Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նկատմամբ: Օրենք սկսում է գործել, երբ սոցիալիստ. հեղափոխության շնորհիվ աշխատավորների իշխանության ու արտադրամիջոցների հասարակական սեփականությունն է հաստատվում և, այդպիսով, վերանում է կապիօտալիզմի հիմնական տնտեսական օրենքի գործողության հիմքը: Հասարկական սեփականության վրա հիմնվող արտադրությունը, կապիտալիստ. համեմատ, սկուզբունքորեն այլ նպատակ է ձեռք բերում. այն սկսում է ծառայել որ փե շահույթի արտադրության ու յուրացման, շահագործողների հարստության, այլ հենց աշխատավորների պահանջմունքների բավարարման նպաըտակին: «Միայն սոցիալիզմը,- գրել է Վ. Ի. Լենինը,- հնարավորություն կտա արդյունքների հասարակական արտադրությունն ու բաշխումը լայնորեն տարածել և գիտական նկատառաումներով իսկապես ենթարկել այն նպատակին, թե ինչպես բոլոր աշխատավորների կյանքը դարձնել առավել հեշտ և նրանց բարեկեցության հնարավորություն ընձեռնել: Միայն սոցիալիզմնը կարող է իրականացնել դա» (Երկ. լիակտ. ժող., հ. 36, էջ 467): Ժողովրդի բարեկեցության անշեղ բարձրացումը կախված է արտադրողական ուժերի ձեռք բերված մակարդակից, էկոնոմիկայի զարգացման և տեխնիկայի ու հասարակական արտադրության կազմակերպման կատարելության աստիճանից, որոնք էլ հենց որոշում են հասարակության կողմից արտադրվող նյութկան ու կուլտուրական բարիքների ծավալը: Արտդրամիջոցների հասարական սեփականությունը, արտադրության զարգացման պլանաչափ բնույթը և նյութկան բարիքների անմիջական արտադրողների ուղղակի շահագրգռվածությունն իրենց աշխատանքի արդյունքներում ապահովում են արտադրության անշեղ ու արագ աճը: Սոցիալիզմի ժամանակ ժողովրդի բարեկեցության բարձրացումն ուղակիորեն կապված է նյութական արտադրության, դրա արդյունավետության, հասրաական աշխատանքի արտադրողականության աճի հետ: Սոցիալիստ. էկոնոմիակի աճն ու կատարելագործումը ոչ միայն հնարավորւոթյուն են տալիս առավել լրիվ բավարարել հասարկաւոթյան պահանջմունքները, այլև ընդլայնում են առկա պահանջմունքներն ու առաջացնում նորերը, որոնք, իրենց հերթին, խթանում են արտադրության հետագա զարգացումն ու կատարելագործումը: Հետևաբար սոցիալիզմին խորթ են կապիտալիզմին յուրահատուկ հակամարտ հակասություններն արտադրության ու սպառման միջև: Սոցիալիզմի պայմաններում հասարակության մշտապես աճող պահաջնմունքների ու արտադրողական ուժերի յուրաքանչյուր տվյալ պահին ձեռք բերված մակարդակի միջև առաջացող հասարակություններն արտադորւթյան համապատասխան ընդլայնման ուղիով լուծվում են: Սոցլիալիստ. պետությունը, հաշվի առնելով և գիտակցորեն օգտագործելեվ Ս. հ. Տ. օ-ի պահանջները, միջոցառումներ է իրականացնում (ժողտնտեսության ճյուղերի ու ոլորտների միջև օպտիմալ համամասնություններն ու արտադրության տեխ. և կազմակեր- 3, ՀՍՀ 11-րդ ֆլատոր պական կատարելագործումն ապահովող ևն), որոնք պայմանավորվում են օրենքի լրիվ դրսևորումը: Ս. հ. տ. օ., - տարբերություն մյուս տնտ. օրենքների, սահմանում է սոցիալիստ. էկոնոմիակի զարգացման գլխ. ուղղությունը, այդ պատճառով որոշիչ նշանակություն ունի դեպի կոմունիզմ սոցիալիստ. հասարակության առաջընթացի գործում:

Գրկ. Кузнецов Г. Я., Высщая цель общественного производства ври социализме, М., 1973; Саркисян Г. Ц., Основной экономический закон социализма, М., 1975; Экономические законы социализма, М., 1981.

«ՍՈՑԻԱԼԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ», հնչյակյան կուսակցության Ամերիկայի շրջանի ամսաթերթ: Լույս է տեսել 1921-ին (6 համար), Չիկագոյում: Խմբագիր` Լ. Մարտիրոսյան: Սփյուռքահայ առաջին լրագիրներից, որ պաշտպանել է Հայաստանում սովետական կարգերի հաստատումը, տպագրել ՀՍՍՀ կառավարության դեկրետները, հանդես եկել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նկատմամբ հերյուրանքների տարածող հայ հետադիմական ուժերի ու նրանց մամուլի դեմ: Տպագրել է կոմունիստական ու բանվորական շաչժման, բուրշուական դեմոկրատիայի, պրոլետարիատական հեղափոխության, ազգային, հողային և այլ հարցերի մասին հնչակյան կուսակցության դիրքորոշումից ելնող տեսական հոդվածներ: Ունեցել է գրական բաժին (№5-ում տպագրել է Մ. Գորկու «Բազեի երգը»):

