Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թատրոն։ «Վ․» 1878–1903-ին որպես ռե– ժիսոր և դիրիժոր ղեկավարել է Ա․ Վիյ– րան, որի նախաձեռնությամբ բեմադրվել են նաև էստոն, առաշին երաժշտ․ ներկա– յացումները (Կ․ Վեբերի «Պրեցիոզա», 1883, Շտրաուս–որդու «Գնչուների բա– րոն», 1889, Մեգյուլի «Հովսեփը Եգիպտո– սում», 1899 են)։ Բեմադրվել են նաև հա– մաշխարհային դասականների (Վոլտեր, Շեքսպիր U ուրիշներ) երկերը։ 1906– 1914-ին «Վ․»-ի գլխ․ ռեժիսորն էր Կ․ Մեն– նինգը, որի շնորհիվ թատրոնում հաս– տատվել են ռեալիստ, սկզբունքներ, ներ– կայացումները դարձել անսամբլային (Հաուպտմանի «Կղբենու մուշտակը», 1907, Իբսենի «ժողովրդի թշնամին», 1908, Գորկու «Հատակում», 1909, Կիտցբերգի «Քսակի աստվածը», 1912, Վիլդեի «Անոր– սալի հրաշքը», 1913 ևն)։ 1914–21-ին թատրոնը գլխավորել է Ա․ Սիմմը, որը շարունակել է Մեննինգի ռեալիստ, ավան– դույթները։ Բուրժ ուա–նացիոնաւիստական դիկտատուրայի տարիներին (1920–40) «վ․» ՝ ապրել է ստեղծագործական խոր ճգնաժամ։ 1940-ից, էստոնիայում սովե– տական կարգեր վերահաստատվելուց հե– տո, «վ․»-ի գեղարվեստական ղեկավարն է Կ․ Իրդը։ 1940–41-ին բեմադրվել են նաև սովետական պիեսներ։ Մ․ Ռաուդի «Սուրը դարպասում» (1941) էստոն, առա– ջին սովետական պիեսով ընդգծվել է թատրոնի քաղ․ ուղղվածությունը։ Ետ– պատերազմյան տարիներին բեմադրվել են ազգ․, ռուս․, համաշխարհային ժամա– նակակից ու դասական դրամատուրգիա– յի լավագույն երկերը, ինչպես և Ա․ Լիր^ե– սի, Ցո․ Սեմպերի, Ա․ Ցակոբսոնի պիեսնե– րը, է․ Կապպի, Բ․ Կիրվերի, է․ Տամբեր– գի և այլոց երաժշտ․ գործերը։ «Վ․»-ում են բեմադրվել էստոն, առաջին բալետը (Տուբինի «Կրատտ», 1943) և էստոն, սո– վետական առաջին օպերան (է․ Կապպի «Վրիժառության կրակները», 1945)։ «Վ․»-ի լավագույն բեմադրություններն աչքի են ընկնում անսամբլայնությամբ, դրամատուրգիական նյութի մեկնաբան– ման սրությամբ, խոսուն միզանսցեննե– րով, մասսայական տեսարանների մշակ– վածությամբ, թատերայնությամբ։ Դը– րանց բնորոշ է հասարակական–քաղ․ նոր խնդիրների խոր արծարծումը, մարդասի– րությունը։ Կ․ Իրդը հիմք է դրել օպերա– յին ռեժիսուրային (Դ․ Շոստակովիչի «Կա– տերինա Իզմայլովա», Վ․ Տորմիսի «Տղա– մարդկանց երգեր», «Լուսնի օրատորիա» ևն)։ «Վ․» դարձել է բեմարվեստի վարպետ– ների լավագույն դպրոց, ուր աճել են Ա․ Լաուտերը, է․ Կայդուն, Ի․ Տամմուրը, Խ․ Պեեպը, է․ Սալոլաիսոը, է․ Այմրեն, Տ․ Կուուզիկը, Գ․ Օւոսը, Վ․ Օւոսուսը Մ․ Մաազիկը, Ե․ Պոզնյակը, Ցու․ Վիլե– մաան (թատրոնի գլխ․ բալետմայստերը)։ Թատրոնին կից գործում է ստուդիա։ 1956-ին «Վ․» պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշանով։ Հյուրախաղերով հանդես է եկել ԳԴՀ–ում, Ֆինլանդիայում, Հունգարիայում։ է, Մանուկյան

ՎԱՆԵՆՈԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական ձե– ռագիր մատյան, պատմ․ Արցախ–Ուտի– քի XIII դ․ մանրանկարչության լավագույն նմուշներից։ Պահպանվում է Երևանի Մես– «՝՝տովհաննես ավետարանիչ», մանրանկար 1224-ին պատկերազարդված «Վանենու Ավե– տարան»-ից (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեո․ JN1 4823) րոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ JMS 4823)։ Ընդօրինակվել է Արցախի Փառիսոս գավառի Խորանաշատ վան– քում, 1224-ին։ Պատվիրատուն է զորավար Զաջուռ Խաղբակյանի դուստր, Կուկ Սևադ– յանց իշխանի կին Վանենին։ Ձեռագիրն ունի տասը նկարազարդ խորան և չորս ավետարանիչների դիմապատկերներ, համապատասխան անվանաթերթեր։ Խո– րաններն ու անվանաթերթերն առանձնա– նում