Մասնակցել է 1848-49 թվականանների հեղափոխությանը: Վիլիխ-Շապերի աղանդավորական ֆրակցիայի դեպ պայքարում պաշտպանել է Մարքսին և Էնգելսին: Խուսափելով բանտարկությունից՝ տարագրվել է Շվեյցարիա, ապա՝ ԱՄՆ, որտեղ հիմք է դրել գիտ. կոմունիզմի գաղափարների տարածմանը: ԱՄՆ-ում 1861-65 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին՝ Հյուսիսի բանակի գնդապետ: Մարքսի և Էնգելսի՝ Վ-ին գրած նամակներում տեղ են գտել մարքսիզմի մի շարք կարևոր դրույթներ:
Վայելչագրություն, գեղագրություն, գեղեցիկ գրության արվեստ: Վայելչագրության պատմությունը կապված է տառի և գրության միջոցների, պատմության և արվեստի ոճական զարգացման հետ: Վայելչագրության ոճը գծագրությունների պարզության, տարածության վրա ընթերցելու հնարավորության, արագագրության, դեկորատիվ զարդանկարների հակում ունի: Անտիկ դարաշրջանում Եվրոպայում ստեղծվել են հունարեն և լատիներեն գրության դասական նմուշներ: Վայելչագրության հայտնի վարպետներն են եղել Վան Սի Չժին (4-րդ դար), Սյուան Ցզուն (8-րդ դար), Մի Ֆեյը (11-րդ դար, Չինաստան), Իբն Մուկլան (10-րդ դար), Յակուտ Մուստասիմին (13-րդ դար, Բաղդատ), Միր Ալի Թեբրիզին (14-րդ դար), Միր Ալի Խարավին, Ահմեդ ալ Հուսեյնին (16-րդ դար, Իրան և Միջին Ասիա):
Հայոց գրերի զարգացմանը զուգընթաց մշակվել է նաև գրչության արվեստը. ստեղծվել են հայոց գրերի մի քանի տեսակներ՝ գրչագիր, բոլորգիր, շղագիր: Վայելչագրությունը գրչության արվեստի կարևոր մասն է, որն իբրև առարկա դասավանդվել է հայկական դպրոցներում: Գրիգոր Տաթևացին այն կոչել է «արուեստ գրոյն»: Հայոց գրերի տարբեր տեսակների առկայությունը և 11-րդ դարի կեսից գործածության մեջ մտած զարդագիրն իր զանազանությամբ, ինչպես նաև 13-րդ դարի վերջից կիրառվող նոտարագիրը վայելչագրության զարգացման լայն հնարավորություններ են ստեղծել: Վարպետ գրիչը կոչվել է «գրչապետ», «քաջ քարտուղար», «հռետոր» և այլն: Մեզ հասած հազարավոր ձեռագրերի, վավերագրերի և վիմագրությունների մեջ մեծ թիվ են կազմում բարձր արվեստով կատարված գործերը: Մեծ արժեք են ներկայացնում Լազարյանի (Սահակ Վանանդեցի), Մողնու (Հովհաննես Սանդղկավանեցի), Գագիկ թագավորի (անհայտ գրիչ), Բագնայրի (Իգնատիոս Անեցի), Հաղպատի (Մարգարե և Հակոբ), Հեթում թագավորի և Վասակ արքայաեղբոր (Թորոս Ռոսլին), Կեռան թագուհու (Ավետիս) Ավետարանները, ինչպես նաև Ներսես Լամբրոնացու համար Գրիգոր Սկևռացու գրած Նարեկը, Ստեփանոս Սկևռացու Հեթում արքայորդու ճաշոցը, Օշին թագավորի ժամագիրքը, րաբունապետներ Եսայի Նչեցու, Գրիգոր Տաթևացու, Թովմա Մեծոփեցու ձեռագրերը և բազմաթիվ այլ հուշարձաններ: Տարբեր ժամանակներում Վայելչագրության պահանջները տարբեր են եղել. որպես ընդհանուր պահանջներ առանձնացվում են՝ տառապատկերների ճիշտ գրությունը, տառեր տեղադրության, համաչափության, թեքության և գրատեսակի պահպանումը: 1959 թվականից ՀՍՍՀ լուսավորության մինիստրության որոշմամբ Վայելչագրությունը որպես առարկա ձուլվել է մայրենի լեզվի տարրական դասընթացին: Վայելչագրությունը այսօր էլ կարևոր նշանակություն ունի ձեռագրի պարզության, գեղեցկության ու ընթեռնելիության ապահովման առումով: Գրկ. Միանսարյանց Մ., Կանոնավոր և վայելուչ գրության պատմությունը և տեսությունը, ՍՊԲ, 1872 թվական: Տեր-Գրիգորյան Ա., Գրաճանաչության մեթոդիկա, Ե., 1968 թվական: Նույնի, Խոսքի զարգացման մեթոդիկա, Ե., 1974 թվական: Ա. Տեր-Գրիգորյան, Ա. Մաթևոսյան
