Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործոն էր ծառայում, չնայած նրա դերը բարդ էր ու հակասական։ Մի կողմից Վ․ կ․ պայմաններ էր ստեղծում կապիտ․ արտադր․ հարաբերությունների զարգաց– ման համար՝ քանի որ նպաստում էր Փոք– րաթիվ անձանց ձեռքին դրամի համակենտ–՝ րոնացմւսնն ու կուտակմանը, ստրկատի– րության ու ֆեոդալիզմի բնատնտ․ հիմ– քերի խարխլմանը, ապրանքադրամական հարաբերությունների ոլորտի ընդլայն– մանը, պարզ ապրանքարտադրողների շերտավորման խորացմանը և համաշխար– հային շուկայի ձևավորմանը։ Մյուս կող– մից, Վ․ կ․ մասնակցում էր միայն հավել– յալ արդյունքի, ինչպես նաև անհրաժեշտ արդյունքի մի մասի բաշխմանն ու վերա– բաշխմանը․ անհամարժեք փոխանակու– թյան շնորհիվ առևտր․ շահույթ կորզելով՝ այն արգելակում էր արդյունաբերության զարգացումը և խոչընդոտում կապիտալի թափանցմանն արտադրության ոլորտ։ Արտադրության կապիտ․ եղանակի հաս– տատումն ընթանում էր հավելյալ արդյուն– քից բաժին ստանալու համար վաճառա– կանների դեմ արդ․ կապիտալիստների անողոք պայքարում։ Կապիտ․ պարզ կո– ոպերացիայի փուլում հավելյալ արդյուն– քի–զգալի մասն ընդունում էր առևտր․ շա– հույթի ձև։ Կապիտ․ էկոնոմիկայի տեխնո– ւոգիական բազիսի ամրապնդումը» խո– շոր արդյունաբերության կողմից շուկա– ների զավթումն իրենց ապրանքներով, արտադրության զանգվածային բնույթի զարգացումն աստիճանաբար հանգեցրին Վ․ կ–ի ենթարկմանը արդ․ կապիտալի գործողության օրինաչափություններին և նրա դրսևորմանը որպես առևտրական կաս/ իաա ւ

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, սոցիալ․ հա– տուկ խավ մինչսոցիալիստ․ հասարակար– գերում, զբաղվել է առևւորով։ Վաճառա– կանն ապրանքները գնում էր ոչ թե սե– փական պահանջմունքները բ ավարա րե– լու, այլ շահույթ ստանալու նպատակով դրանք վերավաճառելու համար, այսինքն՝ միջնորդի ֆունկցիաներ է կատարում արտադրողի և սպառողի (կամ արտա– դրանքի տարբեր տեսակներ արտադրող– ների) միջև։ Առևտր․ միջնորդներն երե– վան են եկել նախնադարյան համայնա– կան հարաբերությունների քայքայման շրջանում, սակայն Վ․ հասարակության սոցիալ․ կառուցվածքի անհրաժեշտ տարր է դարձել միայն դասակարգային հասա– րակարգում։ Այն կարևոր տնտ․ դեր է խա– ղացել արդեն հին աշխարհում (Փյունի– կիա, Կարթագեն, հելլենիստական պե– տություններ, Հին Հունաստան, Հռոմ ևն)։ Վաղ միջնադարում Վ․ առավել զարգացած էր արաբ, երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում։ XI –XII դդ․ Վ․ սկսում է տարածվել նաև Արմ․ Եվրոպայում (Վե– նետիկ, Ջենովա, հս–գերմ․ Հանդայի քաղաքներ)։ Իրենց առևտր․ շահերը պաշտպանելու համար միջնադարյան վա– ճառականներն ստեղծում էին հատուկ միություններ (գիչդիաներ ևն)։ Առևտրին զուգահեռ, Վ․ հաճախ զբաղվում էր վաշ– խառությամբ և կապալով։ Վ–յան գործու– նեությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերել ֆեոդալիզմի