Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

սոցիալիզմին անցնելու համար: 1944-49-ին ժողովրդեմոկրատական և սոցիալիստ. հեղափոխությունները հաղթանակեցին Ալբանիայում, Բուլղարիայում, ԳԴՀ-ում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, ՉԺՀ-ում, Ռումինիայում, ՎԴՀ-ում (1976-ից, երկրի միավորումից հետո՝ ՎՍՀ), 1959-ին՝ Կուբայում, 1975-ին՝ Լաոսում:

Ս. հ. ս-ի երկրները միմյանցից տարբերվում են բնական պայմաններով, բնակչության թվով, պատմ. անցյալով, ազգ. ավանդույթներով. տնտ. և քաղ. զարգացման մակարդակով: Դրանց մեջ կան երկրներ, որոնք դեռևս մինչև երկրորդ համաշխարհային պատերազմն ունեին բազմամարդ, դասակարգային մարտերում կոփված պրոլետարիատ, իսկ որոշ երկրներում հեղափոխության պահին բանվոր դասակարգը փոքրաթիվ էր, անփորձ: Այս ամենը առաջ է բերում սոցիալիզմի կառուցման ձևերի զանազանություն, հանգեցնում նրան, որ սոցիալիստ. շինարարության կարող են ձեռնամուխ լինել և հաջողությամբ իրականցրել նույնիսկ այն երկրները, որոնք չեն անցել կապիտալիզմի զարգացման փուլը, օրինակ, ՄԺՀ:

Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում սոցիալիստ. հեղափոխության հաղթանակով ստեղծվեց միջպետ. հարաբերությունների նոր տեսակ, որի հիմքում ընկած է սոցիալիստ. ինտերնացիոնալիզմի սկզբունքը բխում է արտադրության սոցիալիստ. եղանակի բնությունից և բանվոր դասակարգի ու բոլոր աշխատավորների միջազգային խնդիրներից: Ս. հ. ս-ի առաջընթացը տեղի է ունենում ներքին (մանրբուրժ. և ազգայնական գաղապարախոսության մնացուկներ) և արտաքին (իմպերիալիստ. միջամտություն) դժվարությունների հաղթահարման պաըմաններում-լենինիզմի և պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքներից հեռանալը հանգեցնում է տնտ. բազիսի և քաղ. վերնաշենքի լուրջ դեֆորմացիաների (ինչպես, օրինակ, ՉԺՀ-ում), վնասում է Ս. հ. ս-ի զարգացման գլխ. և որոշիչ գիծը եղել և մնում է սոցիալիստ. պետությունների միասնության ու համախմբվածության ամրապնդումը:

Ս. հ. ս-ի կազմավորումը ընթանում էր երկու փոխկապակցված ուղղություններով: Կապիտալիստ. սիստեմից անջատված երկրներում տեղի էր ունենում նոր հասարակարգի ստեղծման պրոցես, ամրապնդվում էին սոցիալիզմի դիրքերը: Միաժամանակ սոցիալիստ. պետությունների միջև ստեղծվում էին կայուն տնտ. և քաղ. կապեր, որով նրանք սերտորեն համախմբվում էին սոցիալիստ. ընկերակցության մեջ: 1940-50 ական թթ. սահմանագծում Եվրոպայի ժողովրդադեմոկրատական երկրներում (որտեղ քաղ. իշխանությունն ու տնտ. հրամանատարական բարձունքներն ամբողջովին անցել էին բանվոր դասակարգի ու նրան դաշնակցած գյուղացիության ձեռքը) սկսվեց ժող. տնտեսության սոցիալիստ. ինդուստրացում ու գյուղատնտեսության սոցիալիստ. վերափուխում: 1950-ական թթ.-60-ական թթ. 1-ին կեսին Եվրոպայի սոցիալիստ. երկրների մեծ մասում ստեղծվեց սոցիալիստի նյութատեխ. բազա: Սկսվեց ձևավորվել աշխատանքի միջազգային սոցիալիստ. բաժանումը, զարգանալ համագործակցությունը՝ երկարաժամկետ տնտ. համաձայնագրերի հիման վրա: 50-ական թթ. կեսից երկրների մեծ մասն անցավ համաժողովրդատնտ. հնգամյա պլանների կորդինացման, որը դարձավ նրանց տնտ. համագործակցության հիմնական եղանակը:

