Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հասունացման շրջանն է։ Այդ տարինե– րին նա ստեղծել է ռուս, խաղացանկի իր նշանավոր դերերը՝ խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր», 1934, 1940), Տիխոն (Ա․ Օստ– րովսկու «Ամպրոպ»-, 1935), Դոն Գուան (Պուշկինի «Քարե հյուր», 1937), Պոլեժաե (Ռախմանովի «Անհանգիստ ծերություն», 1938), Եգոր Բուլըչով (Դորկու «Եգոր Բուլը– չովը և ուրիշները», 1933, 1952)։ Վերջին դերակատարումը Վ–ի գլուխգործոցն էր և իր կատարելությամբ հավաստեց, որ նա բեմի նշանավոր վարպետ է։ Դորկու դրա– մատուրգիայի նկատմամբ Վ–ի նախասի– րությունը արտահայտվել է նաև նրա ռեժիսորական աշխատանքում, բեմադրել է «Դոստիգաեը և ուրիշները» (1934), «Վաս– սա ժելեգնովա» (1937), իսկ 1953-ին խա– ղացել նաև Պրոտասովի դերը («Արեի զավակներ»)։ Վ․ հայ բեմում Վ․ Ի․ Լենինի Վ․ Վաղարշյանը (ձախից) Ասլան ամու (Վ․ Վաղարշյանի «Վանքաձոր»), Եգոր Բուլը– չովի (Դորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») դերերում կերպարի առաջին կերտողն է (Պոգոդինի «Հրացանավոր մարդը», 1938)․ խաղացեւ է նաև Կապլերի և Զլատոգորովայի «Լենին» պիեսի բեմադրությունում (1940)։ Հայ դա– սական խաղացանկի նրա ինքնատիպ մեկնաբանություններից են Սուրենը (Շիր– վանզադեի «Պատվի համար», 1939), Գա– գիկ թագավորը (Դեմիրճյանի «Երկիր հայ– րենի», 1940), Աշոտ Երկաթը («Գեորգ Մարզպետունի», ըստ Մուրացանի, 1941)։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին առանձին ուժով է հնչել Վ–ի ստեղծած մարտնչող Համլետի (Շեքսպիրի «Համ– լետ», 1942) կերպարը։ Վերջին տարինե– րի դերերից բնորոշ են՝ Արբենինը (Լեր– յքոնտովի «Դիմակահանդես», 1949), Ֆիրսը (Չեխովի «Բալենու այգին», 1951), Պրո– տասովը (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951), Եզովպոսը (Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը», 1958)։ Վ․ մտավոր մեծ կարողություններով օժտված, հոսնական շնչի և բուռն խառն– վածքի տեր արտիստ էր, համարձակ որո– նումներով, ժամանակակից մտածողու– թյամբ․ նորարար արվեստագետի գործու– նեության մեջ քաղաքացիական ջիղն ու գաղափարական հագեցվածությունը միշտ եղել են առաջին պլանում։ Վ․ առաջինն է հայ թատերգության մեջ պատկերել հայ ժողովրդի պայքարը սովետական կարգերի համար («Օղակում», 1930) և գյուղացու պաւքարը հանուն այդ կարգերի ամրա– պնդման («Վանքաձոր», 1945)։ Հոգեբա– նական դրամայի շնչով է գրված «Մի օր Սալոնիկում» (1947) պատմա–հեղափոխ․ պիեսը։ 1927-ից Վ․ նկարահանվել է կինո– յում։ Դերերից են՝ Շահ («Խասփուշ», 1927), Ավետիսյան («Լեռնային արշավ», 1939), Շիլլեր («Անձամբ ճանաչում եմ», 1957), Մելիք–Նուբարյան («Աոաջին սիրո երգը», 1957)։ 1941 –44-ին եղել է Գ․ Սուն– դուկյանի անվ․ թատրոնի գեղարվեստա– կան ղեկավարը, 1955–59-ին՝ Հայկ․ թա– տեր․ ընկերության վարչության նախա– գահը։ 1944-ից դերասանի վարպետություն է դասավանդել Երևանի գեղարվեստա– թատերական ինստ–ում (պրոֆեսոր՝ 1946-ից)։ ՍՍՀՄ I գումարման Գերագույն սովետի և ՀՍՍՀ II, III և IV գումարումնե– րի Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1952)։ Պար– գևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․ Երկ․, հ․ 1–2, Ե․, 1972–75։ Սասունցի Դավիթ, Ե․, 1938։ Պիեսներ, Ե․, 1954։ Ընկեր– ներս, բարեկամներս և ես, Ե․, 1959։ Две пьесы, Е․, 1956․ Գրկ» Հարությունյան Ս․, Վաղարշ Վաղարշյան, Ե․, 1954։ Վաղարշ Վաղարշյան [ժող․, կազմ, և խմբ․ Լ․ Խալաթյան], Ե․, 1960։ Ցուզովսկի 6 ու․, Դարն ու կերպարը, Ե․, 1975։ Տայ սովետական թատրոնի պատ– մություն, Ե․, 1967։ Арутюнян С․, Ва- гарш Богданович Вагаршян, М․, 1956․ |£․ իյաւաթյան

ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ (իրավաբանական), օրենքով սահմանված ընչական իրավուն– քի ձեռքբերման (ձեռքբերման Վ․), խախտված իրավունքի պաշտպանության (հայցային Վ․) ժամկետ, ինչպես նաև ժամ– կետ, որը լրանալիս, օրենքով նախատես– ված պայմանների առկայությամբ, վերաց– նում է քրեական պատասխանատվությու– նը (քրեական պատասխանատվության են– թարկելու Վ․) կամ բացառում է նշանակ– ված պատժի կիրառումը (դատավճռի կա– տարման Վ․)։ 1․ Ձեռքբերման Վ․ միջազգային իրավունքի հնացած ինստ․ է, սակայն այժմ էլ բուրժ․ պետություննե– րը, հիմք ընդունելով Վ․ (10, 20, 30 տա– րի), ձգտում են ուրիշի տերիտորիայի (տես Տերիտորիա պետական) ձեռքբերումը հա– մարել վերջնական։ Ձեռքբերման Վ․ մի– ջազգային իրավունք է մուտք գործել հռոմ․ մասնավոր իրավունքում կիրառվող usucapia-ից։ Սկզբում տերիտորիային վերջնականորեն տիրելու համար պա– հանջվել Է«Վ․․ անհիշեփ ժամանակներից»։ Հ․ Գրոտիոսը և նրա հետևորդները նույն– պես կարծում էին, որ եթե տերիտորիայի օկուպացումից անցել են անհիշելի ժա– մանակներ, նշանակում է փաստի վերա– բերյալ ժողովուրդների միջև համաձայ– նություն է կայացվել։ Այլոց կարծիքով զավթած^ տերիտորիայի նկատմամբ օրի– նական իրավունքներ ձեռք բերելու հա– մար, եթե առկա են անհրաժեշտ հանգա– մանքները, բավական է նույնիսկ Վ–յան կոնկրետ ժամկետը։ Սակայն ձեռքբերման Վ–յան վերաբերյալ մինչե այժմ էլ բացա– կայում է միջազգային–իրավական նոր– մը։ Ամեն անգամ Վ–յան հարցը լուծվում է կողմերի միջե կայացվող համաձայնու– թյամբ՝ հաշվի առնելով տիրապետման ժամկետը, անընդհատությունը, տեղի բնակչության նկատմամբ բռնության բա– ցակայությունը, փաստի հետ տերիտո– րիան զիջող պետության կամ ժողովրդի լռակյաց համաձայնությունը ևն։ Բոլոր դեպքերում Վ․ դիտվում է ընդհատված, եթե պետությունը դրսևորում է տերիտո– րիան ետ ստանալու հավակնություն։ Ազ– գային–ազատագր․ շարժումների՝ գաղու թատիրության քայքայման և ինքնորոշ–․ ման սկզբունքի հաստատման ներկա դա– րաշրջանում ձեռքբերման Վ–յան ճանա– չումը հակաււում է միջազգային իրավունքի նորմերին։ Ամեն մի տերիտորիայի զավ– թումը մեծ կամ ուժեղ պետության կողմից կամ փոքր ու թույլ ժողովուրդների հար– կադիր պահումը գերիշխող պետության շրջանակներում, անկախ տիրապետման ժամկետից, պետք է համարվի հակաիրա– վական անեքսիա։ Սովետական իրավունքը ձեռքբերման Վ․ չի ճանաչում։ Ուրիշի տերիտորիան, անկախ տիրապետման ժամկետից, բնակ– չության տեղահանման ու բնաջնջման փաստից, պետք է վերադարձվի այն ժողո– վըրդին կամ պետությանը, որին պատկա– նել է ի սկզբանե։ 2․ Հայցային Վ–յան ինստ․ հայտնի է պետությունների մեծ մասին։ ՍՍՀՄ–ում կիրառվում է ինչպես սոցիա– լիստ․ կազմակերպությունների, այնպես էլ քաղաքացիների՝ միմյանց վերաբերող հայցերով։ Քաղաքացիների իրավունքնե– րի խախտման գործերով հայցային Վ․ է սահմանված 3 տարի, պետ․ կազմակեր– պությունների, կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների միմյանց վերաբե– րող հայցերով՝ 1 տարի։ Հայցային Վ–յան կրճատ ժամկետներ (6, 3, 2 ամիս ևն) են նախատեսված ՍՍՀՄ կարգավորմանը են– թակա հարաբերություններից բխող պա– հանջների և միութենական հանրապետու– թյունների քաղաքացիական օրենսգրքով նախատեսված մյուս պահանջների համար (տես ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 8)։ 3․ Ըստ քրեական պատասխա– նատվության ենթարկել ու Վ․ նախատեսող նորմերի (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 44), անձը չի կարող քրեական պատասխանատվության են– թարկվել, եթե հանցագործություն կատա– րելու օրից անցել է մեկ տարի4 ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկ– րորդ մասով, 132, 142, 197, 208, 208՝, 216, 217, 218, 219, 223 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը կատարելու օրից, 3 տարի՝ այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար օրենքով նախատեսվում է ազատազրկում 2 տարուց ոչ ավելի ժամ– կետով, կամ այնպիսի պատիժ, որ կապ– ված չէ ազատազրկման հետ, 5 տարի՝ այն– պիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար օրենքով նախատեսվում է ազատազրկում 5 տարուց ոչ ավելի ժամ– կետով, 10 տարի՝ այնպիսի հանցագործու– թյուն կատարելու օրից, որի համար օրեն– քով նախատեսվում է ավելի խիստ պատիժ, քան 5 տարի ժամկետով ազատազրկումը։ Անձն ընդհանրապես չի կարող դատական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու պահից