համարում էր բոլոր ազգերի բանվորների գործի թեթևացում, իսկ ռուս. հեղափոխությունը՝ Եվրոպայում կատարվելիք սոցիալիստական հեղափոխության նախերգանք: Իր բնույթով ու խնդիրներով այն բուրժ. էր, չէր էլ կարող միանգամից սոցիալիստական լինել, որովհետև իր առջև ցարական ինքնակալությունը և ճորտատիրական կարգերի մնացուկները վերացնելու խնդիր էր դրել: Դրանից հետո միայն պրոլետարիատին կաշկանդող արգելքները կվերանային երկրում և նա ձեռնամուխ կլիներ կապիտալիզմի վերացմանը: Լինելով բուրժ., հեղափոխությունը, սակայն, ուներ մի շարք առանձնահատկություններ, որոնք այն տարբերակվում էին կապիտալիզմի դարաշրջանի արևմտաեվրոպ. բուրշ. հեղափոխութոյւններից: Հեղափոխությունը աչքի էր ընկնում ժող. լայն զանգվածների ակտիվ մասնակցությամբ: Լինելով բուրժուա-դեմոկրատական, տվյալ հեղափոխությունը պրոլետարիատի ղեկավար դերի և պայքարի եղանակների տեսակետից պրոլետարիատարական էր: Ռուսաստանում ագրարային հարցի խիստ կարևորության պատճառով հեղափոխության մեջ առկա էր «ինքնուրույն» գյուղացիական հեղափոխություն, մի հանգամանք, որը հեղափոխությանը հաղորդում էր գյուղացիական բնույթ: Այդ առանձնահատկություններով էլ պայմանավորվում էր լենինյան այն սկզբունքային հարցագրումը, որ թեպետև հեղափոխության նպատակը բուրժ. է, բայց նրա առաջնորդը պրոլետարիատն է, իսկ դաշնակիցը՝ գյուղացիությունը: Վ. Ի. Լենինը հիմնավորեց, որ պատմ. տբյալ դարաշրջանումՌուսաստանի պրոլետարիատը դարձել է ինքնուրույն քաղ. ուժ, ստեղծել իր կուսակցությունը: Ինչ վերաբերում էր գյողւացիությանը, ապա նա պրոլետարիատի բնական դաշնակիցն էր, դեմոկրատական հեղաշրջման վճռական կողմնակից, ընդունակ հաղթահարելու մանրաբուրժ. տատանումները և կանգնելու պրոլետարիատի կողքին: Իսկ բուրժուազիան վախենալով պրոլետարիատից, ծավալվող ու խորացող հեղափոխությունից՝ ավելի ու ավելլի էր կորցնում ցարիզմի նկատմամբ ընդդիմացող ուժ լինելու մտադրությունը, համակերպվում էր նրա հետ, աշխատելով այդ ճանապարհով հասնել իր նպատակներին: Նրա պատմ. միտումը հակահեղափոխության լագերում գտնվելն էր: Վ. Ի. Լենինը վճառականորեն քննադատեց մենշևիկներին, որոնք, դրսևորելով որոշակի դոգմատիզմ, ի վիճակի չլինելով կողմնորոշվել ստեղծած իրադրությունում, չտեսնելով ռուս. հեղափոխության առանձնահատկությունները, լիբերալ բուրժուվազիային (ինչպես նախկինում) հատկացնում էին հեղափոխության ղեկավար ուժի հեգեմոնի դերը: Նրանք գյուղացիությանը հավատ չէին ընծայում և դուրս էին թողնում հեղափոխութոյւնից, իսկ պրոլետարիստին ողորմածաբար հատկացնում էին բուրժուազիային պատիվ աջակցողի դեր: Մենշևիկներին խորթ էին գիտ., մարքսիստական, գործնական տարատեգզիան: Նրանք բոլշևիկների նկատմամբ միանգամայն հակառակ դիրք գրավեցին նաև հեղափոխության մեջ պրոլետարիատի կուսակցության տակտիկայի հարցերում:
Պաշտպանելով ու խորացնելով ՌՍԴԲԿ 3-րդ համագումարի մշակած տակտիկական գիծը՝ Վ. Ի. Լենինը «Երկու տակտիկայում» զարգացրեց և մշակեց նաև մի շարք սկզբունքային հարցեր: Դրանք վերաբերում էին զինված ապստամբությանը, որպես ինքնակալության տապալման ու հեղափոխության հաղթանակի հիմնական միջոցի: Հակառակ մենշևիկների, որոնք գործնականում դեմ էին ապստամբությանը, ՌՍԴԲԿ 3-րդ համագումարը, Վ. Ի. Լենինը առաջադրեցին ու պաշտպանեցին այն գործնական քայլերը, որոնք հեղափոխությունը հանգեցնելու էին զինված ապստամբության: Դրանք էին 8-ժամյա աշխատանքային օրվա համար պրոլետարիատի պայքարի կազմակերպում, համառուսաստանյան քաղ. գործադուլ, գյուղում հեղափոխական-դեմոկրատական կոմիտեների ստեղծում, բանվորների զիտում: Երկրորդ Վ. Ի. Լենինը հիմնավորեց բանվոր դասակարգի և գյուղացիության հեղափոխադեմոկրատիական դիկտատուրայի անհրաժեշտությունը, որպես նա քաղ. մարմնի, առաջադրեց, ժամանակավոր հեղափոխական կառավարության ստեղծելու և նրան մասնակցելու պահանջը: Նա քննադատեց մենշևիկների «տեղական ինքնավարությունների» «հեղափոխական կոմունայի» վերաբերյալ տեսակետը, որը մերժում էր համառուսաստանյան հեղափոխական կառավարության պահանջը և հեղափոխությունը դատապարտում ձախողման: Երրորդ Վ. Ի. Լենինը վերակենդանացրեց պերմանենա հեղափոխության՝ նրա առաջին փուլից միանգամից երկրորդին անցնելու մասին Կ. Մարքսի տեսությունը: Նա զարգացրեց ու հարստացրեց այն, հատկապես առաջադրելով պրոլետարիատի ու գյուղացիության դաշինքը, որպես հեղափոխության հաղթանակի պարտադիր պայման: Վ. Ի.