Վ․ Տ․ Վարդանյան երկերի բեմադրություններում խորացել և ամբողջացել են Վ–ի ռեժիսուրայի առանձ– նահատկությունները՝ արդիականության Տեսարան Պոգոդրնի «Հրացանավոր մարդը» պիեսի ներկայացումից (1938, Սունդուկյանի անվ․ թատրոն), ոեժ․ Վ․ Վարդանյան սուր զգացողությունը, հասարակական– քաղ․ խնդիրներ արծարծելու, գաղափա– րական և հուզական կողմերը համադրե– լու և տպավորիչ միզանսցեններ ստեղծե– լու ձգտումը։ Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1938) և Կապլերի ու Զլատոգո– րովայի «Լենին» (1938) պիեսների բե– մադրություններով Վ․ սկզբնավորել է հայ բեմի լենինապատումը։ 1954–58-ին եղել է Երեանի Սպենդիարյանի անվ․ օպերայի U բալետի թատրոնի գլխ․ ռեժիսորը, ուր բեմադրել է Գունոյի «Ռոմեո և Զուլիետ» (1955), Չուխաճյանի «Արշակ Բ» (1956), Վ․Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր», Ա․ Pui- բաեի «Արծվաբերդ» (երկուսն էլ՝ 1957)։ 1927-ից զբաղվել է մանկավարժությամբ։ 1944-ից դասավանդել է Երեանի թատեր․ ինստ–ում (1946-ից՝ պրոֆեսոր), որի հիմ– նադիրն ու առաջին դիրեկտորն է եղել։ Պրոպագանդել է Ատանիսլավսկու սիս– տեմը, ռուս, արվեստի լավագույն ավան– դույթները։ ՀՍՍՀ II–IY գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգե– վատրվել է Լենինի շքանշանով։ Երկ․ Զրույց բեմական արվեստի մասին, Ե․, 1939։ Արևմտյան Եվրոպայի թատրոնի պատմություն, Ե․, 1946, պր․ 1։ Անտիկ թատ– րոն։ Գրիբոյեդովը և հայ թատրոնը, Ե․, 1955։ Ռուսական առաջավոր թատերական կուլտու– րայի դերը հայ թատրոնի զարգացման մեջ, Ե․, 1958։ Չեխովը և հայ թատրոնը, Ե․, 1960։ Գրկ* Ռ ի զ ա և Ս․, Վավիկ Վարդանյան, Ե․, 1962։ Վ․ Գրիգոր յան
ՎԱՐԴԱՆՅԱՆ Վիկտոր Վարդանի [ծն․ 5․12․1910, ք․ Բիթլիս (Բաղեշ)], հայ սովե– տական բանաստեղծ–մանկագիր։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Հայրենական մեծ պա– տերազմի մասնակից։ Ավարտել է Երեւա– նի ատամնաբուժական դպրոցը (1938)։ Եղել է Համամիութենական հեղինակա– յին իրավունքների պաշտպանության վար– չության հայկ․ բաժանմունքի դիրեկտոր (1958–70)։ Վ․ հեղինակ է բազմաթիվ գրքերի («Փոք– րիկ կառուցողները», 1931, «Հանելուկ– ներ», 1935, «Գարնան ծիլեր», 1950, «Գար– նան երգը», 1960, «Ի՞նչ են երգում ճնճղուկ– ները», 1963, «Լուսաբացից լուսաբաց», 1966, «Կարկաչահոս աղբյուրի պես», 1971, «Արեականչ», 1978, «Ուլիկն ու պուլիկը», 1981 են), որոնցում ամփոփված բանաս–, տեղծությունների ու պոեմների հիմնա– կան թեման հայրենասիրությունն է, ըն– կերասիրությունը։ Մանկագրի առանձին գործեր զետեղվել են դպրոցական դասա– գրքերում։ Վ․ գրել է նաև շուրջ 50 մանկա– կան պիես («Հազարան բլբուլը», «Չարա– բաստիկ կապոցը», «Ծաղիկն ու փուշը», «Ծովինար», «Բարի գալուստ, ծիծեռնակ» են), որոնցից շատերը բեմադրվել են հան– րապետության տարբեր թատրոններում, Թբիլիսիում, Բուլղարիայում։ Վ–ի առան– ձին գործեր թարգմանվել են ռուս, և վրաց․։ Վ–ի բանաստեղծությունների տեքստերով գրվել են երգեր։ Պարգեատրվել է Կարմիր աստղի շքա– նշանով։ Գրկ․ Վիկտոր Վարդանյան։ Կենսամատե– նագիտություն, Ե․, 1981։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Քնարիկ Գրիգորի [ծն․ 24․11(2․12)․1914, Քաֆթառլի, այժմ՝ Փա– նիկ, ՀՍՍՀ Արթիկի շրջանում], հայ սո– վետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ 1933-ին ավարտել է Լենինականի շին․ տեխնիկու– մը (1933–34-ին աշխատել է Ա․ Թաման– յանի ճարտ․ արվեստանոցում իբրե տեխ– նիկ–ճարտարապետ), 1941-ին՝ Երեանի Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարանը, 1950-ին՝ գեղարվեստա– կան ինստ–ը, 1950–52-ին՝ Մոսկվայի Հայկ․ կուլտուրայի տան գեղանկարչա– կան բաժինը (ղեկ․ Բ․ Վ․ Իոգանսոն)։ 1942 –44-ին աշխատել է Երեանի տիկնի– կային թատրոնում իբրե գլխ․ նկարիչ, ձեավորել է մի շարք ներկայացումներ, նաե՝ ՀՍՍՀ այլ թատրոններում։ Վ․ բազ– մաժանր նկարիչ է։ Սկզբնական շրջանի աշխատանքներում վավերական ճշմար– Ք․ Վարդանյան․ «Հորատում* (1964, ժամանակակից արվեստի թանգարան, Երե– վան) տացիությամբ պատկերել է աշխատավոր մարդու առօրյան («Ծխախոտի սածիլում», 1958, «Տրակտորիստուհի», 1960, «Մատ– ղաշներ», 1962)։ 1960–70-ական թթ․ Վ–ի արվեստում ի հայտ են եկել մարդու և բնության դինամիկ ընկալումներ, գույնի, գծի, ձևի ուժգին կերպափոխումներ («Հո– րատում», 1964, «Հեծանվորդներ», 1965, «Հայաստան», 1968, «Ալյումին և երկաթ», 1974, «Ալեծուփ», 1976, «Կառուցողներ։ Բամ», 1982, «Երգ ամառնային», 1983)։ 1943-ից մասնակցում է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահան– դեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեանում (1965, 1978, 1981), Լենինականում (1981), Կիրովականում (1981), Եղեգնաձորում (1982), Թբիլի– սիում (1982)։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Ֆլորա ՄտեՓանի (1881, Ախալքալաք–1942), Անդրկովկասում հե– ղափոխական շարժումների մասնակից։ Ֆ․ Ս․ Վարդանյան ՄՄԿԿ անդամ 1917-ից։ Մինչ այդ եղել է հնչակյան կուսակցության անդամ։ Ավար– տել է Թիֆլիսի իգական գիմնազիան (1897) և Լոնդոնի կանանց համալսարանի մանկավարժության բաժինը (1901)։ 1901-ից ագիտացիոն–պրոպագանդիստա– կան աշխատանք է տարել Բաքվի բանվոր– ների շրջանում, որի համար արտաքսվել է Ռուսաստանի Մարիուպոլ գավառը։ 1915-ին Վ–ի նախաձեռնությամբ Բաքվի Բալախանիի շրջանում հիմնադրվել է «Առանց ազգերի խտրության գաղթական– ներին օգնող ընկերություն», որը Բաքվի բոլշեիկյան կազմակերպությունն օգտա– գործել է ագիտացիոն աշխատանք տա– նելու համար։ 1917-ի Փետրվարյան հեղա– փոխությունից հետո ընտրվել է ՌՄԴԲԿ Բաքվի կոմիտեի կազմում։ 1918-ից եղել է կուսակցության Թիֆլիսի կոմիտեի ան– դամ, կատարել պրոպագանդիստական աշխատանք, փոխադրել զենք, դրամ և գրականություն։ Վրաստանում սովետա– կան իշխանություն հաստատվելուց հետո աշխատել է որպես Վրաստանի կոմկուսի Թիֆլիսի քաղկոմի ագիտ–պրոպագանդա– յի բաժնի վարիչ։ 1923-ից՝ ՎԿ(բ)Կ ԿԿ–ի կին–բաժնի վարիչի տեղակալ, ապա՝ բաժ– նի վարիչ։ Մեծ աշխատանք է տարել անա– պաստան երեխաների դաստիարակու– թյան ուղղությամբ։ 1924-ից միաժամա– նակ «Հայաստանի աշխատավորուհի» ամ– սագրի պատասխանատու խմբագիրն էր։ 1927-ից՝ ՀՍՍՀ Կենտգործկոմի նախագա– հության անդամ։ Ղեկավարել է Կենտգործ– կոմին կից կանանց կենցաղը բարելավող հանձնաժողովի աշխատանքները։ Եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի և ՀՍՍՀ Կենտգործկո– մի անդամ։ Ա․ Ղուբասարյան