Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեայի պայմանագիր 64)։ Վ․ նպաստել է իրան, մշակույթի զարգացմանը, հավա– քել զրադաշտական կրոնին վերաբերող հին գրքեր (նրան է վերագրվում «Ավես– տայի» խմբագրություններից մեկը)։ Տիգ– բոնի և Բաբելոնի մոտ հիմնել է իր անու– նով քաղաքներ։ Գրկ․ Մովսես Խորենացի, Պատ» մություն Հայոց, Ե․, 1968։ Մtա ն ա ն դ– յ ա ն Հ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Тацит Кор-՝ не лий, Соч․, т․ 1, Л․, 1970․

ՎԱՂԱՐՇ U (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հայոց Արշակունի թագավոր 116–144-ին։ Սանաարուկ թագավորի որդին։ 116-ի ամ– ռանը, գլխավորելով հռոմ․ նվաճողների դեմ հայերի ազատագր․ պայքարը, վերա– կանգնել է երկրի անկախությունը և Պար– թեաց Խոսրով II արքայից–արքայի աջակ– ցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քա– ղաքականության ձախողումից և նրա մա– հից (117) հետո, նոր կայսր Ադրիանոսը հարկադրված է եղել Հայաստանից դուրս բերել հռոմ․ զորքերը և ճանաչել Վ–ի ան– կախությունը։ Նրա գահակալման տա– րիներն ընթացել են խաղաղությամբ և շինարար, աշխատանքներով։ Ըստ Մով– սես Խորենացու, Վ․ վերակառուցել է հին վարդգեսավանը և իր անունով կոչել Վա– ղարշապատ քաղաք (այժմ4 Էջմիածին)։ Նույն պատմիչը Վ–ին է վերագրում նաե Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։ Վ–ին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։ Գրկ․ Աստ արյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1912։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։

ՎԱՂԱՐՇ Բ (ծն․ թ․ անհտ․– մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186-ից։ Են– թադրվում է, որ Վաղարշ M-ի սերնդից էր (թոռը կամ եղբորորդին)։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից (186) հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վ․ Բ երկրից դուրս է քշել հռոմ․ կայազորը և հռչակվել Մեծ՝Հայքի թագավոր։ Ըստ հռոմ․ պատմիչ Հերոդիա– նոսի, 193-ին Վ․ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արլ․ զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերո– սին, իսկ վերջինիս պարտությունից (194) հետո բանակցել Աեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու U հայ– պարթև․ հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկա– մության դաշնագիր է կնքել Վ․ Բ–ի հետ, ըստ որի, Հայաստանից դուրս են բերվել հռոմ․ զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենամյա դրամական գումար վճարել հայկ․ հեծելազորին՝ կովկասյան լեռ– նանցքները հրոսակ ցեղերի ներխուժու– մից (որոնցից տուժել են նաև կայսրու– թյան հս–արլ․ նահանգները) պաշտպանե– լու համար։ Վ․ Բ–ի խոհեմ արտաքին քա– ղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությունը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնու– րույն և ժառանգական արքայատունը։ Դառնիում հայտնաբերված արամեերեն արձանագրության մեջ Վ․ Բ–ի որդին (անունը եղծված է և անընթեռնելի) հիշա– տակվում է որպես հորը հաջորդած թագա– վոր։ Վ․ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվ– ներից մեկում։ Գրկ․Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։

