Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տոպները, որոնցից կարևոր եև 48V (Ti/a= = 16 օր, 49V (330 օր և 52V (3,6 ր)։ Վ․ հայտնաբերելն միացությունները տեղա– կան կապարային գորշ հանքանյութից անջա– տել է մեքսիկացի հանքաբան Ա․ Դել Ռիոն (1801) և ըստ տաքացրած աղերի գույնի ան– վանել էրիթրոնիում (<հուն․ ipvdpoQ –կար– միր)։ Ավելի ուշ, Վ․ նույնացնելով քրոմի հետ, Դել Ռիոն հրաժարվեց իր հայտնագործու– թյունից։ Վ․ նորից հայտնաբերեց շվեդ քի– միկոս Ն․ Սեֆստրեմը (1830)՝ անջատելով այն Տաբերգայից (Շվեյցարիա) բերված եր– կաթահանքից և միացությունների գույների պատճառով անվանեց Վ․, ի պատիվ սկանդի– նավյան գեղեցկության աստվածուհի Վանա– դիսի։ 1831-ին Ֆ․ Վյոչերն ապացուցեց էրիթ– րոնիումի և Վ–ի նույնությունը։ Մետաղական Վ․ անջատել է անգլ․ քիմիկոս Հ․ Ռոսկոն4 ջրածնով վերականգնելով Վ–ի (II) քլորիդը (1869)։ Վ–ի արտադրությունը կազմակերպ– վել է XX դ․ սկզբին (կապված ավտոմոբիլա– շինության հետ)։ Վ․ բնության մեջ տարածված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 1,5X X 10~2%-ը։ Ցրված է բազմաթիվ ապարնե– րում և միներալներում, մեծ կուտակում– ներ չի առաջացնում։ Հայտնի են Վ․ պա– րունակող 65 միներալներ, որոնցից արդ․ նշանակություն ունեն պատրոնիտը, ռոս– կոելիտը, դեկլուազիտը՝ կարնոտիտը, վանադինիտը ևն։ Վ․ կենդանի օրգանիզմների մշտական բա– ղադրիչն է (բույսերը պարունակում են 0,16– 0,2%, կենդանիների օրգանիզմները՝ 1․5X X 10-5–2*10-4% Վ․)։ Վ–ի աղբյուր են հրաբխա– յին ապարները և թերթաքարերը (պարունա– կում են մոտ 0,013% Վ․), ավազային և կրա– քարային ապարները (0,002%), հողը (0,01 %), ջրերը (մինչև 2-10՜7)։ Վ․ են կուտակում որոշ մամոակենդանիներ, Փափկամորթներ, ասցի– դիաներ, բորբոսասնկեր, Amanita muscaria թունավոր սունկը ևն։ Վ–ի կենսբ․ դերը ուսում– նասիրված է ասցիդիաներում։ Վ․ սպիտակ, մոխրագույն, պողպատա– փայլ մետաղ է, խտությունը՝ 6110 կգ/մ3, հալ․ ջերմաստիճանը՝ 1920°C, եռմանը՝ մոտ 3400°C։ Մաքուր Վ․ պլաստիկ է, տե– սակարար էլեկտրահաղորդականությունը՝ 4,03-104 օհմ՜1 ւ/ւ/ 1։ 4,5 K-ից ցածր ջեր– մաստիճաններում գերհաղորդիչ է։tcl- տարր է։ Միացություններում ունի 4*2-ից +5 օքսիդացման աստիճաններ, առավել կայուն է քառարժեք և հնգարժեք Վ․։ Սովորական պայմաններում քիմիապես կայուն է օդում, ծովի ջրում, աղերի, ալ– կալիների և նոսր թթուների (HC1, HN03, H2S04) լուծույթներում։ Լուծվում է ֆտո– րաջրածնական և օքսիդացնող թթունե– րում։ Օդում տաքացնելիս (300°C) կլա– նում է թթվածին և դառնում փխրուն, 600– 700°0–ում արագ օքսիդանում է՝ առա– ջացնելով V2Os (մասամբ նաև այլ օք– սիդներ)։ Տաքացնելիս միանում է նաև հալոգենների և հալկոգենների հետ։ Ազո– տի և ածխածնի հետ առաջացնում է դըժ– վարահալ և շատ կարծր միացություններ՝ նիտրիդ (VN) և կարբիդ (VC)։ Վ–ի օք– սիդը՝ V2O5, կարմիր, դեղնավուն, թունա– վոր բյուրեղական նյութ է։ Օքսիդիչ է։ Վատ է լուծվում ջրում (0,07 գ 100 գ ջրում), լավ՝ ալկալիներում։ Վանադիումական թթուների՝ xV20s-yH20 աղերը՝ վանա– դատները գունավոր նյութեր են։ Վ–ի (IV) օքսիդը՝ V02, ամֆոտեր է, թթունե– րում առաջացնում է օքսիկատիոն վանա– դիլ՝ V02+։ Մյուս օքսիդները՝ VO և V303, հիմնային են և անկայուն։ Վ–ի միացու– թյունները թունավոր են՝ գրգռում են շըն– չուղիները, առաջացնում են արյունա– հոսություն թոքերում, գլխապտույտ, խա– թարում են սրտի, երիկամների և այլ օր– գանների աշխատանքը։ Վ–ի արտադրու– թյան կարևոր հումքերն են տիտանամագ– նետիտային և նստվածքային երկաթա– հանքերը և պղինձ–կապար–ցինկային օք– սիդացված հանքանյութերը։ Վ․ լուծահանում են հանքանյութից կամ խտանյութից թթուների կամ ալկալի– ների լուծույթով։ Երբեմն հանքանյութը ենթարկում են նախնական օքսիդացնող բովման։ Դոմնային վառարաններում Վ․ անցնում է չուգունի, իսկ պողպատ ստա– նալիս՝ խարամի մեջ։ Վ–ային խարամնե– րը բովում են NaCl-ի հետ, ապա լուծա հա– նում ջրով կամ նոսր ծծմբական թթվով։ Լուծույթներից նստեցնում են ք2Օտ–ը (հիդ– րոլիզ)։ Այն օգտագործում են ֆեռավանա– դիում (35–70% Վ․ պարունակող երկաթի համաձուլվածք), մետաղական Վս և Վ–ի միացություններ ստանալու համար։ Օք– սիդը վերականգնում են մետաղական կալցիումով, ալյումինով կամ ածխածնով։ Մաքուր Վ․ ստանում են յոդիդի ջերմային դիսոցմամբ։ Վ․ հալում են էլեկտրոնա– ճառագայթային կամ աղեղային վառա– րաններում։ Արտադրվող Վ–ի մինչև 95%-ն օգտագործվում է սև մետալուրգիա– յում (արագահատ և կառուցվածքային պողպատներ)։ Վ․ պողպատին հաղորդում է կայունություն, մածուցիկություն և մաշակայունություն։ Վ․ օգտագործվում է նաև տիտանային համաձուլվածքների, ինքնաթիռաշինության և հրթիռաշինու– թյան մեջ։ Մաքուր Վ․ օգտագործվում է ատոմային էներգետիկայում և էլեկտրո– նային սարքաշինության մեջ, Վ–ի միացու– թյունները՝ գյուղատնտեսության, բժշկու– թյան, նաև մանածագործական, խեցե– գործական, ապակու և կինոֆոտոարդյու– նաբերության մեշ։ ԼtԳրիգորյան

ՎԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, միջնադարյան կրոն, դպրոցի տիպ։ Ստեղծվել են Հընդ– կաստանի բուդդայական տաճարներում, քրիստոնեության մուտք գործելուց հետո՝ տարածում ստացել Բյուգանդիայում և Արմ․ Եվրոպայի երկրներում (վանքերին կից)։ Գոյություն է ունեցել Վ․ դ–ի 3 տե– սակ․ քահանայական–վանական (պատ– րաստել են հոգևորականներ եկեղեցա– կան–ծխական ծառայության համար), վանքերին կից դպրոց–հանրակացարան– ներ (տղաներին պատրաստել են վանա– կան ծառայության), տղաներին գրագի– տություն և եկեղեց․ գրագրություն սովո– րեցնող (նախատեսված չէին եկեղեցինե– րում ու վանքերում ծառայողներ պատ– րաստելու համար)։ Վ․ դ–ում ուսուցումն ունեցել է աստվածաբանական բնույթ՝ աշխարհիկ որոշ տարրերով։ Բալկաննե– րում, Օսմանյան կայսրության տիրապե– տության շրջանում (XV–XVI դդ․), դը– րանք կարևոր դեր են կատարել հարավ– սլավոն․ ժողովուրդների և հույների մշա– կույթի պահպանման գործում։ Վ․ դ․ են գործել նաև հին Ռուսիայի վանքերին կից։ Բացվել են նաև կույսերի դպրոցներ, որոնք տարածում չեն ստացել։ XVIII դ․ Վ․ դ–ի հիման վրա բացվել են հոգևոր սե– մինարիաներ և ուսումնարաններ։ Այժմ էլ որոշ բուդդայական տաճարներին և կա– թոլիկական ժամանակակից վանքերին կից գործում են Վ․ դ․։ Վ․ դ․ են գործել նաև Հայաստանում, որոնք որոշակի դեր են խաղացել հայ ժողովրդի քաղ․, կրոն, և հոգևոր կյան– քում։ Վ․ դ․ 1869-ի կանոնադրության հա– մաձայն աշակերտներ են պատրաստել էջմիածնի դպրոցի համար։ Հայ իրակա– նության մեջ Վ․ դ–ի տարատեսակ էր ժառանգավորացը։ Երևելի վանականնե– րին կցում էին 3–4 աշակերտ, պարապ– մունքներն անց էին կացվում խցում։ Աշա– կերտը դառնում էր ուսուցչի փոքրավորը (մոնթը), ծառայում նրան և միաժամանակ սովորում նրանից։ Վ․ դ–ի տիպը Հայաս– տանում զարգացում չի ունեցել։ Ա․ Իգնաարսն

ՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ, Վանական Վարդապետ Տ ա վ ու շ և ց ի (1181 – 1251), հայ պատմագիր, մատենագիր, մանկավարժ, եկեղեց․ և հասարակական գործիչ։ Ծնվել է Մեծ Հայքի Ուտիք նա– հանգի Տավուշ գավառում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում (աշակերտել է իր եղբորը՝ Պողոս կուսա– կրոն քահանային), ապա ուսումնառու– թյունը շարունակել Նոր Դետիկի բարձ– րագույն դպրոցում։ 1201-ին օծվել է քա– հանա, դարձել Մխիթար Գոշի աշակերտն ու գործի շարունակողը։ Ուսուցչի հետ մասնակցել է Լոռիի և Անիի եկեղեց․ ժո– ղովներին (1204, 1205)։ 1206/10-ին ստա– ցել է վարդապետի աստիճան, վերադար– ձել Տավուշ և գիտամանկավարժ․ գործու– նեություն ծավալել հայրենի գավառում։ ժողովրդի եռանդուն աջակցությամբ հիմ– նադրել է Խորանաշատի վանքն ու ուսում– նագիտ․ դպրոցը, որը շուտով մեծ հռչակ է ձեռք բերել և դարձել Հայաստանի հե– ղինակավոր վարդապետարաններից մեկը։ 1229-ին, երբ Զա լալ էդ Դինի հրոսակներն ավերել են խորանաշատը, Վ․ Վ․ իր աշա– կերտների հետ ապաստանել է Տավուշ բերդի հվ․ կողմում գտնվող Լորուտ գյու– ղին մերձակա մի բարձունքում և այնտեղ շարունակել իր գիտամանկավարժ․ գոր– ծունեությունը։ 1235/36-ին մոնղոլները գրավել և ավերել են Վ․ Վ–ի դպրոցը, գե– րեվարել նրան և աշակերտներին։ Մի քա– նի ամիս անց Դագ բերդի բնակիչները փրկագնով գերությունից ազատել են Վ․ Վ–ին։ Նա վերանորոգել է Խորանաշա– տի վանքը և վերսկսել գործունեությունը։ 1240-ին խաչենի իշխան Հասան–Ջալալի հրավերով մասնակցել է Դանձասարի վան– քի օծմանը, թողել արձանագրություն։ 1246-ին խորանաշատում Վ․ Վ–ին այցե– լել են Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրաբերդցին և Աղվանից կողմանց կաթողիկոս Ներսեսը։ 1240-ական թթ․ Հասան–Ջալալ իշխանի խնդրանքով Վ․ Վ․ իր աշակերտներից մեկին՝ խաչենի արք– եպիսկոպոս Իսրայելին, պատվիրել է խմբագրել և ազգապահպանման պահանջ– ներին հարմարեցնել «Հայսմավուրքը»։ Վճռորոշ մասնակցություն է ունեցել իր ժամանակի իմաստասիրական և դավա– նաբանական բոլոր խնդիրների լուծմանը։ Վ․ Վ–ի գլխավորած խորանաշատի դըպ– րոցն ունեցել է պատմագիտ․ թեքում,