Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նության ու պետ․ կառավարման բարձրա– գույն մարմինների, մինիստրությունների, պետ․ կոմիտեների, ժող․ դեպուտատների տեղական սովետների ակտերը են։ Գրկ․ Լ ա լ ա յ ա ն Ա․ Ս․, Վարչա–իրավա՜* կան նորմեր և հարաբերություններ, Ե․, 1968; Советское административное право, М․, 1981* Ա․ Լաւայան

ՎԱՐՁԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՍՍՀՄ–ում Ժող․ դեպուտատների շրջանային (քաղա– քային) սովետի գործադիր կոմիտեին առ– ընթեր, կոլեգիալ մարմին, որը քննարկում և լուծում է վարչական զանցանքի գործեր։ Կազմակերպում են համապատասխան սո– վետները, որի կազմի մեջ են մտնում տվյալ սովետի դեպուտատներն ու հասա– րակական կազմակերպությունների ներ– կայացուցիչները։ Վ․ հ–ների կազմն ու նրանց գործունեության կարգը որոշվում է միութենական հանրապետությունների օրենսդրությամբ։ Վ․ հ–ների քննարկման ենթակա զանցանքների համար պատաս– խանատվությունը նախատեսված է ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների պետ․ իշխանության բարձրագույն մար– մինների ակտերով, տեղական սովետնե– րի և նրանց գործկոմների որոշումներով։ Վ․ հ–ում գործի քննարկման հիմք է ծառա–* յում լիազորված անձի կամ հասարակայ– նության ներկայացուցչի կազմած վարչա– կան իրավախախտման մասին արձանա– գրությունը (ակտը)։ Վ․ հ․, որպես ներգոր– ծության միջոց, կարող է կիրառել նախա– զգուշացում, տուգանք կամ այլ տույժ։ Վարչական պատասխանատվության մա– սին հաղորդվում է զանցանք կատարած անձի աշխատանքի, բնակության վայրի, ուսումնական հաստատության հասարա– կայնությանը։ Առանձին դեպքերում վար– չական իրավախախտում կատարողի վե– րաբերյալ նյութերը, հասարակական ներ– գործության միջոցներ կիրառելու հանձ– նարարությամբ, ուղարկվում են աշխա– աանքի, բնակության վայրի, ուսումնա– կան հաստատության հասարակական կազմակերպություններին կամ ընկերա– կան դատարանին։ Եթե խախտումն ունի հանցագործության նշաններ, գործը հանձ– նըվում է միլիցիայի կամ դատախազու– թյան մարմիններին։ Վ․ հ․ գործը քննարկում է բաց նիս– տում՝ իրավախախտում կատարողի մաս– նակցությամբ։

ՎԱՐՁԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, տես Հըս– կողություն։

ՎԱՐՁԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, վարչական իրավախախտումների համար քաղաքացու կամ պաշտոնատար անձի պատասխանատվությունը պետության (հանձինս նրա մարմինների) առջե։ Վ․ պ–յան դեպքում սովորաբար բացակա– յում է ծառայական ենթակայությունը վար– չական իրավախախտում (զանցանք) թույլ տված անձի և հարկադրանք (վարչական տույժ) կիրառող վարչական մարմնի միջե։ Պաշտոնատար անձինք Վ․ պ․ են կրում կառավարման, պետ․ և հասարակական կարգի, բնության, բնակչության, առող– ջության պահպանման ոլորտում իրենց պաշտոնեական պարտականությունների մեջ մտնող կանոնների խախտման հա– մար։ Վ․ պ–յան տեսակներն են՝ նախազգու– շացումը, տուգանքը, իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ ծառա– յած առարկայի առգրավումը (հատուց– մամբ), դրա բռնագրավումը, հատուկ իրա– վունքներից (օրինակ, տրանսպորտային միջոց վարելու իրսսիսնքից) զրկումը, ուղղիչ աշխատանքները, վարչական կա– լանքը։ Վարչական մեկ իրավախախտ– ման համար կարող է նշանակվել մեկ հիմնական կամ մեկ հիմնական և մեկ լրացուցիչ տույժ։ Անձի թույլ տված մեկից ավելի իրավախախտման համար տույժ է նշանակվում ըստ իրավախախտման դեպ– քերի և ի կատար է ածվում առանձին։ Վ․ պ․ կիրառող մարմիններն են՝ վարչա– կան հանձնաժողովները, ժող․ դեպուտատ– ները, ավանային, գյուղական սովետների գործկոմները, անչափահասների գործերի հանձնաժողովները, ժող․ դատարանները (ժողդատավորները), ներքին գործերի մարմինները, պետ․ տեսչությունների մար– մինները և ԱԱՀՄ օրենսդրությամբ նա– խատեսված այլ մարմիններ։ Վ․ պ․ նա– խատեսող ակտեր ընդունելու իրավունքը վերապահված է պետ․ իշխանության և պետ․ կառավարման մարմիններին։ Վ․ պ․ է նախատեսվում նաև ժող․ դեպուտատնե– րի երկրամասային, մարզային, ինքնա– վար մարզերի, ինքնավար օկրուգների, շրջանային և քաղաքային սովետների ակ– տերով։ ժող․ դեպուտատների շրջանային, քաղաքային սովետներն իրավասու են Վ․ պ–յան մասին որոշումներ ընդունել հասարակական կարգի պահպանության, բնակելի ֆոնդի բարեկարգման և պահ– պանման, բնակավայրերի սանիտարա– կան վիճակի ևն հարցերի գծով։ Վ․ պ․ նախատեսող ակտերն են՝ ՍՍՀ Միության և միութենական հանրապետու– թյունների վարչական օրենսդրության հի– մունքները, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1961-ի վարչական կար– գով կիրառվող տուգանքների հեաագա սահմանափակման, 1966-ի խուլիգանու– թյան համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին հրամանագրերը, ԱԱՀՄ օդային և մաքսային օրենսգրքերը են։ Ա․ Լաչայան

