ղաւցեւոի աստիճան և ինքնուրույն գոր– ծելու (դպրոց հիմնել, քարոզել են) իրա– վունք։ Աոաջին Վ․ հիմնվել է Վաղարշա– պատում (այժմ՝ էջմիածին, տես Վաղար– շաւցատի դպրոց)։ Վ–ի ծրագիրը սկզբնա– կան շրջանում ընդգրկել է Սուրբ գիրքը, վարքաբանությունը և եռյակ գիտություն– ները (քերականություն, ճարտասանու– թյուն, դիալեկտիկա)։ Հետագայում ծրա– գրերում մտցվել են բնաբանական, աստ– վածաբանական, բարոյական, տնտեսա– կան, քաղաքական, թվաբանական, երա– ժըշտ․, երկրաչափական, աստղաբաշխա– կան և այլ առարկաներ։ Նշանավոր են եղել Սյունյաց, Արշարունյաց, Սանահինի, Սևանի, Անիի, Հաղպատի, Տաթեի, Գո– շավանքի, Խորանաշատի, Խորվիրապի, Մշո Առաքելոց, Գլաձորի, Հերմոնի, Եր– զընկայի, Մեծոփա, քսառաբաստա, Ամրդո– լու և Կիլիկյան Հայաստանի մի շարք վանքերի Վ–ները, որոնք տվել են մշակույ– թի, գիտության, հասարակական–քաղ․ բնագավառների խոշոր գործիչներ։ Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ դպրոցի, Կահիրե, 1946։ Ք ա ս ան ի Ь․, Պատմություն հին հայ դաստիարակության, Բեյրութ, 1959։ Ա․ Մաթևոսյան
ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ Բաբկեն Սիմոնի [ծն․ 25(12)․12․1906, Ելիզավեապոլ (այժմ՝ Կի– րովաբադ)], հայ սովետական երկրաբան։ Երկրբ․–հանքաբանական գիտ․ դ–ր (1962), պրոֆեսոր (1963)։ ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Ադրբեջանի Մ․ Ազիզբեկովի անվ․ պոլիտեխ․ ինստ–ը (1930)։ 1931–32-ին աշխատել է ՀՍՍՀ հանքաշինարարական տրեստում։ 1932– 1936-ին եղել է միներալային հումքի հա– մամիութենական ԳՀԻ–ի հայկ․ բաժան– մունքի դիրեկտորի գիտ․ գծով տեղակալը։ 1937–52-ին աշխատել է ՀՍՍՀ Մինիստր– ների խորհրդին առընթեր երկրբ․ վարչու– թյունում (երկրբ․ արշավախմբի պետ, ապա վարչության գլխ․ ինժեներ)։ 1933-ից մինչե այժմ դասախոսում է Երեանի հա– մալսարանում, 1952–80-ին՝ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ։ Վ․ 1959– 1971-ին միաժամանակ եղել է «Հայգուն– մետնաիւագիծ> ինստ–ի դիրեկտորը։ Հիմ– նական աշխատությունները վերաբերում են Հայկ․ ՍՍՀ մետաղային և ոչ մետաղա– յին օգտակար հանածոների հանքավայ– րերի տեղաբաշխման օրինաչափություն– ների, հետախուզման ու գնահատման հարցերին։ Պարգեատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի 2 շքանշանով։ Երկ․ Закономерности распределения мед– ного оруденения на территории Армянской ССР, Е․, 1965․ է․ Սարգսյան
ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ Համլետ Հարությունի (ծն․ 26․5․1927, Երեան), հայ սովետական ֆիզիկոս։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1964-ից։ 1930–58-ին բնակվել է Ֆրանսիայում։ 1941–44-ին Փարիզում, Մ․ Մանուշյանի խմբում, ծնողների հետ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1948–58-ին եղել է Ֆրանսիայի կոմկուսի անդամ։ Ավարտել է Փարիզի ֆիզիկայի և քիմիա– յի բարձրագույն դպրոցը (1952) և Մորբոնի համալսարանը (1953)։ 1952–57-ին աշ– խատել է Փարիզի Ռադիումի ինստ–ի Պ․ Կյուրիի անվ․ լաբորատորիայում, 1957–58-ին՝ Օրսեի (Ֆրանսիա) միջու– կային ֆիզիկայի ինստ–ում։ 1957-ին Ֆ․ Ժոչիո–Կյուրիի ղեկավարությամբ պաշտ– պանել է դոկտորական դիսերտացիա։ 1958-ին վերադարձել է Աովետական Հա– յաստան և աշխատանքի անցել Երեանի ֆիզիկայի ինստ–ում որպես լաբորատո– րիայի վարիչ, 1974-ից՝ դիրեկտորի տե– ղակալ։ 1968-ից միաժամանակ դասա– վանդում է Երեանի համալսարանում, Հ․ Հ․ Վարդապետյան 1969–74-ին եղել է միջուկային ֆիզիկա– յի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վե– րաբերում են ցածր ու բարձր էներգիանե– րի միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների ֆիզիկային։ Մշակել է միջու– կային ճառագայթումների գրանցման մե– թոդներ, ուսումնասիրել արգելված էլեկ– տրամագնիսական անցումները ուժեղ դե– ֆորմացված միջուկներում, ինչպես նաե թույլ դեֆորմացված և ծանր միջուկների հատկությունները։ Ապացուցել է միջուկի կառուցվածքի ազդեցությունը գամմա–ճա– ռագայթման ներքին կոնվերսիայի գոր– ծակցի մեծության վրա՝ որոշակի դասի արգելված գամմա–անցումների դեպքում։ Հետագոտել է բարձր էներգիայի ֆոտոն– ների միջուկային հատկությունները մաս– նիկների ֆոտոծնման պրոցեսներում։ Առաջինն է հաստատել ղ–ռեզոնանսի քվարկային կառուցվածքի