քարի մասնակից։ Կոմունիստական կու– սակցության անդամ 1908^ից։ Ավարտել է Թիֆլիսի Միխայլովյան արհեստագործա– կան ուսումնարանը։ Թամամշյանների մե– խանիկական գործարանի բանվորների մեջ հեղաՓոխական գաղաՓարներ տա– րածելու համար վտարվել է աշխատան– քից․ 1904-ին աշխատել է ԲաթումոսՐ Ման– թաշեի գործարանում։ Այդ շրջանում հա– րել է հայ ս–դ․ բանվ․ կազմակերպությա– նը (սպեցիֆիկներ)։ 1908-ին տեղաւիոխ– վել է Բաքու, որտեղ սերտ կապ է հաստա– տել Ս․ Շահումյանի, Ա․ Զափարիձեի, Բ․ Բորյանի և մյուս ականավոր բոլշևիկ– ների հնտ, կատարել կուսակցական հանձ– նարարություններ։ 1911-ին Թիֆլիսում Վ–ի բնակարանը օգտագործվել է որպես տեղի բոլշևիկյան կազմակերպության գաղտնի հավաքատեղի։ 1917-ի Փետրվար– յան բուրժուա–դեմոկրատական հեղափո– խության հաղթանակից հետո Սևքարում կազմակերպել է սպառողական կոոպե– րացիա։ Հոդվածներով հանդես է եկել բոլշևիկյան մամուլում4 գրել գյուղի աշ– խատավորության ծանր վիճակի մասին։ 1918–20-ին Վ․ Բերբերյանի և ուրիշների հետ կոմունիստական բջիջներ է կազմա– կերպել Իջևանի շրջանի մի շարք գյուղե– րում։ 1920-ի Մայիսյան ապստամբությա– նը մասնակցել է Իջևան–Շամշադին շըր– ջանում, ղեկավարել զինված ջոկատի գործողությունները։ Ապստամբության պարտությունից հետո անցել է Սովետա– կան Ադրբեջան։ Հայաստանում սովետա– կան կարգեր հաստատվելուց հետո Վ․ վարել է մի շարք պատասխանատու պաշ– տոններ (Երևանի մթերումների, ՀՍՍՀ ա– ռողջապահության մինիստրության առող– ջարանային, «Հայգրքի» վարչությունների պետ)։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Աղասի Հարությունի [13(26)9․1891, Ալեքսանդրապոլ –25․11․ 1968, Երևան], Ռուսաստանում և Անդրկով– կասում հեղափոխական շարժումների ու սովետական կարգերի հաստատման պայ– քարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1912–17-ին սովորել է Պետերբուրգի պո– լիտեխ․ ինստ–ի անտեսագիտ․ ֆակ–ում։ 1917-ի հոկտեմբերից աշխատել է Պետրո– գրադի պետբանկում։ 1918-ի հոկտեմբե– րից Հս․ Կովկասում մասնակցել է քաղա– քացիական կռիվներին, եղել Կասպիա– կովկասյան ճակատի քաղբաժնի պետի տեղակալ և կոլեգիայի անդամ, կուսակ– ցության Աստրախանի նահանգկոմի բյու– րոյի և նահանգային գործկոմի անդամ, ֆինբաժնի վարիչ, արդարադատության կոմիսար։ 1920-ի ապրիլից՝ կուսակցու– թյան Վլադիկավկազի (Օրջոնիկիձե) մարզկոմի բյուրոյի անդամ և մարզգործ– կոմի ֆինբաժնի կոմիսար։ 1921-ի փե– տըրվարին մասնակցել է Հայաստանում դաշնակցական խռովության ճնշմանը։ 1921-ի փետրվար–հունիսին Վ․ ՀՍՍՀ ար– դարադատության ժողկոմն էր։ 1921-ից աշխատել է որպես ՀամԿ(բ)Կ Անդրերկըր– կոմի բաժնի վարիչ, «Զակկնիգա» Անդըր– կովկասյան հրատարակչության նախա– գահ, Թիֆլիսի «Մարտակոչ» և Պրոլե– տար» հայերեն թերթերի պատասխանա– տու խմբագիր, միաժամանակ Անդրկով– կասի հեռագրական գործակալության Աղ․ Հ․ Վարդանյան Ան․ Հ․ Վարդանյան (Զակտագ) դիրեկտոր։ 1928-ին խմբագրել է նաև Բաքվի «Կոմունիստ» թերթը։ 1936-ից եղել է Հայաստանի հեռագրա– կան գործակալության դիրեկտորը։ 1938-ից ֆինանսատնտ․ աշխատանք է կատարել Ղազախստանում։ 1945-ից՝ Ուկր․ ՍՍՀ Բերդյանսկի ձկնարդյունաբե– րական տրեստի պլանբաժնի պետ։ Վ․ զբաղվել է գրական–հասարակական աշխատանքով։ 1927–28-ին Վրաստանի Հայարտան նախագահն էր։ Նրա ջանքե– րով Թիֆլիսում հրատարակվել է «Պրո– լետար» թերթի «Գրական շաբաթ» հավել– վածը և Վրաստանի գրողների միության հայկ․ մասնաճյուղի «Լուսաբաց» ալմա– նախը։ Հեղինակ է բանաստեղծություն– ների մի շարք ժողովածուների և արձակ գործերի։ Կատարել է թարգմանություն– ներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Անուշավան Հայրապետի [21․3․1879, գ, Ցղնա (Նախիջևանի ԻՍՍՀ–ում)–4․6․1954, Երևան], հայ սովե– տական դրամատուրգ, պրոլետարական գրականության ներկայացուցիչներից։ ՍՄԿԿ անդամ 1907-ից։ 12 տարեկանից աշխատել է Թիֆլիսի մասնավոր արհես– տանոցում, ապա՝ Ադելխանովի և «Սոգոր» կոշիկի ֆաբրիկաներում։ 1919-ին տեղա– փոխվել է Ղարաքիլիսա (Կիրովական)։ Մասնակցել է Մայիսյան ապստամբու– թյանը (1920)։ Եղել է Երևանի կաշվի գոր– ծարանի կառավարիչ (1921–29), Դիլիջա– նի առողջարանի դիրեկտոր (1933–35), հեղինակային իրավունքների պաշտպա– նության վարչության պետ։ Գրել է «Անար– խիստը» (1908), «Ուրվականներ կամ Մուն– դուկենց Գաբոյի տանը» (1916, նվիրված է Գ․ Սունդուկյանի հիշատակին), «Բան– դիտներ» (1924), «Դիրքերում» (1931), «Արաքսի ափին» (1940) և այլ պիեսներ, որոնցում պատկերել է նախահեղափո– խական շրջանի սոցիալ․ կյանքն իր ներ– հակ կողմերով, սոցիալիստ, հեղափո– խության հաղթանակն ու սոցիալիստ, շի– նարարության հետ կապված սոցիալ․- հոգեբանական խոչընդոտների հաղթա– հարումը, Հայրենական մեծ պատերազ– մում սովետական մարդկանց ցուցաբերած խիզախությունը։ Երկ․ Դրամատիկական երկեր, Ե․, 1937։ Պիեսներ, Ե․, 1949։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Արիստակես [23․3․1887, Կուտինա (Քյոթահիա)–25․12․1941, Փա– րիզ), հայ լեզվաբան, բանասեր։ Կրթու– թյունն ստացել է Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցում։ 1910-ին ձեռ– նադրվել է քահանա։ Եղել է <Հանդես tutluoji]iu>-i խմբագիր (Հ․ Ոսկյանի հետ, 1924–30)։ «Ազգային մատենադարան» շարքով լույս են տեսել Վ–ի «Բառաքննա– կան դիտողություններ» (պրակ 1–4, 1913–23), «Դասական մանր բնագիրներ և ձեռագրական համեմատություններ» (հ․ 1–2, 1913–23), «Մատենագրությունք Եվթաղի, քննություն և բնագրեր» (1930) և այլ լեզվաբանական ու բանասիրական գործեր։ Կատարել է թարգմանություններ, գրել բանաստեղծություններ։ Կյանքի վեր– ջին տասնամյակում հրաժարվել է միա– բանությունից։ Խ, Կարադեչյան․
ՎԱՐԴԱՆՅԱՆ Արմեն վաղարշակի (20․4․ 1923, Երևան–24․9․1985, Երևան), հայ սո– վետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ 1975-ին ավարտել է Երևանի գե– ղարվեստա–թատեր․ ինստ–ը (1973-ից նույն ինստ–ում դասավանդում էր գեղանկար– Ա․ Վարդան– յան․ <*Ո՝չ* պատ– կերը (1960) «Մար– դիկ․ զգոն եղեք» նկարաշարից (1960–1962) չության տեխնիկա)։ Եղել է «Սանպրոս– վետ» կենտր․ ԳՀԻ–ի և նրա հրատարակ– չության գլխ․ նկարիչ ու գեղ․ խմբագիր (1955–60), Երևան քաղաքի գլխ․ նկարիչ (1969–74), Հ․ Կոջոյանի և Ա․ Սարգըս– յանի տուն–թանգարանի առաջին դիրեկ– տորը (1972–74)։ Ստեղծագործել է մո– նումենտալ և հաստոցային գեղանկարչու– թյան, պլակատի, ծաղրանկարի, գրքի և հաստոցային գրաֆիկայի բնագավառնե– րում։ Վ–ի գործերն աչքի են ընկնում քա– ղաքացիական հնչեղությամբ, կոմպոզի– ցիայի դինամիկությամբ, ձևի քակոնիզ– Ա․ Վարդան– յ ա ն․ Ծերանա, դիմանկար (1940, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) մով։ Աշխատանքներից նշանավոր են՝ Մոսկվայի «Արմենիա» խանութի «Երևանի առավոտը» որմնանկարը և «Հայաստան» խճանկարը (1950–51), «Բանաստեղծու– թյուն սովետական անձնագրի մասին» (1950, Գրականության կենտր․ թանգա–