ՎԱՐՁԱԿ ԱՈԱՎԱՐՁԱԿ ԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ, Ժողտնտեսության կառավարման ապա– րատում և պետ․ կառավարման մարմին– ներում զբաղված աշխատողներ։ Ներա– ռում է մինիստրությունների, գերատես– չությունների, գլխ․ վարչությունների, տրեստների, տեղական սովետական մար– մինների կենտր․ ապարատի և ձեռնար– կությունների ու տնտ․ այլ կազմակերպու– թյունների ապարատի մի մասի աշխատող– ներին։ Վ․ ա–ին վերաբերում են՝ հիմնարկ– ձեռնարկությունների ու կազմակերպու– թյունների ղեկավարներն ու նրանց տե– ղակալները, դրանց ստորաբաժանումնե– րի՝ արտադրության մեջ անմիջականորեն չընդգրկված ղեկավարները, ինչպես նաե կառավարման ապարատում զբաղված գլխ․ մասնագետներն ու նրանց տեղակալ– ները, ինժեներները, տեխնիկները են։ Վ․ ա–ի պաշտոնների տիպային ցանկը հաստատում է ՍՍՀՄ ԿՎՎ–ն՝ ՍՍՀՄ ֆի– նանսների մինիստրության և ՍՍՀՄ պետ– պլանի հետ համատեղ։

ՎԱՐՁԱԿԱՈԱՎԱՐՁԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ, կա– ռավարման ապարատի պահպանման ու սպասարկման ծախսեր։ Ներառում են պետ․ իշխանության և պետ․ կառավար– ման մարմինների, ընդհանուր տնա․ կա– ռավարման (մինիստրությունների, գերա– տեսչությունների, գլխ․ վարչությունների, միավորումների, կոմբինատների, տրեստ– ների, կառույցների) և անմիջաբար ձեռ– նարկությունների կառավարման ապարա– տի պահպանման ծախսերը։ Տնտհաշվար– կով աշխատող պետ․ ձեռնարկության Վ․ ծ․ կատարվում են նրա եկամուտներից և ներառվում արտադրանքի ինքնարժե– քում։ Վ․ ծ–ի մեծությունը որոշվում է գըլ– խավորապես վարչակառավարչական անձ– նակազմի թվով։ Կառավարման ապարատի պահպանման միջոցները ծախսվում են Վ․ ծ–ի նախահաշվով, որն ընդգրկում է՝ վարչակառավարչական ապարատի աշ– խատավարձի ֆոնդը, ծառայողական գոր– ծուղումների ու տեղափոխումների ծախ– սերը, այլ Վ․ ծ․ (վարչակառավարչական անձնակազմի սոցիալ․ ապահովության մասհանումներ, մարդատար տրանսպոր– տի ծառայողական փոխադրումների ու պահպանման, գրասենյակային, փոստի– հեռախոսի–հեռագրի, վարչակառավար– չական նշանակության շենքերի ու գույքի պահպանման և նորոգման ծախսերը են)։

ՎԱՐՁԱԿ ԱՐ ԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆ–

ՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սովետական քրեական իրավունքում հանրորեն վտան– գավոր արարքներ, որոնք ուղղված են պետ․ ապարատի գործողության դեմ (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 206–221)։ Բաժանվում են 4 խմբի՝ 1․ ոտնձգություններ իշխանության մարմին– ների և հասարակական կարգի պահպան– ման ֆունկցիաներ իրականացնող կազ– մակերպությունների գործունեության դեմ (իշխանության կամ հասարակական կար– գի պահպանման պարտականություններ կատարող հասարակական ներկայացուց– չին դիմադրելը, միլիցիայի աշխատողին կամ ժողովրդական դրուժիննիկին դի– մադրություն ցույց տալը, նույն անձանց խոսքով կամ գործողությամբ վիրավորե– լը)․ 2․ ոտնձգություններ պետ․ մյուս հիմ– նարկների, ձեռնարկությունների և կազ– մակերպությունների գործունեության դեմ (պաշտոնատար անձի, հասարակական աշխատողի կամ հասարակական պարտքը կատարող քաղաքացու նկատմամբ բռնու– թյան սպառնալիք կամ բռնություն գոր– ծադրելը, փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ հափշտակելը կամ Փչացնելը, վարժական կամ ստուգողական հավաքներից զինապարտի խուսափելը, օտարերկրացիների կամ քաղաքացիու– թյուն չունեցած անձանց կողմից ՍՍՀՄ տերիտորիայում տեղափոխության կանոն– ները չարամտորեն խախտելը, ինքնա– գլուխ շինարարությունը, հողի զավթումը, ինքնիրավչությունը, որդեգրման գաղտ– նիքի հրապարակումը․ 3․ ոտնձգություն– ներ, որոնց համար պատասխանատվու– թյունը նախատեսված է ՍՍՀՄ–ի վավերաց– րած միջազգային համաձայնագրերում և պայմանագրերում ու դրանց հիման վրա՝ հանրապետությունների քրեական օրենս– գրքերում (Կարմիր խաչի և Կարմիր մա–