ՎԱՂԱՐՇԱԿ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հայոց ավանդական թագավոր (մ․ թ․ ա․ II դ․)։ Հայ պատմիչները Վ–ին համարում են Պարթևաց Արշակունի թագավոր Ար– շակ Մեծի կամ Միհրդաա /Մեծի (մ․ թ․ ա․ 171–138/137) եղբայրը։ Վերջինիս օգնությամբ 31 տարի գահակալելով Հա– յաստանում՝ մայրաքաղաքն ու գահա– նիստը դարձրել է Մծբինը։ Մովսես Խո– րենացին Վ–ին է վերագրում վարչ․, քաղ․, ռազմ․, տնտ․ և մշակութային բազմաթիվ բարենորոգումներ։ Վ–ի պատմականու– թյունը կասկածի է ենթարկվել XIX դ․ 2-րդ կեսից և տակավին մնում է գիտ․ տա– րակարծությունների ու վեճերի առարկա։ Ուսումնասիրողներից Կ․ Բասմաջյանը, Խ․ Աամուելյանը և ուրիշներ Վ–ին փորձել են նույնացնել Տրղաւո tf-ին, Հ․ Մանանդ– յանը՝ Վաղարշ Ք–ին։ Գրկ․ Մովսես Խորենացի, Պատ– մություն Տայոց, Ե․, 1968։

ՎԱՂԱՐՇԱԿԵՐՏ, Վալարշակերա, տես Արսշկերա։

ՎԱՂԱՐՇԱԿՈՒՊՈ ԼԻՍ, Աբառնե, Ավառնե, Ջերմուկ, հնագույն քա– ղաք Ծովաց աշխարհում։ Խեթական ար– ձանագրություններում հիշատակվում է Ավառնա անվանաձևով։ Հայտնի է եղել իր բուժիչ և տաք ջրերով։ Վ․ է կոչվել IV դ․ վերջից, երբ բյուզ․ կայսր Թեոդոսիոս I (379–395) այն շնորհել է Հայոց թագավոր Պապի որդուն՝ Վաղարշակին։ Հետագա դարերում հայտնի է Ջերմուկ անունով։ Թ․ Հակոբյան

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ, Էջմիածին քաղաքի նախ– կին (մինչև 1945-ը) անվանումը։

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ (վարդապետա– րան), հայալեզու առաջին դպրոցը, հիմնը– վել է գրերի գյուտից հետո, Վաղարշա– պատում։ Դասավանդել են Մեսրոպ Մաշ– տոցն ու Սահակ Պարթևը։ Սկզբնական շրջանում դասավանդվել են Սուրբ գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտություն– ներ (քերականություն, ճարտասանու– թյուն, դիալեկտիկա), հետագայում նաև աստղաբաշխություն, բարոյագիտական, թվաբանական և այլ առարկաներ (հուն, բարձրագույն դպրոցի օրինակով)։ Պատ– րաստել է ուսուցիչներ, քարոզիչներ և եկեղեց․ գործիչներ։ Գոյատևել է մինչև 510-ը։ Վ․ դ–ի վրա է դրված եղել Հայաս– տանում կրթության կազմակերպման ու ծավալման գործը։ Սաներից են եղել Հով– հան Եկեղեցացին, Հովսեփ Պաղնացին, Տիրայր Խորենացին, Թաթիկ Բասենցին, Դանան Եկեղեցացին, ինչպես նաև Եզ– նիկ Կողբացին, Ղևոնդ Վանանդեցին, Կորյուն Սքանչելին, Երեմիան, Մովսես Խորենացին, Վարդան Մամիկոնյանը, Տա– ճատ Գնթունին, Ներսես Քաջբերունին և ուրիշներ։ Դպրոցն ունեցել է մատենադա– րան (հիմն, է 428-ին)։ 1441-ին կաթողիկոսարանը վերստին Վաղարշապատում հաստատվելուց հետո, դպրոցը վերաբացվել է։ 1874-ին նրա հիմքի վրա ստեղծվել է Գեորգյան ճեմա– րանը։ Գրկ• Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ դպրոցի, հ․ 1, Կահիրե, 1946։ Մ ո վ ս ի ս– յ ա ն Ա․, Ուրվագծեր հայ դպրոցի Ц մանկա– վարժության պատմության, Ե․, 1958։ Ա․ Մաթևոսյան

