բարձրագույն գյուղատնտ․ դպրոց, ռազմ․ ակադեմիա, Ազգ․ ԳԱ, Սմիթսոնի, Կառնեգիի, Բրոլկինգսի ինստ-ները, Ամեր․ քիմ․, Ազգ․ աշխարհագրական, Ամեր․ բնության պահպանության U այլ գիտ․ ընկերություններ։ Վ–ում են Կոնգրեսի գրադարանը (աշխարհում խոշորագույններից), ԱՄՆ–ի ազգ․, տիեզերագնացության ու օդագնացության թանգարանները, Ազգ․, ինչպես նաե Ֆրիր, Կորկորան, Ֆիլիպս և այլ պատկերասրահները։ Վ–ի հատակագիծը 1790–93-ին կազմել է ֆրանս․ ինժեներ Պ․ Շ․ Լանֆանը՝ լուսավորիչ և պետ․ գործիչ Թ Ջեֆերսոնի մասնակցությամբ, փողոցների (սթրիթ) ուղղանկյուն ցանցը լրացված է անկյունագծային պողոտաներով (ավենյու), այդ թվում՝ դեպի կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիում (1793–1865, ճարտ․ Ու․ Թորնթոն, Բ․ Լաթրոբ, Թ․ Ուոլթեր) ձգվող ճառագայթներով։ Կապիտոլիումից Պոտոմակ գետը տանող Մոլ մայրուղուն է հարում պուրակը՝ Սպիտակ տնով (1792–1829, ճարտ․ Ջ․ Հոբան, Բ․ Լաթրոբ)։ Հսարմ․ շրջանում կենտրոնացված կառավարական շենքերի, դեսպանատների ճարտարապետության մեջ գերակշռում է եվրոպ․ կլասիցիզմի ազդեցությունը։ Վ–ի շենքերի բարձրությունը սահմանափակված է (դրանք Կապիտոլիումից բարձր չպիտի լինեն)։ Վ․ աշխարհի ամենականաչապատ մայրաքաղաքներից է; Կարևորագույններից են՝ Ջ․ Վաշինգտոնի (1848– 1884, ճարտ․Ռ․ Միլս), Ա․ Լինկոլնի (1914– 1922, ճարտ․ Գ․ Բեկոն), Թ․ Զեֆերսոնի (1939–41, ճարտ․ Ջ․ Ռ․ Պոուպ, 0․ Ռ․ էգերս, Դ․ Պ․ Հիգինս) հուշարձանները։ Պոտոմակ գետի աջ ափին (Առլինգտոն) Պենտագոնն է ու Ազգ․ գերեզմանատունը՝ Անհայտ զինվորի շիրիմով։ Վերջին տասնամյակներին կառուցվել են բնակելի շրջաններ հս–արմ–ում՝ Զորջթաունում (հին քաղաք, որ 1878-ին միացվել է Վ–ին), և հվ–արմ–ում, կառավարական և գործարար շենքեր, Զ․ Քենեդիի անվ․ թատեր․ կենտրոնը։ Վ–ից դուրս են Զ․ Ֆ․ Դալեսի անվ․ միջազգային օդանավակայանը (1958–62, ճարտ․ էրո Սաարինեն) և Ռեստոն քաղաք–արբանյակը (1963–65, «Ջ, Հ․ Ուիթլսի և Ու․ Զ․ Կոնկլի» ճարտ․ ֆիրմա)։
'«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՊՈՍՏ'» («Washington Post», «Վաշինգտոնյան փոստ»), ամերիկյան գործարար շրջանների շահերն արտահայտող օրաթերթ։ Լույս է տեսնում 1877-ից, Վաշինգտոնում; Ունի կիրակնօրյա թողարկում։
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1921-22, ԱՄՆ–ի, Բրիտանական կայսրության (Մեծ Բրիտանիա, դոմինիոններ, Հնդկաստան), Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, ճապոնիայի, Չինաստանի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների կոնֆերանս, որը փաստագրեց առաջին համաշխարհային պատերազմից հետո իմպեր․ տերությունների միջև ստեղծված ուժերի հարաբերակցությունը Հեռավոր Արևելքում։ Գումարվել է ԱՄՆ–ի կառավարության նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել Վաշինգտոնում, 1921-ի նոյեմբ․ 12-ից 1922-ի փետր․ 6-ը։ Վ․ կ–ի որոշումները ուղղված էին գաղութային ու կախյալ երկրների ազգային–ազատագր․ շարժման և