խիստ սահմանափակման կուրս: Տնտ. մրցության վրա որոշիչ ազդեցություն են թողնում ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի մրցության արդյունքները (1980-ին ՍՍՀՄ-ին բաշին էր ընկնում սոցիալիստ. երկրներին արդ. արտադրանքի մոտ 50%-ը, իսկ ԱՄՆ-ին՝ կապիտալիստական երկրների արտադրանքի 37,7%-ը): Սովետական միությունը թողարկում է համաշխարհային արտադրանքի 20%-ը: 1970-80-ական թթ. ՍՍՀՄ-ը տնտ. զարգացման մի շարք կարևորագույն ցուցանիշների գծով էական առաջընթաց ապրեց, որի շնորհիվ ՍՍՀՄ-ի և Ամն-ի զարգացման մակարդակները մոտեցան: Եթե 1950-ին ազգ. եկամտի ու արդ. արտադրանքի ծավալով ՍՍՀՄ-ը ԱՄՆ-ից ետ էր մնում ավելի քան 3 անգամ, ապա 1982-ին արդեն ՍՍՀՄ ազգ. եկամուտը կազմում էր ԱՄՆ-ի ազգ. եկամտի 67%-ը, իսկ արդ. արտադրանքի՝ 80%-ից ավելին: Արդյունաբերության բնագավառում ՍՍՀՄ-ը ԱՄՆ-ի մակարդակին առավել մոտ է սարքերի ու կոնստրուկտիվ նյութերի արտադրությամբ, այսինքն՝ ինդուստրիայի հիմքը ստեղծող ճյուղերի գծով: Ընդհանուր առմամբ, արդ. արտադրության միջոցների թողարկմամբ ՍՍՀՄ մակարդակը կազմում է ԱՄՆ-ի մակարդակի մոտ 80%-ը, սպառման ապրանքների արտադրությամբ՝ ավելի քան 60%-ը: Նախահեղափոխական Ռուսաստանը մի քանի առավոր կապիտալիստական երկրներից ետ էր մնում 50-100 տարով, իսկ արդեն 30-ական թթ. ՍՍՀՄ-ը տնտ. հզորությամբ (թողարկվող արտադրանքի ընդհանուր ծավալով) առաջինն էր Եվրոպայում, երկրորդը՝ աշխարհում: 1982-ին Սովետական Միությունը ԱՄՆ-ին գերազանցում էր նավթի, թուջի պողպատի,մ երկաթի հանքաքարի, կոքսի, պարարտանյութերի, մագիստրալային լոկոմոտիվների, տրակտորների, փայտանյութերի, սղոցանյութի, ցեմենտի, հավաքովի երկափբետոնե կոնստրուկցիաների ու դետալների, բրդյա կտորեղենի, կաշվե-կոշիկի կենդանական յուղի, և այլ կարևոր արտադրատեսակների թողարկմամբ: Սակայն դեռևս ետ է մնում ժամանակակից սարքացորումների մի քանի տեսակների, սարքերի ու ավտոմատակցման, էլեկտրոնիկայի միջոցների, պլաստմասսաների, սինթետիկ մարաթելերի, էլեկտրաէներգիայի արտադրությամբ, արտադրության ավտոմատացման և ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսների կիռարման աստիճանով: Դա էլ կանխորոշում է արտադրության ընդհանուր տեխ. մակարդակով ԱՄՆ-ից ՍՍՀՄ-ի ետ մնալը, որի հաղթահարման հիմքը տնտ. զարգացման տեմպով ՍՍՀՄ գերազանցությունն է: Այսպես, 1950-82-ի ՍՍՀՄ արդ. արտադրանքի աճման տարեկան միջին տեմպը 4,2 անգամ գերազանցում էր ԱՄՆ-ի, 6,8 անգամ՝ Մեծ Բրիտանիայի, 3,3 անգամ՝ Ֆրանսիայի, 2,6 անգամ՝ ԳՖՀ-ի մակարդակը: Բարձր են նաև սոցիալիստ. ընկերակցության բոլոր երկրների տնտ. աճման տեմպերը:
ՍՍՀՄ-ը ԱՄՆ-ից առաջ է անցել նաև ազգ/. եկամտի, արդ. և գյուղատնտ. արտադրանքի թողարկման հավելաճի բացարձակ ծավալով: Օրինակ, 1951-82-ին Սովետական Միությունում պողպատի ձուլման տարեկան միջին բացարձակ հավելաճը կազմել է 3,7 մլն տ, ԱՄՆ-ում՝ 0,7 մլն տ, թոըջինը՝ համապատասխպանաբար 2,7 և 0,6 մլն տ, ցեմենտինը՝ 3,5 և 0,9 մլն տ, նավթի հանույթինը՝ 18,0 և 4,9 մլն տ ևն: Բացի այդ, միայն 1982-ին, 1981-ի համեմատ, ԱՄՆ-ի համախառն ազգային արդյունքը (անփոփոխ գներով) կրճատվել է 2,5%-ով, արդ. արտադրության ծավալը՝ 8,2%-ով: Արտադրության ծավալի բացարձակ կրճատումն ուղեկցվում է 1978-ից սկսված աշխատանքի արտադրողականության անկման պրոցեսով:
Գիտատեխնիկական հեղափոխության և ընդլայնվող միջազգային համագործակցության օբյեկտիվ պահանքների թելադրանքով տնտ. մրցության գլխ. ոլորտ են դառնում արտադրության արդյունավետությունն ու գիտատեխ. առաջընթացի տեմպերը: Արդյունավետության մի շարք ցուցանիշների գծով սոցիալիստ. երկրներն արդեն առաջ են անցել կապիտալիստական պետություններից. դա առաջին հերթին աշխատանքային ռեսուսների օգտագործման բնագավառում սոցիալիզմի գերազանցությունն է՝ գործազրկության բացակայությունը: ՍՍՀՄ-ը և սոցիալիստ. մյուս երկրները տեխնիկապես առաջավոր բազմաթիվ ճյուղերի ու արտադրության տեսակների գծով առջևում են, բայց արտադրական բոլոր ռեսուրսների օգտագործման արդյունավետության, որակական ցուցանիշների ընդհանուր համակարգում դեռևս առկա են չբացահայտված ռեզերվներ և չլուծված պրոբլեմներ:
