Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ամբիոնում, 1970-ից նույն ինստ–ի իր նա– խաձեռնությամբ հիմնված ներզատաբա– նության ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են ներզա– տիչ գեղձերի ախտաբանությանը։ Վ․ ՀՍՍՀ–ում առաջինն է ներդրել սիրտ– անոթային համակարգի ուսումնասիրման մի շարք նոր մեթոդներ (բալիստա–սրտա– գրություն, վեկտոր–սրտագրություն, ձայ– նասրտագրություն, անոթազարկագրու– թյուն են)։ Վ․ ՀՍՍՀ ներզատաբանների գիտական ընկերության նախագահն է։ Պարգևատըր– վել է Կարմիր աստղի U Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքա– նշաններով։ Երկ․ Կորոեար անբավարարություն, ստե– նոկարդիա և սրտամկանի ինֆարկտ, Ե․, 1969։ Գիրք շաքարախտով հիվանդի համար, Ե․, 1974։

ՎԱՐԴԱՍ ՍԿԼԵՐՈՍ (Bap8as 2кХлр6б) (հայկ․ աղբյուրներում՝ Վարդ Սիկլա– ռոս կամ Սկելառոս, ծն․ U մահ․ թթ․ անհտ․), X դ․ բյուզ․ զորավար, գործել է Հովհաննես 1 Չւէշկիկի և Վ1՚՚սիւ //-ի Ժա– մանակ։ Սկլերոսների ընտանիքից։ Ազ– գակցական կապեր ուներ Կուրկուասների և Փոկասների ընտանիքների հետ։ Վ․ Ս–ի քույր Մարիան Հովհաննես I Չմշկիկի կինն էր։ Ուներ մագիստրոսի պատվաս– տիճան։ 970-ին համոզել է Հովհաննես I Չմշկիկի դեմ ապստամբած Վարդաս Փո– կասին վերջ տալ արյունահեղությանը։ Վասիլ 11-ի թագավորության սկզբին եղել է Արեելքի ստրատելատ։ Այնուհետև զըրկ– վել է այդ պաշտոնից և նշանակվել Սի– ջագետքի զորքերի հրամանատար։ 976-ին ապստամբել է Վասիլ II-ի դեմ։ Վ․ Ս–ի կողմում էին հիմնականում հայերը, որոնք և նրան հռչակեցին կայսր։ Վ․ Ս․ գրավել է Խարբերդը, Միջագետքի և Չոր– րորդ Հայքի զգալի մասը, Սասունի բեր– դը, Անգեղաունը, Անձիաը, Տարոնի որոշ շրջաններ*․ Նրան միացել են Բյուզանդիա– յով ծառայող հայկ․ հեծելազորը և հայ իշխանները, որոնք ձգտում էին Վ․ Ս–ի ապստամբությունն օգտագործել կանխե– լու Բյուզանդիայի առաջխաղացումը դե– պի Հայաստան և նրա կողմից նվաճված շրջանները ազատագրելու համար։ Վ․ Ս–ի դեմ ուղարկվել է Վարդաս Փոկասը, որը Տայքի կյուրապաղատ Դավթից զինա– կան օգնություն ստանալով, Հալիս գետի մոտ, Պանկալիա կոչվող վայրում, պար– տության է մատնել Վ․ Ս–ին։ Վ․ Ս․ Փախել է արաբ, խալիֆայի մոտ։ 987-ին, երբ Վասիլ II-ի դեմ ապստամբել է Վարդաս Փոկասը և իրեն կայսր հռչակել, Վ․ Ս․ վերադարձել է Բյուզանդիա, Վարդաս Փոկասի մահից հետո գլխավորել ապս– տամբությունը, բայց ընդառաջելով կայ– սեր առաջարկությանը՝ դադարեցրել է այն։ Կայսեր գործակալները Կ․ Պո լսի ճանապարհին կուրացրել են Վ․ Ս–ին։ Հ․ Բւսրթիկյան

ՎԱՐԴԱՍ ՓՈԿԱՍ (BdpSag ФсоKdg) (ծն․ թ․ անհտ․–989), X դ․ հայազգի բյուզ․ զո– րավար։ Փոկասների ընտանիքից։ Նիկե– փորոս II կայսեր եղբորորդին։ Եղել է իյաղտիք բանակաթեմի դուքս։ 970-ին ապստամբել է Հովհաննես I Չմշկիկի դեմ և իրեն հռչակել կայսր, սակայն ընդառա– ջելով իր խնամի Վարդաս Սկւերոսի կո– չին, հանձնվել է վերջինիս։ Կայսրը Վ․ Փ–ին աքսորել է Քիոս։ Երբ Վասիւ //-ի դեմ է ապստամբել Վարդաս Սկլերոսը, կայսեր սենեկապետ Վասիլը 978-ին աք– սորից ազատել է Վ․ Փ–ին, նրան շնորհել մագիստրոսի պատվաստիճան և, սպա– րապետ նշանակելով, ուղարկել է Վար– դաս Սկլերոսի դեմ։ Փոքր Ասիայի Ամո– րիոն քաղաքի մոտ և Իոսրսիանոն բանա– կաթեմում Վ․ Փ․ պարտվել է, սակայն օգ– նություն ստանալով Դավրթ կյուրապա– ղատից Հալիս գետի մոտ,Պանկալիա վայ– րում, պարտության է մատնել Վարդաս Սկլերոսին։ 987-ին Վ․ Փ․ ապստամբել է Վասիլ II-ի դեմ և իրեն հռչակել կայսր։ Կայսրը դիմել է Կիևյան Ռուսիայի իշ– խան Վլադիմիրին և նրանից զինական օգնություն ստացել։ Աբիդոսի մոտ մարտի ընթացքում Վ․ Փ․ հանկարծակի վախճանվել է․ նրան թունավորել էր կայսեր կողմից կաշառ– ված մեկը։ Հ․ Բարթիկյահ

