրամաբերդ կույթի տուն, գրադարան, կապի բաժան– մունք, կինո, մանկապարտեզ, բուժկա– յան։ Գյուղում և շրջակայքում պահպան– վել են ուրարտական ամրոց (730–714, մ․ թ․ ա․), սեպագիր արձանագրություն, Եկեղեցիներ (VII –XIII դդ․), գյուղատե– ղեր, կամրջի մնացորդներ, խաչքարեր (X–XIII դդ․), գերեզմանոցներ։ Վ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Հ․ Մկրաչյանը։ Բնակիչների նախնիները եկել են Կարսից։ Անվանվել է ի պատիվ Վահրամ Պահւավունու։
ՎԱՀՐԱՄՏԱՆ Աշոտ Տիգրանի (23․3․1908, ք․ Կաղզվան, Կարսի մարզ –8․10․1973, Մոսկվա), հայ սովետական քիմիկոս։
ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստ․ գործիչ (1969), տեխն․ գիտ․ դ–ր (1944), պրոֆ․։ Մետաղների էլեկտրանստեցման մասին գիտության հիմնադիրներից։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է (1931) Երևա– նի համալսարանի բնագիտության ֆակ–ը։ Միաժամանակ (1929–31) աշխատել է ֆիզիկ, քիմիայի լաբորատորիայում, այ– նուհետև (1932-ից)՝ Լենինգրադի կոլոիդ– ների և էլեկտրաքիմիայի ինստ–ում (1934-ից ՄՍՀՄ ԳԱ ֆիզիկական քիմիայի ինստ․, Մոսկվա)։ 1949-ին Վ–ի նախաձեռ– նությամբ ստեղծվել է նույն ինստ–ի մե– տաղների էլեկտրանստեցման լաբորա– տորիա, որը ղեկավարել է մինչե կյանքի վերջը։ Վ–ի գիտ․ աշխատանքները վերա– բերում են մետաղների էլեկտրանստեցման