Համաշխարհային սոցիալիզմն ապացուցել է, որ կարող է ապահովել արտադրության աճի առավել բարձր տեմպեր, անհրաժեշտ ուղղությամբ ռեսուրսների համակենտրոնացման կապիտալիզմին անհասանելի աստիճան, գործականում հաստատել է ժողտնտ. պլանային զարգացման, եկամուտներն ըստ աշխատանքի բաշխելու, համապետ. սոցիալ. ծրագրի հետևողական իրացման, ինտերգրացիայի առավելությունները:
Գրկ. ՍՄԿԿ 24-րդ համագումարի նյութերը, Ե., 1974: ՍՄԿԿ 26-րդ համագումարի նյութերը, Ե., 1981: Народное хозайство СССР в 1980г., М., 1981; Кудров В. М., экономическое соревножаие двух систем и его отражение в идеологической борьбе, М., 1975; Նույնի, Экономическое соревножание двух мировых систем и десятая хятилетка, М., 1976; Соревнование двух систем. Исследования, дискуссии, информаця, ж. 8, М., 1979. ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԻՍՏԵՄ, իրավահավասար սուվերեն պետությունների սոցիալ-տնտ. և քաղ.ընկերակցության` միավորված արմատական շահերով և սոցիալիզմի ու կոմունիզմի համար պայքարի վերջնական նպատակով, կայուն տնտ. և քաղ. հարաբերությունների համակարգով: Ս. հ. ս-ի երկրերն ունեն` միատեսակ տնտ. հիմք (արտադրության միջոցների հանրային սեփականություն), պետ․ կարգ (ժող․ իշխանություն բանվոր դասակարգիու նրա ավանզարդի՝ կոմունիստական ու բանվ․ կուսակցության ղեկավարությամբ), միասնական գաղափարախոսություն (մարքսիզմ֊լենիզմ), ընդհանուր շահեր (հեղափոխ․ նվաճումների ու ազգ․ անկախության պաշտպանություն ինպերիալիզմի ոտնձգություններից, պայքար ընդհանուր խաղաղության համար, օհնություն իրենց անկախության համար պայքարող ժողովուրդներին), ընդհանուր նպատակ (կոմունիստական հասարակարգի կառուցում): Մնալով սուվերեն պետություններ, սոցիլաիստ. երկրները համախմբվում են Ս. հ. ս-ի շրջանակներում, որը հակադիր է համաշխարհային կապիտ. սիստեմին (տես Կապիտալիզմ, Տնտեսության համաշխարհային կապիտալիստական սիստեմ հոդվածները):
Ս. հ. ս-ի նյութական հիմքը տնտեսության համաշխարհային սոցիալիստական սիստեմն է, որըհիմնված է սոցիալիստ. արտադր. հարաբերությունների վրա: Այն սուվերեն սոցիալիստ. պետությունների փոխկապակցված և աստիչանաբար մերձեցող տնտեսությունների ամբողջություն է, պետություններ, որոնք միմյանց հետ կապված են աշխատանքի միջազգային սոցիալիսռական բաժանմամբ և համաշխարհային սոցիալիստական շուկայով:
Ս. հ. ս-ի կազմավորումը համաշխարահին տնտ. և քաղ. ուշերի զարգացման օրինաչափ հետևանքն է կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի, համաշխարհային կապիտալիստ. սիստեմի քայքայման և կոմունիզմի՝ որպես միասնական համապարփակ, հասարակական-տնտ. ֆորմացիայի ձևավորման ժամանակաշրջանում: Ս. հ. ս-ի ծագումն ու զարգացումը միջազգային հեղափոխ. բանվ. ու կոմունիստական շարժման, իր ազատագրության համար բանվոր դասակարգի մղած պայքարի կարևորագույն օբյեկտիվ արդյունքն է, Հոկտեմբերյան սոցիալիստ. մեծ հեղափոխության գործի անմիջական շարունակությունը: Սովետական Միության հաջողությունները սոցիալիզմի կառուցման գործում, նրա հաղթանակը 1941-1945-ի Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստ. Գերմանիայի ու միլիտարիստ. ճապոնիայի նկատմամբ, սովետ. բանակի կողմից Եվրոպայի և Ասիայի մի շարք ժողովուրդների ազատագրումը պայ,մանն ստեղծեցին նոր երկրների ու ժողովուրդների