պետությունը, բայց 1814-ի դեկտեմբերին այն ջախջախեցին իսպ․ զորքերը։ 1817– 1818-ին Վ–ի հայրենասերները զգալի տա– րածք ազատագրեցին Օրինոկո գետի շըր– ջանում։ Նրանց հաջողությանը նպաստե– ցին ստրկությունը վերացնելու և ազա– տագր․ պայքարի մասնակիցներին հող հատկացնելու մասին Բոլիվարի դեկրետ– ները։ 1819-ի փետր․ 15-ին գումարված Ազգ․ կոնգրեսը Վ․ կրկին հոչակեց ան– կախ։ 1819-ի դեկտեմբերին Վ․ Նոր Գրա– նադայի (այժմ՝ Կոլումբիա) և Կիտոյի (այժմ՝ էկվադոր) հետ միավորվեց Մեծ Կոլումբիա Ֆեդերատիվ Հանրապետու– թյան մեջ։ 1821-ին Կարաբոբոյի մոտ ավարտվեց Վ–ում իսպ․ գլխ․ ուժերի ջախ– ջախումը։ 1830-ին Վ․ անջատվեց Մեծ Կոլումբիայից և դարձավ ինքնուրույն հանրապետություն։ Անկախության հաստատումից հետո իշ– խանությունը Վ–ում անցավ խոշոր հողա– տերերի ձեոքը։ Վ–ի քաղ․ ասպարեզում հանդես էին գալիս երկու կուսակցու– թյուններ, որոնք ձեավորվել էին դեռես գաղութատիրության շրջանում՝ պահպա– նողականների (արտահայտում էր կալ– վածատիրական օլիգարխիայի և կաթո– լիկ հոգեորականության շահերը) և լի– բերալների (ներկայացնում էին հիմնա– կանում առետր․ բուրժուազիայի և ար– տաքին շուկայի հետ կապված պլանտա– տորների շահերը); XIX դ․ 2-րդ կեսին երկրում տիրապետում էր անգլ․ կապիտա– լը։ Առաջին համաշխարհային պատերազ– մից (1914–18) հետո երկրում, հատկապես նավթարդյունաբերության մեջ, ամրա– պնդվեցին ամեր․ իմպերիալիզմի դիրքերը։ Զեավորվեց ֆաբրիկա–գործարանային պրոլետարիատը։ Ընդհատակում ստեղծ– վեցին առաջին արհմիութենական կազ– մակերպությունները։ 1929–33-ի համաշ– խարհային տնտ․ ճգնաժամի ժամանակ աճեց գործազրկությունը, սրվեց քաղ․ դրությունը։ 1931-ին ընդհատակում ըս– տեղծվեց Վ–ի կոմունիստական կուսակցու– թյունը (ՎԿԿ)։ 1935-ին դիկտատոր (1909-ից) Գոմեսի մահից ․հետո թույլա– տրվեց արհմիությունների գործունեու– թյունը։ 1945-ի փետրվարին Վ․ պատե– րազմ հայտարարեց Գերմանիային և ճապոնիային։ Ամերիկայում սկսված դե– մոկրատ․ շարժման վերելքը նպաստեց Վ–ում ազգ․-ազատագր․ շարժման զար– գացմանը։ 1945-ի մարտին Վ–ի կառավա– րությունը դիվանագիտ․ հարաբերություն– ներ հաստատեց ՍԱՀՄ–ի հետ։ Շուտով օրինականացվեց ՎԿԿ։ 1947-ին ընդուն– վեց երկրի պատմության մեջ ամենադե– մոկրատ․ սահմանադրությունը։ Սակայն հետադեմ զինվորականությունը, ԱՄՆ–ի նավթային մոնոպոլիաների աջակցու– թյամբ, 1948-ին կատարեց պետ․ հեղա– շրջում։ Իշխանության գլուխ անցավ զինվ․ խունտան։ Վերացվեցին դեմոկրատ, ազա– տությունները, արձակվեց Ազգ․ կոնգրե– սը, չեղյալ հայտարարվեց 1947-ի դեմո– կրատ․ սահմանադրությունը, ընդդիմա– դիր կուսակցությունները