Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մադրել Հ․ Թումանյանի մի շարք երկերի տպագրության համար, <Մուրճ*-ում հան– դես է եկել ֆելիետոններով (Եսեմյան ստո– րագրությամբ), գրել «Վշտի ու թախծի եր– գիչ Հովհ․ Թումանյան (քննադատական փորձ)» (1905) գրքույկը, թարգմանություն– ներ կատարել ֆրանսերենից ու ռուսե– րենից։ Պահպանվել է Վ–ին ուղղված Հ․ Թումանյանի շուրջ 80 նամակ։ Լ․ Կարապետյան

ՎԱՐԴԱձԳԻՆԵՐ (Rosaceae), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Ծառեր, թփեր U խո– տաբույսեր են։ Տերևներն ամբողջական են կամ փետրաձև հատված, հերթադիր, մեծ մասամբ տերևակիցներով։ Ծաղիկնե– րը կանոնավոր են, շրջանաձև, Երկսեռ (հազվադեպ՝միասեռ),մեկական կամ ծաղ– կաբույլերով։ Ծաղկապատը մեծ մասամբ հինգմասնանի է, մի մասն ունի նաև ենթաբաժակ։ Պսակաթերթիկները 4–5-ն են։ Առէջքները բազմաթիվ են՝ հաճախ միաձուլված բաժակի հետ, ծաղկակալը նեկտարավոր է, պտղաթերթիկները՝ մեկ և ավելի (բազմաթիվ)։ Սերմնարանը 2–5 բնանի է։ Պտուղները բազմազան են՝ տու– փիկ, ընկուզիկ, կորիզավոր, կեղծ, հավա– քական կորիզապտուղ։ Հայտնի է Վ–ի շուրջ 115 ցեղ, ավելի քան 3000 տեսակ՝ տարածված երկրագնդի բոլոր մասերում, գլխավորապես Հս․ կիսագնդի բարե– խառն մերձարևադարձային գոտիներում (ՍՍՀՄ–ում՝ շուրջ 55 ցեղ, 700 տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 31 ցեղ, 115 տեսակ)։ Վ–ի ըն– տանիքը բաժանվում է մի շարք ենթա– ընտանիքների, որոնց որոշ կարգաբան– ներ համարում են ինքնուրույն ընտանիք– ներ․ 1․ասպի րա կա յ ինն և ր (Spi- raeoideae), պտղաթերթիկները մեծ մա– սամբ 5-ն են, ազատ կամ ձուլված,պտուղը՝ բազմապարկուկ (ասպիրակ)։ 2․ Խ ը ն– ձորայիններ (Maloideae կամ Py- roideae), բաժակաթերթիկները և պսակա– թերթիկները4 5-ական, պտուղը՝ խնձոր (կվենի, տանձենի, խնձորենի, ալոճենի)։ 3․ Սալորայիններ (Prunoideae), պտղաթերթը սովորաբար 1-ն է, պտուղը՝ կորիզավոր։ Այս ենթաընտանիքին են պատկանում սալորենին, դամբուլենին, դեղձենին, նշենին, թխենին։ 4․ Վար– դայիններ (Rosoideae), խոտաբույ– սեր և թփեր են, մեկ կամ բազմաթիվ պտղաթերթիկներով (մոշենի, մոռենի, մորի, ելակ, աղտոր, մասրենի, չմենի)։ Վ–ի ընտանիքի բույսերը ժող–տնտ․ կարե– վոր նշանակություն ունեն։ Բազմաթիվ Վ–ի պտուղներն օգտագործվում են սննդի մեջ, կան դեկորատիվ տեսակներ և դեղա– բույսեր։ Ա․ Բարսեղյան

ՎԱՐԴԱԹԻԼ, գյուղ Արմ․ Հայաստանում, իյարբերդի վիլայեթում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 700 (90 տոլն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակու– թյամբ, այգեգործությամբ, անասնապա– հությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՎԱՐԴԱՁՈՐ, գյուղ ՀՄՍՀ Մարտունու շրջանում, Սևանա լճից 3 կմ հվ–արմ․, Վարդաձոր շրջկենտրոնից 9 կմ հս–արմ․։ Կաթնա– անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնա– կարգ դպրոց, ակումբ, գրադարան, կա– պի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռա– խոսակայան, բուժկայան։ Պահպանվել են մ․ թ․ ա․ 722–705-ի ուրարտական արձա– նագրություններ։ Բնակիչների նախնինե– րը եկել են Ալաշկերտից, Մուշից, 1828– 1829-ին։

