Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մուսավաթականների հակաժողովրդական քաղաքականությունը, անդրկովկասյան պրոլետարիատին կոչ արել բարձր պահել ինտերնացիոնալիզմի դրոշը, համախմբվել բոլշնիկների շուրջը և հասնել հեղափոխության հաղթանակի: Թերթում առաջին անգամ տպագրվել են Ստ. Շահումյանի «Մինիստրական կրիզիսի առթիվ» (№ 2), «Կռալիցիոն մինստրությունը» (№ 3), «Քաղաքական ճգնաժամը» (№ 4), «Հեղափոխության ընթացքը» (№ 12) և այլ հոդվածներ: Շահումյաննէ գրել նաև թերթի գրեթե բոլոր համարների առաջնորդները: «Ս-դ.»-ին ակտիվորեն աշխատակցել է Ա. Միկոյանը (Դաշնակցականները «աշխատավորության պաշտպան», «Ովքեր են բոլշնիկները և մենշնիկները», «Կորչի բուրժուազիան, կեցցե բանվորների, զինվորների և գյուղացիների հեղափոխական դիկտատուրան» և այլ հոդվածներ): Պետրոգրանդից թերթին ողջունել և նրա համար հոդված է ուղարկել Ա. Մյասնիկյանի («Պրոլետարիատն ու բուրժուազիան արդի հեղափոխության մեջ»): «Ս-դ.» տպագրել է Հակոբյանի, Հ. Կամարու, Գ. Ղազարյանի հեղափոխական բանաստեղծությունները: «Կուսակցական կյանք»բաժնում հաղորդումներ են տպագրվել կուսակցական-քաղ. աշխատանքի, բանվ. մարքսիստական դասընթացների և այլ միջոցառումների մասին: Թերթը արտատպություններ է կատարել «Պրավդա»-ից և կազմակերպել նրա տարածումը Անդրկովկասում: «Ս-դ.» տարածվել է նաև Հայաստանաի շրջաններում ր Անդրկովկասի հայաբնակ վայրերում:

Աշխատակցել են Մ. Մելիքյանը, Ա. Կարինյանը, Ս. Մարտիկյանը, Ս. Կասյանը, Ս. Վարդանյանը, Հ. Բեջանյանը և ուրիշներ:

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ («Социал-демократ»), անլեգալ թերթ, ՌՍԴԲԿ կենտր. օրգան, ՌՍՀԲԿ 6-րդ (Պրագայի) համառուսաստանյան կոնֆերանսից (1912) հետո՝ բոլշնիկների կենտր. օրգաՆ: Առաջին համարը լույս է տեսել 1908-ի փետրվարին, Ռուսաստանում, որի գրեթե ամբողջ տպաքանակը ոստիկանությունը բռնագրավել է: ՌՍԴԲԿ 5-րդ համառուսաստանյան կոնֆերանսի (1908) որոշմամբ շարունակվել է հրատարակվել Փարիզում (1909-13, № 2-32), ապա՝ Ժնևում (1914-17, № 33-58): Վերջին՝ 58-րդ համարը լույս է տեսել 1917-ի հունվարի 31 (փետրվարի 13)-ին: 1916-ին հրատարակվել է թերթի հավելվածի՝ «Սբորնիկ «Սոցիալիալ-դեմոկրատա»-ի («Сборник «Социал-демократиа») 2 համար: Խմբագրության կազմում եղել են բոլշնիկների, մենշևիկների և լեհ. սոցիալ-դեմոկրատիանների ներկայացուցիչները: 1911-ին մենշևիկներ Ֆ. Ի. Դանը և Լ. Մարտովը հեռացել են խմբագրությունից: Գլխ. խմբագիրը փաստորեն եղել է Վ. Ի. Լենինը: Կուսակցակցական ուժերի միավորման ու ամրապնդման, բոլշնիկների գժի հետևողական անցկացման համար նա թերթի էջերում անհաշտ պայքար է մղել լիկվիդատորների, օտգովիստների և տոցկիստների դեմ: «Ս. դ.»-ում է առաջին անգամ տպագրվել Վ. Ի. Լենինի «Եվրոպայի միացիալ նահանգների լոգունգի մասին» նշանավոր աշխատությունը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թերթը նշանակալի դեր է կատարել պատերազմի, խաղաղության ու հեղափոխության մասին լենինյան լոզունգների պրոպագանդում գործում: Տարբեր ժամանակներում «Ս-դ.»-ին աշխատակցել են Դ. Բլագոնը, Դ. Բեգնին, Մ. Գորմին, Պ. Ա. Ջափարիձեն, Ի. Ֆ. Դուբրովինսկին, Ա. Մ. Կոլոնտայը, Վ. Կ. Կուրնատոսվկին, Ռ. Լյուքսեմբուրգը, Յու. Մարխլնսկին, Գ. Կ. Օրջոնիկիձեն, Ն. Ա. Սեմաշկոն, Ի. Վ. Ստալինը և ուիշներ:

ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍԴԲՀԿ, «Ս պ ե ց ֆ ի կ ն ե ր», սոցիալ-ազգայնան կազմակերպություն: Զևավորվել է 1903-ի վերջին՝ Ժնևում: Այնուհետև իր գործնեությունը տեղափոխել է Կովկաս և գործել մինչև Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը: Կազմակերպության հիմնական կորիզը կազմել են նախկինում դաշկանցուցյուն կուսակցությանը պատկանող մի խումբ գրականագետ մտավորականներ: Իրենց գաղափարախոսության մեջ «սպեցիֆիկ» բառի հաճախակի օգտագործման համարանվանվել են «սպեցիֆիկներ»: Կազմակերպության գաղափարախոսներն էին Բ. Իշխանյանը, Ալ. Ռուբենին (հետո անցավ բոլշնիկների կողմը), Ղ. և Ն. Տեր-Ղազաևյանները, Տ. Իսախանյանը, Ե. Պալյանը Գ. Կուզիկյանը (Եսալիմ), Դ. Տեր-Դանիելյանը (Դավիթ Անանուն)և ուրիշներ: «Սպեցիֆիկների» գլխ. սկզբունքը բանվորներին ըստ ազգության բաժանելն էր: Ըստ նրանց տսության ամեն մի ազգություն ներկայացնում է յուրաքանչյուր («սպեցիֆիկ») միջավայր՝ տարբեր դասակարգային շերտավորումով: Այդ պատճառով էլ հարկավոր է, որ յուրաքանչյուր ազգի բանվորների շրջանում գործի այդ ազգի ավտոնում բանվորական կազմակերպությունը: «Սպեցիֆիկները» բունդականների նման պահանջում էին կուսակցության ֆեդերատիպ սկզբունք և իրենց հայտարարում հայ պրոլետարիատի միակ ներկայացուցիչը: Ազգային հարցում քարոզում էին կուլտուրազգային մեկուսացում, նացիոնալիզմի արմատավորում, պրոլետարիական ինտերնացիոնալիզմի ժխտում, հեղափոխական շարժման կազմալուծում:

Բոլշնիկներն անողոք պայքար են մղել «սպեցիքիկների» դեմ: Դեռրս 1904-ին, երբ ՌՍԴԲԿ խորհրդում քննարկվում էր ազգ. սոցիալ-դեմոկրատների միավորման հարցը և որոշվեց միջկուսակցական կոնֆերանս հրավիրել, Վ. Ի. Լենինը դեմ արտահայտվեց «սպեցիֆիկների» ներկայացուցիչների մասնակցությանն այդ կոնֆերնսին: 1905-ի սեպտ. 7-ին ՌՍԴԲԿ Կենտկոմի անդամներին ուղարկված նամակում Վ. Ի. Լենինը «սպեցիֆիկների» կազմակերպությունը որակել է, որպես «մի զույգ Ժնևյան կազմալուծիչների շայկա» և «բունդական կրեկտուրա»:Լենինի հայ զինակիցներ Բ. Կնունյանցը, Ս. Շահումյանը, Ս. Սպանդարյանը, Ա. Կասյանը և ուրիշների մերկացրել են «սպեցիֆիկներին», որպես բուրժուազիայի գործակալների բանվորական շարժման մեջ, բացահայտել նրանց հայացքների ու գործելակերպի ողջ վնասակարությունը բանվորների և բոլոր աշխատավորների ազատագրման գործում:

Գրկ. Լենին Վ. Ի., Երկ.լիակտ. ժող., հ. 11, էջ 423: Նույնի, Երկ., հ. 47, էջ 79-80: Շահումյան Ստ., Երկ. լիակտ. ժող.,հ. 2, Ե., 1976, էջ 373-426: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967:

ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ, Վ. Ի. Լենինի աշխատությունը, որտեղ տեսականորեն հիմնավորվել է Ռուսաստանում, 1905-07-ի հեղափոխության շրջանումբոլշևիկներիստրատեգիականպլանն ու տակտիկական գիծը, քննադատվել մենշևիկների օպորտունիստական տակտիկան (Երկ. լիակտ. ժող., հ. 11, էջ 1-165): Գրվել է 1905-ի հունիս-հուլիսին, Ժնևում:Առաջին անգամ լույս է տեսել նույն թվականի հուլիսին, Ժնևում: 1905-ի այն երկու անգամ վերահրատակվել է Ռուսաստանում ՌՍԲԴԿ ԿԿ կողմից և առանձին՝ ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի կողմից, ընդհամենը էճ հզ. օրինակ ընդհանուր տպաքանակով և գաղտնի տարածվել Պետերբուրգում, Մոսկվայում, Կազանում, Թիֆլիսում, Բաքվում, Երևանում ևն քաղաքներում: 1907-ի փետրվարին Պետերբուրգի մամուլի կոմիտեն գրքի վրա կալանք է դրել, իսկ դեկտեմբերին Պետերբուրգի դատաստական ատյանը այն ոչնչացնելու որոշում է ընդունել:

Գրքում տեսականորեն ընդհանրացված են ՌՍԴԲԿ երրերդ համագումարի որոշումները, քննադատված՝ մենշևիկների Ժնևյան կոնֆերանսի տակտիկական գիծը, մենշևիկներին պաշտպանող 2-րդ Ինտերնացիոնալի լիդերների ռեֆորմիստական դիրքորոշումները: «Երկու տակտիկայում» (ինչպես նաև հետագա մի շարք աշխատություններում), մարքսիզմի պատմության մեջ առաջին անգամ, Վ. Ի. Լենինը մշակեց իմպերիալիզմի շրջանում բուժադեմոկրատիական հեղափոխության առանձնահատկությունների, նրա շաչժիչ ուժերի և հետանկարներիհարցը: Դրանով իսկ նա խոշոր ավանդ մուծեց գիտ. սոցիալիզմի տեսության մեջ: Վ. Ի. Լենինը պարզորոշ նկատում էր, որ Ռուսաստանում սկսված հեղափոխությունը բացում էր քաղ. ցնցումների և հեղափոխությունների նոր պատմ. դարաշրջան: Այն դիտելով միջազգային իրադրության կապի մեջ՝ Վ. Ի. Լենինը ցարիզմի