Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Բոլիվարի պիկը Կորդիլիերա Մերիդայում Կարակասի Անդերը է ալյուվիալ նստվածքներից և ունի 40– 350 մ բարձրություն։ Հվ–ում Դվիանական սարահարթն է (300–400 մ) մնացորդա– յին բլուրներով և կղզային լեռներով։ Երկրաբանական կառուցվածքը և օգտա– կար հանածոները։ Վ–ի տարածքում ա– ռանձնացվում են մի քանի ստրուկտուրա– երկրբ․ պրովինցիաներ․ Գվիանական վա– հանը, Վենեսուելական եզրային ճկվածքը, Կորդիլիերա Մերիդան, Սիեռա դե Պերի– խա և Կարիբյան Անդեր լեռնաշղթաները։ Օրինոկո գետից հվ․, Դվիանական վահանի սահմաններում, մերկանում են արխեյի պարա– և օրթոգնեյսները, երկաթային քվարցիտները և կանաչքարային առաջա– ցումները, որոնք աններդաշնակորեն ծածկված են պրոտերոզոյի թեք շերտայ– նություն ունեցող ավազաքարերով։ Օրի– նոկոյից հս․ մինչքեմբրիի ապարները ծածկվում են պլատֆորմային ծածկոցի պալեոզոյան, մեզոզոյան և կայնոզոյան նստվածքներով։ Այդտեղ գնեյսները մեր– կանում են միայն էլ Բաուլ կամարում, որից հս․ տարածված են Վենեսուելական եզրային ճկվածքի մոլասային ֆորմացիա– ները (պալեոցեն–օլիգոցեն)։ Լեռնաշղթա– ները կազմված են ստորին պալեոզոյի ինտենսիվ դիսլոկացված կավային թեր– թաքարերից և ավազաքարերից, կարբոն– տրիասի հրաբխածին հաստվածքներից, կավճի ավազաքարերից և կրաքարերից, որոնք կտրտված են ուշ պալեոզոյի և պալեոգենի հասակի գրանիտներով։ Մա– րակայբո և Բարինաս–Ապուրե իջվածք– ները լցված են կավճի թույլ դիսլոկացված ծովային ավազաքարերով ու թերթաքարե– րով, կայնոզոյի կոնտինենտալ և ծովային ածխաբեր նստվածքներով։ Հվ–ում Կարիբ– յան Անդերը Դվիանական վահանից բա– ժանված է Վենեսուելական եզրային ճկվածքով, իսկ արմ–ում՝ Կորդիլիերա Մե– րիդայից՝ Բոկոնոյի խոշոր բեկվածքով։ Ընդերքի հիմնական հարստությունը նավթը և գազն է, որոնք արդյունահան– վում են եզրային ճկվածքի սահմաննե– րում և Մարակայբո իջվածքում։ Նավթի պաշարները կազմում են մոտ երկու մլրդ տ (պոտենցիալ ռեսուրսները գնա– հատվում են շուրջ 10–14 մլրդ տ), բնա– կան գազի հետախուզված պաշարները՝ 770 մլրդ մ3։ Մինչքեմբրյան ապարներում հայտնի են երկաթի խոշոր հանքավայրեր։ Կան նաև մանգանի, ալմաստի, ոսկու, նիկելի, վոլֆրամի կուտակումներ։ Կլիման գրեթե ամբողջ Վ–ում մերձ– հասարակածային է, շոգ անձրևային ամա– ռով ու չոր ձմեռով, հվ–արմ–ում4 հասարա– կածային խոնավ։ Ամսական միջին ջեր– մաստիճանը 25–29°C է, տեղումները՝ հս–արմ–ում 280 ւէւէ են, կենտրոնում՝ 750–1200 մմ, հվ–արլ–ում՝ մինչև 2000 г/г/, Կորդիլիերա Մերիդայի հս․ լանջերին՝ 2000–3000 ւէմ։ Դետային ցանցը խիտ է, պատ– կանում է Օրինոկո գետի ավազանին։ Դետերն աչքի են ընկնում ջրի անհավա– սարաչափ ծախսով (ամռանը խիստ հոր– դանում են)։ Վերին հոսանքում Օրինոկոն և նրա աջափնյա վտակները սահանքա– վոր են, առաջացնում են խոշոր ջրվեժներ (Անխել, բարձրությունը՝ 1054 г/, ամենա– բարձրը աշխարհում)։ Ձախափնյա վտակ– ներն ունեն Փոքր անկում, շատերը նա– վարկելի են։ Հոդերը և բուսականությունը։ Դերա– կշռում են կարմիր լատերիտային, հվ–ում և հվ–արլ–ոսՐ պոդզոլացած լատերիտա– յին, հս–ում և Մարակայբոյի դաշտավայ– րի հվ–ում՝ մարգագետնաանտառային և ճահճային հողերը։ Անտառները զբաղեց– նում են երկրի տարածքի ավելի քան