Լենինը հերքեց մենշևիկյան այն տեսակետը, որ հեղափոխության առաջին՝ դեմոկրատական փուլից միանգամից չի կարելի անցնել նրա երկրորդ՝ սոցիալիստական փուլին, և որ դրա համար անհրաժեշտ կլինի սպասել 50-100տարի: Քննադատվեց նաև տրոցկու (տես Տրոցկիզմ) «առանց ցարի, իշխանությունը բանվորական» լոզունգը, որն անտեսում էր հեղափոխությունը:
Հեղափոխական պրոցեսի զարգացումը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրերում լիովին հաստատեց լենինյան հարցադրումների ճշմարտացիությունը: «Երկու տակտիկան» ունիօ միջազգային նշանակություն, այն կոմունիստական և բանվորական կուսակցություններին զինում է հեղափոխական պայքարի ընթացքւոմ ծագող հարցերի չիշտ գնահատման և կիռարման կարողությամբ: Աշխատությունն ունեցել է բազմաթիվ հրատարակություններ աշխարհի բազմաթիվ լեզուներով: Հայերեն այն առաջին անգամ, առանձին գրքով, լույս է ընծալվել 1935-ին, այնուհետև, մինչև 1982-ը՝ ևս հինգ անգամ:
ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱԿԱՆ-ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ, ձախ մենշևիկյան խմբավորում, առաջացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918): Պահանջել է հաշտության պայմանագրի շտապ կնքում, սակայն հանդես է եկել սեփական կառավարության պարտության և իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու բոլշևիկյան լոզունգների դեմ: Միավորել է նախապատերազմյան ռուս. սոցիալ-դեմոկրատների զանազան տարրերի: Խումբը Լ. Մարտովի տիպի մենշևիկ-ցենրիստներից տարբերվել է նրանով, որ հանդես է եկել մենևիկ-պաշտպանողականների հետ կազմակերպման միասնության դեմ: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո իրենց «ֆրակցիաներից դուրս սոցիալ-դեմոկրատներ» անվանող Ս-ղ-ի., համախմբվելով «նովայա ժիզն» («новая жизнь») թերթի շուրջը, ձգտել են բոլշևիկներին «հաշտեցնել» մենշևիկների հետ՝ նրանց միավորել մեկ կուսակցության մեջ: Ս-դ-ի. հիմնական քաղ. հարցերի վերաբերյալ հստակ ծրագիր չեն ունեցել: Քննադատել են բուրժ. ժամանակավոր կառավարությունը, պահանջել՝ ստեղծել կառավարություն սոցիալիստ. կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արտահայտվել են իշխանությունը սովետներին հանձնելու, պրոլետարիատի դիկտատուրայի դեմ: 1917-ի օգոստոսին կազմակերպչորեն ձևավորվելով՝ ստեղծել են մենշևիկ-պաշտպնողականներից և Մարտովի կողմնակիցներից սահմանազատված «Միավորված Ս-դ-ի կազմակերպությունը»: 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, որին Ս-դ-ի. վերաբերել են բացասաբար, նրանց ներկայացուցիչները մտել են Համառուսաստանյան ԿԳԿ և այնտեղ կատարել օպոզիցիոն դեր: 1918-ի հունվարին «Միավորված Ս-դ-ի.» կազմավորվեցին ՌՍԲԴԿ (ինտերնացիոլանլիստների):
Գրկ. Совокин А. М., О партии социал-демократов-интернационалистов, «Вопросы истории КПСС», 1967, №1; Астрахин Х. М., Большевики и их политические противники в 1917 г., Л., 1973: Рубан Н. В., Октябырская революця и крах меньшежизма, М., 1968.
ՍՈՑԻԱԼԻԶՄ (ֆրանս. socialisme, < լատ. socialis-հասարակական), 1. կոմունիստական հասարակական-տնտ. ֆորմացիայի առաջին (ստորին) փուլը: 2. Գիտ. Ս.՝ մարքսիզմ-լենիզմի բաղադրամաս, որը բացահաըտում է Ս-ի պատմ. անհրաժեշտությունը, կոմունիստական ֆորմացիայի ձևավորման և զաևգացման օրինաչափությունները, այդ ֆորմացիայի երկու փուլերի՝ սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման ուղիներն ու միջոցները: Գիտ. Ս. ստեղծել են Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը, այն հեղ. հեղաշրջում էր Ս-ի մասին ուսմունքում: Հիմնված լինոլով պատմության մատերիալիստական ընբռնման (տես Պատմական մատերիզմ) և մատերիալիստական քաղաքատնտեսության վրա, գիտ. Ս.