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԹԱՏՐՈՆ, 1868-ին Վա– ղարշապատում (այժմ՝ էջմիածին), Վ․Շահ– խաթունյանի նախաձեռնությամբ, տեղի թատերասերների և Երևանի թատերա– խմբի ուժերով կազմակերպվել են ներկա– յացումներ։ Բեմադրություններ են տրվել նաև Գևորգյան ճեմարանում, ուր կանանց դերերը կատարել են տղամարդիկ։ Վա– ղարշապատի թատրոնի զարգացմանը նը– պաստել են Ա․ Սագինյանը, Փ․ Նավա– սարդյանը իրենց ներկայացումներով (Փուղինյանի «Դալալ Ղաղո», Գալֆա– յանի «Արշակ Երկրորդ», Սունդուկյանի «Պեպո» ևն)։ Հիշարժան են Շիլլերի «Ավա– զակներ», Շեքսպիրի «Օթելլո» (երկուսն էլ՝ 1894), Լ․ Մանվելյանի (նաև՝ Ֆրանց Մոորի և Օթելլոյի դերակատարը) ղեկա– վարությամբ տրված բեմադրությունները։ XX դ․ սկզբին ճեմարանում ներկայաց– վել են Կոմիտասի «Քաղաքավարության վնասները» օպերետը, Մոլիերի «Սկապե– նի արարքները» (ճեմարանի թատրոնի բացման առթիվ, 1907) ևն։ Վաղարշապա– տում հանդես են եկել Հ․ Աբելյանի, Սի– րանույշի ղեկավարած և այլ թատերա– խմբեր։ Սովետական կարգերի հաստա– տումից հետո Վաղարշապատում ավելի ակտիվ գործունեություն է ունեցել տպա– գրիչ բանվորների թատերախումբը։ 1937-ին կազմակերպվել է պետ․ թատրոն՝ Ա․ Խոսրովի ղեկավարությամբ (բացվել է Սունդուկյանի «Պեպո» ներկայացումով), խաղացանկում՝ Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Լ․Միքայելյանի «Գոշ», Ջաբար– լիի «Սևիլ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շիրվանզադեի «Պատվի հա– մար», Սիմոնովի «Ռուս մարդիկ», Սուն– դուկյանի «Խաթաբալա», Վաղարշյանի «Վանքաձոր» ևն։ Թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Ե․ Յուզբաշյանը, Ա․ Վաչյանը, Ռ․ Վանյանը, Լ․ Զանյանը, Խ․ Ներսիսյանը, Խ․ Զաքարյանը, Տ․ Խա– չատրյանը, Հ․ Հարությունյանը, Բ․ Բժիկ– յանը, Ա․ Վրույրը, Գ․ Ստամբոլցյանը, Ա․ Բարսեղյանը, Ց․ Սողոմոնյանը և ուրիշ– ներ։ 1949-ին Վաղարշապատի և Ա․ Խա– րազյանի անվ․ թատրոնները միավորվել և անվանվել է էջմիածնի Ա․ Խարազյանի անվ․ պետ․ թատրոն։ Թատերախումբը համալրվել է նոր ուժերով՝ Ամո և Աշխեն Խարազյաններ, Գ․ Զանրյան, Վ․ Փանո– յան, Հ․ Մանվելյան, Վ․ Բեգիջանյան և ուրիշներ։ Խաղացանկում նկատելի տեղ են գրավել սովետական դրամատուրգնե– րի (Ն․ Զարյանի «Աղբյուրի մոտ», Կոռ– նեյչուկի «Մակար Դուբրավա» ևն) և դա– սականների (Շիրվանզադեի «Չար ոգի», Գորկու «Վասսա ժելեզնովա» ևն) եր– կերը։ Թատրոնում հյուրախաղերով հան– դես են եկել Վ․ Փափազյանը, Հ․ Ներսիս– յանը, Ա․ Ավետիսյանը, Ա․ Ոսկանյանը, Գ․ Ջանիբեկյանը, Մ․ Մանվելյանը և ուրիշ– ներ։ Թատրոնը փակվել է 1951-ին։ 1959-ին էջմիածնի Մշակույթի տանը կից գործում է ժող․ թատրոն։ Ր․Հովակիմյան

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվեէ են IV–V դդ․, Վաղարշ ապատ քաղաքում,