«Հեքիաթ փոքրիկ կարապի մասին» (1983) վավերագրական, «Ծերունին և քամին» (1981), «Անուշ մայրիկը» (1983) գտղարվեստական կինոնկարները: Վ. իր մի շարք ֆիլմերի սցենարիստն է: ՀՍՍՀ պետ. մրցանակ (1977):
Վահունի (Խաչիկյան) Սուրեն Վահանի [12.12.1910, գ. Փաշալու (այժմ՝ Զառիթափ, ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանում)- 25.3.1983, Երևան], հայ սովետական բանաստեղծ, թարգմանիչ: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1967): Աշխատել է «Սովետկան Հայաստան», «Ավանգարդ», «Սովետական դպրոց» թերթերի խմբագրություններում, եղել Ա. Իսահակյանի տուն-թանգարանի դիրեկտոր (1963—83):
Վ. մամուլում սպագրվել է 1927-ից: Հայրենասիրության, սովեռական ժողովուրդների եղբայրության, քաղաքացիական կռիվների և Հայրենական մեծ պատերազմի հերոիկայի թեմաներով նրա բանստեղծություններն ու բալլադները ամփոփված են «Երկու երգ» (1930), «Ռազմի երգեր» (1938), «Դեպի արևմուտք» (1943), «Երգերի գիրք» (1949) և այլ ժողովածուներում: Վ. թարգմանել է Ս. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» (1937), Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (1956), Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» (1960):
Ա. Դյումանի «Կոմս Մոնտե Քրիստո» (1966), Յա. Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկաշները համաշխարհային պատերազմի ժամանակ» (1973, 1978) և ուրիշ գրողների այլ գործեր: Հեղինակ է բազմաթիվ ֆելիետոնների, գրական-հրապարակախոսական հոդվածների: Վ-ու գործերը թարգմանվել են ռուս. և այլ լեզուներով: «Մեսրոպյան գրիչ» մրցանակ (1969):
Պարգևատրվել է շողովուրդների բարեկամության շքանքով:
Երկ. Բալլադներ, Ե., 1978: Ս.Մանուկյան Վաղա, գյուղ Վրաց. ՍՍՀ Խաշուրի շրջանում, ճերաթխևի գետակի ափին, շրջկենտրոնից 16 կմ հեռավորությամբ: Գյուղի տարածքում կան բրոնզի դարի և անտիկ շրջանի հնավայրեր: XVII դ. գյուղը տրվել է իշխանական տիտղոս ստացված և Քարթլիի թագավորների արքունիքում ատենադպիրի պաշտոն վարող Շանշեյան-Բեկթաբեկյան ընտանիքին՝ իբրև տիրույթ: Այս տան ներկայացուցիչներից Ավթանդիլ ատենադպիրը նորոգել ու նոր շինություններով է օժտվել հին եկեղեցին: 1750-ական թթ., ըստ վրացերեն շին. արձանագրության, Սուլխան Բեկթաբեկյան-Բեկթաբեգաշվիլին ավելացրել է նախասրահ, երկեւ ժամատուն, եկեղեցի՝տոհմական տապանաստան վրա, և զանգակատուն: Նախասրահում զետեղված են խնամքով մշակված և հայերեն արձանագրություններով երկու խաչքար:
Վ-ի հնագույն եկեղեցին գտնվում է համալիրի հվ-արլ. կողմում: Այն ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, կիսաշրջանաձևխորանի երկու կողմում ուղղանկյուն ավանդատներով: Դահլիճը թաղակիր կամարով և մեկ զույգ որմնամույթերով բաժանվում է երկու մասի: Եկեղեցու ուշագրավ առանձնահատկությունը սովորականից մեծ բեմն է, որը գրավում է դահլիճի կեսը: Արմ-ից և հս-ից կից են թաղածածկ ժամատները, որոնցից դռներ են բացվում դեպի ուղղանկյուն երկհարկանի (երկրորդ հարկում միացավ թաղածածկ եկեղեցի է) տապանատունը: Տապանատանը հս-ից կից է թաղածածկ նախասրահը:
Վաղակ, սրի հնագույնտեսակ: Ստույգ ձևը հայտնի չէ:
Վաղակետ ազատում, տես Պայմանական վաղակետ ազատում:
Վաղաշեն, գյուղ ՀՍՍՀ Մարտունու շրջանում, Սևանա լճից 2 կմ հվ., շրջկենտրոնից 2 կմ հվ-արլ: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն ըզբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ; Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Վ. հարուստ է հնագիտական ճարտ. հուշարձաններով: Պահպանվել են կիկլոպյան ամրոցների մնացորդներ (մ. թ. ա. I հազարամյակ), երկու եկեղեցի (XVI դ.) մատուռ, խաչարձաններ (XIII—XVI դդ.), գերեզմանոցներ: Բնակիչների նախնիներն եկել են Ալաշկերտից, Մուշից, Դիադինից, 1828—29-ին:
Վաղատուր, գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հս.: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան կապի բաժանմունք, բուժկարան:
Վաղարշ (ծն. թ. անհտ.—488), Իրանի շահ 484-ից: Սասանյանների դինաստիայից: Հաջորդել է հորը՝ Պերոզին: Գահ բարձրացնելով Իրանի համար դժվարին ժամանկաշրջանում (Պերոզը ծանր պարտություն էր կրել հեփթաղներից) և ձգտելով կայունացնել երկրի վիճակը, Վ. հարկադրված փոխել է Սասանյանների քաղաքականությունը Հայստանի պարսկ. մասում, ընդունել Հայաստանում բռնված համաժող. ապստամբության (տես Վահանանց պատերազմ 481—484) ղեկավար Վահան Մամիկոնյանի պայմաններն ու հաստություն կնքել (տես Նվարսակի պայմանագիր 484):
Գրկ. Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, Ե., 1982: Մանանդյան Հ., Երկ., հ. 2, Ե., 1978:
Վաղարշ I (ծն. թ. անհտ.— մոտ 80), պարթևաց արքա 51-ից: Հաջարդել է հորը՝ Վոնոն II-ին: Ձգտել է ամրապնդել Պարթևական թագավորության միասնությունը; Գահակալական պայքարը կանխելու նպատակով մի եզբորը՝ Բակուրին, հռչակել է Ատրպատականի, մյուս եղբորը՝ Տրդատին, Հայոց թագավոր (տես Տրդատ Ա): Պայքարել է Արլ-ում հռոմ. ազդեցության դեմ: Տրդատին Հայոց թագավոր հռչակելը առիթ է հանդիսացել նոր պատերազմի՝ մի կողմից Հռոմի, մյուս կողմից Պարթևական թագավորության և Հայստանի միջև (54-63), որն ավարտվել է Հռանդեայի հաշտությամբ: