Ա․ Տ․ Վահրամյան կինետիկայի մեխանիզմի հետազոտմանը, որով էլեկտրանստեցման փորձառական եղանակները դրվեցին գիտական հիմքե– րի վրա, ստեղծվեցին մետաղների և հա– մաձուլվածքների ստացման գիտականո– րեն հիմնավորված էլեկտրաքիմիական եղանակներ, պարզաբանվեցին էլեկտրա– նստեցման երևույթի առանձնահատկու– թյունները։ Հետազոտելով արծաթի էլեկ– տրաքիմիական բյուրեղացումը4 Վ․ որոշեց կաթոդի մակերևույթի վիճակի և լուծույ– թում գտնվող նյութերի (մակերևութային ակտիվ նյութեր, թթվածին ևն) դերը։ Նա հայտնաբերել է մակերևույթի պասսիվաց– ման և իոնի վերականգնման արագու– թյունների փոխադարձ կապը, որը թույլ է տալիս կատարել մետաղի էլեկտրանըս– տեցման անհրաժեշտ պայմանների ընտ– րություն։ Կարևոր գործնական նշանակու– թյուն ունեն մետաղական ծածկույթների մեխանիկական հատկությունների և կըպ– չունակության վերաբերյալ հետազոտու– թյունները։ Վ․ մշակել է ջրային լուծույթ– ներից մետաղների նստեցման բարձր– ջերմաստիճանային եղանակ, որի շնոր– հիվ լուծելի է դառնում երկաթի ենթախմբի մետաղների էլեկտրանստեցման բարդ պրոբլեմը։ Վ․ տվել է էլեկտրանստեցման ընթացքում մետաղում ջրածնի կուտակ– ման, նստեցվող շերտի շաղկապման ամ– րության և ներքին լարումների քանակա– կան բնութագրերը, նշել արտադր․ պրո– ցեսների օպտիմալացման ուղիները։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։ Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Электроосаждение металлов, М․, 1950; Распределение тока на поверхности электродов при электроосаждении металлов, М․, 1955 (соавт․ Т․ Б․ Ильина-Какуева); Физико-механические свойства электролити– ческих осадков, М․, 1960 (соавт․ Ю․ С․ Петрова); Электроосаждение металлов и ин– гибирующая адсорбция, М․, 1969 (соавт․ Жамагорцянц М․ A․); Thechnology of Elec– trodeposition; Teddington 1961 (հեղինակա– կից Z․ A․ Solovieva)․ Վ․ ացիցին
ՎԱՀՐԱՄՅ ԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդ, կազմավորում Զաքարյան Հայաս– տանում։ Ձևավորվել է XII դ․ 90-ական թթ․–XIII դ․ սկզբին։ Ընդգրկել է (մա– սամբ կամ ամբողջովին) Զորոփոր, Տա– վուշ, Փառիսոս և Դարդման գավառ– ները (սահմանները ձգվել են Գագից մինչև Շամքոր, Կուրից՝ Սևանա լեռներ)։ Վ․ ի–յան տարածքում են գտնվել Դագ, Քավազին, Կածարեթ, Երգեվանք, Տավուշ, Տերունական, Սագիմ, Քարհերձ, Գարդ– ման բերդերը, Շամքոր քաղաքը։ Իշխա– նանիստն էր Գագը, հոգևոր կենտրոնը՝ Նոր Վւսրագ վանքը։ Վ․ ի–յան տարած– քով է անցել Պարտավ–Գանձակ–Շամ– քոր–Տփխիս առևտր․ մայրուղու մի հատ– վածը։ Իշխանության տերերը՝ Վահրամ– յանները, պատկանել են Զաքարյանների կրտսեր ճյուղին։ Տոհմի նախահայրը՝ Սարգիս Զաքարյան ամիրսպասալարի եղ– բայր Վահրամը (վախճանվել է նախքան 1176-ը), փոքր կալվածներ է ունեցել Քուրդ Վաճառի (Դեբեդ) ձորում։ Նրա որդի Բը– լուզ (կրտսեր) Զաքարեն (1176–1205) հորեղբորորդիներ Զաքարե Я Մեծի և Իվանե Ա–ի հետ կարևոր դեր է խաղացել վրաց․ պետության քաղ․ կյանքում, հե– նարան եղել Թամար թագուհուն՝ ֆեոդ, կենտրոնախույս ուժերի և արտաքին թըշ– նամիների դեմ պայքարում։ Գանձակի Ելտկուզյան աթաբեկության տիրապե– տությունից ազատագրելով հայկ․ վերո– հիշյալ գավառները, հիմնադրել է ընդար– ձակ իշխանություն։ Բլուզ Զաքարեին հա– ջորդել է որդին՝ Վահրամ Գազեցին (1205–1250/52), որի օրոք Վ․ ի․ հա– սել է իր հզորության գագաթնակետին։ 1212/13-ին Վահրամ Գազեցին նշանակ– վել է վրաց․ թագավորության մասխուր– թուխուցես (մոտավորապես համապա– տասխանում