կեսը։ Անդերի լանջերի մեծ մասում և Դվիանա– կան բարձրավանդակում տերևաթափ և տերևաթափ–մշտականաչ անտառներ են, հս–ում՝ մշտականաչ անտառներ (արժե– քավոր ծառատեսակներով), ավելի բարձ– րադիր մասերում՝ մարգագետիններ։ Լյա– նոսին բնորոշ են սավաննաները, արլ–ում և Դվիանական բարձրավանդակին հարող շրջաններում, Մարակայբո դաշտավայրի հս–ում՝ չորասեր թփուտներն ու նոսր ան– Կարտկաս․ Բոլիվարի պողոտան տառները։ Վենեսուելա ծոցի շուրջը տա– րածված են չորասեր կակտուսների նոսր անտառները, ծովափնյա հարթավայրի եզրերին՝ մանգրովային մացառուտները։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կան լայնաքիթ կապիկներ, մանր եղջերուներ, համրագնացներ, մըրջ– նակերներ, զրահակիրներ, գետակինճ, պեկարներ, պարկամկներ, յագուարներ, շատ կան թռչուններ, սողուններ և միջատ– ներ։ Դետերը առատ են ձկներով։ IV․ Բնակչությունը Հիմնականում վենեսուեչաց իներ են։ Բնակվում են նաև կարիբյան լեզվաընտա– նիքին պատկանող վարաու, չիբչա, կա– րիբ, արավակ հնդկացի ցեղերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վ–ում նկատելի է օտարերկրացիների (իս– պանացիներ, իտալացիներ, պորտուգա– լացիներ, կոլումբացիներ) զգալի ներ– գաղթ։ Պետ․ լեզուն իսպաներենն է, տի– րապետող կրոնը՝ կաթոլիկությունը, պաշ– տոնական տոմարը՝ գրիգորյանը։ Բնակ– չության 80% –ը կենտրոնացած է լեռնային և ծովափնյա նահանգներում։ խտությունը 1 կմ2 վրա մոտ 15 մարդ է (1983)։ Խոշոր քաղաքներն են Կարակասը, Մարակայ– բոն, Բարկիսիմետոն, Վալենսիան ևն։ V․ Պատմական ակնարկ Վ–ի տարածքում հնագույն ժամանակ– ներից բնակվել են հնդկացի ցեղեր։ Նը– րանց հիմն, զբաղմունքն էր որսորդությու– նը, պարզ երկրագործությունը։ 1498-ին Վ–ի ափերը հայտնաբերել է Ք․ Կոլում– բոսը։ 1499-ին իսպ․ մի արշավախումբ, նկատելով ջրի մեջ կանգնած ցցաշենքերը, երկիրն անվանել է Վենեսուելա («փոքր Վենետիկ»)։ XVI դ․ սկզբին իսպ․ կոնկիս– տադորները սկսել են Վ–ի գաղութացումը։ Ստեղծվել են շաքարեղեգի, բամբակի, ծխախոտի պլանտացիաներ, զարգացել է անասնապահությունը։ XVI դ․ 2-րդ կեսին իսպ․ գաղութարարները հիմնել են մի շարք քաղաքներ։ Դաղութային Վ–ում հիմն․ բանվ․ ուժը հնդկացիներն էին և Աֆրիկայից ներմուծվող նեգր ստրուկնե– րը։ XVI դարից Վ․ ենթարկվել է Սանտո Դոմինգոյի գաղութային վարչությանը, ապա մտել Նոր Դրանադայի փոխարքա– յության կազմի մեջ, իսկ 1777-ին վերա– կազմվել գեներալ–կապիտանության։ Իսպ․ կառավարության քաղաքականու– թյունը խոչընդոտում էր երկրի սոցիալ– անա․, քաղ․ և մշակութային զարգացումը։ Վ–ում բազմիցս բռնկել են հակսփսպ․ ապստամբություններ (1749, 1795 ևն)։ 1810-ի ապրիլի 19-ին Կարակասում սկըս– ված ժող․ ապստամբությունը սկզբնավո– րել է անկախության պայքարը Լատինա– կան Ամերիկայդւմ (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810–1826)։ 1811-ի հուլի– սին Վ․ հռչակվեց անկախ հանրապետու– թյուն (Վ–ի 1-ին հանրապետություն)։ Սա– կայն 1812-ի հուլիսին հանրապետությու– նը տապալվեց, վերականգնվեց իսպ․ տի– րապետությունը։ 1813-ի մայիսին հայրե– նասերները Ս․ Րոչիվարի գլխավորու– թյամբ վերսկսեցին Վ–ի անկախության համար պայքարը։ 1813-ի օգոստոսին հե– ղափոխ․ բանակը գրավեց Կարակասը, ստեղծվեց Վենեսուելակւսն 2-րդ հանրա–