Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

«Սովետական ապրելակերպ» սոցիալ-պատմ.կատեգորիան ներառվում է սովետական մարդկանց կենսագործունեության բոլոր ձևերը (ազգ., սոցիալ., հոգեբանական են), իսկ Ս. ա. դրանց ֆունկցիոնալ ուղղվածությունն է: Այս առումով Ս. ա. ըմբռնվում է որպես կոմունիստական ապրելակերպի գոյացման պրոցես, մարդկանց կենսագործունեության էական բնութագիր, տիրող պայմաններով կանխորոշված կենսագործունեության նորմա, ընդհանուր մշակութային նմատակ և իդեալ, սոցիալիզմի զարգացումը պլանավորելու և կառավարելու, ապրելակերպի սոցիալ. ծերտերի մերձեցման և անձնավորությաքն անհատականության լևրիվ դրսևորման համար պայմաններ ստեղծելու հիմք:

Ս. ա աշխատանքային ապրելակերպ է, աշխատանքի մեջ է ձևավորվում նրա արժենորմատիվային համակարգը: Ս. ա-ի բնորոշ գծերն ենկոլեկտիվիզմը, աշխատանքի նկատմամբ նոր վերաբերմունքը, սոցիալիստ. ինտերնացիոնալիզմը, իսկական դեմոկրատականությունը, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների միասնությունը, սոցիալ. լավատեսությունը ակտիվ կենսադիրքորոշումը, անհանդուրժողականությունը սոցիալիզմին անհարիր երևեւյթների նկատմամբ: Ս. ա. դրսևորում է ոչ միայն աշխատանքային և հասարակական-քաղ. գործունեության ոլորտում, այլև կենցաղում, ընտանիքում, միջանձնային հարաբերություններում: Սոցիալիստ. հասարակական հարաբերությունների զարգացմանն ու կատարելագործմանը զուգընթաց Ս. ա. դառնում է հասարակության կենսագործունեության միակ ձևը և աստիծանաբար վերաճում կոմունիստական ապրելակերպի:

Գրկ. ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե., 1981: Струков Э,В., Cоциалистический образ жизниб М., 1977: Образ жизни и ценностная ориентация личности [Сб. cт.], Е., 1979: Социалисттический образ жизни М., 1980; Cоциальные показатели образа жизни советского общества, М., 1980.

Ա. Ադիբեկյան, Մ. Հարությունյան

«Սոցիալիստական արշավ», արտադրական-բանվորական հնգօրյա (հետագայում ՝ երկօրյա) թերթ: ՀԱՄԽ-ի և Արհմիությունների հենտր. վարչությունների օրգան:Լույս է տեսել 1930-31-ին, Երևանում: Խմբագիր՝ Ե. Խոջամիրյան (սկզբում՝ խմբագրական կոլեգիա): Հաջորդել է «Աշխատանք»-ին (Երևան): Նպաստել է բանվորների քաղ. և կուլտուրական դաստիարակության գործում արհմիությունների դերի բարձրացմանը, լուսաբանել սոցմրցության և հարվածային շարժման ընթացքը հանրապետությունում, ներկայացնել առաջավոր ձեռնարկություները, ընդհանրացռել դրական փորձը:

Սոցիալիստական արտադրության տնտեսական արդյունավետություն, սոցիալիզմի կարևորագույն տնտ. կատեգորիա, որն արտահայտում է նյութական բարիքների արտադրության, բաշխման ու սպառման առիթով աշխատողների, կոլեկտիվների ու պետության հարաբերությունները: Միահյուսում է բազմաթիվ այլ կատեգորիաներ՝ արտադրության գործոնները, ժողտնտ. վերջնական արդյունքները, գինը են: Ս. ա. տ. ա. կատեգորիայի բարդությունն ու կազմակողմանիությունը պայմանավորել են նրա բնորոշումնների տարբերությունը:

Աշխատանքային, նյութական ու ֆինանս. ռեսուրսների որոշակիության (սահմանափակության) պայմաններում զարգացման բարձր տեմպերի ապահովումը հնարավոր է արտադրության ինտենսիվացման ու արդյունավետության բարձրացման ուղիով: Դրա իրականցման առավել նպատակահարմար եղանակի ընտրության համար անհրաժեշտ է Ս. ա. տ. ա. գնահատել քանակպես՝ ցուցանիշները կառուցելով արդյունավետության էության որոշման հիման վրա: Ս. ա. տ. ա. կարելի է բնորոշել նրա գլխ. նպատակին հասնելու աստիճանով, որը որոշվում է սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենքով: Դրա հետ մեկտեղ հասարակության համար կարևոր է, թե ինչ ծախսերով է ձեռք բերվում արդյունքը: Այդ պատճառով էլ այժմ հիմնական ուշադրությունը հատկացվում է Ս. ա. տ. ա. կատեգորիայի ծախսային կողմին: Այն բնորոշվում է որպես արտադրության ծախսերի արդյունավետություն՝ ծախսերը ստացված միանվագ կամ բազմանվագ արդյունքի հետ չափակցելու (հարաբերելու) ձևով, այսինքն՝ որպես միավոր ծախսերի (կամ հակադարձ մեծության՝ հետազոտող միավոր արդյունքի ստացման ծախսերի) փոխհատուցում: Այս բնորոշումը հիմք է տալիս կառուցելու Ս. ա. տ. ա-յան ցուցանիշներն ընդհանուր ձևով՝ որպես արդյունքի ու ծախսերի (կամ հակառակը) հարաբերություն: Կոնկրետացնելով ծախսերի և արդյունքի բնույթն ու ձևը՝ կարելի է ստանալ Ս. ա. տ. ա-յան տարբեր կողմերի գնահատման ցուցանիշների համակարգ: Ծախսերի հետ չափակցելո համար ընտրված արդյունքի ձևերը պետք է ունենան տնտ. (սոց. կամ այլ) որոշակի բովանդակություն, լինեն քանակապես որոշվող, կարևորությունունենան հասարակության համար, ստացվեն որպես հետազոտվող ծախսերի արդյունք, քանակապես համապատասխանեն վերջիններիս: Այս ուղիով ստացվող ցուցանիշների (դրանց քանակը մեծ է) համակարգը գործնական կիրառության համար հարմար չէ: Պետք է այն կրճատել՝ պահպանելով անհրաժեշտության, բավարարության ու դրա կազմում տողնվող ցուցանիշների անկախության սկզբունքները, ցուցանիշները դասակարգել ընս առավել բնորոշ հատկանիշների, որոշել արդյունավետությունը գնահատելու դրանց առանձին խմբերի գերադասելիությունը, կառուցել արդյունավետության ընմդհանրացնող ցուցանիշներ ու չափանիշներ (քանի որ մասնակի ցուցանիշները ոչ բավարար չափով են բնութագրում արտադրության արդյունավետությունը): Օրինակ, աշխատանքի արտադրողականության ոչ ֆոնդահատույցի ցուցանիշներն առանձին-առանձին պատկերացում չեն տալիս իրական արդյունավետության մասին, իսկ դրանց համատեղ օգտագործումն իմաստավորվում է միայն արդյունքները դինամիկայի մեջ գնահատելիս: Ս. ա. տ. ա. նպատակահարմար է գնահատել ընդհանրացնող ցուցանիշներով ու չափանիշներով, որոնցում պետք է չափակցվեն արդյունքների ու ծախսերի լրիվ ծավալները: Սակայն դրանց կազմումն առայժմ դժվարանում է տարբեր տեսակի արդյունքներն ու ծախսերը մի ցուցանիշում համատեղ կաշվառելու մեթոդական բարդության պատճառով: Տնտեսագետների մեծ մասը ժողտնտ. մակարդակով արդյունքի ընդհանրացնող ցուցանիշ են համարում արտադրված ազգ. եկամուտը, իսկ ձեռնարկությունների ու միավորումների մակարդակով՝ շահույթը:

Ս. ա. տ. ա-յան բարձրացումը, որը համարվում է ժամանակակիչց էկոնոմիկայի զարգացման հիմնական ուղի, ապահովում է արտադրության ինտենսիվացմամբ, արտադրության մեջ գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ներդրմամբ, գիտատեխ. առաջընթացի ամբողջ համակարգով: Ս. ա. տ. ա-յան տեմպերը մեծապես պայմանավորվոծ են պլանավորման, կառավարման ու խթանման մեխանիզմով և դրա կատարելագործմամբ:

Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալ, սոցիալ֊դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորում, ստեղծվել է 1923֊ին և կազմալուծվել երկրորդ համաշխարհային պատերազմի (1923֊45) ժամանակ։ Հիմնադրվել է Բեռնի ինտերնացիոնալի և «Ինտերնացիոնալ 21/2»֊ի միավորիչ կոնգրեսում։ Իր գաղափարախոսությամբ և գործնական քաղաքականությամբ առաջնորդվել է «կազմակերպված կապիտալիզմի», «տնտ․ դեմոկրատիայի» ռեֆորմիստական տեսություններով, «մաքուր դեմոկրատիայի» համար պայքարի դրոշի ներքո պրոլետարիատի դիկտատուրայի ժխտմամբ։ Ս․ բ․ ի֊ի աջ լիդերներն իրենց պրակտիկ գործունեության մեջ զգալի չափով ղեկավարվել են հակակոմոինիզմի և հակասովետիզմի գաղափարախոսությամբ։ Ս․ բ․ ի․ մերժել է իսպ․ հակաֆաշիստներին աջակցելու, ընդդեմ ֆաշիզմի և համաշխարհային պատերազմի սանձազերծման միացյալ ուժերով գործելու Կոմինտերնի առաջարկությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուց և գերմանաֆաշիստ․ զորքերի կողմից Եվրոպ․ մի շարք երկրների, այդ թվում՝ Բելգիայի (որտեղ Բրյուսելում 1935֊ից գտնվում էր Ս․ բ․ ի֊ի ղեկավար կենտրոնը) գրավումից հետո դադարեց միավորման գործունեությունը։

Սոցիալիստական գյուղատնտեսություն, (մինչև 1932֊ը՝ երկօրյա)։ ՀՍՍՀ հողժողկոմատի, Կոլտնտկենտրոնի և Հայջրտնտեսության օրգան։ Լույս է տեսել 1931֊1935֊ին Երևանում։ Հաջողվել է «Մաճկալ»֊ին։ Խմբագիր՝ Վ․ Անանյան։ Սպագրել է ՀամԿ(բ)Կ․ Կենտրոնի, Անդրերկոմի և ՀԿ(բ)Կ Կենտրոնի, որոշումները գյուղատնտեսության վերաբերյալ, կուսակցական և պետ․ գործիչների ելութներ։ Աջակցել է կոլտնտեսությունների ամրապնդմանը, մասսայականացրել ր պրոպագանդել կոլտնտեսային արտելի