Վայերշտրաս (Weierstraβ) Կարլ Թեոդոր Վիլհելմ (1815-1897), երմանացի մաթեմատիկոս: Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1865-ից): Ստեղծել է իրական թվերի տեսություններից մեկը և դրա հիման վրա կառուցել մաթ. անալիզի տրամաբանական հիմնավորման համակարգ: Վայերշտրասին են պատկանում մաթեմատիկայի անալիզի մի շարք հիմնարար թեորեմներ թվային բազմությունների ճշգրիտ եզրերի, սահմանային կետերի, միջակայքում անընդհատ ֆունկցիաների վերաբերյալ և այլն: Հառուցել է անալիտիկ ֆունկցիաների տեսություններից մեկը՝ հիմնված շարքերի վրա: Ապացուցել է անալիտիկ ֆունկցիաներն աստիճանային շարքի վերածելու, հավասարաչափ զուգամետ շարքերի հատկությունների, ամբողջ ֆունկցիաներն անվերջ արտադրյալների վերածելու վերաբերյալ թեորեմներ: Կառուցել է անալիտիկ շարունակման տեսությունը, էլիպտիկ ֆունկցիաների նոր տեսություն: Վարիացիոն հաշվում ստացել է ինտեգրալի ՝քստրեմումի բավարար պայմաններ, կառուցել է վարիացիոն հաշիվը պարամետրական տեսքով տրված ֆունկցիաների դեպքում են: Դիֆերենցիալ երկրաչափությունեւմ հետազոտել է գեոդեզիական գծերի և նվազագույն մակերևույթների վերաբերյալ խնդիրներ: Գծային հանրահաշվում կառուցել է տարրական բաժանարարների տեսությունը:
Վայկունիք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Ընդգրկել է Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանը: Հայտնի է եղել իր ջերմուկներով, որոնք այնտեղ կառուցված արքունական բաղնիքի համար կոչվել են «Բաղնիք արքունականք» (այժմ՝ Իսթիսու, Ադրբ. ՍՍՀ Քելբաջարի շրջանում): Մովսես Կաղանկատվացու վկայությամբ, Առանշահիկ տոհմի իշխան Ատրներսեհը (տես Ատրներսեհ որդի Սահալի) 9-րդ դարի 2-րդ կեսին Վայկունիքի համանուն գյուղում կառուցել է ապարանք: Իշխանանիստ կենտրոնի անունով Վայկունիքը 11-12-րդ դարերում կոչվել է Ծարի գավառ: Գրկ. Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963: Ուլուբաբյան Բ. Ա., Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում, Ե., 1975:
Վայմար (Weimar), քաղաք ԳԴՀ-ում, Էրֆուրտի օկրուգում, Իլմ գետի (Էլբայի ավազան) ափին: Բն.՝ 64 հազ. (1982): Տրանսպորտային հանգույց է: Կարևոր ձեռնարկություններից են կոմբայնների և ճշգրիտ չափիչ գործիքների գործարանները: Զարգազած է հրատարակչական գործը: Այն հայտնի է մշակութային ավանդույթներով: գործում են գերմանական դասական գրականության հետազոտության և հիշարժան վայրերի պահպանման ինստիտուտը, Ֆ. Լիստի անվան կոնսերվատորիան, մանկավարժական ինստիտուտը: Տուրիզմի կենտրոն է: Վայմարը առաջին անգամ հիշատակվում է 975 թվականին: 1573-1918-ը Սաքսեն-Վայմար-Այզենախ դքսության (1815-ից՝ Մեծ դքսության) գլխավոր քաղաքն էր: 1703 թվականին և 1708-17 թվականներին Վայմարում է ապրել Յո. Ս. Բախը: 18-րդ դարի 2-րդ կեսից- 19-րդ դարի սկիզբը Վայմարը եղել է գերմանական լուսավորականության խոշորագույն կենտրոնը: Այստեղ ապրել և ստեղծագործել են Կ. Մ. Վիլանդը (1772-1813), Յո. Վ. Գյոթեն (1775-1832), Յո. Գ. Հերդերը (1776-1803), Ֆ. Շիլլերը (1799-1805): 1848-61 թվականներին Վայմարում ապրել է Ֆ. Լիստը: 1919 թվականին Վայմարում ընդունվել է Գերմանիայի սահմանադրությունը:
Վայմարյան Հանրապետություն, բուրժուադեմոկրատական հանրապետություն Գերմանիայում: Հաստատվել է 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխությամբ (տես Նոյեմբերյան հեղափոխություն 1918): Վայմարյան հանրապետությունը իրավաբանորեն ձևակերպվեց Վայմարում գումարված Գերմանիայի սահմանադիր ազգային ժողովի մշակած 1919 թվականի Վայմարյան սահմանադրությամբ: Վայմարյան հանրապետությունը փաստորեն դադարեց գոյություն ունենալ 1933 ովականին՝ Գերմանիայում ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից հետո:
Վայյան (Vaillant) Էդուար Մարի (1840-1915 թվականներ), ֆրանսիական սոցիալիստական շարժման գործիչ: Լ. Օ. Բլանկիի հետևորդ: Հայդելբերգի համալսարանում ուսանելու տարիներին (1866-67 թվականներ) մտել է ɪ Ինտերնացիոնալ: Եղել է Փարիզի կոմունա 1871 թվականի անդամ, մտել նրա 1-ին և 2-րդ Գործադիր հանձնաժողովների կազմի մեջ, ղեկավարել Լուսավորության հանձնաժողովը: Կոմունայի պարտությունից հետո վտարանդվել է Լոնդոն, որտեղ ընտրվել է ɪ Ինտերնացիոնալի գլխավոր խորհրդի անդամ: Հեռակա դատապարտվել է մահապատժի, 1880 թվականի ներումից հետո, վերադառնալով Ֆրանսիա, 1881 թվականին ղեկավարել է բլանկիստների կենտրոնական հեղափոխական կոմիտեն: