1657, Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն, «Հրավառության համազարկ», 1666, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ)։ Ա դ՝ ր ի ա ն վան դե Վ․ (1636–1672)։ Վիլլեմի եղբայրն էր։ Ստեզծագործել է հոլանդ, գեղանկարչության և գրաֆիկայի համար– յա բոլոր ժանրերով (դիմանկարներ, կրոն․, դիցաբանական, այլաբանական նկարներ), սակայն հռչակվել է մարդկանց ու կենդանիների ֆիգուրներով բնանկար– ներով («Ագարակ», 1666, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ)։ Նրա բնանկարները գրավում են բնության ընկալման լուսա– վոր տոնականությամբ, սակայն դեմո– կրատական ավանդույթների փոխարեն հետզհետե գերակշռել է կերպարների հովվերգականությունը։
ՎԵԼԻԲԱԲԱ, Դ և լ ի բ ա բ ա, գյուղ Արև– մտյան Հայաստանում, էրզրումի վիլա– յեթի Բասեն գավառում, ընդարձակ խո– տավետ հովտում։ Անվանումն ստացել է գյուղի հվ–արմ․ մասում պահպանված համանուն մատուռից։ Առաշին համաշ– խարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 1500 (150 տուն) հայ բնակիչ։ Զբաղ– վում էին հացահատիկի, մասամբ՝ բան– ջարաբոստանային կուլտուրաների մշա– կությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Վ–ից ոչ հեռու գտնվող բլրի լանջին հայերն ունեին սըր– բավայր (Դռնով–աղբյուր)։ Բնակիչների մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ։ Մյուսները գաղթել և ապաստանել են Արլ․ Հայաստանում։ Գ․ Ղուկւսսյան
ՎԵԼԻԿԱՆՈՎ Միխայիլ Դմիտրիևիչ [27․12․ 1892 (8․1․1893) –1938], քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, բանակի 2-րդ կարգի հրամանատար (1*935)։ ՍՄԿԿ անդամ՝ 1924-ից։ Կարմիր բանակում ծա– ռայել է 1918-ից։ Ավարտել է ԲԴԿԲ հրամ– կազմի բարձրագույն ռազմաակադեմիա– կան դասընթացները (1922)։ Քաղաքա– ցիական պատերազմի ժամանակ եղել է գնդի, 24-րդ Երկաթյա դիվիզիայի 1-ին բրիգադի, 20-րդ հրաձգ․ դիվիզիայի հրա– մանատար։ 1920-ին Երևան–Դիլիջան– յան զորախմբի, 1921-ին՝ Թիֆլիսի ուղղու– թյան զորախմբի հրամանատարն էր։ 1923-ից ռազմ, օկրուգի զորքերի հրամա– նատարի օգնական։ 1933-ից՝ Միջինասիա– կան, 1937-ի հունիսից՝ Անդրբայկալյան ռազմ, օկրուգների հրամանատար։ Պար– գևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով։
ՎԵԼԻԿԱՆՈՎ Միքայել Անդրեյի [10(22)․1․ 1879, Կազան –1․5․1964, Զելենոգորսկ, Լենինգրադի մարզ], հայ սովետական հիդրոլոգ, ցամաքի հիդրոլոգիայի հիմ– նադիրներից։ ՍՍՀՄ ԴԱ թղթ․, անդամ (1939)։ ՌՄՖՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գոր– ծիչ (1948)։ Ավարտել է Պետերբուրգի^աւ– ղորդակցության ճանապարհների ինստ–ը (1903)։ 1917-ից դասավանդել է Տոմսկի տեխնոլոգիական ինստ–ում, 1920-ից՝ Մոսկվայի մարզագծային ինստ–ի պրոֆե– սոր։ 1930-ից Վ․ գլխավորել է Մոսկվայի հիդրո–օդերևութաբանական ինստ–ի ցա– մաքի հիդրոլոգիայի ամբիոնը։ 1935-ին ՍՍՀՄ ԴԱ–ի կազմում ստեղծել է գետա– հունային լաբորատորիա, որը ղեկավա– րել է մինչև 1952-ը։ 1945-ին Մոսկվայի համալսարանում հիմնադրել է գետահու– Մ․ Ա․ Վելիկանով նային պրոցեսների ֆիզիկայի ամբիոնը։ Վ–ին է պատկանում հոսքակայանների ստեղծման գաղափարը, որը լայն զարգա– ցում է ստացել ՍՍՀՄ–ում և արտասահմա– նում։ Վ․ սահմանել է հոսքի ստրուկտու– րայի և գետահունի ձևավորման օրինա– չափությունները։ Վ․ «Ցամաքի հիդրոլո– գիա» (1925) դասընթացում առաջինն է տվել գիտության այդ ճյուղի համակարգ– ված շարադրանքը։ Մասնակցել