մասին եղած տեսական ենթադրությունը։ Նեյտրոննե– րի բաշխման պարամետրերի որոշման աշխատանքներում ապացուցել է նեյտ– րոնային «մուշտակի» գոյությունը կապա– րի միջուկներում։ Երեանի արագացուցի– չում բարձր էներգիայի քվազիմեներանգ և բեեռացած գամմա–քվանտների փնջով ուսումնասիրել է բևեռացման երևույթնե– րը մեզոնների և նուկլոնային ռեզոնանս– ների ֆոտոծնման պրոցեսներում։ Միա– բյուրեղներում բարձր էներգիայի էլեկ– տրոնների փոխազդեցությունն ուսումնա– սիրելիս հայտնաբերել է էլեկտրամագ– նիսական ճառագայթներ։ Հետագոտել է միջուկների ֆոտոճեղքման և ֆոտոբա– ժանման երեույթները։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀԱՍՀ պետ․ մըր– ցանակ (1980)։ Երկ․ Contribution а Г etude des probabili- tes a transition у par la methode des coinci– dences retardees․ Application a quelques transitions dipolaires electriques et magneti- ques, «Annales de Physique», № 3, 1958; դ–meson Photoproduction on Nuclei and Deter– mination of T]N-mteraction Total Cross-section, «Physics Letters», v․ 44 B, №3, 1973 (հեղինա– կակիցներ՝ Abrahamian L․ O․, Aganiants A․ O․, Adamian F․ V․ և ուրիշներ)։ л° and я+ Photoproduction with Polarized Photons in the Energy Range 1–2 Gev, նույն տեղում, v․ 48B, N° 5, 1974 (հեղինակակիցներ՝ Ab– rahamian L․ О․, Avakian R․ О․, Aganiants A․ Օ․ և ուրիշներ); Спектры излучения элек– тронов высоких энергий в монокристаллах различной толщины и ориентаций, «Ядер- ная физика», т․ 35, 1982 (հեղինակակիցներ՝ Аганянц А․ О․, Вартанов Ю․ А․ և ուրիշներ)։ Ա, Սիրունյան
ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ Հովհաննես (1826– 1908), հայազգի գիտնական, աստվածա– բան, մշակութային գործիչ։ Արաբ, միջա– վայրին ծանոթ է Յուհաննա Վարդապետ, եվրոպականին՝ Զոն Ուարդապետ անուն– ներով։ Սովորել է Բեյրութին մերձ Աբեյհ գյուղի միսիոներական կոլեջում, աստվա– ծաբանական բարձրագույն կրթությունն ստացել է Շոտլանդիայում, բժշկականը՝ էդինբուրգում և Նյու Յորքում։ Եղել է արաբ, լուսավորական կազմակերպու– թյան՝ գիտությունների և արվեստների տարածման սիրիական ընկերության (1847–57), Բեյրութի սիրիական գիտ․ ընկերության (1867–73) և Գիտություն– ների արլ․ ակադեմիայի (1882–85) հիմ– նադիրներից ու նախագահի տեղակալ։ Դ․ Բլիսի և Կ․ վան Դեյկի հետ 1886-ին հիմնադրել է Բեյրութի Սիրիական կո– լեջը (այժմ՝ ամերիկ․ համալսարան)։ Գրել է մեկ տասնյակից ավելի բժշկ․ դասա– գրքեր (արաբ․), նաե՝ «Սիրիայի կրոնների վերաբերյալ հետազոտություններ» (անգլ․, 1860) աշխատությունը։ Ե․ Նա շար յան
ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ Ղազար Բարսեղի [1906, գ․ Արտխոնք (Տարոնի գավառում)–20․1․ 1980, Երեան], հայ սովետական փիլի– սոփա։ Փիլ․ գիտ․ թեկնածու (1942), պրո– ֆեսոր (1964), ՀՍՍՀ գիտության վաստ․ գործիչ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Ավարտել է Անդրկովկասյան կոմունիս– տական համալսարանը (1930)։ 1933– 1979-ին դասավանդել է Երեանի համալ– սարանում (1939–49-ին՝ փիլ–յան ամբիո– նի վարիչ), 1949-51-ին՝ ՀԱՍՀ ԳԱ փիլ–յան սեկտորի վարիչ։ Գիտ․ աշխա– տությունները վերաբերում են դիալեկ– տիկական ու պատմ․ մատերիալիզմի, փիլ–յան պատմության հարցերին։ Գրել է նաև «Հուշեր անցյալից» (1974) հուշա– պատումը։ Երկ․ Չերնիշեսկու և Գոբրոլյուբովի Փիլի– սոփայական հայացքները, Ե․, 1946։ Արտա– ցոլման մարքս–լենինյան թեորիայի հարցերը, Ե․, 1958։ Մարքսիզմ–լենինիզմը ռևիզիոնիզմի դեմ, Ե․, 1960։ Գիտությունը որպես հասարա– կական գիտակցության ձև, Ե․, 1969։ О неко– торых основных вопросах марксистско-ле– нинской гносеологии, Е․, 1963․ Ն․ Գասպարյան
ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ Պերճ Արիստակեսի (ծն․ 28․3․1914, Ախալքալաք), հայ սովետական ներզատաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1970), պրոֆեսոր (1972)։ ՀՍՍՀ առողջապահու– թյան մինիստրության գլխ․ ներզատա– բանը (1968-ից)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1940-ին ավարտել է Երեանի բժշկ․ ինստ–ը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին։ 1953-ից դասախոսել է Երեանի բժշկ․ ինստ–ի ներքին հիվանդությունների