Սոցիալիստ. ընկերակցության զարգացման պրոցեսը հանգեցրեց նրան, որ տնտեսապես ու քաղականապես առավել սերտորեն միավորվեցին Սնտեսական փոխօգնության խորհրդի (1949) ու Վարշավայի պայմանագիր 1955-ի մեջ մտնող երկրները: 60-ական թթ. կեսին Ս. հ. ս-ի շատ երկրներ ավարտեցին սոցիալիզմի հիմքերի կառուցումը և անցան զարգացած սոցիալիստ. հասակարգի կառուցմանը: ՍՍՀՄ-ը թևափոխեց զարգացած սոցիալիզի փուլը: Սովետական ժողովուրդը ձեռնամուխ եղավ կոմունիզմի նյութատեխ. բազայի ստեղծմանը: ՍՓԽ-ի երկրները անցցան տնտ. համագործակցության ավելի կատարելագործված ու կոմպլեքսային ձևերի ու զարգացած սոցիալիստ. տնտ. ինտեգրացիայի (տես Ինտեգրացիա հոդվածը:) Ս. հ. ս գործում է սոցիալիզմի տնտ. օրենքներով: Հմատեղ պլանային գործունեությունը սոցիալիսըտ. տնտ. ինտեգրացիայի իրականացման գլղավոր եղանակն է : Ժամանակից համաշպարհային սոցիալիստ. տնտեսության օրգանական բաղկացուցիչ մասն է կազմում համաշխարհային սոցիալիստ. շուկան՝ ապրանքադրամային իր համակարգով: 1971-ին ընդունված և 15-20 տարվա համար նախատեսված սոցիալիստ. տնտ. ինտեգրացիայի կոմպլեքսային ծրագիրը սահմանեց համագործակցության սկզբունքային հեռանկարներն ու կարևորագույն եղանակները, նրա զարգացման հիմնական նպատակներն ու խնդիրները ժող. տնտեսության տարբեր ճյուղերում: Այդ ծրագիրը եղբայրական երկրների փոխհարաբերությունները, նրանց բազմակողմանի համագործակցությունը բարձրացրեց որակական նոր մակարդակի, ավելի նպատակասլաց կողմնորոշեց նրանց դեպի արտադրության տեխ. առաջադիմությունը, մասնագիտացումն ու կոոպերացումը, բնական ռեսուռսների համատեղ յուրացումը, ժողովրդի բարեկեցության անշեղ բարձրացումը:

Այս ամենի հետևանքով սոցիալիստ. ընկերակցության երկրները 70-ական թթ. դաձձան աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրները: Նրանց տնտ. աճման տեմպերը վերջին տասնամյակում կրկնակի անգամ ավելի բարձր էին զարգացման կապիտալիստ. երկրների տեմպերից: 1982-ին ՍՓԽ-ին անդամ երկրներին բաժին էր ընկնում համաշխարհային արդ. արտադրանքի մոտ 1/3-ը, որը կազմում էր զարգացած կապիտալիստ. երկրների արդ. արտադրանքի ծավալի 3/4-ը: Եվ թեպետ ՍՓԽ-ի երկրների բնակչությունը կազմում է երկրագնդի բնակչության 1/10-ը, նրանք տալիս են էլեկտրաէներգիայի, նավթի, պողպատի և ածխիհամաշխարհային արտադրանքի 20-30 տոկոսը: Ամբողջ Ս. հ. ս., որը 80-ական թթ. կեսին զբաղեցնում է երկրագնդի տարածքի 26,2%-ը և ունի նրա բնակչության 32,8%-ը, տալիս է համաշխարհային արտադրանքի ավելի քան 40%-ը:

Սոցիալիստ. երկրների միջազգ. հեղինակության ամրապնդման, նրանց քաղաքանության արդյունավետության համար խոշոր նշանակություն ունի սոցիալիստ. համագործակցության աճած տնտ. և ռազմ. հզորությունը: Սոցիալիզմի երկրները իմպերիալիզմի հետադիմական, ագրեսիվ քաղաքականությանը հակադրում են իրենց քաղաքականությունը, որը համապատասղանում է հասարակական առաջադիմության պահանջներին և ըստ ամենայնի պաշտպանում են երկու հակադիր սիստեմների խաղաղ գոյակցության սկզբունքին և հետևողականորեն վարում են միջազգային լարվածության թուլացման քազաքականություն:

Ս. հ. ս. արդի համաշխարհային զարգացման վճռականա գործոնն է, ի հակակշիռ համաշխարհային կապիտալիստ. սիստեմի, որի հետ նա մշտապես մրցում է տնտեսության, գիտության և տեղնիկայի ոլորտում, անհաշտ պայքար մղում գաղախարակախոսության ասպարեզում:

Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Լենին Վ. Ի., Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ., հ. 27: ՍՄԿԿ 26-րդ համագումարի նյութերը, Ե., 1981: Ленин В.И., О международном значении опыта КПСС,[Сьорник] М., 1963: Конференция коммунистических и рабочих партий Европы. Берлин, 29-30 июля 1976 года, М., 1977:Рыбаков О. К. плановые основы экономической интеграции странчленов СЭВ, М.,1979: Международный рынок СЭВ и условиях интеграции Отв ред В. М. Шаститко, М., 1980.

Սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենք, սոցիալիստ. էկոնոմիկայի շարժման տնտեսական օրենքը, որի բովանդակությունն է՝ սոցիալիստ. արտադրության անընդհատ աճի ու կատարելագործման ուղիով հասարակության բոլոր անդամների առավել լիակատար բարեկեցության ու համակողմանի զարգացման ապահովում: Արտահայտում է սոցիալիստ. արտադրության օբյեկտիվորեն պայմանավորված նպատակը, դրան հասնելումիջոցները: Բնորոշում է սոցիալիստ. էկոնոմիայի էությունը, արմատական տարբերություններնու առավելությունները արտադրության կապիտ եղանակի: