րան, Մոսկվա), «Էլիս–Այլանդ» (1950, Մա– յակովսկու տուն–թանգարան, Մոսկվա), «Չե՝ս անցնի» (1965, հայրենական մեծ պատերազմի թանգարան, Երևան) նկար– ները, «Մարդի՝կ, զգոն եղեք» նկարա– շարը (1960–62), «Մ․ Պավլովա» (1942, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երե– վան), «Գ․ Գասպարյան» (1954, Գլինկա– յի անվ․ երաժշտ․ մշակույթի կենտր․ թանգարան, Մոսկվա), «Վ․ Դավթյան» (1942), <Կ․ Սիմոնով» (1953), «Ե․ Քոչար» (1975) դիմանկարները, «Թույլ չե՝նք տա» (1955), «Օգնի՛ր» (1973) պլակատները։ Ուսումնասիրել է մեծ վարպետների (Լեո– նարդո դա Վինչի, Տիցիան, Ռեմբրանդ, վելասկեգ և ուրիշներ) գեղանկարչու– թյան տեխնիկան և տեխնոլոգիան, 1956– 1957-ին կրկնօրինակել Ռեմբրանդի «Ինք– նանկար Սասկիայի հետ» գործը, որն ար– ժանացել է փորձագետների բարձր գնա– հատանքին։ 1965–68-ին աշխատել է Հայաստանի պետ․ պատկերասրահում իբրև նկարիչ– վերականգնող, կատարել մի շարք եզա– կի վերականգնումներ։ Անհատական ցու– ցահանդեսներ է ունեցել Երևանում (1944, 1963), Մոսկվայում (1962), էջ– միածնում (1965)։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Արտակ Արմենակի [ծն․ 12(24)․2․1896, Երևան], սովետական բա– նակի գեներալ–լեյտենանտ (1954), դո– ցենտ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Սո– վորել է Պետերբուրգի համալսարանի ֆի– զիկա–մաթեմատիկական ֆակ–ում, ավար– տել Լենինգրադի ռազմա–ինժեներական ակադեմիան (1925)։ Առաշին համաշխար– հային պատերազմի սկզբին կամավոր մեկ– Ա․ Ա․ Վարդանյան նելով ռազմաճակատ4 Հայկ․ կամավորա– կան 4-րդ ջոկատի կազմում մասնակցել է Սարիղամիշի օպերացիային։ 1920-ի աշնա– նը կռվել է Արլ․ Հայաստան ներխուժած թուրք, զավթիչների դեմ։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հե– տո նշանակվել է Հայկ․ կարմիր բանակի ռադիոդիվիզիոնի պետ և ռազմ, կոմիսար։ 1921-ի փետրվար–հուլիսին մասնակցել է Հայաստանի քաղաքացիական կռիվնե– րին։ 1928-ից աշխատել է ԲԳԿԲ կապի վար– չության գիտատեխ․ կոմիտեում, ապա գըլ– խավորել ռազմ, հատուկ դպրոցի ամբիոն։ 1954-ին եղել է ակադեմիական կուրսերի և ռազմ, ակադեմիայի պետի տեղակալ։ Ետպատերազմյան տարիներին աշխատել է ՍՍՀՄ զինված ուժերի կենտր․ ապարա– տում, եղել գիտահետազոտական ինստ–ի պետ։ 1959-ին զորացրվել է։ Պարգևատըր– վել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի, Բոգդան խմելնիցկու II աստի– ճանի շքանշաններով։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Արտաշես Հարությունի (1882, Ալեքսանդրապոլ, այժմ՝ Լենինա– կան –1918), Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար պայ– քարի մասնակից։ Կոմունիստական կու– սակցության անդամ 1908-ից։ Եղել է հըն– չակյան կուսակցության անդամ, որից հեռացել է ռուս, առաջին հեղափոխության շրջանում։ Առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին, ծառայելով բա– նակում, նա կազմակերպական–պրոպա– գանդիստական աշխատանք է տարել Կար– սի կայազորում և բանվորական շրջան– ներում։ Նրա ջանքերով 1917-ին քաղա– քում կազմակերպվել է հակապատերազ– մական բազմամարդ միտինգ։ Խուսափե– լով դաշնակցականների հետապնդումնե– րից, 1918-ին հեռացել է Հայաստանից։ Նույն թվականի աշնանը, ընտանիքով դեպի Հս․ Կովկաս տեղափոխվելու ճանա– պարհին, Կավկազսկայա կայարանում դե– նիկինյանները գերեվարել և գազանաբար սպանել են Վ–ին։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Բագրատ Աբրահամի [26․8 (7․9)․1894, գ․ Իպնաուզ (այժմ՝ Արագած, ՀՍՍՀ էջմիածնի շրջանում)–18․10․1971, Երևան], գյուղատնտեսության