Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վարելահող, մտցրել է դրամ հատելու մենաշնորհ և այլն։ Սակայն մ․թ․ 12-ին խոշոր հողատերերի ճնշման տակ հարկադրված վերացրել է հողային ռեֆորմը և հողի ու ստրուկների առուծախի արգելքը։ Վան Մանի ռեֆորմները չեն թուլացրել դասակարգային հակասությունները։ Մ․ թ․ 15-ին երկրում բռնկել է ժող․ ապստամբություն։ Մ․ թ․ 23-ին, երբ ապստամբական ջոկատները գրավել են մայրաքաղաք Չանյանը, Վան Մանը սպանվել է։ Գրկ․ Думаи Л-И․, Реформы Ван Мана, <Вестнгас древней истории*-, 1940, № 1․

ՎԱՆ ՉՈՒՆ, Չժուն ժեն (27- մոտ 98), հին չինական մատերիալիստ փիլիսոփա և աթեիստ։ Պահպանվել է նրա «Քննադատական կշռադատություններ» երկը։ Ողջ գոյություն ունեցողը, ըստ Վան Չունի, կազմված է նյութական սուբստանցից՝ «նախնական եթերից» (յուան ցի), իսկ իրերի, ինչպես նաև մարդկանց միջև տարբերություններր ծագում են դրա խտության տարբեր աստիճաններից։ Վան Չունը պայքարել է աստվածաբանական աշխարհընկալման դեմ, մերժել երկնային տիրակալի և հո–գիների գոյությունը, զարգացրել հին դաոսականների դրույթը այն մասին, որ երկնքի ուղին (դաո) նպատակ չունի, այն ինքնակա է։ Սոցիալ-քաղաքական հարցերում Վան Չունը ճակատագրապաշտ է։ Գրկ ․Петров А․ А․, Ван Чун–древне– китайский материалист и просветитель, М․, 1954

ՎԱՆ ՎԵՅ, Մ ո Ց զ և (699 կամ 701–759 կամ 761), չին բանաստեղծ, գեղանկարիչ, գեղագիր և երաժիշտ։ Ստացել է կոն– ֆուցիական կրթություն։ Ծառայել է ար– քունիքում ։ Եղել է կայսերական հրամանա– գրերի խմբագիր ու գրաքննիչ։ «Բնապատ– կերային քնարերգություն» ուղղության հիմնադիրներից է։ Բանաստեղծ և բնա– նկարիչ Վ․ Վ․ իր ոտանավորներում նըր– բորեն է արտահայտել բնության հազիվ նշմարելի գույներն ու երանգները («Ակա– ցիաներով արահետը» ևն)։ Սոցիալ․ մո– տիվներ կան իդեալական պետության մա– սին բանաստեղծի երազանքներում։ վ․ Վ․ հեղինակ է պատմ․ թեմաներով երկերի («Սի իշխանի այրին» ևն), ձևով կատար– յալ բանաստեղծությունների, որոնք ժո– ղովրդականություն են վայելել դեռևս հե– ղինակի կյանքի օրոք, դարձել երգեր (օրինակ, «Կարմիր բակլա»-ն)։ վ․ Վ․ միա– գույն բնանկարչության հիմնադիրն է։ Նկարազարդումներ է կատարել մետաքսի և պատի վրա։ Պահպանվել են նրա ստեղ– ծագործությունների պատճենները («Ձյու– նապատ լեռներ», Գուգուն թանգարան, Պեկին, «Ձևելուց հետո», մասնավոր հա– վաքածու, ճապոնիա)։ ՎԱՆ ՖԼԵ& (Van Vleck) Զոն Հազբրուկ (1899 – 1980), ամերիկացի ֆիզիկոս։ ԱՄՆ–ի ազգային ԳԱ անդամ (1935)։ Սո– վորել է Վիսկոնսինի և Հարվարդի հա– մալսարաններում։ 1922–23-ին աշխա– տել է Հարվարդի, 1923–28-ին՝ Միննե– սոթայի (1927-ից՝ պրոֆեսոր) համալսա– րաններում։ Վիսկոնսինի (1928–34) և Հարվարդի (1935-ից) համալսարանների պրոֆեսոր։ Ամեր․ ֆիզիկ, ընկերության պրեզիդենտ (1952–53)։ Աշխատանքնե– րը վերաբերում են քվանտային մեխանի– կային, մագնիսականությանը, պինդ մարմնի ֆիզիկային։ Մշակել է դիա– և պարամագնիսականության քվանտամե– խանիկական տեսությունը, հայտնաբե– րել (1927) սինգլետ վիճակում դիամագ– նիսական իոնների պարամագնիսակա– նությունը։ Մոլեկուլային դաշտի տեսու– թյունը կիառել է (1941) հակաֆեռոմագ– նիսների համար։ Առաջարկել է սպին– ցանցային ռելաքսացիայի մեխանիզմ, մագնիսական անիզոտրոպության միկրոս– կոպիկ տեսություն։ Նոբելյան մրցանակ (1977)։ ՎԱՆԱ ԼԻՃ․ (հնում՝ ’Տոսպա, Ռշտունյաց, Բզնունյաց ծով, Աղթամար, աքքադ․ սե– պագրերում՝ Նաիրի երկրների ծով), ան– հոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հս–արլ․ մասի, Կորդվաց լեռների, Կուոուր լեռնա– շղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։ Մակերեսը 3760 կմ2 է, երկարությունը՝ մոտ 125 կւէ, առավելա– գույն լայնությունը՝ մոտ 51 կւէ, խորու– թյունը՝ մինչև 145 ւէ։ Վ․ լ–ի հայելին գրեթե 2,5 անգամ մեծ է մնանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրտված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հս–արլ–ում Արճեշի խորշն է, լճում՝ Լիմ, Առտեր, Կտուց, Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց, Ար– տամետ հրվանդանները։ Վ․ լ․ գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավո– րությունը բարդ կառուցվածքի բազմաս– տիճան գրաբեն է՝ վերավւոխված չորրոր– դական ժամանակաշրջանում գետային» էրոզիայով։ Գրաբենի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենն առա– ջացել է նախամիոցենում։ Ատորին միոցե– նում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրե– սիան նահանջել է, և իջվածքում ձևավոր– վել է լագունային ավազան։ Միոցենի վեր– ջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացոր– դային ավազանի ջուրը հոսել է դեպի Մու– շի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եդել է ցամաքային զարգացման Փուլում։ ժամանակակից լճի առաջացումը կապված է Միփան և Նեմրութ հրաբուխներից ար– տավիժած լավաներով ջրերի (հս–ից և արմ–ից) արգելափակման հետ։ Տեկտո– նական շարժումները շարունակվում են երկրաշարժերի ձևով նաև ներկայումս։ Լիճն են թափվում Հերիշատ (կամ Իրշատ), Բերկրի (Բանդիմահի), Արճեշ, Մարմետ, Խոշաբ և այլ մանր գետեր։ Լճից արմ․, մի քանի մանր գետակներ միախառնվե– լով, Կամուրջ գյուղի մոտ, լիճ են թափվում որպես ջրվեժ։ Մնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայ– մաններում, ամենախիստ ձմեռներին ան– գամ, ամբողջությամբ չի սառցակալում և մեղմացնում է շրջապատի կլիման։ Մառ– ցակալում են միայն նրա հս–արլ․ և հվ–արլ․ ծայրամասային ծանծաղ շրջանները։ Գեր– իշխում են տեղական և բրիզ քամիները։ Զուրը աղի է (19,1°/00), պարունակում է կալիում, նատրիումի կարբոնատ, քլո– րիդներ և