ՎԱՐԴԱՂԲՅՈՒՐ, գյուղ ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հվ–արլ․։ Վ–ով է անցնում Լենինական–Ղուկաս– յան ավտոխճուղին։ Միավորված է Մու– սայելյանի անասնապահական սովետա– կան տնտեսության հետ։ Ունի տարրա– կան դպրոց, ակումբ, գրադարան։ Վ–ում Վարդաղբյուր է Ղուկասյանի շրջանի ճանապարհաշինա– րարության U վերանորոգման տեղամա– սի ասֆալտի գործարանը։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումից, Բսաենից, 1828-29-ին։

ՎԱՐԴԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII ղ․ հայ մանրանկարիչ։ 1251-ին Հռոմկլայում պատկերազարդել է Սարգիս գրչի ընդօրի– նակած ավետարանը (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JST* 3033)։ Ձեոագիրը գրված է մագաղա– թի վրա (բոլորգիր), ունի 411 թերթ (21X X15)։ Վ․ ձեռագրում պատկերել է 11 խորան, չորս ավետարանիչների պատկեր– ներ՝ համապատասխան անվանաթեր– թերով, և բազմաթիվ լոաանցազարդեր։ Ավետարանի սկզբում Եվսեբիոսի նամա– կի զույգ խորաններն են, գլխազարդերի կամարների տակ՝ Եվսեբիոսի և Կարպիա– նոսի դիմապատկերները։ Վերջին երկու խորաններում ոսկի խորքի վրա կապույտ ներկով գրված է Վարդանի ուղերձ հիշա– տակարանը <զՎարդան արա յիշման ար– ժանի* վերջաբանով։ Ընդհանուր առմամբ խորաններն ունեն գունավառ և հստակ դեկորատիվ հարդարանք։ Ավետարանիչ– ների պատկերները նկարված են կանո– նական ձևերով և նմանություն ունեն Հռոմկլայում 1249-ին Կիրակոս ծաղկողի նկարազարդած ձեռագրի մանրանկար– ների հետ։ Անվպնաթերթերի հարդարան– քում ևս նկարիչը հավատարիմ է կիլիկյան մանրանկարչության ավանդներին։ Վ–ի արվեստին բնորոշ են զարդւսձևերի կուռ մշակումը, հորինվածքի միասնականու– թյունը, գունաշարի բազմերանգությունը։ Վարդան․ «Մատթեոս ավետարանիչ», մանրանկար 1251-ին պատկերազարդված ավե– տարանից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ 3033) Գրկ․ Ա զ ա ր յ ա ն Լ․, Կիլիկյան մանրա– նկարչությունը XII–XIII դդ․, Ե․, 1964, էշ 96։ Կ․ Մաթևոսյան

ՎԱՐԴԱՆ ԱՅԴԵԿՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII –XIII դդ․ հայ ականավոր առակաբան–քարոզիչ, հասարակական գործիչ։ Կենսագրակւսն տեղեկություններ չեն պահպանվել։ Իր գործերի հիշատակա– րաններում եղած որոշ տվյալներից պաո– զըվում է, որ ծնվել է Ասորիքի Դլուք (Տլուք) գավառի հայաբնակ Մարաթա գյուղում, ինքն իրեն կոչում ԷՄարաթացի։ Մովորել է ծննդավայրում, այնուհետև՝ Սև լեռների Արքակաղին վանքում, ստա– ցել վարդապետի աստիճան, զբաղվել քարոզչական գործունեությամբ, նախ՝ Ամիթում (այստեղից էլ՝ նաև Ամթեցի), ապա՝ Դլուքում։ 1198-ին մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ թագավորի թագադրու– թյան հանդեսին։ Ինչ–ինչ պատճառներով հալածվել է և 1208-ին հարկադրված հե– ռացել հայրենի վայրերից։ Երկու տարի թափառելուց հետո հաստատվել է Սև լեռների Դոսխ (Տոսխ) կոչված այգեվետ ձորում հիմնադրված Այգեկ վանքում (այս– տեղից էլ՝ Այգեկցի) և զբաղվել գրական գործունեությամբ, այստեղ գրել է իր քսաներկու ճառերը, խրատական հինգ թղթերը՝ ուղղված իր հոգևոր սան, Ան– տիոքի եպիսկոպոս Միքայելին, ուրիշ թղթեր ու խրատական գրություններ։ Աշ– խատություններից շատերն ունեցել են