Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հազարապետ Միհրներսեհի առաջնորդու– թյամբ, ճամբարել է Փայտակարանում և նախապատրաստվել հարձակման, մի այլ զորաբանակ՝ Սեբուխտի հրամանատա– րությամբ, վարձել է ճնշել Աղվանից մարզ– պանության ապստամբությունը և այն– տեղից ներխուժել Մարզպանական Հա– յաստան։ Հայկ․ զորաբանակը՝ Ներշա– պուհ Արծրունու գլխավորությամբ հսկել է երկրի հս–արլ․ սահմանը, իսկ Վարդան Մամիկոնյանի հեծելազորը օգնության է շտապել Աղվանից մարզպանությանը։ խաղիսսղի մոտ տեղի ունեցած ճակատա– մարտում գլխովին ջախջախվել է Սեբուխ– տի զորաբանակը։ Հայ–աղվան․ միացյալ ուժերը ոչնչացրել են նաև ճորա պահակի (Դարբանդի կիրճ) պարսկ․ կայազորը և այդ կարեոր ռազմ, հենակետը վերցրել իրենց ձեռքը։ Փոխօգնության դաշինք կնքելով հոների հետ՝ Վարդան Մամի– կոնյանն աշնանը վերադարձել է Արտա– շատ։ Այդ ընթացքում Միհրներսեհին հա– ջողվել էր պառակտել հայոց պայքարի միասնական ճակատը՝ զանազան կեղծ խոստումներով (հայերին դավանանքի ազատություն շնորհելու, հարկերը թե– թևացնելու, հայկ․ թագավորությունը վե– րականգնելու ևն) պարսից կողմը հրա– պուրելով Վասակ Սյունուն և նրան գոր– ծակցող մի քանի այլ իշխանների։ 450–ի վերջին Արտաշատում գումարված ժողո– վում ուխտապահ նախարարներն ու բարձ– րաստիճան հոգևորականները Վարդան Մամիկոնյանին ընտրել են Հայոց տանու– տեր և զորքերի սպարապետ, Վահան Ամատունուն՝ հազարապետ, խորեն Ի»որ– խոռունուն՝ մաղխազ, Հովսեվւ Ա Վայոց– ձորցուն՝ Մեծ դատավոր։ Հայոց նոր կա– ռավարությունը վերականգնել է նախա– րարների ու հոգևորականների նախկին արտոնությունները, ամրացրել երկրի բերդերն ու քաղաքները, համախմբել ռազմ, ուժերը և նրանց նախապատրաս– տել վճռական գոտեմարտի։ 451-ի ապրի– լին 66 հզ․ կարգավարժ ռազմիկներ ու աշխարհազորայիններ (շինականներ, քա– ղաքային ռամիկներ, կանայք, պատանի– ներ, հոգևորականներ) գումարվել են Վասպուրականի Ար տազ գավառում։ Շու– տով պարսկ․ զորքերը (80–90 հզ․ զին– վոր, բազմաթիվ մարտական Փղեր)՝ Մուշ– կան Նիսալավուրտի հրամանատարու– թյամբ, շարժվելով Թավրիզից և Փայտա– կարանից, Հեր–Զարևանդ գավառով ներ– խուժել են Արտազ և ճամբարել Տղմուտ գետի ափին, Ավարւսյր գյուղի մերձակա դաշտում։ Պարսկ․ մի զորամաս ասպա– տակել է հայկ․ բնակավայրերը՝ փորձե– լով բեկել հայկ․ ուժերը, բայց խիզախ զորավար Առանձար Ամատունու ջոկատը (2000 մարտիկ) դարանակալել և ոչնչաց– րել է նրան, մնացորդներին հալածել մինչև պարսկ․ զորաճամբարը։ Մայիսի 25-ին հայկ․ զորաբանակը դիրքավորվել է Տղմուտի ձախ ափին՝ հակառակորդի դիմաց։ Հայկ․ հրամանատարության մար– տական խնդիրն է եղել՝ վճռական հար– ված հասցնել թշնամուն, խնայել սեփա– կան ուժերը, նահանջել երկրի խորքերը և մանր կռիվներով ոչնչացնել նրան։ ճա– կատամարտն սկսվել է մայիսի 26-ի վաղ առավոտյան և շարունակվել մինչև ուշ երեկո (տես Ավարայրի ճակատամարտ 451)։ Հայկ, զորքերը, կատարելով իրենց մարտական առաջադրանքը (հակառակոր– դի մարդկային կորուստը՝ վիրավորված– ների հետ, կազմել է բանակի մոտ 20%, իսկ հայերինը՝ մոտ 8%), ամրացել են բերդերում և լեռներում (Տայքում, Ար– ցախում, Տմորիքում և այլուր), պարտի– զանական մանր կռիվներով լուրջ կո– րուստներ պատճառել թշնամու պատժիչ զորախմբերին։ Ականատես պատմիչ Եղի– շեն վկայում է, որ այդ պատերազմում պարսիկների «զորությունը շատ կոտըր– վեց»։ Ի վերջո, պարսկ․ արքունիքը հար– կադրված է եղել ետ կանչել իր զորքերին, ճանաչել Մարզպանական Հայաստանի ինքնավարությունը, հրաժարվել բռնի կրոնափոխության իր ծրագրից, թեթևաց– նել հարկերը, վարել հայերին սիրաշահե– լու քաղաքականություն։ Հեղինակազըրկ– ված և դավաճանի անունով խարազանված Վասակ Մյունին հեռացվել է մարզպանի պաշտոնից, ապա ենթարկվել մահապատ– ժի։ 451-ի վերջին նրան Փոխարինած պար– սիկ Ատրոմիզդ Արշակունուն հաջողվել է համեմատաբար խաղաղ պայմաններ հաս– տատել Հայաստանում։ Մակայն շուտով նենգորեն ձերբակալել և Տիզբոնի դա– տաստանին է ուղարկել ապստամբությու– նը գլխավորած մի շարք իշխանների ու հոգևորականների, որոնք ճանաչվել են մահապարտ և աքսորվել Վրկանից (Կաս– պից ծովի հվ–արլ․ շրջանում), ապա Ապարհ (խորասան) նահանգները։ Նյուշապուհ քաղաքի միջնաբերդում բանտարկված հայ հոգևորականները (հայտնի են «Ղևոն– դեան քահանայք» անունով) Հազկերտ И-ի հրամանով 454-ին սրատվել են, իսկ նախարարները տեղափոխվել Հրև քա– ղաքի (այժմ՝ Հերաթ) բանտը։ Հազկերտ II-ին հաջորդած Պերոզը 459-ին նրանց ազատել է բանտարկությունից, իսկ 463-ին վերադարձրել Հայաստան։ Վ․ պ․ պարսկ․ բռնատիրության դեմ հայ ժողովրդի ազատագր․ պայքարի, ազգ․ ինքնուրույնության պահպանման և ան– նկուն կամքի դրսևորման հերոսական էջերից է։ Այդ պատերազմում զոհված մար– տիկները ճանաչվել են «Հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անունով, իսկ նրանց հիշատակի օրը մտել է հայկ․ ամենամյա տոների մեջ (տես Վարդա– նանց աոն)։ Դեռևս V դ․ մի հայ ուխտա– վոր Երուսաղեմի հայկ․ սրբատեղիներից մեկում իր ծախսով կերտել է տվել խճա– պատկեր հուշարձան և հայերեն բոլորա– ձև երկաթագրով գրել, որ այն նվիրում է Վ․ պ–ում զոհված անանուն հերոս նահա– տակների հիշատակին։ Վ․ պ․ գեղարվեստորեն արտացոլվել է գրւսկ․ մեջ (Դ․ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում), կերպարվեստում (Դր․ խանջյանի «Վարդանանք» գոբելենում)։ Գրկ․․ և ղի շ ե, Վարդանի և հայոց պատե– րազմի մասին, Ե․, 1971։ Ղազար Փար– պ և ց ի, Հայոց պատմություն․ Թուղթ Վա– հան Մամիկոնյանին, Ե․, 1982։ Թովմա Ա ր ծ ր ու ն ի ևԱնանուն, Պատմություն Արծբունյաց տան, Ե․, 1978։ Չ ա մ չ յ ա ն Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 2, Վնտ․, 1785։ Գա՝ րագաշյան Ա․ Մ․, Քննական պատմու– թիւն Հայոց, մաս 4, Թ․, 1895։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 2, Ե․, 1967։ Еремян С․ Т․, На– родно-освободительная борьба армян про– тив персов в 450–451 гг․, «Вестник древней истории», 1951, № 4․ Մ․ կւսավաւյան