հայտարարվե– ցին օրենքից դուրս։ Վ–ի իշխանություն– ների կողմից միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմաները խախտելու պատճառով ՍՍՀՄ 1952-ին խզեց դիվա– նագիտ․ հարաբերությունները Վ–ի խուն– տայի հետ։ Վ–ի կոմկուսի նախաձեռնու– թյամբ 1957-ի հուլիսին երկրում ստեղծ– վեց ընդհատակյա Հայրենասիրական խունտա, որը մեծ դեր խաղաց հակաժող․ խունտայի տապալման (1958) պայքարում։ 1958-ին իշխանության գլուխ անցավ կա– ռավարական խունտան, վերականգնվե– ցին դեմոկրատ, ազատությունները, լե– գալացվեցին քաղ․ կուսակցությունները, ազատվեցին քաղբանտարկյալները, վե– րացվեց գաղտնի ոստիկանությունը։ 1958-ի դեկտեմբերին պրեզիդենտական և պառլամենտական ընտրություններում հաղթեց Դեմոկրատական գործողություն (հիմն․ 1941) կուսակցությունը։ Պրեզի– դենտ դարձավ նրա ղեկավար Ռ․ Բետան– կուրը։ ժող․ զանգվածների ճնշման տակ Բետանկուրի կառավարությունը 1960-ի սկզբին հռչակեց օրենք ագրարային ռե– ֆորմի մասին։ Սակայն, հենվելով ներ– քին հետադիմության և ամեր․ մոնոպո– լիստների վրա, Բետանկուրի կառավարու– թյունն այնուհետե վարեց հակաժող․ քա– ղաքականություն։ Մի շարք խոշոր քա– ղաքներում և գյուղական շրջաններում սկսվեց զինված պայքար, որի գլխ․ կազ– մակերպիչն էր ՎԿԿ։ Կառավարության դեմ հանդես եկավ բանակի մի մասը, ծայր առավ պարտիզանական շարժում։ 1962-ին ՎԿԿ–ի գործունեությունն արգելվեց, նրա շատ ղեկավարներ բանտարկվեցին։ 1963-ին պրեզիդենտ ընտրված Ռ․ նեոնին հիմնականում շարունակեց իր նախորդի քաղաքականությունը։ Դեռես 1950-ական թթ․ ձեավորված պետ․ սեկտոր թափան– ցեց ամեր․ կապիտալը։ 1970–80-ական թթ․ սկզբին Վ–ի կառավարությունները [պրեզիդենտներ Ռ․ Կալդերա Ռոդրիգես (1969–74), Կ․ Պերես (1974–79), Լ․ էռե– րա Կամպինս (1979–84), N․ Լուսինչի (1984-ից)] հիմնականում վարել են երկ– րի տնտ․ ինքնուրույնությունն ամրապըն– դելու քաղաքականություն։ 1972-ին չեղ– յալ հայաարարվեց ԱՄՆ–ի հետ 1952-ին կնքած անիրավահավասար պայմանա– գիրը, որը խոչընդոտում էր Վ–ի տնտ․ զարգացմանը, ազգայնացվեցին բնա– կան գազի արդյունահանումը (1971), եր– կաթահանքերը, նավթարդյունաբերու– թյունը (1975), 1977-ի դեկրետով մի շարք նահանգների կալվածատիրական հողե– րը տրվելու էին գյուղացիներին։ Արտա– քին ասպարեզում հանդես են եկել ընդ– դեմ ապարտհեյդի և գաղութատիրության, հօգուտ տարբեր երկրների հետ (այդ թվում՝ սոցիալիստ․) համագործակցու– թյան։ 1970-ին վերականգնվել են դիվանա– գիտ․ հարաբերությունները Վ–ի և ԱԱՀՄ–ի միջե, կնքվել է (1975) մշակութային և գիտատեխ․ համագործակցության համա– ձայնագիր։ 1974-ին դիվանագիտ․ հարա– բերություններ հաստատվեցին Վ–ի և Կու– բայի միջե։ 1982-ին Վ․ աջակցություն ցույց տվեց Արգենտինային՝ Ֆոլկլենդյան (Մալ– վինյան) կղզիների համար Մեծ Բրիտա– նիայի հետ նրա բախման ժամանակ։ VI․ Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները Մոցիալ–քրիս տ ոն և ակ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ԱՔԿ)։ Ստեղծվել է 1946-ին, կառավարող կուսակցությունն է։ Արտահայտում է կաթոլիկական հոգե– վորականության, բուրժուազիայի շահերը, զգալի ազդեցություն ունի բանվորների և գյուղացիների մի մասի վրա։ Դեմո– կրատական գործող ու թյ ու ն (ԴԳ)։ Հիմնադրվել է 1941-ին։ Արտահայ– տում է մանր և միջին բուրժուազիայի շա– հերը։ Նրա շարքերում կան մեծ թվով բանվորներ և գյուղացիներ։ Շ ա ր ժ ու մ դեպի սոցիալիզմ (ՇԴԱ)։ Հիմ– նադրվել է 1971-ին։ ժողովրդի ընտրական շարժում (ԺԸՇ)։ Հիմնադրվել է 1967-ին ԴԳ–ի պառակտման հետեանքով։ Մտնում է Աոցինտերնի մեջ։ Ձախերի հեղափոխական շ ա ր ժ ու մ (ԶՀՇ)։ Հիմնադրվել է 1960-ին։ Արտահայտում է մանր ու միջին բուրժուազիայի շահերը։ Նրան աջակ– ցում են մտավորականությունը և ուսա– նողության մի մասը։ Հանրապետ ա– կ ա ն–դ եմոկրատական մ ի ու– թյուն (ՀԴՄ)։ Հիմնադրվել է 1946-ին։ Արտահայտում է քաղաքի և գյուղի մանր– բուրժուական տարրերի շահերը։ Վ–ի կ ո– մունիստական կուսակցու– թյուն (ՎԿԿ)։ Հիմնադրվել է 1931-ին։ Վ–ի աշխատավոր ու թյանկոն– ֆեդերացիա (ՎԱԿ)։ Հիմնադրվել է 1959-ին, ունի մոտ 1,5 մլն անդամ։ Մտնում է ԱԱՄԿ–ի մեջ։ Ինքնավար արհմիությունների կոնֆե– դերացիա (ԻԱԿ)։ Հիմնադրվել է 1964-ին։ Գործում է ԱՔԿ–ի վերահսկողու– թյան ներքո։ Վ–ի աշխատավոր ու– թյան միասնական կենտրոն։ Հիմնադրվել է 1963-ին։ Առաջադիմական կազմակերպություն է, ստանում է բան– վոր դասակարգի մեծ մասի աջակցությու– նը։ Ունի ավելի քան 250 հզ․ անդամ։ Գյուղացիական ֆեդերա– ցիա (ԳՖ)։ Հիմնադրվել է 1959-ին։ VII․ Տնտեսաաշխարհագրական ակ– նարկ Վ․ զարգացող երկիր է։ Երկրի էկոնո– միկայում մեծ դեր ունի օտարերկրյա, հատկապես ԱՄՆ–ի կապիտալը։ Աստի– ճանաբար ուժեղանում է պետ, սեկտորի ազդեցությունը։ Արդյունաբերությունը։ Գլխ․ ճյուղը նավթարդյունաբերությունն է։ Մեծանում է վերամշակող արդյունաբերության նշա– նակությունը։ Նոր ճյուղերում (սե մետա– լուրգիա, նավթաքիմիա) ստեղծվում են խոշոր ձեռնարկություններ։ Կա տնայնա– գործական և կիսատնայնագործական ար– տադրություն։ Նավթի արդյունահանումը կենտրոնացած է գլխավորապես Մարա– կայբոյի շրջանում, մասամբ նաև երկրի Նավթի արդյունահանումը Մարակայբո լճի արմ․ ափին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/366
Արտաքին տեսք