սուլֆատներ, ունի մաքրիչ հատկություն, թավաւնցիկ է, գույնը՝ կոբալտային, առավոտյան ու երեկոյան ժամերին՝ տարբեր երանգների։ Օրգ․ աշխարհն աղքատ է։ Զկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որոր– ներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Վ, լ–ին բնորոշ են մակարդակի տատանումներ։ Ներկա ժամանակաշրջանում մակարդակը բարձրանում է, որի պատճառով որոշ բնակավայրեր (Արճեշ ևն) մնացել են ջրի տակ։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյու– նագործությամբ։ Լճափերին զարգացած է այգեգործությունը, պտղաբուծությունն ու ձիթենու մշակությունը։ Հնագույն ժա– մանակներից ի վեր լճում եղել է նավար– կություն։ Ափերին են Վան, Ակունց, Բերկ– րի, Արծկե, Խլաթ, Դատվան, Ոստան և այլ բնակավայրերը, շրջապատում կան հայկ․ մշակույթի բազմաթիվ հուշարձաններ։ Լիճն ունի պոտենցիալ հիդրոէներգիա– յի մեծ պաշար։ Պատկերազարդումը տես 289-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Հնախոսութիւն աշխարհագրական ՞<;այասաանեայց աշխարհի, հ․ 1, Վնա․, 1835։ Линч X․ Փ․ Б․, Арме– ния․․․, т․ 2, Тифлись, 1910; П а ф ф е н- гольц К․ Н․, О происхождении озер Се– ван (Армения), Ван (Анатолия) и Урмия (Иран)․– «Տեղեկագիր ՀՄՍՏ ԳԱ», սերիա երկրբ․, Jsfe 1, 1950։ Ղ․ Մուրադյան ՎԱՆԱԴաՏԱՁ ԱՓՈՒ ԹՅՈՒՆ, քանակական վերլուծության տիտրաչափական եղանակ, որի հիմքում ընկած է V03–h4H++e^ ^V02+-f2H20 (ստանդարտ էլեկտրո– դային պոտենցիալը՝ +1,00 վ)։ Տիարում են NH4V03^ լուծույթով (ՅՄ H2S04-nuf)։ Վանադատի ավելցուկը ետ են տիարում երկաթի (II) ստանդարտ լուծույթով։ Տի– տրման ավարտը որոշում են ինդիկատոր– ներով (օրինակ, ֆենիլանտրանիլաթթու), ամպերաչափական կամ պոտենցիալաչա– փական եղանակներով։ Վ․ կիրառում են Fe (II), As (III), Sn (II), Sb (III), V(III), յոդիդներ, սուլֆիտներ, սուլֆիդներ, հիդ– րօքսիլամինը և այլ վերականգնիչներ որոշելու համար։ ՎԱՆԱԴԻՆԻՏ, միներալ վանադաւոների դասից։ Քիմ կազմը՝ Pb5(V04)3Cl (78,3% PbO, 19,3% V2Os, 2,4%Cl)։ Բյուրեղագի– տական համակարգը հեքսագոնային է։ Առաջացնում է ասեղնաձև, պրիզմատիկ, մազաձև բյուրեղներ, հողանման զանգ– վածներ։ Գույնը՝ կարմիր, գորշ, դեղին։ Կարծրությունը՝ 2,5–3, խտությունը՝ 7100կգ/it3։ Առաջանում է կապարի հան– քավայրերի օքսիդացման զոնայում։ Օգ– տագործվում է վանադիում ստանալու համար։ ՎԱՆԱԴԻՈՒՄ (Vanadium), V, պարբերա– կան համակարգի IV պարբերության, V խմբի տարր, կարգահամարը՝ 23, ատոմա– կան զանգվածը՝ 50,9414։ Անց ամային ւոարր է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթ– ների կառուցվածքն է Յտ2 Зр6 3d3 4տ2։ К և Լ թաղանթները լրացված են։ Բնական Վ․ բաղկացած է 51V (99,75%) կայուն և 50V (0,25%, Ti/2=1014 տարի) թույլ ռադիո– ակտիվ իզոտոպներից։ Ստացվել են 46– 54 զանգվածի թվերով ռադիոակտիվ