բնագա– վառի առաջավոր, կոլտնտեսային շարժ– ման վետերան, սոցիալիստական աշխա– տանքի հերոս (1966)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ 1949–71–ին եղել է ՀՍՍՀ Նո– յեմբերյանի շրջանի «Զեյթուն» սովետա– կան տնտեսության դիրեկտոր։ Ակտիվո– րեն մասնակցել է խոպան հողերում (ՀՍՍՀ–ում) սովետական տնտեսություն– ներ կազմակերպելուն։ 1965-ին նրա ղե– կավարած ցուցադրական տնտեսության աշխատավորները կորիզապտղավոր կուլ– տուրաների յուրաքանչյուր հա–ց (395 հա տարածության վրա) ստացան 105, իսկ հնդավորների 1 Лш-ից (69 հա)Հ 62 ց բերք։ ՀՍՍՀ II–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, ՍՍՀՄ ԺՏՆՑ արծա– թե մեծ (1958) և ոսկե փոքր (1961) մեդալ– ներով։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Բարդուդ Եղիայի (ծն․ 4․12․ 1897, Սալմաաո), հայ սովետական նկա– րիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1965)։ 1917– 1924-ին սովորել է Բուխարեստի Գեղար– վեստի դպրոցում։ 1924-ին մեկնել է ԱՄՆ։ 1927–28-ին ապրել է Փարիզում, տպա վերադարձել Ռումինիա, մասնակցել ռու– մին նկարիչների ամենամյա ցուցահան– դեսներին, ունեցել 10 անհատական պատ– կերահանդես։ 1945-ին Բուխարեստի շըր– P․ Վարդանյան․ «Ձմեռային բնանկար» (1957, Տայասաանի պետ․ պատկերասրահ, Երևան) ջակայքի և բանվոր, թաղամասերը պատ– կերող նկարների ստվար մի շարք (մոտ 80) նվիրաբերել է Հայաստանի պետ․ պատկերասրահին («Փողոց Բուխարես– տում», «Բանվորական տնակներ», «Տեյ լիճը», «Բուխարեստի շրջակայքը»)։ Այդ երկերը առանձնանում են անմիջականու– թյամբ և գեղանկարչական հագեցվածու– թյամբ։ 1946-ին Վ․ ներգաղթել է Սովետա– կան Հայաստան, ակտիվորեն մասնակցել հանրապետական և միութենական ցու– ցահանդեսների։ Ընդլայնվել է ստեղծա– գործության թեմատիկան, ստեղծել է քա– ղաքային և արդ․ թեմաներով բնանկար– ներ («Քիմգործարանը Կիրովականում», 1963, «Ալավերդու պղնձաձուլական կոմ– բինատը», 1964, «Սևանա կղզին», 1965 ևն), որոնք աչքի են ընկնում հյութեղ ու զուսպ գուներանգով, կենսալիոլթյամբ։ Անհա– տական ցուցահանդեսներ է ունեցել Երե– վանում։ Ցուցադրված գործերի մի մասը նվիրել է Վերին Արտաշատի կոլտնտեսու– թյան մշակույթի պալատին։ Ն․ Թաղևոսյան
ՎԱՐԴԱՆՅԱՆ Գևորգ Գրիգորի (ծն․ 15․5․ 1923, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1941) և գեղարվեստական ինստ–ը (1950)։ Գ․ Վարդանյան․ Շաթիրյանի «Երաժըշ– տախումբ» պիեսի ներկայացման բեմանկար (1957, Երևանի պատանի հանդիսատեսի թատ– րոն) Մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին (1942–45)։ 1951-ից Երևանի պա– տանի հանդիսատեսի թատրոնի գլխ․ նկա– րիչն է։ Հանրապետության թատրոններում կատարել է շուրջ 130 բեմադրության գե– ղարվեստական ձևավորում, որոնցից 100-ը Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Յաղջյանի «Ոսկի քաղաք» (1954), «Գիշե– րային հրաշք» (1960, նաև Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվ․ թատ– րոնում), Շիլլերի «Սեր և խարդավանք» (1956), Շաթիրյանի «Երաժշտախումբ» (1957), Գոցցիի «Ագռավ» (1959), Շահին– ^անի «Փոքր բակի մեծ հոգսերը» (1963), Ռոստանի «Ռոմանտիկներ» (1963), Լինդ– գրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (1973), «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1975), Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (1981), Մովսիսյանի «Եղիցի երկիր» (1982) ևն։ Մանկ, թատրոնների համամիութենա– կան փառատոնում (Մոսկվա, 1958) «Երա– ժըշտախումբ» և «Ոսկի քաղաք» բեմ․ ձևա– վորումների համար արժանացել է I կար–