ՎԱՐԴԱՎԱՌ, հայ ժող․ նախաքրիստո– նեական տոն։ Գրիգոր Լուսավորիչը փո– խել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Նվիրված է եղել Աստղիկ դիցու– հուն, որին ընծայաբերել են ծաղիկներ, հատկապես վարդեր։ Աղերսվել է ջրի պաշտամունքին, արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժե– րին։ Տոնակատարությունը հիմնակա– նում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ (համարվել են յուրօրի– նակ սրբատեղիներ), ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հո– վանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանա– կություն։ Վ․ նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսե– րը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վ–ին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգի– ները զերծ մնան աղետներից (կարկուտ, մորեխ ևն), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվի– րել միմյանց, աղավնիներ թռցրել, կազ– մակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկնե– րով զարդարել են անասունների ճակատ– ները ևն։ Շատ գավառներում Վ–ին կրկըն– վել են Տյառնընդառաջի, այլուր՝ Համ– բարձման մի շարք արարողություններ (օրինակ՝ վիճակ հանելու սովորությու– նը)։ Որոշ տեղերում Վ․ տոնել են հաս– տատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Այժմ Վ․ կորցրել է երբեմնի նշանա– կությունը․ այդ օրը կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։ Հ․ Առաքեչյան

ՎԱՐԴԱՐ (Vardar), գետ Հարավսլավիա– յում և Հունաստանում։ Երկարությունը 388 կմ է, ավազանը՝ 25,4 հզ, կմ2։ Սկսվում է Մակեդոնական լեռներից, հոսում միջ– լեռնային գոգավորություններով և թավւ– վում Եգեյան ծովի Թերմաիկոս ծոցը։ Ջրի միջին ծախսը 151 մ3/վրկ է։ Ստորին հո– սանքում նավարկելի է։ Վ–ի ափին են Սկոպիե, Տիտով Վելես (Հարավսլավիա) քաղաքները։

ՎԱՐԴԱՔԱՐ, գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջա– նում, Կարկաչուն գետի ափին, շրջկենտ– րոնից 8 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հա– ցահատիկի, կերային կուլտուրաների, շա– քարի ճակնդեղի, ծխախոտի մշակությամբ։ Վարդաքար Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Գյու– ղի շրջակայքում պահպանվել է գյուղա– տեղի, մատուռ, խաչարձան։ Բնակիչնե– րի նախնիները եկել են Մուշից, 1828–29 թվականներին։

ՎԱՐԴԳԵՍԱՎԱՆ, ավան Մեծ Հայքի Այ– րարատ նահանգի Արագածոտն գավա– ռում։ Ըստ Մովսես իյորենացու հադորդած ժող․ ավանդության, հիմնադրել է Եր– վանդ Ա Սակավակյաց արքայի (մ․ թ․ ա․ 570–560) քրոջ ամուսին Վարդգես Մա– նուկը և իր անունով կոչել Վ․։ Տիգրան Բ Մեծը (մ․ թ․ ա․ 95–55) Հրեաստանից բե– րած գերիների մի մասին բնակեցրել է Վ–ում, որի շնորհիվ այն դարձել է վաճա– ռաշահ կենտրոն։ Վաղարշ Ա Արշակունին (116–144) վերակառուցել, պարսպապատել է Վ․ և իր անունով վերանվանել Վաղարշապաա (այժմ՝ Էջմիածին)։

ՎԱՐԴԵՆԻ (Rosa), վարդազգիների ըն– տանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 400 տեսակ՝ տարածված առավելապես Հս․ կիսագնդում, ՍՍՀՄ–ում՝ 200-ից ավել, ՀՍՍՀ–ում՝ 31 վայրի աճող և կուլտուրա– կան տեսակ։ Վ․ 15 սմ մինչև 3 մ բարձրու– թյան թփեր են։ Որոշ տեսակներ առաջաց– նում են մինչև 10–12 մ երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող ըն– ձյուղներ։ Ընձյուղները սովորաբար պատ– ված են փշերով ու փշիկներով։ Տերևները՝ հերթադիր, կենտ փետրաձև, մերկ կամ թավոտ։ Ծաղիկները պարզ են կամ բազ– մաթերթիկավոր, 2–15 սմ տրամագծով, բուրավետ, հազվադեպ՝ անհոտ, կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջա– գույն, մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ հովանոցավոր կամ հուրա– նաձև ծաղկաբույլերով։ Ծաղկակալը սա– Փորաձև է։ Պտուղները միասերմ ընկու– զիկներ են, որոնք միացյալ առաջացնում են կեղծ պտուղ (մասուր)։ Հիբրիդացման և ընտրության շնորհիվ ստացվել են Վ–ու բազմաթիվ պարտեզային ձևեր։ Մշակվում են բազմաթիվ (25 հզ․) սորտ և ձև, որոնց ծնողական ձևերի հայրենիքը Չինաստանն է (Վ․ չինական՝ R․ chinensis, R․odorata), Փոքր Ասիան (Վ․ գալիկա՝ R․ gallica,