Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՎԱՐԳԱՍ (Vargas) ժետուլիու Դորնելիս (1883–1954), Բրազիլիայի պետ․ և քաղ․ գործիչ։ 1930–45-ին․ կառավարության ղե– կավար և պրեզիդենտ։ 1937-ին հաստա– տել է «նոր պետության» վարչակարգ՝ ֆաշիստ․ Իտալիայի նմանությամբ։ Ար– տաքին քաղ․ ասպարեզում խուսանավել է ԱՄՆ–ի և Գերմանիայի միջև։ 1945-ին հիմնել է բուրժուառեֆորմիստական բրա– զիլական տրաբալյիստական (աշխատա– վորական) կուսակցությունը և թույլատը– րել այլ կուսակցությունների գործունեու– թյունը, դիվանագիտական հարաբերու– թյուններ հաստատել ՍՍՀՄ–ի հետ։ 1950-ին վերստին ընտրվել է պրեզիդենտ, նպաստել է արդյունաբերության պետ․ սեկտորի զարգացմանը։ 1954-ի օգոստո– սին, պետ․ հեղաշրջման ժամանակ (որը կազմակերպել էր պրոիմպեր․ բուրժուա– զիան), ինքնասպան է եղել։ ՎԱՐԴ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– մոտ 510), Հայոց սպարապետ մոտ 486-ից, Հայոց մարզպան՝ մոտ 505–509-ին։ Իշ– խան Հմայակ Մամիկոնյանի և Ձվիկի որ– դին, Վահան Մամիկոնյանի կրտսեր եղ– բայրը։ Երկար տարիներ պատանդ է եղել Սասանյանների արքունիքում։ 482-ին փա– խել է պատանդությունից և մասնակցել Վահանանց պատերազմ 481–484-ին։ Եղ– բոր մարզպանության տարիներին (մոտ 487–505) կարգվել է Հայոց սպարապետ, հայկ․ հեծելազորով մասնակցել պարսկ․ արշավանքներին, այդ թվում՝ Բյուզ․ կայս– րությունից Ամիդ քաղաքի գրավմանը (503)։ Վահան Մամիկոնյանի մահից հետո Պարսից Կավատ արքան Վ․ Մ–ին ճանաչել է Հայոց մարզպան, իսկ մի քանի տարի անց ամբաստանությամբ տապալել նը– րան։ Մահացել է օտարության մեջ (հա– վանաբար աքսորում)։ Հարազատները դին տեղափոխել են հայրենիք և թադել Տարոնում։

ՎԱՐԴԱԲԼՈՒՐ, գյուղ ՀՍՍՀ Արագածի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հս–արմ․։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացա– հատիկի և կերային կուլտուրաների մշա– կությամբ։ Վ–ում է Երևանի «Արագած» բամբակագործվածքային արտադրական միավորման մասնաճյուղը։ Ունի միջնա– կարգ դպրոց, մշակույթի տուն, գրադա– րան, կապի բաժանմունք, կինո, մանկա– Վարդաբլուր պարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջա– կայքում պահպանվել է գյուղատեղի (Գյու– լիջա, XII –XIII դդ․), գերեզմանոց, եկե– ղեցի (XX ղ․)։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից, 1860-ին։

