ների (միլիցիա, ձեռնարկության ադմի– նիստրացիա են)։ Որոշ կատեգորիայի գործերով սահմանվում են որոշումն ի կատար ածելու սահմանափակ ժամկետ– ներ։ Օրինակ, տուգանքի գործերով որո– շումն ի կաաար ածելու ժամկեա է սահ– մանված 3 ամիս։ Դատավարության բո– լոր փուլերում, դատավարական ժամկետ– ների պահպանումը պարտադիր է։ Վար– չական հարկադրանքի վերաբերյալ որո– շումները կարող են բողոքարկվել վերա– դաս մարմիններին, իսկ օրենքով նախա– տեսված դեպքերում՝ դատարանին։ Այն ընդհանուր հսկողության կարգով կարող է բողոքարկել նաև դատախազը։ ՍՍՀՄ–ում Վ․ դ–յան զարգացումն ու կատարելագործումը․ պայմանավորված են սովետական պետ․ ապարատի հետագա դեմոկրատացմամբ․ բարձրանում է վար– չական դատավարության օրենսդրական կարգավորման դերը, ավելի են աճում վարչական գործեր լուծող պետ․ մարմին– ների գործունեության կոլեգիալությունն ու դեմոկրատական մյուս ձևերը, ընդլայն– վում է հասարակայնության մասնակցու– թյունը Վ․ դ–յան բոլոր փուլերում, կատա– րելագործվում են սովետական քաղաքա– ցիների վարչական–դատավարական իրա– վունքների երաշխիքները։
ՎԱՐՉԱԿԱՆ ԶԱՆՑԱՆՔ, տես վարչական իրավախախտում։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ան– հատական վարչական գործեր լուծելու և վարչական կարգով սանկցիաներ կիրա– ռելու պետ․ կառավարման մարմինների և նրանց պաշտոնարար անձանց լիազո– րությունը։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստ, մյուս երկրներում խստորեն իրագործվում է բացառապես օրինականության շրջանակ– ներում և հստակ կարգավորվում իրավա– կան ակտերով (օրինակ, Քաղաքացի– ների առաջարկությունների, դիմումնե– րի ու բողոքների քննարկման կարգի մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի Նա– խագահության 1968-ի ապրիլի 12-ի հրա– մանագիրը)։ Պետ, կառավարման որոշ մարմիններ ու նրանց պաշտոնարար ան– ձինք Վ․ ի․ իրականացնում են իրենց իրավունքների շրջանակներում (օրինակ, միլիցիայի բաժանմունքի պետն իրավա– սու է տուգանել մանր խուլիգանության համար)։ ՍՍՀՄ–ում վ․ ի–յամբ են օժտված ժող․ դատարանները, վարչական հանձ– նաժողովները, անչափահասների հանձ– նաժողովները ևն։ Պետ․ մարմինների Վ․ ի–յան գործունեությունը կարգավոր– վում է վարչական դատավարության նոր– մերով։ Սովետական իրավունքը սահմա– նում է, որ Վ․ ի․ պետք է իրականացվի անձի բոլոր երաշխիքների ու իրավունք– ների պահպանմամբ։ Բուրժ․ պետություններում Վ․ ի․ ընդ– լայնվում է ի վնաս դատական իրավա– զորության։ Այդ երկրներում վարչական մարմինները հարկադրանք կիրառելիս օգտվում են, այսպես կոչված, ազատ հա– յեցողության իրավունքից։ Օրինակ, Անգ– լիայում ստեղծված է վարչական տրի– բունալների խորհուրդ, որը քննում է դա– տական իրավազորության շատ գործեր։ ԳՖՀ–ում վարչական զանցանքների մասին օրենքով (1952) զգալիորեն ընդլայնված է վարչական մարմինների իրավազորու– թյունը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՒԱԻՏՈՒԱ (վարչա– կան զանցանք), վարչական ՛պատասխա– նատվություն առաջացնող հակաիրավա– կան գործողություն (անգործություն), որով խախտվում են պետության, հասա– րակական կազմակերպությունների և քա– ղաքացիների օրինական շահերը,, պետ․ մարմինների և հասարակական կազմա– կերպությունների բնականոն աշխատան– քը, պետ․ և հասարակական անվտանգու– թյունը ևն։ Հանցագործությունից տար– բերվում է հանրության համար նվազ վտանգավորությամբ։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավունքի ճյուղ, որի նորմերով կարգավորվում են պետ․ կառավարման ոլորտի հարաբերու– թյունները։ Վ․ ի․ ամրապնդում է պետ․ կառավարման սկզբունքները, որոշում կա– ռավարման մարմինների կազմակերպ– ման, վերակառուցման և գործունեության կարգը, խնդիրները, իրավասությունը։ Բացի այդ, սահմանում է կառավարման տեղական և կենտր․ մարմինների իրա– վասությունները, դրանց․ փոխհարաբերու– թյունները, կառավարման ակտերի հրա– պարակման կարգը, վարչական ներգոր– ծության մեթոդներն ու ձևերը։ Վ․ ի․ ամ– րապնդում է նաև պլանավորման և գնա– գոյացման, նյութական ռեսուրսների բաշխման կարգը, կոնկրետացնելով և լրացնելով պետական իրավունքի նոր– մերը, որոշում է քաղաքացիների բազ– մաթիվ իրավունքներն ու պարտականու– թյունները, դրանց