են կոթողային ամուր կառուցված– քով, հստակ դեկորատիվ բնույթով, ներ– դաշնակորեն ընտրված վառ գույների խա– ղով, որոնք ցոլում են որպես թանկարժեք քարերից պատրաստված մանյակ։ Տպա– վորիչ են հատկապես ավետարանիչների դիմապատկերները, նկարիչը ոսկե չե– զոք ֆոնի վրա կատարման լակոնիկ մի– ջոցներով կարողացել է բացահայտել կեր– պարների միստիկ ներաշխարհն ու հո– գեկան խռովքը։ «Վ․ Ա․» առաջիններից է, ուր օգտագործվել են հայկ․ կետադրու– թյան նշանների մեծ մասը։ Գրկ․ Հայկական մանրանկարչություն (ալ– բոմ), Ե․, 1967։ Հ․ Հակոբյան ՎԱՆ ԵՎԱՆ, հայկական ճարտարապետա– կան հուշարձան, վանական համալիր ՀՍՍՀ Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղից 24 կԱ հեռավորության վրա։ Հու– Վանևանի (X դ․) ընդհանուր տեսքը շարձանախմբի կազմում են երկու՝ գըմ– բեթավոր և միանավ թաղածածկ եկեղե– ցիները և նրանց միջև կառուցված գավի– թը։ Հիմնական տեղեկությունները հա– ղորդում է պատմիչ Ստեփանոս Օրբելյա– նը։ Համաձայն եկեղեցու թմբուկի արմ․ և հս–արմ․ նիստերի արձանագրության, այն 903-ին կառուցել են իշխան Շապուհ Բագրատունին և նրա քույր Մարիամը։ Եկեղեցու պատերը կառուցված են կոպիտ մշակված բազալտից, իսկ հիմնական կոնստրուկտիվ տարրերը՝ կամարները, տրոմպները, գմբեթը, սրբատաշ տուֆից։ Հորինվածքով այն քառախորան շինու– թյուն է՝ կազմված միմյանց հպվող չորս աբսիդներից։ Արլ․ աբսիդի հս․ և հվ․ կողմերում տեղավորված են երկու փոք– րիկ ավանդատներ։ Գմբեթակիր կամար– ները սլաքային են, որոնցից վեր տեղա– վորված են գմբեթատակ քառակուսին թըմ– բուկի ութանկյան փոխանցող չորս գլխ․ տրոմպները։ Գմբեթավոր եկեղեցուց հվ․ տեղավորված միանավ դահլիճից պահ– պանվել են միայն պատերը։ Այս կառույցի մասին մատենագրական հիշատակություն– ներ և վիմական արձանագրություններ չեն պահպանվել։ Այն կառուցված է սըր– բատաշ բազալտի մեծադիր քարերից, ներսից հետագայում սվաղվել է։ Համե– մատաբար ոչ մեծ այս կառույցը (4,5х X 8,8 մ) ծածկված է եղել կիսաշրջանաձև թաղով։ Թաղակիր կամարները հենվել են երկայնական պատերին հպված որմնա– մույթերի վրա։ Միակ մուտքը հս–ից՝ գլխ․ եկեղեցու մուտքի դիմաց։ ճարտ․ ձևերի հիման վրա այն թվագրվում է X դ․։ Երկու եկեղեցիների միջև, արլ․ ճակատների ուղղությամբ, ավելի ուշ կառուցվել են երեք մատուռներ, որոնց հետագայում հպվել է գավիթը։ Վերջինիս արմ․ կող– մում, հավանաբար XVII –XVIII դդ․ կցա– կառուցվել են միաբանների խցերը։ Վ–ի համալիրը հայկ․ ճարտ․ նախա– անիական շրջանի բնորոշ օրինակ է, որ– տեղ ակնհայտ են նոր կազմավորվող ճարտ․ անսամբլներին յուրահատուկ կող– մեր։ Գրկ• Մնացականյան Մ․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե․, I960։ Դիվան հայ վիմագրության, պր․ 4, կազմ․ Ս․ Բարխուդարյան, Ե․, 1973; Ս, Մնացականյան ՎԱՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ միահատկանիշ ձևաբանական դասակարգ– ման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դա– սակարգման՝ հվ․ միջբարբառախմբին։ Խոսվել է Վան քաղաքում և մերձակա Մղգա, Ավանց, Լեսկ, Ծվստան, Արտա– մետ, Բերդակ գյուղերում․ Վ․ բ–ի համե– մատությամբ խոսվածքային նկատելի տար– բերություններ կան Ռզմի ենթւս բարբա– ռի (համեմատվել են Ոզմի և Վանի բար– բառները և տրվել դրանց համեմատական առանձնահատկությունները), Արճակի, Հա– յոց ւ ձորի, Աղբակի, Գավաշի, Կարճկանի բնակիչների լեզվում։ Վ․ բ․ ունի երկաս– տիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, օ, ու, է, ը, ի, ա, օ, ու, երկբարբառներն են՝ ուօ, ուօ, իէ։ Վ․ բ–ում առկա են նաև