Գ. Գույումջյան

«ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ», երկօրյա թերթ [1979-ից՝ «Արեվածագ», ռուս. տարբերակը՝ «Զարյա» «Заря»]: ՀԿԿ Կալինինոլի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների Կալինինոյի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների Կալինինոյի շրջանային սովետի օրգան: Լույս է տեսնում 1938-ից, Կալինինոյում: (Մինչև 1965-ը՝ «Կոլխոզնիկի ձայն», «Կոլտնտեսական ձայն», «Փարոս» անուններով: Տպագրվել է նաև Ստեփանավանում): Օգնում է շրջանի կուսակցական, սովետական և տնտ. մարմիններին մոբիլիզացնել աշխատավորությունը ժողտնտեսությանը պլաններն իրականացնելու գործում: Կարևոր տեղ է հատկացնում ինտերնացիոնալ դաստիրակությանը, լուսաբանում և պրոպոգանդում է աշխատանքի առաջավոր փորձը, ներկայացնում շրջանի առօրյան: Ստագրում է լուրեր հանրապետական, միութենական և միջազգային իրադարձությունների մասին, իրավաբ., բժշկ., խորհրդատվություններ և այլն:

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՐՈՍ, ՍՍՀՄ պետ. պարգև, գերազանցության բարձրագույն աստիճան: Ս. ա. հ-ի կոչում շնորհվում է այն անձանց, ովքեր ցուցաբերել են աշխատանքային հերոսություն, առանձնապես ակնառու նորարարական գործունեությամբ զգալի ավանդ մուծել հանրային արտադրության արդյունավետության բարձրացման գործում, աջակցել ժող. տնտեսության, գիտության, մշակույթի վերելքին, ՍՍՀՄ-ի հզորության ու փառքի աճին: Սահմանվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի 1938-ի դեկտ. 27-ի հրամանագրով՝ որպես պատվավոր կոչում: ՍՍՀՄ Գերագույն սովետի Նահանգության 1940-ի մայիսի 22-ի հրամանագրով Ս. ա. հ-ին հատուկ տարբերելու նպատակով սահմանվել է «Մուրճ ու մագաղ» ոսկե մեդալ: Ս. ա. հ-ին կոչում շնորհվում ՍՍՀՄ շքանշանների, մեդալների և պատվավորև կոչումների ընդհանուր կանոնադրությամբ (1979) սահմանված կարգով: Ս. ա. հ-ին հանձնվում է նաև ՍՍՀՄ բարձրագույն պարգևը՝ Լենինի շքանշան և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության շնորհագիր: Ս. ա. հ., կրկին աշխատանքային հերոսություն ցուցաբերելու համար, կարող է վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով: Նրան միաժամանակ հանձնվում է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության շնորհագիր: Սոցիալիստ.աշխատանքի կրկնակի հերոսի, ինչպես նաև Սովետական Միության հերոսի և Ս. ա. հ-ի կոչումներին արժանացածի ծննդավայրում կամ, ՍՍՀՄ Գերագույն Նախարարության որոշմամբ, այլ վայրում կանգնեցվում է նրա բրոնզե կիսանդրին:

ՀՍՍՀ-ում Ս. ա. հ-ի կոչման է արժանացել 218 մարդ (1984), այդ թվում՝ 40 կին: Ակադեմիկոսներ Վ. Հ. Համբարձումյանը, Ա. Հ. Միկոյանը և ինժեներ Ս. Գ. Քոչարյանը սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս:

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, հասարակության, սոցիալ. խմբերի և անհատների կենսագործունեության տիպական ձև, որը պայմանավորված է սոցիալիստ. արտադրաեղանակով և նպաստում է նրա ամրապնդմանն ու կատարելագործմանը: Ս. ա-ի նախադրյալներն առաջանում են պրոլետարիատի դասակարգային պայքարում, այն ձևավորվում է սոցիալիստ. հեղափոխության հաղթանակից հետո, սոցիալիզմի շինարաարության ու զարգացման ընթացքում և կոմունիստական սեփականության տիրատեպությամբ, բանվոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության, բոլոր ազգերի ու ազգությունների արմատական շահերի միասնականությամբ: Ապրելակերպն ընդհանրապես պայմանավորված է սոցիալ-տնտ. պայմաններով (կենսամակարդակ), սոցիալ-քաղ. կարգով (կյանքի որակ), մթակության սոցիալհոգեբանական գործոններով (կենսաոճ, վարքի տիպօրինակ, կյանքի իմաստ, իդեալ ևն), ինչպես և բնական ու աշխարահագրական միջավայրում: Յուրաքանչյուր հասարակություն իր անդամների ներկայացնում է որոշակի պահանջներ և ձգտում դրանք վերածել նրանց կյանքի նորմանների, սակայն, անկախ որևէ դասակարգի կիամ խավի ապրելակերպի տիպաբանական նույնանյութի յուրաքանչյուր մարդու սոցիալական հարմարումը ընթանում է յուրովի. դա է պատճառը, որև հասարակական-տնտ. ֆորևամացիաներին, ինչպես նաև տվյալ ֆորմացիայի ներսում առկա դասակարգերին և բսոցիալ. շերտերինյ բնորոշ ապրելակերպին զուգահեռ գոյություն ոնեն տարբեր (այդ թվում՝ ֆորմացիոնին, դասակարգայինին)