է ՀՍՍՀ–ի, Անդրկովկասի, Միջին Ասիայի տարածքի ոռոգման և էներգետիկ նախագծերի փոր– ձաքննման աշխատանքներին։ Պարգևա– տրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․ Теоретические основы определения среднего многолетнего стока, Д․, 1933; Вод– ный баланс суши, М-, 1940; Движение нано- со?, М․, 1948; Динамика русловых потоков, т․ 1–2, 3 изд․, М․, 1954–55; Русловой про– цесс, М-, 1958; Гидрология суши, 5 изд․․ Д․* 1964․ ^^․Ор лов Б․ П․, М․ А․ Великанов, «Метеорология и гидрология», 1954, № 4; Калинин Г․ П․, М․ А․ Великанов (1879 – 1964), там же, 1964, №6; Чеботарев А․ И․, Один из основоположников советской гидрологии, Д․, 1968; С е л и в а н ова Е․ А․, Михаил Андреевич Великанов, М․, 1978․ Ռ․ Մաչխազյան․
ՎԵԼԻԿԻԵ ԼՈհԿԻ, քաղաք, շրջկենտրոն
ՌՍՖՍՀ Պսկովի մարզում, Լովատ գետի ափին։ Երկաթուղային հանգույց է։ 108 հզ․ բն․ (1983)։ Տնտեսության գլխավոր ճյուղերն են մե– քենաշինությունը, էլեկտ– րատեխ․, թեթև, Փայտա– մշակման և սննդի արդյու– նաբերությունը։ Ունի 2 բուհ, Լենինգրադի երկա– թուղային տրանսպորտի ինժեներների ինստ–ի մաս– նաճյուղ, տեխնիկումներ, ուսումնարաններ, դրամա– տիկական թատրոն, 2 թանգարան։ Հիշատակվում է 1166-ից։ Վ․ Լ–ում 1211-ին կառուցվել է ամրոց։ 1777- ից՝ նահանգային քաղաք։
ՎԵԼԻՆԴՏՈՆ, Ուելինգ– թ ո ն (Wellington), Ար– թուր Ուելսլի (1769–1852), անգլ․ զորավար, պետ․ գործիչ, դիվանագետ, ֆելդմարշալ (1813), դուքս (1814), տորի։ Զինվ․ գոր– ծունեությունն սկսել է անգլ, զորքերի հակա– ֆրանսիական արշավանքի (1794–95) ժամանակ։ 1796-ին՝ անգլ․ զորքի հը– րամանատար Հնդկաստա– նում։ 1805-ին վերադարձել է Մեծ Բրիտա– նիա, 1807–08-ին եղել է պետ․ քարտուղար Իռլանդիայի գործերով։ Նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ պայքարում գլխավորել է դաշնակից զորքերը Պիրենեյան թերա– կղզում (1808–13) և անգլո–հոլանդ․ բա– նակը Վաթեռլոոյի ճակատամարտում (1815)։ Մասնակցել է 1814-15-ի Վիեն– նայի կոնգրեսին։ 1815–18-ին եղել է օկուպացիոն զորքերի հրամանատարը Ֆրանսիայում։ Անգլիայի ներկայացուցիչն էր Սրբազան դաշինքի կոնգրեսներում (1818, 1822)։ 1826-ին Պետերբուրգում ստորագրել է, այսպես կոչված, Հուն, արձանագրությունը, որ որոշում էր Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դիրքորո– շումը Հունաստանի հանդեպ։ 1827–52-ին՝ անգլ․ բանակի գլխ․ հրամանատար, 1828–30-ին՝ պրեմիեր մինիստր, 1834– 1835-ին՝ արտգործ․ մինիստր, 1841 – 1846-ին՝ անպորտֆել մինիստր։
ՎԵԼԻՆԳՏՈՆ, Ուելինգթոն (Wel– lington), Նոր Զելանդիայի մայրաքաղաքը (1865-ից), քաղ․, տնտ․ և մշակութային գլխավոր կենտրոնը։ Դտնվում է Հս․ կղզու հվ–ում, լեռների լանջին։ 343 հզ․ բն․ (արվարձաններով, 1983)։ Վ․ առևտ– րատրանսպորտային խոշոր կենտրոն է, ծովային նավահանգիստ։ Ապրանքաշրջա– նառությամբ երկրում գրավում է 3-րդ տեղը։ Վ–ի մոտ է Ռոնգոտայի միջազգա– յին օդանավակայանը։ Կա սննդի, թեթև, փայտասղոցման, թղթի արդյունաբերու– թյուն, մետալուրգիա, մեքենաշինություն, նավաշինություն, նավանորոգում։ Ունի համալսարան, ինստ–ներ, Նոր Զելանդիա– յի թագավորական ընկերություն, գեղե– ցիկ արվեստների ակադեմիա, աստղա– դիտարան, Ազգային և հանրային գրադա– րաններ, Ազգային թանգարան, Գեղար– վեստի ազգային պատկերասրահ, թատ– րոններ։ Անվանվել է ի պատիվ Ա․ վեչինգ– ւոոնի։ Հիմնադրվել է 1840-ին։