ՎԱՐԴԱԲԼՈՒՐ, գյուղ ՀՍՍՀ Ստեփանավա– նի շրջանում, Գյառգյառ գետի ձախափ– նյակում, շրջկենտրոնից 6 կմ հվ–արլ․։ Կաթնաանասնապահական - կարտոֆիլա– գործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարա– Վարդաբլուր բուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մանկա– պարտեզ, բուժկայան։ Վարդաբլուրի Ջգրա– շեն եկեղեցու (VI դ․) հատակագիծը Վարդաբլուրի Ջգրաշեն եկեղեցու (VI դ․) հվ․ ճակա–» տի մանրամաս Վ–ից հս․, Զորագետի վտակի ափին գտնվում է Ջգրաշեն միանավ թաղածածկ եկեղեցին (VI ղ․), որի սրբատաշ բազալ– տից կառուցված պատերը բարձրանում են երկաստիճան որմնախարսխի վրա։ Ծած– կը չի պահպանվել։ Հորինվածքը բաղկա– ցած է արլ–ում կիսաշրջանաձև հատակա– գծով U պայտաձև կամարով խորանով ավարտվող դահլիճից (5,60X13,17 մ)% նրա հս–արլ․ կողմում գտնվող ավանդա– տնից ու հվ–արլ, բաց աբսիդից։ Ավանդա– տունը ծածկված է խաչվող թաղերով, ունի աբսիդ և միակ դուռը բացվում է աղոթա– սրահից՝ բեմի անմիջապես առջևից։ Նրա արմ․ պատին արտաքուստ կա կիսաշըր– ջանաձև հատակագծով մի աբսիդ ևս։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ երկայնական պատերում և արմ–ում։ Հվ․ պատի արլ․ կողմի լուսամուտի պարակալին քանդակ– ված են խաղողի որթի գալարների միջև եռաթերթ և բազմաթերթ տերևներ։ Ար– տաքին պատերում պահպանվել են բա– զալտից պահունակներ (սրահի ծածկը կրելու համար), որոնցից մի քանիսն ունեն կլենդանակերպ քանդակներ (խոյի գլուխ, եղջերու, ոչխարի ոճավորված գլուխ)։ Պահունակների այսպիսի քանդակազար– դումը բացառիկ է վաղ միջնադարի Հա– յաստանի հուշարձաններում։ Արլ․ և արմ․ պատերն ունեն դասական ճակտոններ՝ հորիզոնական գոտիով, մշակված պայ– տաձև կամարիկներով և նրանց միացման անկյուններում՝ եռանկյուններով։ Արմ․ լուսամուտի պարակալի կամարիկների շարքին զուգահեռ վերևից կա նշտարաձև տերևներով մի երկրորդ գոտի ևս։ Ջգրա– շենի հարդարանքը մեծ արժեք ունի V– VII դդ․ հայ ճարտ․ զարդաքանդակների պատմության համար։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև մատուռներ (XII դ․), ամրոց (X– XI դդ․), գերեզմանոց խաչքարերով (XI – XVII դդ․), գերեզմանոցներ (XII –XIX ԴՈ)։ Վ–ում են ծնվել Սովետական Միության հերոս Ա․ Ասրյանը, արձակագիր Ա․ Սա– հինյանը, ճարտ․ Ա․ Սահինյանը, կենսա– բան Ա․ Տեր–Պողոսյանը, քիմիկոս Հ․ Աբել– յանը։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից, Սասունից, 1818–20-ին։ ^․Հասրաթյան Մ․, Տաշիրի սրա– հավոր միանավ հուշարձանները, «Լ՚^Գ*, 1974, № 3․ Թ․ ԹովմասրսնՄ․ Հասրաթ յան

ՎԱՐԴԱ&ԱՐ8ԱՆ Ցոլակ Մարտիրոսի [1․4․ 1910, Ջսղալօղլի (այժմ՝ Ստեփանավան)– 12․4․1944, Երևան], հայ սովետական փող– հար, դիրիժոր։ 1932-ին ավարտել է Երե– վանի երաժշտ․ ուսումնարանը, 1932– 1936-ին սովորել Մոսկվայի կոնսերվա– տորիայում (Մ․ Տաբակովի դասարան)։ 1937-ին Երևանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի նվագա– խմբի մենակատար, դասավանդել է երա– ժըշտ․ ուսումնարանում, կոնսերվատորիա– յում։ 1938-ից Հայաստանի ջազ–նվագա– խմբի (տես Հայաստանի էստրադային նվագախումբ) մենակատար և դիրիժոր։ 1942-ից Երևանի երաժշտ․ կոմեդիայի թատրոնի դիրիժոր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կազմակերպել է համերգային անսամբլներ և հանդես եկել ռազմաճակատում։ Երաժիշտ–կատա– րողների Համամիութենական մրցույթի դիպլոմանտ (Մոսկվա, 1941)։ Պարգևա– տրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՎԱՐԴԱձԱՐՏԱՆ Փիլիպոս Հակոբի (1858, Ներքին Ագուլիս –1935, Թիֆլիս), հայ հրատարակիչ, մշակութային գործիչ։ Ցոթ տարեկանից ապրել է Մոսկվայում, սո– վորել մասնավոր պանսիոններում, ավար– տել Մոսկվայի առևտր․ գիտությունների ակադեմիան (Московская практическая академия коммерческих наук)։ 1880- ական թթ․ տեդաՓոխվել է Թիֆլիս և զբաղվել մասնավորապես կաշվի ար– տադրությամբ։ Եղել է «Մուրճ» (1890–93) ամսագրի և «Հորիզոն» (1894) գրական հանդեսի հրատարակիչ, միջոցներ է տրա–