իրականացման և իրա– վախախտումներից պաշտպանելու մեխա– նիզմը, քաղաքացիների իրավական վի– ճակը պետ․ կառավարման ոլորտում։ Վ․ ի․ սահմանում է նաև հասարակական կազ– մակերպությունների իրավական վիճակը պետ․ կառավարման ոլորտում, կարգա– վորում դրանց փոխհարաբերությունները պետ․ կառավարման մարմինների հետ, որոշում պետ․ ապարատում ծառայու– թյան անցնելու, ծառայողների ծառայա– կան և անձնական իրավունքներն ու պար– տականությունները, ծառայության կարգը, պատասխանատվությունը ևն։ Վ․ ի–ի նոր– մերը ոչ միայն կարգավորում են կառա– վարչական, այլև կառավարման գործու– նեությունը (օրինակ, ճանապարհային եր– թևեկությունը, հասարակական վայրե– րում վարվելակերպը, առևտուրը, որսոր– դությունը)։ Վ․ ի․ որոշում է, թե որ արարք– ներն են վարչական իրավախախտումներ, այդ արարքների համար նախատեսում է պատասխանատվություն, սահմանում այդ գործերի վարույթի կարգը։ Վ․ ի–ի նորմե– րը կիրառելու ընթացքում ծագում են վար– չաիրավական հարաբերություններ, մի կողմից պետ․ կառավարման մարմիննե– րի, մյուս կողմից՝ պետ․ համապատաս– խան մարմինների, հասարակական կազ– մակերպությունների և քաղաքացիների միջև։ Վարչաիրավական հարաբերության կողմերից մեկը միշտ պետ․ (կառավար– ման) մարմինն է կամ նրա պաշտոնատար անձը, որոնք օժտված են իշխանության լիազորությամբ U հանդես են գալիս պե– տության անունից։ վարչական իրավահա– րաբերությունները կարող են ծագել ցան– կացած կողմի նախաձեռնությամբ, կամ նրանց կամքին հակառակ, կամ երրորդ անձի նախաձեռնությամբ։ Վերջապես, վարչաիրավական հարաբերությունների մասնակիցների միջև վեճերը, որպես կա– նոն, լուծում են պետ․ կառավարման լիա– զորված մարմինները՝ վարչական կար– գով, իսկ առանձին դեպքերում՝ ժող․ դա– տարանն ու իրավարարությունները։ վար– չաիրավական պահանջների խախտումը, որպես կանոն, առաջ է բերում, վարչա– կան, առանձին դեպքերում՝ կարգապա– հական պատասխանատվություն։ Վ․ ի․ արտացոլում է պետության, նրա տնտ․ և սոցիալ․ կառուցվածքի էությունը, տվյալ հասարակարգի իրավունքների համա– կարգի սկզբունքները։ Շահագործողա– կան պետությունների Վ․ ի․ կարգավորում է պետության և նրա հպատակների հարա– բերությունները՝ նպատակ ունենալով պաշտպանել մասնավոր սեփականությու– նը, մարդու շահագործումն ու տիրապե– տող դասակարգի այլ շահերը։ Բուրժ․ երկրներում գերակշռում են պետության վարչաքաղ․ գործունեությունը կարգավո– րող, այդ թվում՝ տարբեր ձևերով արտա– հայտվող հարկադրանքի կիրառման նոր– մերը։ Դրանք ոստիկանությանը և վար– չական այլ իշխանություններին լայն հնա– րավորություն են ընձեռում հարկադրանք կիրառել ըստ հայեցողության։ Պետ․ ապա– րատը մոնոպոլիաների ապարատի հետ առավել սերտաճման և էկոնոմիկայի ռազ– մականացման արդի պայմաններում բուրժ․ պետությունները, ֆինանս, օլի– գարխիայի շահերից ելնելով, էլ ավելի են ուժեղացնում միջամտությունը տնտեսու– թյան ղեկավարման ոլորտում, որն անմի– ջականորեն արտացոլվում է վ․ ի–ի ակ– տերում։ Վ․ ի–ի սովետական նորմերը արտա– հայտում են ժողովրդի կամքը, ուղղված են տնտեսության, սոցիալ–մշակութային շինարարության և վարչաքաղ, գործու– նեության ոլորտի կառավարման կազմա– կերպմանն ու կարգավորմանը, արտացո– լում են սոցիալիստ, դեմոկրատիայի, սո– ցիալիստ․ պետության տնտ․–կազմակեր– պական, սոցիալ–մշակութային և դաս– տիարակչական ֆունկցիաները։ Սովետական Վ․ ի․ բաղկացած է ընդհա– նուր և հատուկ մասերից։ Ընդհանուր մասը միավորում է այնպիսի նորմեր, որոնք ընդհանուր են ու կիրառելի պետ․ կառա– վարման բոլոր ոլորտների համար։ Դը– րանք կարգավորում են Վ․ ի–ի սուբյեկտ– ների իրավական վիճակը, դրանց իրավա– սությունը, գործունեության ձևերն ու մե– թոդները։ Հատուկ մասի նորմերը կար– գավորում են ժող․ տնտեսության, սո– ցիալ–մշակութային և վարչաքաղ․ գործու– նեության առանձին ճյուղերի կառավար– ման կազմակերպումը, գործունեության մեթոդներն ու ձևերը։ Վ․ ի–ի աղբյուրներն են՝ ՍՍՀՄ և միութենական ու ինքնավար հանրապետությունների սահմանադրու– թյունները, ՍՍՀ Միության և միութենա– կան հանրապետությունների վարչական իրավախախտումների մասին հիմունքնե– րը (1980), միութենական հանրապետու– թյունների վարչական իրավախախտում– ների մասին օրենսգրքերը, պետ․ իշխա–