Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գացման շրջանում, առևտր․ և արդ․ բուր– ժուազիան պայքարում էր վաշխառության դեմ4 պահանջելով աոկոսադրույքների օրենսդրական սահմանափակում և տոկո– սի նորմայի ընդհանուր իջեցում։ Վ․ կ–ի դիրքերը խախտվեցին միայն կապիտ․ վարկային համակարգի և բանկերի զար– գացմամբ, որոնք վարկերը տրամադրում էին համեմատաբար ցածր տոկոսով։ Փո– խատվական կաւցիտաչի աոաջացմամբ վաշխառության մենաշնորհը վերացավ, և տոկոսաբեր կապիտալը ենթարկվեց կա– պիտ․ արտադրաեղանակի պայմաններին ու պահանջներին։ Զարգացող երկրներում (հատկապես Հնդկաստանում, Պակիստանում, Ինդո– նեգիայում և այլուր) Վ․ կ․ մնում է որպես տեղական առևտրականների ու հարուստ– ների կողմից գյուղացիների, մանր տնայ– նագործների, արհեստավորների ու բնակ– չության ամենաաղքատ խավերի ֆինանս, ստրկացման ու շահագործման հիմքը։ Ներքին շուկայի ու ապրանքադրամա– կան հարաբերությունների անբավարար զարգացումը, վարկային համակարգի թու– լությունն ու տնտեսության մանրապրան– քային ձևերի գերակշռությունը պայման– ներ են ստեղծում Վ․ կ–ի պահպանման հա– մար։ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 3, գիրք 3, գլ․ 36, Ե․, 1949։ Լենին Վ․ Ի․, Կապիտա– լիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, գլ․ 2,5։ Медовой А․, Банки и кредит развивающихся стран, М․, 1974․

ՎԱՇՒԱՌՈհԹՅՈՒՆ, շահագործողական հասարակարգերում դրամական փոխատը– վություն՝ փոխառուի կողմից բարձր տո– կոսի վճարման պայմանով։ Որպես կարգ, այդ փոխատվություններն օգտագործվում էին որպես գնման ու վճարման միջոց, այլ ոչ թե կապիտալ (տես Վաշխառուական կաւցիտաչ)։ ՎԱՇՏ, տակտիկական ստորաբաժանում շատ պետությունների զինված ուժերում; Վ–երը լինում են հրաձգային (մոտոհրա– ձգային), հետևակային (մոտոհետևակա– յին), տանկային, ականանետային, ռա– դիոտեխ․, սակրավորների, ծովային հե– տևակի, շտաբային ևն։ Վ–երը կարող են մտցվել գումարտակի (գնդի) կազմի մեջ կամ լինել առանձին։ Առանձին Վ․ կազ– մակերպչորեն ինքնուրույն տակտիկա– կան և վարչատնտ․ միավոր է։ Վ–երը առա– ջին անգամ ստեղծվել են XV դ․ վերջին – XVI դ․ սկզբին, Արմ․ Եվրոպայի ֆեոդ, պե– տությունների վարձու բանակներում, ռուս, բանակում՝ XVII դ․ 30-ական թթ․։ Սովետական զինված ուժերում Վ–երը գո– յություն ունեն նրանց ստեղծման օրից։

ՎԱՁԱԳԱՆ Գ ԲԱՐԵՊԱՇՏ (ծն․ թ․ անհտ․– մոտ 510), Արցախի և Ուտիքի թագավոր 480-ական թթ․ վերջից։ Առանշահքւկների տոհմից, Վաչեի եղբորորդին։ Գահ է բարձ– րացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484–488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիք– յան իշխանապետությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը (Թարթառի ափին)։ Պայքարել է անիշխանության շըր– ջանում տարածված հեթանոս, մնացուկ– ների ու զանազան աղանդների դեմ, ծա– վալել եկեղեց․, լուսավոր, և քարոզչ․ բուռն գործունեություն (կառուցել է բազ– մաթիվ վանքեր ու եկեղեցիներ, բացել դպրոցներ)։ Թագավորության վարչ․ հիմ– քերն ամրապնդելու նպատակով ձեռնա– մուխ է եղել ներքին կարգ ու կանոնն ապա– հովող օրենքների մշակմանը։ ժամանակի նշանավոր մտածողների (Մատթե, Աբրա– համ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ, նախկին եկեղեց․ կանոն– ների (Աշտիշատի ժողով ևն) և պետ, կազ– մակերպության մասին պահպանված մա– տենագր․ նյութերի հիման վրա Վ, Գ Բ–ի կազմած «Մահմանադրութիւն կանոնա– կան»^ հաստատվել է Աղվենի եկեղեց․ ժողովում (տես Աղվենի ժողովի կանոն– ներ)։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Վ, Գ Р․ վախճանվել է Սյունիքում։ Թաղվել է Արցախում իր կառուցած Զրվշտիկ (Եղի– շառաքյալ) վանքի մոտ։ Նրա գերեզմա– նին 1286-ին կառուցվել է մատուռ։ Վ․ Գ P-ի մասին հյուսվել են ավանդություններ։ Դրանց հիման վրա է ստեղծված Ղ․ Աղա– յանի հանրահայտ «Անահիտ» հեքիաթը։ Գրկ․ Մովսես Կաղանկատվա– ց ի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Կանոնագիրք Հայոց, հ․ 2, Ե․, 1971։ Ուլուբաբյան P․, Դրվագներ Հայոց արեելից կողմանց պատմության (V–VII դդ․), Ե․, 1981։ Բ․ ՈււոՆբաբյան ՎԱՁԵ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Արցախի և Ուտիքի գահերեց իշխան (V դ․)։ Հայկ․ աղ– բյուրներում հաճախ անվանվում է «Աղ– վանից թագավոր»։ Առանշահիկների տոհ– մից։ Մայրը եղել է պարսկուհի, ինքն ամուսնացել է Սասանյան արքա Հազկերտ И-ի քրոջ դստեր հետ։ Վարդանանց հետ առերես ընդունել է զրադաշտականու– թյուն։ Սկզբում ենթարկվել է պարսից ար– քունիքին, Պերոզ արքայի (459–484) հրա– ․ մանով կառուցել Պէսրտավ (Պերոզապատ) քաղաքը, որը պետք է դառնար Չողի (Դարբանդի) պարսիկ մարզպանի նստա– վայրը։ Այնուհետև, չհանդուրժելով Պերո– զի սաստկացող բռնատիրությունը, ապըս– տամբել է, հրաժարվել զրադաշտականու– թյունից և երկրից դուրս քշել պարսիկնե– րին։ Երբ Պերոզը բանակ է ուղարկել Վ–ի դեմ, նա անցել է անդրկուրյան Աղվանք, դաշնակցել տեղի ցեղերի հետ և նրանց օգնությամբ պարտության մատնել նվա– ճողներին։ Պերոզը նախ խաղաղության առաջարկով նամակ է հղել Վ–ին, ապա կաշառքով նրա դեմ հանել խայլանդուր– ներին (լեռնաբնակ ժողովուրդ) և հոներին։ Մեկամյա կռիվներից հետո Պերոզը ստիպված հաշտվել է Վ–ի անկախության հետ։ Այնուհետև Վ․ լքել է (մոտ 464-ին) աշխարհիկ կյանքը և զբաղվել քարոզչու– թյամբ։ Ըստ ավանդության, Վ–ի ճգնակե– ցության վայրում հետագայում կառուց– վել է Ավետարանոց (այժմ՝ գ․ Չանախչի) ավանը։ Վ–ին ներբողական երկու թուղթ է հղել Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահե– գացին (461–478)։ Գրկ․ Մովսես Կ ա ղ ա ն կ ա տ վ ա ց ի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Ու լ ու բ ա բ յ ա ն P․, Դրվագներ Հայոց արևելից կողմանց պատմության (Y–VII դդ․), Ե․, 1981։ Բ․ Ոււուբւսբյան ՎԱՁԵ Ա (ծն․ թ․ անհտ․–1232/35), ռազմ, և պետ․ գործիչ։ Վաչուտյանների իշխա– նական տան հիմնադիրը։ Ծառայել է Զա– քարե և Իվանե Զաքարյանների բանակում, նրանցից XIII դ․ սկզբին ստացել սել– ջուկյան թուրքերից ազատագրված Արա– գածոտն գավառի արլ․ մասը և Նիգ գավա– ռը, իշխանաց իշխանի տիտղոսով նշանակ– վել Արարատյան երկրամասի կողմնակալ։ Ամրացրել է Ամբերդ ամրոցը և այն դարձ– րել իր նստավայրը։ Հայտնի է մշակու– թանպաստ և շինարար, գործունեությամբ։ Կառուցել է Սանահնի վանքի մեծ գավիթը (1211), Մակարավանքի գավիթը (1216– 1217), կնոջ՝ Մամախաթունի հետ՝ Սաղ– մոսավանքի Մ․ Միոն եկեղեցին (1215– 1217), Հովհաննավանքի գավիթը (1217– 1221), Հոռոմոսի գրատունը (1229)։ Թաղ– ված է Հովհաննավանքի տապանատանը։ Գրկ • Զ ա ք ա ր ի ա Սարկավագ, Պատմագրութիւն, հ․ 3, Վաղ–պատ, 1870։ Պետրոսյանց Վ․, Վաչուտյան իշխանա– կան տան տոհմածառը, «Բեհ*, 1981, № 3։ Վ․ Պեարոսյանց ՎԱՁԵ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– մոտ 338), Հայոց սպարապետ, Մամիկոն– յան տոհմի նահապետ։ Հայոց թագավոր խոսրով Բ Կոտակի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլա– տող նախարար, տոհմերին՝ Մանավագ– յաններին ու Որդունիներին։ Համախըմ– բելով արքունի և նախարար, զորագնդե– րը՝ Վ․ Մ․ նախ Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում ջախ– ջախել է Հայոց գահի հավակնորդ Մանատ– րուկ (Սանեսան) Արշակունուն և գլխա– տել նրան։ Խոսրով P Կոտակը այդ հաղ– թանակի համար Վ․ Մ–ին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ 337-ին Վ․ Մ․ Առեստ ավանի (Վանա լճի հս–արլ․ ափին) մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսկ․ զորքերին, ձերբա– կալել և մահապատժի ենթարկել թշնա– մուն միացած Բզնունյաց նախարար Դա– տաբեին։ Այնուհետև հայոց բանակը պա– հել է Պարսկաստանին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հար– ձակումները։ Զոհվել է Պարսից Շապուհ II արքայի խոշոր բանակի դեմ մղած ճա– կատամարտերից մեկում։ Մպարապետու– թյունը ժառանգել է մանկահասակ որ– դին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյու– նին։ 97*^․Փավստոս P ու զ ա ն դ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։

ՎԱՉԻԱՆ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՄՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հվ․։ Վ–ով է անցնում Ախալքալաք– Կարծախ խճուղին։ Սովետական տնտե– սությունն զբաղվում է անասնապահու– թյամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կե– րային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, կինո, կապի բաժանմունք։ Վ․ հիմնադրել են էրզրու– մի նահանգի Թվանջ գյուղից գաղթած հայերը, 1830-ին։ Գյուղում պահպանվել են եկեղեցու (XIX դ․) ավերակներ։