քայքայման և կապիտ․ հարաբերությունների տարրերի առաջացման շրջանում, երբ վաճառակա– նական կապիտալն սկսեց ներթափանցել արդյունաբերության ոլորտը (հատկապես XVI–XVIII դդ․ Նիդերլանդներում, Անգ– լիայում, Ֆրանսիայում, Գերմանիայի առանձին մարզերում, իսկ հետագայում՝ Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում)։ Այս փուլում Վ․ ակտիվորեն մասնակցում է կաւցիւոաւի նախասկզբնական կուտակ– ման պրոցեսին և դառնում բուրժուազիա– յի ձևավորման աղբյուր։ Զարգացած կա– պիտ․ հասարակարգում այն կորցնում է ինքնուրույն նշանակությունը։ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է տարանցիկ առևտրի կարևոր կենտ– րոն․ Փասիս (ճորոխ), Երասխ (Արաքս), Եփրատ և Տիգրիս գետերով հաղորդակց– վել է Կասպից, Սև և Միջերկրական ծովե– րին, Պարսից ծոցին, որը նպաստել է Վ–յան տարածմանը։ Երկրի տարածքով անցել են բանուկ առևտրական ճանա– պարհներ։ Մ․ թ․ I–II դդ․, կապված մի– ջազգային տարանցիկ առևտրի աշխու– ժացման հետ, բարգավաճել է Վաղարշա– պատ, Արտաշատ, Երվանդաշատ, Զարե– հավան, Տիգրանակերտ, Վան և հայկ․ այլ քաղաքների առևտուրը։ Տիգրան P Մեծի, Արշակունյաց թագավորության և, հավա– նաբար, մարզպանության ժամանակա– շրջանում հին Հայաստանի առևտր․ կյան– քում գլխ․ դերը, Հ․ Մանանդյանի կարծի– քով, պատկանել է սեմական գաղթակա– նությանը՝ հիմնականում հրեաներին և ասորիներին։ Բագրատունյաց թագավո– րության օրոք (IX–XI դդ․)» կապված տարանցիկ սանտրում Հայաստանի դե– րի աճի հետ, նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրում առևտրի զարգաց– ման համար։ Վ–յան նշանավոր կենտրոն– ներ են դարձել Դվինը, Արծնը, Րաղեշը, Կարսը ևն։ Սելջուկյան արշավանքներից հետո Հայաստանում առևտուրը և Վ․ ան– կում են ապրել՝ վերստին աշխուժանալով Զաքարյանների օրոք, XIII դ․ սկզբին, երբ հայ Վ․ սերտորեն կապվել է միջեր– կրածովյան առևտր․ կենտրոնների հետ։ Միջերկրածովյան առևտրին աշխույժ մաս– նակցություն է ունեցել Կիլիկիայի հայ Վ․։ Հայաստանի առևտրին և Վ–յանը նոր հարված են հասցրել մոնղ․ արշավանք– ները (XIII դ․ 1-ին կես)։ XIII դ․ 2-րդ կեսին –XIV դ․ սկզբին, տարանցիկ առևտր․ ուղիների փոփոխության կապակ– ցությամբ, Հայաստանի սանտրում առաջ– նությունն անցել է Արճեշի, Մանազկերտի և Խլաթի հայ Վ–յանը։ XVI–XYIII դդ․ Հայաստանի տարածքում ընթացած թուրք– իրան․ ընդհարումները, այնուհետև՝ ջա– լալիների ապստամբությունները, դրանց հետևանքով կյանքի և․ գույքի անապահո– վությունն արգելակել են Վ–յան զարգա– ցումը, որը ծավալվել է հիմնականում երկրի սահմաններից դուրս՝ հայկ․ գաղ– թավայրերում։ Սակայն բուն Հայաստա– նում ևս հայ Վ․ շարունակել է կատարել Արմ–ի և Արլ–ի միջև տարանցիկ սանտրում միջնորդի իր ավանդական դերը՝ առևտր․ կարավաններով երթևեկելով Կ․ Պոլիս– Թոք ատ–էրզրում–Թավրիզ, Զմյուռ– նիա–Թոքատ–էրզրում–Թավրիզ և այլ ուղիներով, որոնք