է սենեկապետի պաշտոնին)։ Օժտված լինելով զորավար, և վարչ․ ունա– կություններով, նա մեծ դեր է խաղացել երկրի քաղ․ կյանքում և օտար նվաճող– ների դեմ մարտերում։ Հատկապես աչքի է ընկել 1220–21-ին մոնղոլների և 1225– 1231-ին՝ Զալալ էդ դինի հրոսակախմբերի դեմ կազմակերպված դիմադրության ժա– մանակ։ 1236-ին, իր տիրույթներն ավերա– ծություններից զերծ պահելու համար, ըն– դունել է մոնղոլների գերիշխանությունը և ճանաչվել թումանի վերածված իր իշխա– նության (մոտ 400 հզ․ բնակիչ) պետ։ 1240-ական թթ․ իր զորքով Աղբուղա որդու հետ մասնակցել է դեպի Հվ․ Հայաստան մոնղոլների ձեռնարկած արշավանքնե– րին։ 1245–47-ին Վահրամ Գազեցին վճռորոշ դեր է խաղացել Գեորգի Լաշայի որդի Գավիթին արևելավրաց․ գահ բարձ– րացնելու գործում, իսկ 1249-ին մասնակ– ցել է մոնղոլների դեմ հայ–վրաց․ ապստամ– բությանը։ Վահրած Գագեցուն հաջորդել է որդին՝ Աղբուղան, որի օրոք սկսել է թուլանալ Վ․ ի․։ Աղբուղային հաջորդել են որդիները՝ Վահրամը, Զաքարեն, իվա– նեն (XIII դ․ 2-րդ կնս)։ Վ․ ի–յան մասին եղած վերջին տեղեկությունը թվագրվում է 1284-ով։ Վ․ ի–ից վասալական կախման մեջ են գտնվել Մածնաբերդի և Նոր Բերդի Կյուրիկյան իշխանությունները։ Վ․ ի–յան տարածքում է գործել խորանաշատի վար– դապետարանը՝ Վանական Վարդապետի գլխավորությամբ։ Գրկ․ Շահնազարյան Ա․ Ի․, Վահ– րամյանների իշխանության պատմությունից, «ԼՀԳ», 1974, № 4։ Ն ու յ ն ի, Վահրամյան– ների իշխանությունը մոնղոլների հետախու– զական արշավանքի և Ջալալ էդ–դինի նվա– ճումների ժամանակ, «ԼՀԳ», 1980, № 6։ Ն ու յ ն ի, Վահրամյանների իշխանությունը մոնղոլների տիրապետության օրոք, «ԼՀԳ», 1983, ․N* 12։ Ա․ Շահնազարյան
ՎԱՀՐԱՎԱՐ, գյուղ ՀՍՍՀ Մեղրու շրջա– նում, Վահրավար գետի ափին, շրջկենտ– րոնից 6 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբու– ծությամբ, անասնապահությամբ, կերա– յին կուլտուրաների մշակությամբ, բան– Վահրավար ջարաբուծությամբ։ Ունի ակումբ, գրա– դարան։ Վ–ի մոտ գտնվում է Կարմրավանքի եկե– ղեցին (XVII դ․)։ Այն թաղածածկ ուղղան– կյուն դահլիճ է, երկթեք ծածկով, արլ–ում՝ աբսիդի երկու կողմում ավանդատներով։ Ներսում, երկայնական պատերի երկու զույգ հզոր որմնամույթերի միջև թաղա– կապ խոր խորշեր են։ Բեմի հատակի տակ թաքստոց է շինված, որի օդափոխության անցքը դուրս է գալիս խորանի պատին կից և աննկատ է։ Արլ․ պատին, ճակտոնի տակ որպես հարդարանք ագուցված է քարե խոյի գլուխ։ Գրկ․ Հասրաթյան Մ․, Սյունիքի XVII – XVI11 դարերի ճարտարապետական համալիր– ները, Ե․, 1973։ ժ․ Սարգսյան, Մ․ Հասրաթյան
ՎԱՀՈՒՆԻ Արա Սուրենի (ծն․ 24․2․1938, Երևան), հայ սովետական կինոռեժիսոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1982)։ 1958–60-ին սովորել է Երևանի գեղար– վեստա՜թատերական ինստ–ի գեղանկար– չության, 1960–64-ին՝ Երևանի պետ․ հա– մալսարանի բանասիրական ֆակ–ներում, Կադր -«Վարագույրը չի իջնում» կինոնկարից (1973), ոեժ․ Ա․ Վահունի 1968-ին ավարտել Մոսկվայի Կինեմատո– գրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ի ռեժիսորական բաժինը։ Սովորե– լու տարիներին հանդես է եկել իբրև ծաղ– րանկարիչ։ 1969-ից աշխատում է Հայաս– տանի վավերագրական ֆիլմերի կինո– ստուդիայում (1982-ից՝ կրկին «Հայ– ֆիլմ»-ի կազմում)։ Լավագույն գործերից են՝ <Երգ հայրենյաց» (1970), -«Վարա– գույրը չի իջնում» (1973), «Տոհմական ծառ», «Հեռավոր շչակների արձագանքը» (երկուսն էլ՝ 1975), «Կանչ» [1976, 11-րդ Համամիութենական կինոփառատոնի (Երևան, 1978) գլխավոր մրցանակ], <էլե–