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆ, Մասանյան Պարսկաս– տանի դեմ Վարդանանց պատերազմում (տես Ավարայրի ճակատամարտ 451) հե– րոսաբար զոհված 1036 երևելի մարտիկ– ների հիշատակին նվիրված ամենամյա կրռն․ տոն։ Նշվում է մարտի 1-ին։

ՎԱՐԴԱՆԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբեր– յանի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, Վարդանաշեն խորդենու, հացահատիկի, բանջարաբոս– տանային, կերային կուլտուրաների մշա– կությամբ և անասնապահությամբ։ Գյու– ղում կա խաղողի և այլ մրգերի մթերման կետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրա– դարան, կենցաղսպասարկման տաղա– վար, կինո, բուժկայան։

ՎԱՐԴԱՆԵ–ՎԵՐԻՆՈ, գյուղ ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շըր– ջանում, շրջկենտրոնից 7 կմ հս–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, հույներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի մշակությամբ, այգեգործությամբ։ Հիմնադրվել է 1898-ին։ Հայերը եկել են Սամսունի շրջանի գյուղերից, 1900-ին։

ՎԱՐԴԱՆ ԻՁ ՈՐ, գյուղ ՀՍՍՀ Մեղրու շըր– ջանում, Մեղրի գետի միջին հոսանքի ձախափնյակում, շրջկենտրոնից 9 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է Վարդանիձոր անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրա– ների մշակությամբ, բանջարաբուծու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույ– թի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, բուժկայան։

ՎԱՐԴԱՆՅԱՆ Աղասի Թորոսի [1882, գ․ Թալա (այժմ՝ Գետահովիտ, ՀՍՍՀ Իջե– վանի շրջանում)–1945, Երևան], բանվոր հեղափոխական, Անդրկովկասում և Հա– յաստանում հեղափոխական շարժման ու սովետական կարգերի հաստատման պայ–