թոդի վերաբերյալ Վ–ի և նրա աշխատա– կիցների կատարած հետազոտությունների շարքը։ 1934-ին նրա ղեկավարությամբ Պ․ Ա․ Չերենկովը հայտնագործել է մա– քուր հեղուկների լուսարձակումը ռադիո– ակտիվ նյութերի у- և Р- ճառագայթման ազդեցությամբ։ Վ․ անմիջապես նշել է, որ այդ լուսարձակումը սովորական լյու– մինեսցենցում չէ, այլ կապված է ագատ էլեկտրոնների շարժման հետ (տես Վա~ վիչով–Չերեն կովի էֆեկտ)։ «Լույսի միկրո– կառուցվածքը» գրքում (1950) լույսի քվան– տային հատկությունները դիտարկել է միասնական միկրոսկոպիկ տեսանկյու– նից։ Վ․ ոչ գծային օպտիկայի հիմնադիր– ներից է։ Նա ստեղծել է ֆիզիկոսների հայտնի դպրոց։ Վ․ մեծ ուշադրություն է հատկացրել բնագիտության փիլիսոփայության և գի– տության պատմության հարցերին։ Եղել է քաղաքական և գիտական գիտելիքների տարածման Համամիութենական ընկերու– թյան (այժմ՝ «Գիտելիք» ընկերություն) ըս– տեղծման նախաձեռնողներից մեկը և առա– ջին նախագահը (1947-ից), Սովետական մեծ հանրագիտարանի գլխ․ խմբագիրը (1949-ից)։ Ընտրվել է ՍՍՀՄ II և III գու– մարումների Գերագույն սովետի դեպու– տատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1943, 1946 և 1951, ետմահու)։ վ–ի անունն են կրում ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկ, պրոբլեմների ինստ–ը (Մոսկվա) և Օպտիկայի պետ․ ինստ–ը (Լենինգրադ)։ 1951-ին ՍՍՀՄ ԳԱ նախագահությունը սահմանել է Վ–ի անվ․ ոսկե մեդալ, որն ամեն տարի շնորհվում է սովետական գիտնականներին՝ ֆիզի– կայի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Собр․ соч․, т․ 1-3, М․, 1952-56․ Գրկ․ Левшин Л․ В․, Сергей Иванович Вавилов, М․, 1977․
ՎԱՎԻԼՈՎ–ՉԵՐԵՆԿՈՎԻ ԷՖԵԿՏ, Վա վի– լ ռ վ–Չ երենկովի ճառագայ– թ ու մ, որևէ միջավայրով շարժվող էլեկ– տրականապես լիցքավորված մասնիկի՝ լույս ճառագայթելու երևույթը, երբ նրա արագությունը գերազանցում է լույսի փու– լային արագությանը այդ միջավայրում։ Հայտնագործել է Պ․ Ա․ Չերենկովը 1934-ին, երբ ուսումնասիրում էր լուծույթ– ների ւյումինեսցենցումըՀ իբրև 7-^առա– գայթների ազդեցությամբ հեզուկների թույլ երկնագույն լուսարձակում։ Մ․ ի․ Վավիչովի նախաձեռնությամբ Չերենկովի ձեռնարկած առաջին իսկ փորձերը բա– ցահայտեցին այդ ճառագայթմանը բնո– րոշ մի շարք առանձնահատկություններ։ Լուսարձակումը դիտվում է բոլոր թափան– ցիկ մաքուր հեղուկներում, ընդ որում լույսի պայծառությունը քիչ է կախված նրանց քիմ․ բաղադրությունից։ ճառա– գայթումը բևեռացած է․ էլեկտրական վեկ– տորն ուղղված է առավելապես առաջնա– յին փնջի ուղղությամբ, և, ի տարբերու– թյուն լյումինեսցենցման, չի դիտվում ոչ ջերմաստիճանային, ոչ էլ խառնուրդային մարում։ Այս տվյալների հիման վրա Վա– վիլովը հանգել է այն հիմնարար եզրա– կացությանը, որ հայտնաբերված երևույթը հեղուկի լյումինեսցենցում չէ․ լույսը ճա– ռագայթում են հեղուկում շարժվող արագ էլեկտրոնները (այդպիսի էլեկտրոններ առաջանում են 7-ճառագայթների ներ– գործությամբ՝ Քոմփթոնի էֆեկտի հետե– ւանքով)։ Երևույթի մեխանիզմը պարզաբանել են Ի․ Ե․ Տամմը և Ի․ Մ․ Ֆրանկը (1937), տա– լով այդ երևույթի քանակական տեսու– թյունը՝ հիմնված դասական էլեկտրադի– նամիկայի հավասարումների վրա։ Միև– նույն արդյունքին է հանգեցրել նաև երե– վույթի քվանտային դիտարկումը։ Ելնե– լով Հյուգենս–Ֆրենեփ սկզբունքից՝ կա– րելի է գտնել, որ Վավիլով–Չերենկովի ճառագայթումն առաքվում է լիցքավոր– ված մասնիկի շարժման նկատմամբ այն– պիսի 0 անկյունով, որը բավարարում է cos0=c/nv առնչությանը (c-ն լույսի արա– գությունն է վակուումում, ո–ը՝ միջավայ– րի բեկման ցուցիչը ճառագայթման տվյալ հաճախականության համար, իսկ v-ն՝ մասնիկի արագությունը)։ ճառագայթում առաջանում է, երբ v>c/n։ Վ–Չ․ է–ի հի– ման վրա ստեղծվել են փորձնական մե– թոդներ, որոնք լայնորեն կիրառվում են միջուկային ֆիզիկայում ինչպես մաս– նիկների գրանցման, այնպես էլ նրանց բնույթի ուսումնասիրման համար։ Վավիլով–Չերենկովի ճառագայթումը մաքուր վիճակում կարելի է դիտել միայն իդեալական դեպքերում, երբ մասնիկը շարժվում է հաստատուն արագությամբ անվերջ երկար միջավայրում։ Իսկ երբ մասնիկը հատում է միջավայրի մակերե– վույթը, առաջանում է անցումային ճառա– գայթում։ Որոշ դեպքերում (օրինակ, մի– ջավայրի բարակ շերտում) անցումային ճառագայթումն անբաժանելի է Վավիլով– Չերենկովի ճառագայթումից։ Վ–Չ․ է․ առա– ջացնող ֆիզիկ, պատճառը հանգեցնում է նաև միջավայրի բևեռացման էֆեկտի՝ լիցքավորված մասնիկների էներգիայի, այսպես կոչված, իոնացման կորուստների դեպքում (է․ Ֆերմի, 1940)։ Վ–Չ․ է․ փորձ– նականորեն և տեսականորեն ուսումնա– սիրվել է ինչպես օպտիկական համասեռ միջավայրերի, այնպես էլ բյուրեղների համար։ Վ–Չ․ է–ի հիմքում ընկած տեսական պատկերացումները սերտորեն առնչվում են այլ երևույթների հետ (Մախի ալիք– ները ձայնագիտության մեջ, պլազմա– յում մասնիկների շարժման կայունության հարցերը, մասնիկների արագացուցիչնե– րի տեսության որոշ խնդիրներ, էլեկտրա– մագնիսական ալիքների գեներացումը և ուժեղացումը), որոնց նշանակությունը մեծ է արդի ֆիզիկայում։ Գրկ․ Черенков П․ А․, Та мм И․ Е․, Франк И․ М․, Нобелевские лекции, М․, 1960; Зрелов В․П․, Излучение Вавило- ва-Черенкова и его применение в физике высоких энергий, ч․ 1–2, М․, 1968․ Ցան Շի