XVII դ, 20–30-ական թթ․ դարձել էին խիստ բանուկ։ Արմ․ Հա– յաստանի և Փոքր Ասիայի վաճառաշահ խոշոր կենտրոնների զգալի մասի առևտու– րը գտնվել է հայ Վ–յան ձեռքին։ Հայերը կարևոր դեր են կատարել թանկարժեք քարերի միջազգային առևտրում․ նրանք այդ քարերը ձեռք են բերել Իրանում և վաճառել Եվրոպայում։ էրզրումի հայ վա– ճառականները Ֆրանսիա, Անգլիա, Հո– լանդիա են առաքել այծի նուրբ բուրդ (դվթիկ), Իրան՝ պղնձե ամանեղեն, Մոսկ– վա՝ ջրային կենդանիների հազվագյուտ մորթիներ, իսկ Ռուսաստանից ներմու– ծել, են երկաթ, Արմ․ Եվրոպայից՝ արդ․ ապրանքներ։tXVI –XVII դդ․ Օսման, կայսրությունում հայ Վ–յան տարբեր խա– վերին անվանել են չելեբիներ (տես Չե– չեբիություն), խոջաներ (տես խոջայու– թյուն), խալֆաներ, XVIII դ․4 ամիրաներ ևն։ XIX դ․ հայ Վ–յան խոշոր կենտրոններ էին մնացել Զմյուռնիան, Մեբաստիան, Կեսարիան, Դիւսրբեքիրը, Տրապիզոնը, Վանը, Մարաշը, Հաճընը, Ադանան ևն։ Հնդկաստանի հայ Վ–յան կարևոր հանգըր– վաններ են եղել Մադրասը, Կալկաթան, Բոմբեյը ևն։ XVIII դ․ վերջին–XIX դ․ հայ վաճառականներ են հաստատվել Լիվոռնոյում, Մարսելում, Մանչեստրում, Հոլանդիայում, իտալիայում, Ամերիկա– յում և այլուր։ Հայ Վ–յան հին օրրաննե– րից էր Ղրիմը, որի տարանցիկ առևտրում XIV–XVIII դդ․ նրանք առաջատար դիրք են ունեցել։ Ղրիմի հայերը դեռևս XII դ․ կապեր էին հաստատել Զենովայի Վ–յան հետ։ Մեծ առանձնաշնորհումներից են օգտվել Ռուսաստանի հայ վաճառական– ները։ XVII դ․ Աստրախանում բնակված հայերը խոշոր դեր են կատարել ռուս– իրան․ և Ռուսաստանի վրայով ընթացող տարանցիկ առևտրում։ 1758-ին ստեղծվել է ռուս–իրան․ առևտրի բաժնետիրական ընկերություն՝ հայ վաճառականներ Իսա– խանով եղբայրների գլխավորությամբ։ Ռուսաստւսնի հետ սերտորեն կապված է եղել Նոր Ջուղայի Հայկական առևտրա– կան ընկերությունը։ Հայ Վ․ կարևոր դեր է կատարել նաև ռուս–թուրք․ առևտրում։ Ղրիմի հայերը Թուրքիայից ներմուծել են սուրճ, մերձ– արևադարձային պտուղներ, ձեթ, մեղրա– մոմ և արտածել հացահատիկ, բուրդ, կաշի, կղմինդր ևն։ Իրենց հերթին Ռու– սաստանի հետ կապված են եղել Արմ․ Հայաստանի և Թուրքիայի հայ վաճառա– կանները։ XVIII դ․ կանոնավորապես Ռու– սաստան են երթևեկել հայտնի վաճառա– կան Կարապետ Մանուկ Օղլուի «վաճա– ռաբարձ» նավերը։ Ռուս–թուրք․ առևտր․ մրցակցության պայմաններում զանազան արտոնություններ շնորհելու խոստումնե– րով Պետրոս Մեծն աշխատել է ստանալ Թուրքիայի հայ Վ–յան աջակցությունը։ 1717-ին Ռուսաստանում արտոնյալ պայ– մաններով հաստատվելու հրավեր են ստացել Զմյուռնիայի հարուստ վաճա– ռականներ Պետրոս, Աբրահամ Մտեփան, Ապրո եղբայրները։ XVIII դ․ 2-րդ կեսին Ռուսաստանի հայ վաճառականներից շա– տերը (Շերիման, Շիրվանով, Մանուիլով, Խ սա տատով, Բունիաթովներ, Լա զար յ ան– ներ ևն) իրենց կապիտալը ներդրել են արդ․ ձեռնարկություններում (մանուֆակ– տուրաներում)։ XIX դ․ սկզբին՝ մինչև