Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՎԱՆԴԱԼԻԶՄ, մշակութային և նյութա– կան արժեքների անմիտ ոչնչացում։ Բառն առաջացել է հին գերմ․ վանդաչներ ցե– ղանունից, որոնք 455-ին կողոպտել են Հռոմը և ոչնչացրել անտիկ մշակույթի բազմաթիվ հուշարձաններ։

ՎԱՆԴԱԼՆԵՐ, արլ․ գերմանների ցեղա– խումբ։ Սկզբում բնակվել են Սկանդինավ– յան թերակղզում։ Մ․ թ․ ա․ II–I դդ․ գաղ– թել U հաստատվել են Բալթիկ ծովի հվ․, III դ․՝ Դանուբ գետի ափերին։ 335-ին վերաբնակվել են Պաննոնիայոււք։ V դ․ սկզբին աչանների հետ շարժվել են արմ․, մի քանի տարվա ընթացքում ամայացրել Գալլիան և 409-ին հաստատվել Իսպա– նիայում։ Այնուհետև ետ մղվելով դեպի Պիրենեյան թերակղզու հվ․՝ Գեյզերիխ թագավորի (428–477) գլխավորությամբ 429-ին անցել են Ջիբրալթարը, տաս տար– վա ընթացքում նվաճել (ստրուկների ու կոլոնների օգնությամբ) հռոմ․ Աֆրիկա պրովինցիան (439-ին գրավել են Կարթա– գենը) և հիմնել իրենց թագավորությունը։ Այստեղից նրանք ավերիչ հարձակումներ են գործել Արմ․ Միջերկրածովյան կղզի– ների ու ափերի վրա։ 455-ին կոոոպտել ու ավերել են Հռոմը։ Հս․ Աֆրիկայի մի մա– սում Վ․ բռնագրավել են հռոմ․ մագնատ– ների հողերը։ Հարստացած ավագանու և շարքային զինվորների միջև առաջա– ցած տարաձայնությունների հետևանքով թուլացած Վ–ի թագավորությունը 533 – 534-ին նվաճել է Բյուզանդիան։ վ․ այնու– հետև ձուլվել են տեղական բնակչությա– նը։

ՎԱՆԴԱԿԱՄԱԾ, 1․ արդյունաբերական շենքի պատող կոնստրուկց իայի (առավե– լապես պատի) կարկաս (կմախք)։ Սովո– րաբար բաղկացած է կանգնակներից և ւցարզունակներից, որոշ դեպքերում նաև շեղմույթներից։ Վ․ թույլ է տալիս թեթևաց– նել պատերի կոնստրուկցիան՝ ուղղաձիգ և հորիզոնական բեռնվածքները հիմնա– կան կարկասին հադորդելով։ 2․ Օժան– դակ կամ տնտ․ նշանակության սակավա– հարկ շենքերի կարկասի (առավելապես փայտե) տարատեսակ։

ՎԱՆԴԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, հանրա– պետական կառավարությունների պայ– քարը ռոյալիստական խռովությունների դեմ Ֆրանս, մեծ հեղափոխության ժամա– նակաշրջանում։ Կոչվել են Վանդեա դե– պարտամենտի՝ խռովությունների գլխ․ կենտրոնի, անունով։ Վ․ պ․ առավել թա– փով ծավալվեցին 1793-ին, երբ ազնվա– կանության և հոգևորականության հետ խռովությանը մասնակցեց գյուղացիու– թյան (հատկապես՝ հարուստ) նշանակա– լի մասը։ խռովության առիթ է ծառայել Կոնվենտի 1793-ի ւիետրվ․ 24-ի դեկրետը՝ 300 հզ․ մարդ բանակ զորակոչելու մասին։ Մարտի սկզբին խռովություն բռնկվեց հրե– տանում, Անժուում, Պուատուում, ապա տարածվեց տնտ․ ավելի հետամնաց շըր– ջաններում։ 1793-ի մայիս–հունիսին խռովարարները գրավեցին Տուար, Ֆոն– ւոենե, Անժե, Սոմյուր քաղաքները։ 1793-ի հոկտեմբեր–դեկտեմբերին հանրապե– տական զորքերը նրանց ջախջախեցին Շո– լեի՛ Լը Մանի և Սավնի մարտերում։ Ի^ռո– վարարների առանձին ջոկատներ շարու– նակեցին գործել ինչպես Վանդեայում, այնպես էլ Բբետանում ու Մանում (տես Շուաններ)։ 1795-ի ամռանը Բրետանում ափ իջավ վտարանդի ռոյալիստների մի ջոկատ, որի ելույթը ճնշեց գեն․ Գոշը։ Ռոյալիստական շարժումն աշխուժացնե– լու փորձեր կատարվեցին 1799, 1815, 1832-ին։ ՎԱՆ–ԴԵՐ–ՎԱԼՍ (van der Waals) Ցոհանես (Ցան) Դիդերիկ, Վալս 6ո․ Դ․ վան–դեր (1837 – 1923), հոլանդացի ֆիզիկոս։ Ինք– նուրույն ուսումնասիրել է ֆիզիկա, ապա ավարտել Լեյդենի համալսարանը։ Ամս– տերդամի համալսարանի պրոֆեսոր (1877–1907)։ Աշխատանքները վերաբե– րում են մոլեկուլային ֆիզիկային և ցածր– ջերմաստիճանային երևույթների ուսում– նասիրմանը։ 1873-ին արտածել է իրական գազի վիճակի հավասարումը, որը հաշ– վի է առնում մոլեկուլների ծավալն ու դրանց միջև գործող փոխազդեցության ուժերը (տես Վան–դեր–Վաչսի հավասա– րում)։ Առաջինն է դիտարկել միջմոլե– կուլային ուժերի {վան–ղեր–վաԼսյան ուժեր) հարցը՝ կապված գազանման և հեղուկ վի– ճակներում նյութի կառուցվածքի հետ։ Առաջարկել է կրիտիկական երևույթնե– րի բնույթը որակապես բացատրող տեսու– թյուն, մշակել մազականության թերմո– դինամիկական տեսությունը։ Ունի նաև էլեկտրոլիտային դիսոցմանն ու հիդրո– ստատիկային վերաբերող աշխատանք– ներ։ Փարիզի ԳԱ պատվավոր անդամ (1910)։ Նոբելյան մրցանակ (1910)։ ՎԱՆ–ԴԵՐ–ՎԱԼՍԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, իրա– կան գազերի վիճակի պարզագույն և ամե– նակիրառելի (թեև ոչ ամենաճշգրիտ) հավասարումը։ Տեսականորեն ստացել է 6ո․ Դ․ Վան–դեր–Վաչսը 1873-ին՝ գազի մասնիկների միջև գործող մոլեկուլային ուժերի հաշվառումով։ Վ–դ–Վ․ հ․ նկարա– գրում է շեղումը իղեաւական գազի վիճա– կի հավասարումից (տես Կչաւցեյրոնի հա– վասարում) ոչ շատ խիտ գազերի դեպ– քում, երբ վանողական բնույթի մոտազ– դեցության և ձգողական բնույթի հեռազ– դեցության ուժերով պայմանավորված ուղ– ղումները կարելի է դիտարկել միմյանցից անկախ։ Մասնիկների միջև վանողական ուժերի հաշվառումը հանգեցնում է p= NkT = V–lNb հաՎասաՐմանռ (Ր՜*1 գազի ճնշումն է, V-ն՝ ծավալը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, N-ը՝ մասնիկների թիվը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը, b-ն՝ մաս– նիկների սեփական ծավալի ուղղումն արտահայտող հաստատուն)։ Ձգողու– թյան հաշվառումը փոքրացնում է գազի ճնշումը այն պարփակող անոթի պատե– aN2 րին չափով (a-ն իրական գազի շեղումն իդեալականից արտահայտող հաստատուն է)՝ պայմանավորված պատե– րին հասցված հարվածների թվի և փո– խանցված շարժման քանակի նվագմամբ։ Այսպիսով, հավասարումն ընդունում է վերջնական տեսք՝ (p + ^)(v-Nb)=NkT։ aN2 Այն կիրառելի ԷNb«VU -утСр մոտա– վորությամբ։ Տես նաև Վիճակի հավա– սարումներ։ Ա․ Ավեաիսյան ՎԱՆ–ԴԵՐ–ՎԱԼՍՅԱՆ ՈՒԺԵՐ (6ո․ Դ․ Վան– դեր–վաչսքւ անունով), էլեկտրականապես չեզոք ատոմների կամ մոլեկուլների փոխ– ազդեցության ուժերի (տես Միջմուեկու– չային փոխազդեցություն) տարածված անվանումը։ Ունեն էլեկտրական բնույթ։ Վ–դ–վ․ ու․ պայմանավորում են հեղուկնե– րի և մոլեկուլային բյուրեղների գոյու– թյունը, իրական ու իդեալական գազերի տարբերությունը։ Վ–դ–վ․ ու–ի կարևոր հատկությունը ադիտիվությունն է, այ– սինքն՝ երկու ատոմների կամ մոլեկուլ– ների միջև ձգողության ուժերի անկախու– թյունը այլ ատոմների կամ մոլեկուլնե– րի ներկայությունից։