ՎԱՎՐԱ (Vavra) Օտակար (ծն․ 1911, Բռնո), չեխ կինոռեժիսոր, սցենարիստ։ ՉՍՍՀ ժող․ արտիստ։ 1929-ից աշխատում է կինոյում։ Մոնումենտալ–պատմ․ կինո– նկարի հիմնադիրն է Չեխոսլովակիա– յում․ լավագույններից են՝ «Փիլիսոփայա– կան պատմություն» (1937, ըստ Ա․ Իրա– սեկի վիպակի), «Ցան Հուս» (1955), «Ցան ժիժկա» (1956), «Ընդդեմ բոլորի» (1957) եռապատումը (ըստ Իրասեկի)։ Ֆաշիզմի դեմ Պրագայի բնակիչների ժողովրդա– հայրենասիրական և հերոսական պայքա– րին են նվիրված՝ «Համր բարիկադ» (1949, ըստ Ցա․ Դրդայի պատմվածքի, պետ․ մրցանակ, 1949), «Պրագայի ազատա– գրումը» (1976) ֆիլմերը։ Այլ կինոնկար– ներից են՝ «Քաղաքացի Բրիխ» (1958, ըստ Ցա․ Օտչենաշեկի վեպի), «Օգոստոսյան կիրակի» (1960), «Կեսգիշերային մեսսա» (1962), «Ռոմանս կոռնետի համար» (1966), «Մոկոլովո» (1974)։ Վ–ի լավագույն ֆիլ– մերն աչքի են ընկնում կադրի պատկերա– յին լուծման, մոնտաժի, կոմպոզիցիայի բարձր մակարդակով։ 1957-ից՝ Արվեստի ակադեմիայի (Պրագա) ռեժիսորական ֆակ–ի պրոֆեսոր։
ՎԱՏԵՐԺԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆ « անգլ․ water – ջուր և jacket – շապիկ, պատ– յան), հալման հորանաձև հնոց, որի պա– տերը կազմված են ջրով հովացվող սնա– մեջ մետաղական ւոուփերից՝ այսպես կոչված կեռոններից։ Վ․ վ․ կիրառվում է կապարի, պղնձի, նիկելի, անագի մետա– լուրգիայում։
ՎԱՏԻԿԱՆ (Vaticano, պաշտոն․ Stato della Citta del Vaticano)։ Ընդհանուր տեղեկություններ։ Վ․ քա– ղաք–պետություն է Հռոմի արմ․ մասում։ Կաթոլիկական եկեղեցու քաղ․, վարչա– կան և գաղափարական կենտրոնն ու նրա առաջնորդի՝ Հռոմի ւցաւցի նստավայրը։ Տարածությունը 0,44 կմ2 է, մշտական բն․՝ մոտ 1 հզ․ (1983, հիմնականում սպասարկող կազմը և աստիճանավոր– ները)։ Վ–ի հպատակություն ունեն մոտ 400 մարդ (1983)։ Պաշտոնական լեզու– ներն են լատիներենը և իտալերենը։ Պետական կարգը։ Վ․ կրոնապետական բացարձակ միապետություն է։ Պետության գլուխը Հռոմի պապն է։ Նրան ցմահ ընտ– րում է կոնկչավը՝ փակ գաղտնի քվեար– կությամբ։ Պապն իրականացնում է պե– տության օրենսդիր, գործադիր և դատա– կան իշխանությունը, ներկայացնում պե– տությունը միջազգային հարաբերություն– ներում։ Վ–ի բարձրագույն խորհրդակցա– կան մարմիններն են՝ տիեզերական ժո– ղովը, կարդինալների կոլեգիան և եպիս– կոպոսների սինոդը։ Վ–ի կրոն․, քաղ․ և տնտ․ գործունեության անմիջական ղե– կավարությունը վերապահված է պապա– կան կուրիային, որի մեջ մտնում են պետ․ քարտուղարությունը, եկեղեցու պետ․ գոր– ծերով խորհուրդը (արտաքին քաղ․ գե– րատեսչությունը, որը ղեկավարում է խոր– հըրդի քարտուղարը), 10 կոնգրեգացիա– ները (հոգևոր գերատեսչությունների,