Սովետական Ռուսաստանի դեմ (Հեռավորարևելյան հանրապետության պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել կոնֆերանսին)։ Վ․ կ․ Փարիզի հաշտության կոնֆերանս 1919–20-ի հետ ավարտեց այսպես կոչված Վերսաչվաշինգտոնյան սիստեմի ստեղծումը։ Կոնֆերանսի կարևոր փաստաթղթերն էին․ 1․ Չորս տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ճապոնիա, Ֆրանսիա) պայմանագիրը (ստորագրվեց 1921-ի դեկտ․ 13-ին) խաղաղ օվկիանոսի շրջանում իրենց տերիտորիալ «իրավունքների» համատեղ պաշտպանության մասին։ 2․ Հինգ տերություն–ների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ճապոնիա, Ֆրանսիա և Իտալիա) պայմանագիրը (ստորագրվեց 1922-ի փետր․ 6-ին)՝ ծովային սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ, որը փոխելու էր սպառազինությունների հարաբերակցությունը հօգուտ ԱՄՆ–ի (գործնական հետևանք չունեցավ)։ 3․ Ինը տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա և Չինաստան) պայմանագիրը համապատասխանում էր ԱՄՆ–ի «բաց դոների> քաղաքականությանը, որով նա ձգտում էր սահմանափակել ճապոնիայի ազդեցությունը Չինաստանում և տիրապետող դիրք գրավել այնտեղ; Վ․ կ․ չկարողացավ հարթել Հեռավոր Արևելքում իմպեր․ երկրների հակասությունները և խանգարել ազգային–ազատագր․ շարժման ծավալմանը Խաղաղ օվկիանոսի շրջանում։
ՎԱՇԽԱՌՈՒԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ, նախակապիտալիստական ֆորմացիաներին բնորոշ կապիտալի ձև, որն իր տիրոջը տոկոսի ձևով եկամուտ է բերում։ Առաջացել է նախնադարյան եամայնակարգի քայքայման շրջանում։ Հատկացվել է խոշոր հողատերերին (ստրկատերերին, ֆեոդալներին) և մանր արտադրողներին (արհեստավորներին, գյուղացիներին ևն)։ Վ․ կ–ին բնորոշ են փոխատվության օգտագործումը որպես վճարման ու գնման միջոց, ինչպես նաև փոխատվության բացառիկ բարձր տոկոսը։ Վերջինիս մակարդակը նույնը չէր տարբեր երկրներում և նույնիսկ նույն երկրի առանձին քաղաքներում ու շրջաններում և տատանվում էր տարեկան մի քանի տասնյակից մինչև հարյուրների սահմաններում։ Օրինակ, Հին Հունաստանում հայտնի էին ամսական 48%-ով (տարեկան ավելի քան 570%) փոխատվության դեպքեր, իսկ սովորական վաշխառուական փոխատվությունները տատանվում էին տարեկան 62-ից մինչև 9000%-ի սահմաններում։ Միջին դարերում ֆեոդալ, վերնախավը փոխատվություն էր ստանում տարեկան 30–100 և ավելի տոկոսադրույքներով։ Վաշխառուն, որպես կարգ, տոկոսի ձևով կորզում էր նյութական բարիք արտադրողների ոչ միայն ամբողջ հավելյալ արդյունքը, այլ նաև անհրաժեշտ արդյունքի մի մասը։ Վ․ կ․ նպաստել է արտադրության կապիտ․ եղանակի առաջացման պայմանների նախապատրաստմանը։ Մի կողմից այն սնանկացնում և պրոլետարացնում էր մանր արտադրողներին, իսկ մյուս կողմից՝ արագացնում դրամական կապիտալի կուտակումը։ Սակայն շահագործելով ֆեոդալներին ու աշխատավոր մասսաներին, Վ․ կ․ միաժամանակ պահպանում էր այդ հարաբերությունները։ Այդ պատճառով, կապիտալիզմի առաջացման ու