ՎԱՆԴԵՐՎԵԼԴԵ (Vandervelde) էմիլ (1866–1938), բելգ․ քաղ․ գործիչ, աջ սո– ցիալիստ, II Ինտերնացիոնալի պարա– գլուխներից։ Կրթությամբ՝ իրավաբան։ Բրյոաելի համալսարանի քաղտնտեսու– թյան պրոֆեսոր (1924)։ Բելգ․ սոցիա– լիստ․ կուսակցության անդամ (1885-ից), 1890-ական թթ․ կեսից՝ նրա ղեկավարը։ 1894-ից՝ դեպուտատների պալատի ան– դամ։ 1900-ից՝ II Ինտերնացիոնալի Մի– ջազգային սոցիալիստ, բյուրոյի նախա– գահ։ 1914-ին մտել է բուրժ․ կառավարու– թյան մեջ և մինչև 1937-ն անընդմեջ գրա– վել մինիստրական պաշտոններ (արտա– քին գործերի, արդարադատության ևն)։ Եղել է Բելգիայի ներկայացուցիչը 1919– 1920-ի Փարիզի հաշտության կոնֆե– րանսում, ստորագրել է Վերսալի հաշտու– թյան պայմանագիրը (1919)։ 1922-ին, Մոսկվայում, աջ էսէռների դատավարու– թյան ժամանակ հանդես է եկել որպես նրանց դատապաշտպան։ Մտորագրել է 1925-ի Լոկառնոյի համաձայնագրերը։ Դեմ էր Բելգիայի կողմից ՍՍՀՄ–ի ճանաչ– մանը։

ՎԱՆԴՐԻԵՍ (Vendryes) ժոզեֆ (1875– 1960), ֆրանսիացի լեզվաբան։ Ընդհանուր և հնդեվրոպ․ լեզվաբանության մասնա– գետ։ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր (1907)։ Արձանագրությունների ու գրակա– նության ակադեմիայի և արտասահման– յան՝ Իռլանդիայի, Նիդերլանդների, Դա– նիայի, Նորվեգիայի, ԼԺՀ ու ՉՍՍՀ ակա– դեմիաների անդամ։ Վ․ այսպես կոչված սոցիոլոգիական դպրոցի կողմնակից էր, որի դիրքերից էլ գրված է նրա «Լեզու։ Պատմության լեզվաբանական ներածու– թյուն» (1921) աշխատությունը։ Զբաղվել է լատ–ի, հուն–ի և կելտական լեզուների ուսումնասիրությամբ։ Երկ․ Trait£ d’accentuation grecque, P․, 1929; Trait e de grammaire comparee des lan- gues classiques, P․, 1924 (համահեղինակ Ա․ Մեյե); Choix d’etudes linguistiques et cel- tiques, P․, 1952․

ՎԱՆԵՄՈՒՅՆԵ» (էստոն, դիցաբանու– թյան մեջ՝ երգի աստված), պետական, ակադեմիական, էստոն, դրամա– յի, օպերայի, օպերետի և բալետի թատ– րոն՝ Տարտուում։ էստոնիայի հնագույն թատրոնը, հիմնադրվել է 1870-ին, Լ․ Կոյ– դոււայի նախաձեռնությամբ։ Բացվել է Լ․ Կոյդուլայի «Սաարեմցի ազգականը» պիեսի ներկայացումով։ Սկզբում «Վ․» զարգացել է իբրև ժող․-դեմոկրատական